Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իրավագիտության (Մ. Չամչյան, Ղ. Ալիշան, Վ. Բաստամյան, 6ո. Կարստ Ն այլք), ՓիլիսոՓայության (Ա. Դարազաշյան, Ս. Ագոնց, Հ. Դաթըր– ճյան և այլք), երա ժշտ ա գի ա ու– թյան (Ք. Կարա–Մուրզա, Մ. ԵկւէաԱան և այլք) բնագավառներում: Խոշոր իրա– դարձություն էր հայկ. ձայնագրության նոր համակարգի ստեղծումը (1813–15, Հ. Լիմոնճյան): Հայ երաժշտության գո– հարներն օտարամուտ տարրերից զտելու և Եվրոպային ծանոթացնելու գործում ան– գնահատելի ծառայություն մատուցեց Կո– մի տասը :tXIXtդ. կեսից սկսվեց հայկ. ճարտարապետ ու թյան ուսում– նասիրությունը, որը նոր թափ ստացավ XX դ. սկզբին: Դրան մեծապես նպաստե– ցին Անիի, Վանի, Երերույքի, Դառնիի և ճարտ. այլ հուշարձանների պեղումները: Մեծ գործ կատարեց հատկապես Թ. Թո– րամանյանը: Հենվելով Թ. Թորամանյանի դրույթների վրա և օգտագործելով նրա չափագրությունները՝ 6ո. Ստրժիգովսկին հրատարակեց «Հայաստանի ճարտարա– պետությունը և Եվրոպան» (գերմ., հ. 1– 2, 1918) երկը: Առաջին ժամանակաշրջա– նում Հ–յան զարգացմանը մեծապես խթա– նել ու նպաստել են հայ և օտարալեզու բազմաթիվ հանդեսներ, պարբերական– ներ, ժողովածուներ ու թերթեր [«Բազմա– վեպ», «Հանդես ամսօրյա», «Արարատ», «Տարազ», «Ազգագրական հանդես», «է– մինյան ազգագրական ժողովածու», «Լու– մա», «Արևելյան մամուլ», 1918, «Աիոն», «Արմենիա» («Armenia», 1887–1907), «Արմյանսկի վեստնիկ» («Apmhhckhh BecT- hhk»), «Արձագանք», «Մշակ» ևն]: Հ. նոր վերելք է ապրել զարգացման երկ– րորդ ժամանակաշրջանում, որի հիմնա– կան և առաջնակարգ կենտրոնը Սովետա– կան Հայաստանն է: Երևանի համալսարա– նի (1920) պատմա՜գրական ֆակուլտետը, Հայաստանի գիտական ինստ–ը (1921), ՀՍՍՀ գիտության և արվեստի (1925, 1930-ից՝ գիտությունների ինստ.)» Կոլ1՜ տուրայի պատմության (1932), պատմու– թյան և գրականության (1935) ինստ–նե– րը, ՍՍՀՄ ԴԱ հայկ. ֆիլիալը (Արմֆան, 1935), ՀՍՍՀ ԴԱ (1943) իր բազմաթիվ ինստ–ներով [պատմության, գրականու– թյան, լեզվի (1943), տնտեսագիտության (1955), արվեստի (1958), հնագիտությանն ազգագրության (1959), արևելագիտության (1971)] ու դրանց մասնաճյուղերով, Երևա– նի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ի պատմության և լեզվագրական ֆա– կուլտետները, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինստ–ը (Մատենա– դարան, 1957), Հայաստանի պատմության պետ. թանգարանը (1921) և այլ գիտահե– տազոտական հաստատություններ դարձան Հ–յան կենտրոններ: Հ–յան զարգացման գործում մեծ ավանդ ունեն ականավոր գիտնականներ, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի պրեզիդենտներ, ակադեմի– կոսներ Հ. Ա. Օրբելին և Վ. Հ. Համբար– ձումյանը: Հ–յան զարգացմանը նպաստեցին «Բանբեր Հայաստանի գիտական ինստի– տուտի» (1921-22), «ԼՀԴ» (1940-ից, մինչև 