Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տենաշարը (8 գիրք), «Հայ ժողովրդական հեքիաթներ* բազմահատորյակը ևն: Աղբյուրագիտության ու մա– տենագիտության բնագավառնե– րում վեր հանվել ու լուծվել են բազմապիսի կնճռոտ հարցեր (Մ. Աբեղյան, Հ. Աճաո– յան, Հ. Մանանդյան, Լ. Խաչիկյան, Ա. Աբ– րահամյան, Վ. Հակոբյան և այլք): Արժե– քավոր ներդրում են ձեռագրացուցակների («Ցուցակ ձեռագրաց», հ. 1–2, 1965–70), ժամանակագրությունների («Մանր ժամա– նակագրություններ», հ. 1–2, 1951–56), միշնադարյան կանոնների («Կանոնա– գիրք Հայոց>, հ. 1–2, 1964–71), ձեռա– գրերի հիշատակարանների («ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ*, 1950, «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հի– շատակարաններ», հ. 1–3, 1955–67, «Հա– յերեն ձեռագրերի ժէ դարի հիշատակա– րաններ», հ. 1–2, 1974–78) հրատարա– կությունները ևն: Արվեստագիտու– թ յ ա ն բնագավառներում հատկապես ծավալվել է հայկ. ճարտարապե– տ ու թ յ ա ն ուսումնասիրությունը: Մեծ են Հ. Օրբելու, Ն. Տոկարսկու, Կ. Տրեվե– րի, Ա. Ցակոբսոնի, Ա. Մահինյանի, Հ. Խալփախչյանի, Վ. Հարությունյանի և ուրիշների ծառայությունները: Նշանակա– լի է հատկապես Թ. Թորամանյանի «Նյու– թեր հայկական ճարտարապետության պատմության» (հ. 1–2, 1942–48) և այլ գործերի հրատարակումը, ինչպես նաև ՀԱԱՀ ԴԱ արվեստի ինստ–ի և Իտալիայի գիտական հաստատությունների համա– գործակցությամբ Միլանում հրատարակ– ված մենագրությունները՝ նվիրված հայկ. ճարտարապետության հուշարձաններին: Զգալի աշխատանքներ են կատարել հայ երաժշտագիտության բնագա– վառում (Ա. Մելիք յան, Ք. Քուշնարյան, Ռ. Աթայան և ուրիշներ): Կարևոր ներ– դրում է «Ակնարկ հայ երաժշտության պատմության» (1963) աշխատությունը, ինչպես նաև ձայնադարանի ստեղծումը, ուր հավաքված են ավելի քան 7000 հայ ժող. երգերի ձայնագրություններ: Աովե– տական տարիներին ձևավորվել է նաև հայ թատերագիտությունը: Հայ հին թատրոնի պատմության ուսումնա– սիրության ասպարեզում արժեքավոր են Դ. Լևոնյանի, Դ. Գոյանի, Հ. Հովհաննիս– յանի, Վ. Թերզիբաշյանի, Դ. Ստեփանյա– նի, Ս. Մելիքսեթյանի, Բ. Հարությունյանի և այլոց աշխատությունները: Զարգացել էևկերպարվեստագիտությու– ն ը: Թեպետ նախասովետական շրջա– նում մասնակի ուսումնասիրություններ են կատարվել (Դ. Հովսեփյան, Ա. Չոպան– յան, Ն. Ակինյան, Վ. Աուրենյանց, Դ. Բա– շինջաղյան և այլք), սակայն, իբրև գի– տության ուրույն բնագավառ, այն ձևավոր– վել ու զարգացել է սովետական տարինե– րին: Հիշատակելի են Ա. Մնացականյանի, Ա. Տեր–Ներսիսյանի, Լ. Դուռնովոյի, Տ. Իզմայլովայի և ուրիշների հետազոտու– թյունները հայ միջնադարյան մանրա– նկարչության վերաբերյալ: Դրվել են նաև մանրանկարչության առանձին դպրոցնե– րին (Կիլիկիա, Գլաձոր, Վասպուրական ևն) նվիրված մենագրություններ: Արժե– քավոր աշխատանքներ են «Հայկական մանրանկարչություն» (1967), «Միջնա– դարյան Հայաստանի դեկորատիվ արվես– տը» (1971, ռուս.), «Հայկական մանրա– նկարչություն. Վասպուրական» (1978) գիրք–ալբոմները ևն: Հայ փիլիսոփա– յ ու թ յ ա ն բնագավառում արժեքավոր ներդրում են Վ. Չալոյանի, Հ. Գաբրիելյա– նի, Ա. Արևշատյանի և այլոց աշխատու– թյունները, իրավագիտության մեջ՝ Խ. Մամվելյանի, Ա. Թովմասյանի, Ա. Սու– քիասյանի գործերը, տնտեսագի– տ ու թ յ ա ն բնագավառում՝ Թ. Ավդալ– բեգյանի, Մ. Ադոնցի, Ա. Առաքելյանի, Մ. Զուրաբյանի, Հ. Թումանյանի, Ն. Թով– մասյանի և այլոց երկերը, հայ դպրոցի ու մանկավարժ ու թյան ուսում– նասիրման գործում՝ Ա. Մովսիսյանի և ուրիշների աշխատությունները: Բնա– կան գիտությունների պատմու– թյան ուսումնասիրության գործում կարե– վոր են Գ. Պետրոսյանի, Բ. Թումանյանի, Լ. Հովհաննիսյանի, Ա. Տեր–Պողոսյանի, Հ. Բադալյանի, Ա. Կծոյանի և ուրիշների գործերը: Սովետահայ գրականագիտությունը գա– ղափարական ու մեթոդաբանական նոր դիրքերից է լուսաբանում ու վերագնահա– տում հայ գրականությունը: Մ. Աբեղյանը՝ «Հայոց հին գրականության պատմու– թյուն» աշխատությամբ (Երկ., հ. 3–4, 1968–70) նոր մակարդակի բարձրացրեց հայ գրականությունը: Զգալի են Ա. Տեր– տերյանի ծառայությունները: Ուսումնա– սիրվեցին գրականության բոլոր ժամա– նակաշրջանները: Զուտ կենսագրական ակնարկից անցում կատարվեց դեպի գրա– կան–պատմական իրողությունների հետա– զոտությունը, փաստական ու վերլուծա– կան նոր աստիճանի բարձրացավ հայ գրա– կանության պատմությունը: Հայ գրողնե– րի գործերը հրատարակելուց զատ, լույս տեսան ուսումնասիրություններ հայ միջ– նադարյան գեղարվեստական արձակի, երգերի, ողբերի մասին ևն: Գրականագի– տական մտքի խոշոր նվաճում են «Հայ նոր գրականության պատմություն» (հ. 1–5, 1962–79), «Սովետահայ գրականության պատմություն» (հ. 1–2, 1961–65) և այլ աշխատություններ: Երկրորդ ժամանակաշրջանում Հ. վե– րելք է ապրել նաև Սովետական Հայաս– տանից դուրս՝ ԱԱՀՄ մյուս հանրապետու– թյուններում, աիյուռքում, արտասահման– յան երկրների հայագիտական կենտրոն– ներում: Ուշադրության կենտրոնում են եղել հայ ժողովրդի պատմությունը, հա– յոց լեզվի ուսումնասիրությունը, հայ հին ու նոր գրականությունը, բանահյուսու– թյունը, արվեստը, պատմական աշխար– հագրությունն ու քարտեզագրությունը, ազգագրությունը ևն: Հայ ժողովրդի ընդ– հանուր պատմությանը նվիրված աշխա– տություններից առանձնակի արժեք ունեն Դ. Լանգի «Հայաստան, քաղաքակրթու– թյան օրրան» (1970), է. Բաուերի «Հայաս– տան. պատմությունը և մշակույթը» (1975) ընդհանրական բնույթի գործերը ևն: Շատ հայագետներ զբաղվել են հայոց պատմու– թյան առանձին ժամանակաշրջանների կամ հարցերի ուսումնասիրությամբ (Գ. Ամաաունի, Գ. Աարաֆյան, Հ. Արմեն, Ե. Քասունի, Ա. Թումանով, Վ. Բընըցյանու և այլք), պատմա–աղբյուրագիտական քննու– թյամբ (Ն. Ադոնց, Ի. Զավախով, Հ. Տաշ– յան, Ն. Ակինյան, Հ. Մարկվարտ, Լ. Մե– լիքսեթ–Բեկ, Գ. Գարիտ, Գի Լաֆոնտեն և այլք): Հայկ. գաղութների և հայ գաղթա– կանության պատմության ուսումնասիրու– թյան գործում մեծ ծառայություններ ունեն Ա. Ալպոյաճյանը, Հ. Աիրունին, Մ. Աեթը, Ն. Ցորգան, Ցա. Դաշկևիչը և ուրիշներ: Ուսումնասիրվել է նաև հայկ. կոտորած– ների պատմությունը (Հ. Թորոսյան, Գ. Ահարոնյան, Տ. Բոյաջյան, Ա. Անտոն– յան, 6. Լեփսիուս, Ռ. Գոնդրադ, Ֆ. Սի– տարի և այլք): Արժեքավոր ներդրումներ են կատարվել լեզվաբանության ասպա– րեզում (Բ. Քերեստեջյան, Ն. Մառ, Ա. Մե– յե, Ա. Մեռկ, ժ. Լըբոն, Ի. Աբուլաձե, Պ.Պետերս, Գ.Դյումեզիլ, Հ.Ֆոգտ, Ֆ. Ֆեյ– դի, 6ա. էդիւիչկա, է. Շյուց, է. Մլուշկևիչ և այլք): Հրատարակվել են բառարաններ, թարգմանվել (անգլ., ֆրանս., գերմ., իտալ., լեհերեն, չեխերեն, պարսկ., արաբ, ևն) հայ հին ու նոր գրականության նշանա– վոր գործերի և ժող. բանահյուսության գոհարներ: Թարգմանություններով հայտ– նի են՝ ժ. Հեքիմյանը, Տ. Քիրազյանը, Լ. Սուրմելյանը, Պ. Գամառան, Վ. Դողե– լը, Շ. Դուբժինսկին, Ռ. Թոմսոնը, Չ. Դաու– նինգը, Բ. Գեմբարսկին, Ե. Անջևիչը, Ք. Ռոշկոն և շատ ուրիշներ: Հայ գրակա– նության զանազան հարցերով և պատմու– թյամբ են զբաղվել Կ. Աստարջյանը, Ս. Սիմոնյանը, Հ. Գազանճյանը, Յո. Կարստը, Ի. Նանուն, Օ. Բառդենհևերը և այլք: Պատմական աշխարհագրության բնագավառում կարևոր են Զ. Խանզատ– յանի, Գ. Սիմոնյանի, Հ. Տեր–Ղա զար յա– նի, Ա. Ռադոյի, Ռ. Բլանխարդի, Վ. Մի– նոր սկու, Ա. Բուդելի, Գ. Ռայտլինգերի, է. Հոնիգմանի, Վ. Պիչմանի, ազգագրու– թյան ասպարեզում՝ Հ. Տաշյանի, Հ. Կառ– նոյի, Ն.Կոսովիչի, Կ. Ռոտի, Բ. Վիշնևս– կու, Լ. Քլինգեի, Պ. Խարանիսի, 0. Վե– նինգերի և այլոց աշխատությունները: Թարգմանվել են մի շարք հայ պատմիչ– ների երկեր, կատարվել աղբյուրագիտա– կան ուսումնասիրություններ, կազմվել ձե– ռագրացուցակներ, մատենագիտական ցանկեր ևն: Այժմ հայագիտական կենտրոններ կան կամ հայագիտական աշխատանքներ են կատարվում. ՄԱՀ Մ–ում. Մոսկվայի Մ. Վ. Լոմոնո– սովի անվ. պետ. համալսարանի պատմու– թյան, բանասիրական ֆակուլտետներ, ՍՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստ. և նրա Լենինգրադի մասնաճյուղ, Լենին– գրադի Ա. Ա. ժդանովի անվ. պետ. հա– մալսարանի արլ. ֆակուլտետ, էրմիտաժ, Դաղստանի պետ. համալսարան, ՍՍՀՄ ԳԱ պատմության, պետության և իրա– վունքի ինստ–ներ և դրանց Լենինգրադի մասնաճյուղեր, Լվովի և Խարկովի պետ. համալսարաններ, ԱՍՍՀ ԳԱ պատմու– թյան և արևելագիտության ինստ–ներ, ՎՍՍՀ պատմության ինստ., արևելագի– տության ինստ., Թբիլիսիի պետ. հա– մալսարան՝ հայագիտական ամբիոն (1922-ից), ՎՍՍՀ Կ. Ս. Կեկելիձեի անվ. ձեռագրերի ինստ., Թբիլիսիի Ա. Ս. Պուշ– կինի անվ. մանկավարժականինսա. (հայկ. բաժանմունք՝ 1939-ից. 1953-ից՝ նաև հա– յոց լեզվի ու գրականության ամբիոն):