նախագահներ են ընտրվել Հ. Ազարյանը (1921-ին և 1923-ին), Ա. Խաչյանը (Խաչիև, 1921–22-ին), Պ. Կուզնեցովը (Դարբինյան, 1924–27-ին և 1937–38-ին), Գ. Գոխթունին (1927–28-ին), Թ. Մանդալյանը (1928–30-ին), Հ. Դեմիրճյանը (1930– 1933-ին), 4. Հանեսօղլյանը (1933–34-ին), Հ. Տանինը (Գեորգյան, 1934–37-ին): 1938–48-ին արհմիությունների հանրապետական խորհուրդներ չեն եղել: Այնուհետև ընտրվել են՝ Վ. Ղազարյանը (1948– 1951-ին), Կ. Ռուխիկյանը (1951–54-ին), Հ. Այվազյանը (1954–60-ին), Ս. Առաքելյանը (1960–69-ին), Հ. Թարջումանյանը (1969–74-ին): 1975-ից ՀԱՄԽ–ի նախագահն է Լ. Սահակյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՀԱՀ), պետական անվտանգությունը պաշտպանող մարմին: Ստեղծվել Է 1920-ի դեկտ. 6-ին, Հայաստանի հեղկոմի դեկրետով՝ հակահեղափոխական խռովոթյունների, դավադրությունների, սաբոտաժի, դիվերսիայի և այլ քայքայիչ գործողությունների դեմ պայքարելու նպատակով: Դա փաստորեն նոր պետության առաջին օրենսդրական ակտն էր և դնում Էր պետական անվտանգության մարմինների ստեղծման հիմքը: Մինչև 1921-ի մայիսը ՀԱՀ ենթարկվում էր Հայաստանի հեղկոմին, այնուհետև՝ ՀՍԽՀ ժողկոմխորհին և օժտված էր ժողկոմատներին հավասար իրավունքներով: ՀԱՀ անմիջականորեն ենթարկվում Էր հանրապետության ներքին գործերի կոմիսարիատին և օգնում էր ՀՍԽՀ ժողկոխորհի այն բոլոր ձեռնարկումներին, որոնք ուղղված էին տապալված դասակարգերի դիմադրության ճնշման և երիտասարդ հանրապետության քաղաքականտնտեսական դրության կայունացման: ՀԱՀ աչալուրջ աշխատանքով Հայաստանի մի շարք գավառներում լիկվիդացվեցին կուլակային, բանդիտական և թշնամաբար տրամադրված առանձին տարրերի հակասովետական ելույթները: ՀԱՀ վճռական գործողությունների շնորհիվ 1922-ի վերջին Հայկական Սովետական Հանրապետությունում կրճատվեցին թալանը, բնակարանային կողոպուտները, սպեկուլյացիան և այլ հանցագործություններ: ՀԱՀ հենվում էր աշխատավոր մասսաների աջակցության համակրանքին: ՀԱՀ օրգաններում աշխատում էին հեղափոխական շարժման գործուն մասնակիցներ, գիտակից, ազնիվ ու նվիրված բանվորներ, գյուղացիներ: Հանրապետության շատ գավառներում ՀԱՀ և միլիցիան կազմում էին մի միասնական մարմին, որին ղեկավարում էր գավառական քաղբյուրոն՝ միլիցիայի պետի տեղակալի գլխավորությամբ: ՀԱՀ գլխավորում էր հանրապետության Կենտգործկոմի նշանակած նախագահը: ՀԱՀ առաջին նախագահն էր Հայաստանի հեղկոմի անդամ Կ. Այվազյանը, որին 1921ի հունվարից փոխարինեց Շ. Ամիրխանյանը և այդ պոստում մնաց մինչև 1925-ը: 1926-ի սեպտեմբերին ՀԱՀ արձակվեց և նրա փոխարեն ստեղծվեց Պետական քաղաքական վարչություն ներքին գործերի ժողկոմատի կազմում: ՀԱՀ իր կարճատև գոյության ընթացքում, համագործակցելով Հայաստանի կուսակցական, կառավարական մարմինների և աշխատավորական զանգվածների հետ, հաջողությամբ կատարեց իր վրա դրված պարտականությունները:
Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Апиян H. A., Создание чрезвычайной комиссии ССР Армении, «ԲՀԱ», 1977, № 3:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ», գիտամասսայական պատկերազարդ եռամսյա ժողովածու: ՀՍՍՀ ԳԱ և Հայաստանի բնության պահպանության ընկերության հրատարակություն: Լույս է տեսնում 1961-ից, Երևանում: Խմբագիրներ՝ Խ. Միրիմանյան, Լ.