Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


է արեմաահայ հատվածի ճակատագրի հարցեր, փորձել երկու հատվածների միասնության եզրեր գտնել: Անդրադար– ձել է ժամանակի միջազգային դիվանա– գիտության վերաբերմունքին Հայկական հարցի վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆ», տեսակավոր կոնյակ: Մշակվում է 1949-ից, Երևանի կոնյակի գործարանում: Թնդությունը 45 ծավ. % է, շաքարայնությունը՝ 2% : «Հ.» մուգ ոսկե– գույն է, ունի ներդաշնակ փայլ, դուրեկան համ, վանիլի բուրմունք: Սպիրտի հնաց– ման ընդհանուր ժամկետը 10 տարուց ավելի է: Համամիութենական և միջազ– գային մրցույթներում և համտեսներում <Հ.»-ին շնորհվել է 5 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: 1975-ից թողարկվում է պետական որականիշով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒՀԻ», հա– սարակական–քաղաքական, գրական–գե– ղարվեստական պատկերազարդ ամսա– գիր: Հայաստանի կոմունիստական կու– սակցության Կենտրոնական կոմիտեի հրատարակություն: Լույս է տեսնում 1924-ից (1941–58-ին ընդհատվել է), Երե– վանում: Խմբագիրներ Ֆ. Վարդանյան, Վ. Տարախչյան, Ա. Չոլախյան, Վ. Աթա– նեսյան, Ա. Երիցյան, ժ. Մադոյան, Ա. Չի– լին գար յան (1972-ից): Առաջին շրջանում հանդեսը ներկայացրել է Հայաստանում սոցիալիստական հասարակարգի ամրա– պնդման, կոլեկտիվ տնտեսությունների կազմակերպման և արդ. ձեռնարկություն– ների ստեղծման համար մղվող պայքա– րում հայ կնոջ մասնակցությունը, օգնել վերացնելու անգրագիտությունը, պայքա– րել աշխատավոր կնոջ իրավունքների համար: Վերահրատարակումից հետո (1958) «Հ. ա.» ակտիվ մասնակցում է ԱՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլե– նումների որոշումները կյանքի կոչելու գործին, մասսայականացնում կուսակցու– թյան և կառավարության նախագծումնե– րը: Պրոպագանդում է սովետական հայրե– նասիրություն, ժողովուրդների բարեկա– մություն ու պրոլետարական ինտերնա– ցիոնալիզմ, հետևողականորեն լուսաբա– նում կանանց դերն ու տեղը կոմունիստա– կան հասարակարգի կառուցման գոր– ծում: Հանդեսի մշտական խորագրերն են նության ճանաչված ստեղծագործողնե– րին: «Հ. ա.» առանձնահատուկ ուշադրու– թյուն է նվիրում հասարակություն–ընտա– նիք–անհատ փոխհարաբերություններին, սոցիոլոգիական ուսումնասիրություններ կազմակերպում այդ թեմայով, հարցա– զրույցներ անցկացնում հանրապետու– թյան նշանավոր մարդկանց հետ: Անդրա– դառնում է նաև կանանց ու երեխաների առողջապահության, հանգստի կազմա– կերպման հարցերին, տալիս բժշկ., կեն– ցաղային խորհուրդներ: Ամսագրին թըղ– թակցում են հանրապետության գրողներ, գիտնականներ, բժիշկներ, տարբեր մաս– նագիտությունների առաջավոր կանայք: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով (1974):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ», ամսագիր: ՀՍՍՀ Մինիստրների խոր– հըրդի Պետպլանի օրգան: Լույս է տես– նում 1958-ից, Երևանում, հայերեն և ռու– սերեն: Խմբագիրներ՝ Պ. Աթաբեկյան, Տ. Կարապետյան (1966-ից): Պրոպագան– դում է արդյունաբերական ձեռնարկու– թյունների, տրանսպորտային և շինարա– րական կազմակերպությունների առաջա– վոր փորձը, ծանոթացնում գիտության և «՝՝Հայաստանի աշ– խատավորուհի» ամսագրի շապիկը «Լենինյան գվարդիայի կանայք», «Մարդ, հասարակություն, բարոյականություն», «Զրույցը շարունակում է ընթերցողը», «Ընտանիք, երեխա, դաստիարակություն» ևն: Գրական բաժինը տպագրում է դասա– կան և ժամանակակից հայ գրողների գոր– ծերը, թարգմանաբար ներկայացնում ռուս սովետական և համաշխարհային գրակա– «Հայաստանի արդյունաբերու– թյուն» ամսագրի շապիկը տեխնիկայի նվաճումներին, պայքարում արտադրության մեջ դրանց արմատավոր– ման, գիտության և արտադրության կապի ամրապնդման համար: Լուսաբանում է արդյունավետության ու որակի բարձրաց– ման, աշխատանքային նոր ռեսուրսների բացահայտման, նյութի ու հումքի խնայո– ղության, բնության պաշտպանության հա– մար աշխատանքները: Հանդեսին թղթակ– ցում են գիտնականներ, արտադրության առաջավորներ, նորարարներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒ–

ԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ (ՀԱՄԽ), Հա– յաստանի արհեառակցական միություն– ների ղեկավար մարմին: Ընտրվում է Հա– յաստանի արհմիությունների համագու– մարում (5 տարին մեկ) և իր գործունեու– թյամբ հաշվետու է նրան: Համագումար– ների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում է ՀՍՍՀ արհմիությունների գործունեությունը: ՄՍՀՄ արհմիություն– ների կանոնադրության համաձայն ՀԱՄԽ–ը պլենումներ է հրավիրում ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ անգամ: Պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում արհ– միութենական աշխատանքները ղեկավա– րելու համար ՀԱՄԽ ընտրում է նախա– գահություն և քարտուղարություն: ՀԱՄԽ անմիջականորեն ղեկավարում է արհմիու– թյունների ճյուղային հանրապետական կոմիտեների գործունեությունը, լսում նը– րանց հաշվետվությունները կատարած աշխատանքի մասին: Հանրապետության պետական իշխա– նության բարձրագույն մարմիններում ՀԱՄԽ օժտված է օրենսդրական նախաձեռ– նության իրավունքով: Իրավասու է կառա– վարությունում մասնակցելու արդյունաբե– րական և գյուղատնտեսական արտադրու– թյան, աշխատանքի և աշխատավարձի, բուժսպասարկման, բնակարանային, ա– ռևտրի, կոմունալ ու կենցաղային ծա– ռայության, լուսավորության և կուլտու– րական սպասարկման հարցերին վերա– բերող որոշումների նախագծերի պատ– րաստմանն ու քննարկմանը, ինչպես նաև այդ բնագավառներում նախատեսվող շի– նարարության պլանների մշակմանն ու քննարկմանը: Սովետական և տնտեսա– կան մարմինների հետ ՀԱՄԽ կազմա– կերպում և ղեկավարում է սոցիալիստա– կան մրցությունն ու կոմունիստական աշ– խատանքի շարժումը, իրականացնում վե– րահսկողություն աշխատանքի վարձա– տրման գործող համակարգի ճիշտ և ար– դյունավետ կիրառման, խրախուսման ֆոնդերի ծախսման, արտադրության նոր– մաների վերանայման հարցերի նկատ– մամբ: Ղեկավարում է հանրապետության գիտատեխնիկական ընկերությունների և գյուտարարների ու ռացիոնալիզատոր– ների խորհուրդների աշխատանքը: ՀԱՄԽ պարբերաբար լսում է հանրապետության տնտեսական մարմինների զեկուցումնե– րը՝ արտադրության, աշխատանքի և աշ– խատավարձի, աշխատանքային օրենս– դրության և աշխատանքի անվտանգու– թյան տեխնիկայի նորմաների պահպան– ման, կոլեկտիվ պայմանագրերի կատար– ման, բնակարանային ու կուլտուր–կեն– ցաղային շինարարության պլանների կա– տարման մասին: ՀԱՄԽ ղեկավարում է արհմիութենական մարմինների բյուջենե– րը, բանվոր–ծառայողների պետական–սո– ցիալական ապահովության աշխատան– քը, բնակելի ֆոնդի բաշխման գործի վե– րահսկողությունը: Խորհրդի առաջնա– հերթ խնդիրներից է արհմիութենական կադրերի ընտրության, տեղաբաշխման և դաստիարակության գործը: Այդ նպատա– կով ՀԱՄԽ կազմակերպում է արհմիութե– նական դպրոցներ և դասընթացներ: Խոր– հըրդի տնօրինությանն են պատկանում արհմիութենական կազմակերպություն– ների դաստիարակչական, կուլտուր–մաս– սայական և ֆիզկուլտուրայի ու սպորտի աշխատանքները, որոնց իրականացման համար ստեղծում է արհմիությունների կուլտուրայի, ֆիզկուլտուրայի և այլ հիմ– նարկներ: Ղեկավարում է արհմիություն– ների առողջարանա–կուրորտային և տու– րիստական հիմնարկների աշխատանքը: ՀԱՄԽ ինտերնացիոնալ կապեր ունի արտասահմանյան շատ երկրների արհ– միութենական կազմակերպությունների հետ: Եռամսյակը մեկ հրատարակում է ՀԱՄԽ–ի «Տեղեկագրեր» և արհմիութենա– կան կյանքին վերաբերող այլ նյութեր: Հայաստանի արհեստակցական միություն– ների XV համագումարում (1977) ՀԱՄԽ–ում ընտրվել են 109 անդամ և 37 անդամու– թյան թեկնածու, վերստուգիչ հանձնա– ժողովում՝ 17 մարդ: 1921–78-ին ՀԱՄԽ–ի