ղամիշում, Կարսում, Նոր Բայազեւոում, Ղազախ–Շամշադինում, Զանգեզուրում U այլուր: Չնայած սյարաությանը, ապստամ– բությունը խարխլեց դաշնակների տիրա– պետությունը: Ապստամբության ղեկավար– ներ Ս. Ալավերդյանը, Տ. Սարուխանյանը, Ս. Մուսայելյանը, Բ. Ղարիբջանյանը, Ե. Սեյանը, Ղ. Ղուկասյանը, Բ. Հարու– թյունյանը, Վ. Ալեքսեեը, Ե. Մկրտումյանը, Բ. Բատիկյանը և ուրիշներ գնդակահար– վեցին: Անդրկովկասում սովետական իշխանու– թյան համար մղվող պայքարը պահանջում էր հեղափոխական ուժերի հետագա հա– մախմբում, նրանց բոլշևիկյան ղեկավա– րության ամրապնդում: Արդեն 1920-ի փե– տըրվարին ձևավորվել էր Ադրբեջանի կո– մունիստական կուսակցությունը, որից հետո օրակարգի հարց դարձավ Վրաստա– նի ու Հայաստանի կոմկուսների կազմա– վորումը: Կուսակցության կենտրոնից ստացված հրահանգների հիման վրա ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոն (Ս. Կիրով, Դ. Օրջոնիկիձե, Ա. Միկոյան և ուրիշներ) նախապատրաստեց այդ հարցը, և արդեն 1920-ի մայիսին ձևավորվեց Վրաստանի կոմունիստական կուսակցու– թյունը, իսկ հունիսին՝ Հայաստանի կո– մունիստական կուսակցությունը: Հունիսի 30-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի կազմբյուրոն հատուկ որոշմամբ հաստատեց Ադրբեջա– նի, Վրաստանի ու Հայաստանի կոմկուս– ների ստեղծումը, որոնք ունեին մարզա– յին կազմակերպությունների իրավունք– ներ և ենթակա էին Կովկասյան բյուրոյի ղեկավարությանը: ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոն օգոստ. 13-ին Ս. Տեր– Դաբրիելյանին նշանակեց իր լիազորը Հայաստանում՝ «ղեկավարելու ամբողջ կուսակցական աշխատանքը մինչև ՀԿ(բ)Կ Կենտկոմի ձևավորումը»: Նույն ժամանակ Ա. Նուրիջանյանը և Հ. Նազարեթյանը, որպես Հայկոմկուսի ներկայացուցիչներ, մասնակցեցին Կոմինտերնի II կոնգ– րեսին: 1920-ի սեպտեմբերի 10-ին կազմ– վեց ՀԿ(բ)Կ Կենտկոմ (Ի. Դովլաթյան, Ա. Նուրիջանյան, Տ. Կոստանյան, Ա. Իոսնջյան և ուրիշներ): Նոյեմբերին ՀԿ(բ)Կ Կենտկոմի կազմի մեջ մտցվեցին Ս. Կասյանը, Ա. Բեկզադյանը և Ս. Տեր– Գաբրիելյանը: 1920-ի սեպտեմբերին ^Կ(բ)Կ ներկայացուցիչները մասնակցե– ցին Բաքվում գումարված Արևելքի ժողո– վուրդների առաջին համագումարին և Հայաստանի կոմունիստական կազմա– կերպությունների կոնֆերանսին: Կոմունիստական շարժման ծավալմանը նպաստել է «Հայաստանի կոմունիստա– կան կուսակցություն» («ՀԿԿ») անվամբ հայ կոմունիստների կազմակերպությու– նը: Այն ստեղծվել է 1918-ի սկզբին մի խումբ բոլշևիկների (Գ. Հայկունի, Գ. Վար– դանյան, Վ. Երեմյան, Հ. Հովսեփյան, Կ. Կարագուլյան և այլն) նախաձեռնու– թյամբ՝ Սովետական Ռուսաստանի կառա– վարության հրապարակած «Թուրքահա– յաստանի» մասին դեկրետից հետո: Այդ կազմակերպության հիմնական խնդիրնե– րից մեկն էր աշխատել գաղթական արև– մտահայերի շրջանում ու Արևմտյան Հա– յաստանում: ՌԿ(բ)Կ Կենտրոնական կո– միտեն օգնել է այդ կազմակերպությանը, որը 1918–20-ին լայն գործունեություն է ծավալել մասնավորապես հայ գաղթա– կաններին բուրժուա–նացիոնալիստական կուսակցությունների ազդեցությունից ազատագրելու և նրանց մեջ Հոկտեմբեր– յան հեղափոխության ու սովետական իշ– խանության գաղափարները տարածելու ուղղությամբ: «ՀԿԿ»-ն Թիֆլիսում և Մոսկ– վայում հրատարակել է «Կարմիր օրեր» ու <Կարմիր դրոշակ» թերթերը, տպագրել թռուցիկներ, մարքսիստական գրականու– թյուն: Նրա ներկայացուցիչ Գ. Հայկունին մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսի աշխատանքներին և զեկուցագիր ներկա– յացրել Հայաստանի քաղ. ու տնտ. դրու– թյան և իրենց կատարած աշխատանքի մասին: Այդ կազմակերպության կողմից Վ. Տերյանն ու Դ. Հայկունին վճռական ձայնի իրավունքով մասնակցել են ՌԿ(բ)Կ VIII համագումարին: «ՀԿԿ» գործունեու– թյունը խթանել է կոմունիստական շար– ժումը Հայաստանում ու հայերի մեջ: ՀԿ(բ)Կ կազմակերպական ձևավորումից հետո «ՀԿԿ» անդամները մտել են նրա մեջ ու ՌԿ(բ)Կ շարքերը, պայքարել սո– վետական իշխանության հաստատման ու ամրապնդման համար: Հայաստանի կոմունիստական կազմա– կերպությունների միավորումը ՀԿ(բ)Կ–ի մեջ, որպես ՌԿ(բ)Կ բաղկացուցիչ մասի, ուժեղացնում է աշխատավորության ին– տերնացիոնալ համախմբումը: Հաղթա– հարելով ընդհատակյա աշխատանքի դըժ– վարությունները՝ Հայաստանի բոլշևիկ– ները հաջողությամբ ղեկավարում են բան– վորների, գյուղացիների ու զինվորների հեղափոխական ելույթները դաշնակների ու օտարերկրյա ինտերվենտների դեմ: Կոմունիստների եռանդուն աշխատանքի շնորհիվ աշխատավորության նորանոր զանգվածներ են կանգնում բոլշևիզմի դրոշի ներքո՝ իրենց ազատագրման հույ– սերը կապելով Սովետական Ռուսաստանի հետ: 1920-ի նոյեմբ. 29-ին Հայաստանի աշ– խատավորությունը ՀԿ(բ)Կ ղեկավարու– թյամբ ապստամբեց դաշնակցական տի– րապետության դեմ և 11-րդ կարմիր բա– նակի օգնությամբ սովետական կարգեր հաստատեց երկրում: Ստեղծվեց Հայաս– տանի ռազմահեղափոխական կոմիտե՝ Ս. Կասյանի նախագահությամբ: «Հա– յաստանի ապստամբ աշխատավոր ժո– ղովրդի կամքով ու ցանկությամբ,– աս– ված է Հեղկոմի դեկլարացիայում,– Հա– յաստանի կոմունիստական (բոլշևիկնե– րի) կուսակցությունը այսօրվանից Հա– յաստանը հայտարարում է Սոցիալիստա– կան խորհրդային Հանրապետություն» («Կոմունիստ», Երևան, 1920, JMS 2): Այդ մասին հեռագիր ուղարկվեց Վ. Ի. Լենինին, որը դեկտ. 2-ին, Ս. Կասյանին ուղղած պատասխան հեռագրով, ողջու– նեց «…Իմպերիալիզմի ճնշումից ազատա– գրված աշխատավորական Սովետական Հայաստանին» (Երկ., հ. 31, էջ 550) և խնդիր դրեց՝ գործադրել բոլոր ջանքերը հարևան երկրների աշխատավորների հետ եղբայրական համերաշխություն հաստա– տելու համար: Հայաստանի կոմունիստ– ները գլխավորեցին դաշնակների 1921-ի փետրվարյան խռովության ջախջախումը և ձեռնամուխ եղան սոցիալիստական առա– ջին վերափոխումներին: ՀԿ(բ)Կ հետագա գործունեության համար կարևոր նշանա– կություն ունեցավ Վ. Ի. Լենինի 1921-ի ապրիլի 14-ի նամակը՝ «Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի, Լեռնականների հանրապետության կո– մունիստ ընկերներին», որտեղ տրված էր Կովկասի բոլշևիկների գործունեության ծրագիրը: Լենինի նամակը Անդրկովկաս բերեց Ա. Ֆ. Մյասնիկյանը, որը նույն թվա– կանի մայիսին նշանակվեց Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրա– պետության ժողկոմխորհի նախագահ: 1922-ի հունվարին Երևանում կայացավ ՀԿ(բ)Կ I համագումարը, որը ներկայաց– նում էր 4906 կոմունիստների: Համագու– մարում քննարկվեցին սովետական շի– նարարության, հողային քաղաքականու– թյան և Անդրկովկասյան հանրապետու– թյունների միավորման հարցերը: Այնու– հետև ՀԿ(բ)Կ–ն իր հերթին լայն աշխա– տանք ծավալեց Անդրֆեդերացիայի ստեղծման, ապա ՍՍՀՄ կազմավորման համար: Հայկ. ՍՍՀ–ն մյուս հանրապետու– թյունների հետ միասին մտավ ՍՍՀՄ կազ– մի մեջ, որպես իրավահավասար ու սու– վերեն հանրապետություն: ՀԿ(բ)Կ հետա– գա համագումարներում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք էին գյուղատնտեսության վերականգնումը (II համագումար), ժող. տնտեսության վե– րելքի քաղ. և կազմակերպչական խնդիր– ները (III համագումար), հանրապետու– թյան ժող. տնտեսության զարգացման ար– դյունքները (IV համագումար), ինդուս– տրացման առաջին հաջողությունները, ՀամԿ(բ)Կ գլխավոր գծի իրականացումը և պայքարը հակալենինյան խմբավորում– ների դեմ (V համագումար), առաջին հըն– գամյակի խնդիրները, կուսակցության աշ– խատանքը գյուղում, կոլտնտեսային շի– նարարության հաջողությունները (VI հա– մագումար), կադրերի պատրաստման, տեխնիկումների, բանֆակների և բարձ– րագույն ուս. հաստատությունների ցանցի ընդարձակման, նոր տեխնիկայի յուրաց– ման խնդիրները (VII համագումար) և այլն: Կուսակցական կազմակերպություն– ների ուշադրության կենտրոնում դրված էին ժող. տնտեսության վերականգնման ու հետագա զարգացման, հանրապետու– թյան ինդուստրացման, գյուղատնտեսու– թյան կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության խնդիրները: ՀԿ(բ)Կ գա– ղափարադաստիարակչական լայն աշխա– տանք էր տանում աշխատավորության շրջանում, վճռական պայքար մղում տրոց– կիզմի և աջ օպորտունիզմի, բուրժ. նա– ցիոնալիզմի ամեն մի դրսևորման դեմ: Գլխավորելով բանվորների ու գյուղացի– ների աշխատանքային վերելքը՝ Հայաս– տանի կոմունիստները նախապատերազմ– յան հնգամյակների տարիներին հաջո– ղությամբ լուծեցին սոցիալիստական շի– նարարության խնդիրները: 1938-ի հու– նիսին կայացած ՀԿ(բ)Կ XI համագումա– րը, ամվւոփելով Հայաստանում սոցիա– լիզմի պատմական հաղթանակի արդյունք–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/144
Արտաքին տեսք