1966-ը՝ «Տեղեկագիր» անունով), «Բանբեր Մատենադարանի» (1941-ից, մինչև 1950-ը՝ «Դիտական նյութերի ժողովածու»), «Պատ– մա–բանասիրական հանդես» (1958-ից), «Բանբեր Հայաստանի արխիվների» (1960-ից), «Բանբեր Երևանի համալսա– րանի» (1967-ից) հանդեսները: Մարքս–լե– նինյան գաղափարախոսության դիրքերից սովետահայ պատմագիտությունը մեծագույն ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի սոցիալ–տնտեսական պատմու– թյան բազմաթիվ խնդիրների գիտական խոր ու բազմակողմանի լուսաբանմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաս– տանի միջնադարյան սոցիալական շար– ժումների, ազզային–ազատագրական, դա– սակարգային պայքարի, հայ–ռուսական հարաբերությունների և Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միացման պատմու– թյան հարցերին: Արժեքավոր մենագրու– թյուններ են գրվել Հայաստանի հին և միջնադարյան քաղաքների, երկրամասե– րի, առևտրի ու արհեստների, հայ ժողո–

ՎՐՐԴԻ պատմության առանձին դարաշըր– ջանների, հայկ. թագավորությունների, իշխանությունների, հայ գաղթավայրերի, Հայաստանում մարքսիզմի տարածման, սոցիալ–դեմոկրատական կազմակերպու– թյունների առաջացման և հեղափոխական շարժումների, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի քաղ. վիճակի, սփյուռքահայ կյանքի վե– րաբերյալ: Զգալի աշխատանք է կատար– վել հայ ժողովրդի ետհոկտեմբերյան ժա– մանակաշրջանի պատմության ուսումնա– սիրման ուղղությամբ: Բազմաթիվ աշխա– տություններ ու հոդվածներ են գրվել Մա– յիսյան ապստամբության, Հայաստանում սովետական կարգերի հաստատման, քա– ղաքացիական կռիվների, սոցիալիստա– կան շինարարության, Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակ– ցության, ետպատերազմյան տարիների, սովետական Հայաստանի պատմության մասին ևն: Դրանց զուգահեռ ուշադրու– թյուն է դարձվել նաև հայ ժողովրդի ընդ– հանուր պատմությանը: Հին և միջնադար– յան Հայաստանի պատմությունը (բացառ– յալ XII– XV դդ.) շարադրեց Լեոն (Երկ. ժող., հ. 1–3, 1967–73): Հայաստանի քաղ. պատմության ուսումնասիրությունը (հնա– գույն ժամանակներից մինչև XVI դ.) գի– տական նոր աստիճանի բարձրացրեց Հ. Մանանդյւսնը (Երկ., հ. 1-3, 1975-78) ևն: Սովետահայ պատմագիտության մեջ կարևոր ավանդ ունեն Ա. Հովհաննիսյանը, Վ. Ռշտունին, Ա. Կարինյանը, Մ. Ներսիս– յանը, Ա. Հովհաննիսյանը, Ս. Երեմյանը, Լ. Խաչիկյանը, Բ. Առաքելյանը, Ծ. Աղա– յանը, Դ. Ղարիբջանյանը, Դ. Դալոյանը, Դ. Մարգսյանը և ուրիշներ: Աովետահայ պատմագիտության նվաճումների ամփո– փումն է ՀՍՍՀ ԴԱ պատմության ինստ–ի ձեռնարկած «Հայ ժողովրդի պատմու– թյուն» (հ. 1, 3–5, 7–8, 1967–76) բազ– մահատոր աշխատանքը: Ուշադրության կենտրոնում է նաև լ և զ– վ ա բ ա ն ու թ յ ու ն ը: Սովետահայ լեզ– վաբանները (Հ. Աճառյան, Դ. Ղափանց– յան, Մ. Աբեղյան, Մ. Մալխասյան, Ա. Ղա– րիբյան, Դ. Ջահուկյան, Դ. Սևակ, է. Աղա– յան