Հարություն յան (1974-ից): Պրոպագանդում է Հայաստանի կենդանի և անկենդան բնության պահպանությանը նվիրված միջոցառումներ, գիտական և հանրամատչելի հոդվածներ տպագրում ՀԱՍՀ բուսական և կենդանական աշխարհների, հանքային հանածոների, ջրային պաշարների, բնության հուշարձանների ևն մասին: Կարևոր տեղ է հատկացվում եղբայրական հանրապետություններում, սոցիալիստական երկրներում և արտասահմանում բնության պահպանության աշխատանքներին, տպագրվում թարգմանական հոդվածներ, գրախոսություններ: Անդրադառնում է բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման հարցերին, տպագրում բնության մասին ակնարկներ, պատմվածքներ, բանաստեղծություններ: Հանդեսին թղթակցում են գիտնականներ, անտառագետներ, գյուղատնտեսներ, աընտեսագետներ, բժիշկներ, աշխարհագետներ, ճարտարապետներ, արվեստագետներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, գումարվել Է ՌԿ(բ)Կ Երկրային կոմիտեի նախաձեռնությամբ, 1919-ի սեպտեմբերին, Երևանում (անլեգալ պայմաններում): Խորհըրդակցությանը մասնակցել են Ս. Կասյանը, Ա. Մռավյանը, Ա. Մելիքյանը, Ա. Խանոյանը, Ա. Կախոյանը, Ս. Ալավերդյանը, Ղ. Ղուկասյանը, Դ. Շահվերդյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ: Քննարկվել են կուսակցության դրության և կուսաշխատանքի մասին՝ 1917–19-ի ընթացքում (զեկ. Ա. Մելիքյան, Ա. Մռավյան), ընթացիկ մոմենտի և առաջիկա անելիքների մասին (զեկ. Ս. Կասյան), զեկուցումներ տեղերից, Հայաստանում երիտասարդական կոմունիստական շարժման խնդիրների մասին (զեկ. Ղ. Ղուկասյան և Ա. Մելիքյան) հարցերը: Առաջարկվեց (Ա. Մռավյան) ոչ ուշ, քան 1920-ի հունվարփետրվարը հրավիրել կոնֆերանս: Հաստատվեցին Ս. Կասյանի ընթացիկ դրության մասին կազմած տաս թեզիսները, միաժամանակ նրան հանձնարարվեց խորհրդակցության զեկուցումների և ելույթների ոգով փաստաթուղթ կազմել՝ ի ղեկավարություն բոլշևիկյան կազմակերպությունների: 1919-ի դեկտեմբերին Երևանում, ընդհատակյա պայմաններում, Ս. Ատենյան կեղծանունով լույս տեսավ այդ փաստաթուղթը՝ «Ո՞ւր Է ելքը» խորագրով: Ս. Կասյանը հայ ժողովրդի ազատագրության միակ ելքը տեսնում Էր Մեծ հոկտեմբերի և ռուս ժողովրդի եղբայրական օգնության մեջ: Սեպտեմբերյան խորհրդակցությունը միավորեց Հայաստանի բոլշևիկյան անջատանջատ կազմակերպությունները և ստեղծեց Համահայաստանյան միասնական մի կուսակցական կոմիտե (Արմենկոմ), որի կազմում ընտրվեցին Ս. Կասյանը, Ա. Մռավյանը, Մ. Ալավերդյանը, Ղ. Ղուկասյանը, Ա. Մելիքյանը, Դ. Շահվերդյանը, Ս. Խանոյանը: Խորհրդակցությունը առաջին լուրջ քայլը կատարեց Հայաստանի կուսակցական կազմակերպությունների աշխատանքը միավորելու, այն հեղափոխական պայքարի նպատակամղելու ճանապարհին և նախապատրաստեց 1920-ի հունվարյան կոնֆերանսը:
Գրկ. Մռավյան Ա., Երբ և ինչպես Է հիմնադրվել Հայաստանի կոմունիաոական (բոլշևիկների) կուսակցությունը, տես նրա՝ Տողվածներ և ճառեր, Ե., 1961: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Խ. Բարսեղյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի Հանրապևտություն: Հռչակվել է 1918-ի մայիսի 28-ին Թիֆլիսում, Հայոց ազգային խորհրդի կողմից, Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (Աևդրկովկասյան սեյմի որոշմամբ ստեղծված բուրժուաազգայնական պետ. միավորում 1918-ի ապրիմայիսին) կազմալուծումից հետո: Հ. Բ. Հ–յան կառավարությունը (նախագահ՝ Հ. Քաջազնունի), որը կազմել էին դաշնակցականները, 1918-ի հունիսի 20-ին տեղաւիոխվեց Երեվան: Թուրքիայի հեա 1918-ի հունիսի 4-ին կնքված հաշտության պայմանագրով (տես Բաթումի պայմանագիր 1918) Հ. Բ. Հ–յան մեջ մտավ միայն Երևանի, Էջմիածնի և Դարալագյազի գավառների մի մասը. Հայաստանի մնացած տարածքը օկուպացրել էր Թուրքիան, որն այնտեղ վարում էր հայ բնակչության բնաջնջման քաղաքականություն: Պարտվելով 1914– 1918-ի առաջին համաշխարհային պատերազմում, Թուրքիան իր զորքերը հանեց Հայաստանից և Անդրկովկասից: Հ. Բ. Հ. չեղյալ հայտարարեց Բաթումի պայմանագիրը: Հ. Բ. Հ–յան տարածքը կազմեցին նախկին Երեանի նահանգը և Կարսի մարզը (բացի հսարմ. Փոքր հատվածի), վերականգնվեցին 1914-ի սահմանները: Ազգամիջյան հակասությունները, որոնք հանգեցրել էին Անդրկովկասյան սեյմի արձակմանը, ազգային երեք պետությունների (Հ. Բ. Հ., Վրացական Բուրժ. Հանրապետություն, Ադրբ. Բուրժ. Հանրապետություն) ստեղծումից հետո, վերաճեցին