և այլք) զբաղվել և զբաղվում են հայոց լեզվի պատմա–համեմատական ուսումնասիրության, հայոց լեզվի պատ– մության, բարբառագիտության, բառա– րանագրության, ընդհանուր լեզվաբանու– թյան, ժամանակակից հայոց լեզվի քերա– կանական կառուցվածքի, բառային կազ– մի, լեզվի տեսության և այլ հարցերով: Դրեթե բոլոր բնագավառներում լեզվա– բանությունը հասել է նոր նվաճումների, լուծվել են հայոց լեզվի պատմության մի շարք կնճռոտ հարցեր, ամբողջացել է հա– յերենի պատմա՜համեմատական քերակա– նությունը, հիմնադրվել ու ծավալվել բար– բառների հավաքման ու գիտական ուսում– նասիրության գործը: Առանձնակի զարգացում է ապրել հ ն ա– գ ի տ ու թ յ ու ն ը Ե. Լալայանի, Ա. Քա– լանթարի, Թ. Թորամանյանի, Հ. Օրբելու, Ե. Բայբուրդյանի, Բ. Պիոտրովսկու, Բ. Առաքելյանի, Կ. Ղաֆադարյանի, Ս. Բարխուդարյանի և այլոց ջանքերով ու ղեկավարությամբ: Հնագիտական աշխա– տանքները կազմակերպում և ղեկավարում են ՀՍՍՀ ԴԱ հնագիտության և ազգագրու– թյան ինստ–ը, Հայաստանի պատմության պետ. թանգարանի հնագիտության բաժի– նը, Երևանի համալսարանի հնագիտու– թյան–աղբյուրագիտության ամբիոնը, ՀՍՍՀ հուշարձանների պահպանության վարչությունը: Աշխատանքների արդյունք– ներն ամփոփված են «Հնագիտական պե– ղումները Հայաստանում», «Հայաստանի հնագիտական հուշարձանների», «Հայ վի– մագրություն» մատենաշարերում, բազմա– թիվ մենագրություններում ու հոդվածնե– րում: Ազգագրության ու բանա– հյուսության բնագավառների աշ– խատանքները կատարվում են գիտահե– տազոտական հիմնարկների և ուս. հաս– տատությունների ծրագրված գործունեու– թյամբ: Սկսած 1920-ական թվականնե– րից, պարբերաբար ՀՍՍՀ, ՎՍՍՀ, Ադրբ. ՍՍՀ և ՄՍՀՄ այլ հանրապետություննե– րի հայաբնակ շրջաններ են գործուղվել արշավախմբեր, որոնք պատմական Հա– յաստանի տարբեր գավառների ու նա– հանգների ներկայացուցիչներից գրի են առել, նկարագրել, նկարահանել ու ձայ– նագրել ազգագրական–բանահյուսական նյութեր՝ հայ ժող. էպոսի նոր պատում– ներ, հեքիաթներ, առակներ, առածներ, հանելուկներ, ավանդապատում զրույց– ներ, ժող. երգեր, խաղիկներ, սովորույթ– ներ, ծիսակատարություններ, հավատա– լիքներ, զբաղմունք, բնակարան, կենցաղ, տարազ, աշխատանքային գործիքներ, կահկարասի, պարեր, զվարճալիքներ ևն: Զուգահեռ կատարվել են նաև մատենա– գիտական հետազոտություններ: Այս աշ– խատանքների կազմակերպման ու գիտա– կան մշակման գործում մեծ ծառայություն– ներ ունեն Մ. Աբեղյանը, Ե. Լալա յանը, Մ. Լիսիցյանը, Կ.Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և այլք: Հրատարակվել են էպոսի բազմաթիվ պատումներ. «Սասնա ծռեր» (հ. 1–3, 1936–79) ընդհանուր խո– րագրով, էպոսի համահավաք բնագիրը՝ ավելի քան 50 պատումի հիման վրա, «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մա–