Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ները, մատնանշեց աշխատավորության նյութական բարեկեցության աճը և տ ընտես ության ու մշակույթի բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումները: 1940-ին Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքը, 1919-ի համեմատությամբ, աճեց 32 անգամ, իսկ գյուղատնտեսությանը՝ 1913-ի համեմատ՝ 2,4 անգամ: Կուլտուրական հեղափոխության շնորհիվ հանրապետությունը վերածվեց համատարած գրագիտության երկրի՝ դպրոցների, գիտահետազոտական ու կուլտուրլուսավորական հիմնարկների խիտ ցանցով: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) ՀԿ(բ)Կ մոբիլիզացրեց հայ ժողովրդի, հանրապետության ողջ բնակչության ուժերն ու ռեսուրսները սոցիալիստական հայրենիքի պաշտպանության համար: 1941–43-ին հանրապետության 36,9 հզ. կոմունիստներից ավելի քան 20 հզ. մտավ սովետական բանակի շարքերը: 1942–45-ին ՀԿ(բ)Կ–ի մեջ ընդունվեցին 26107 մարդ: Հայ ռազմիկները մարտնչեցին Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում, պարտիզանական ջոկատներում, մասնակցեցին Եվրոպայի ժողովուրդների Դիմադրության շարժմանը: ՀԿ(բ)Կ ղեկավարում էր բանվորների, կոլտնտեսականների ու մտավորականության աշխատանքը թիկունքում: Ռազմաճակատի ու թիկունքի բազմահազար կոմունիստներ արժանացան՝ Սովետական Միության շքանշանների ու մեդալների: 105 հայ ռազմիկի, այդ թվում՝ 86 կոմունիստի ու կոմերիտականի, շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում, իսկ ավելի քան 60-ը դարձան մարշալներ, գեներալներ, ծովակալներ: Ետպատերազմյան տարիներին Հայկոմկուսի գործունեությունն ուղղված էր ժող. տնտյան հետագա զարգացմանը, Հայաստանում սոցիալիզմի կառուցումն ավարտելու նպատակին: 1951-ի մարտին ՀԿ(բ)Կ XV համագումարն ամփոփեց IV հնգամյակի արդյունքները: Արդյունաբերության բնագավառում պլանը գերակատարվել էր 31%-ով: Հայաստանի կոմկուսը, վճռականորեն հաղթահարելով իր գործունեության մեջ տեղ գտած թերությունները և առաջնորդվելով ՍՄԿԿ XX համագումարի որոշումներով, մեծ աշ խատանք տարավ անհատի պաշտամունքի վնասակար հետևանքների վերացման, կուսակցական ու պետ. կյանքում լենինյան նորմերի վերականգնման, սոցիալիստական օրինականության ամրապնդման ուղղությամբ: Իրագործելով ՍՄԿԿ XXII համագումարի, ՍՄԿԿ ԿԿ հոկտեմբերյան (1964) և հետագա պլենումների որոշումները, ՀԿԿ–ն նշանակալիորեն բարելավեց իր աշխատանքները: 1950–60-ական թթ. տնտ. գործունեության բնագավառում Հայկոմկուսը վարում էր հանրապետու թյան արտադրողական ուժերի հետագա զարգացման, բազմաճյուղ արդյունաբերության ընդլայնման գիծ՝ սերտորեն կապված գիտատեխ. առաջադիմության հետ (էլեկտրոնիկա, սարքաշինություն, հաշվիչ տեխնիկա ևն): ՀԿԿ գործունեությունը դրսևորվել է նաև սփյուռքահայության հայրենադարձության կազմակերպման մեջ: Հայրենադարձությունը սկսվեց սովետական իշխանության հաստատումից և լայն չափերի հասավ Հայրենական մեծ պատերազմից հետո: ՍՄԿԿ և սովետական պետության հոգատարությամբ ավելի քան 200 հազար տարաբախտ սփյուռքահայ աշխատավորներ մշտապես հանգրվանեցին մայր հայրենիքում և դարձան Սովետական Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, նոր կյանքի կառուցողներ: 1966-ի մարտին կայացավ ՀԿԿ XXIV համագումարը, որը մատնանշեց հանրապետության կուսակցական կազմակերպությունների խնդիրները ժող. տնտ. զարգացման VIII հնգամյակում (1966–1970): Համագումարը մեծ ուշադրություն դարձրեց ներկուսակցական կյանքի, աշխատավորության և երիտասարդության շրջանում տարվող գաղափարաքաղ. դաստիարակության հարցերին: ՀԿԿ–ի և հայ ժողովրդի կյանքում խոշոր իրադարձություն էր Հայաստանում սովետական իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 50-ամյակի հանդիսավոր տոնակատարությունը: Այդ առթիվ ելույթ ունենալով Երևանում 1970-ի նոյեմբերին տեղի ունեցած հանդիսավոր նիստում, ՍՄԿԿ ԿԿ գլխ. քարտուղար Լ. Ի. Բրեժնևը նշեց. «Կարելի Է լիակատար հիմունքով ասել, որ Հայաստանի կոմունիստները պատվով արդարացրին իրենց ժողովրդի վստահությունն ու հույսերը: Նրանք արժանավայել ավանդ ներդրեցին համառուսաստանյան հեղաՓոխական շարժման զարգացման, նոր տիպի մարքսիստական կուսակցության ստեղծման մեջ, մեր ամբողջ երկրի կոմունիստների հետ միասին ակտիվորեն մասնակցեցին հին աշխարհի վրա կատարվող գրոհին նոր աշխարհի՝ սոցիալիստական աշխարհի կառուցմանը… Իր ամբողջ հիսնամյա պատմության ընթացքում Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ մեր համամիութենական կոմունիստական կուսակցության մարտական ջոկատներից մեկը, բարձր Է պահել մարքսիզմլենինիզմի դրոշը, հետևողականորեն պաշտպանել ՍՄԿԿ–ի շարքերի միասնությունն ու համախմբվածությունը, եղել Է և մնում Է նրա լենինյան Կենտրոնական կոմիտեի հավատարիմ հե– նարանը» (Սովետական Հայաստանի 50 տարին, Ե., 1970, Էջ 7, 8, 9): Հանրապետության կուսակցական կազմակերպությունների համար կարևոր նշանակություն ունեցան ՀԿԿ 1974-ի նոյեմբերյան, 1975-ի հունվարյան և հունիսյան պլենումները, որոնք բացահայտեցին հանրապետության տնտ. և կուլտուրական շինարարության ղեկավարման, ինչպես նաև կուսակցական մարմինների աշխատանքում տեղ գտած թերությունները, դրանց պատճառներն ու նշվեցին վերացման ուղիները: 1976-ի հունվարին տեղի ունեցավ ՀԿԿ XXVI համագումարը, որն ամփոփեց հաշվետու ժամանակաշըրջանում հանրապետության կուսակցական կազմակերպության կատարած աշխատանքի արդյունքները և նշեց նրա հետագա խնդիրները: ՀԿԿ Կենտկոմի հաշվետու զեկուցման մեջ շեշտվեց, որ հանրապետության աշխատավորները՝ կոմունիստների գլխավորությամբ, հաջողությամբ են կատարել ժող. տնտեսության զարգացման IX հնգամյակի առաջադրանքները և ձեռնամուխ եղել X հնգամյա պլանի իրականացմանը: Նրանց համար ուղեցույց են ՍՄԿԿ XXV համագումարի որոշումները: Ծավալվել է սոցիալիստական մրցություն՝ ընդգրկելով ժող. լայն զանգվածներին և բացառիկ ուշադրություն դարձվել որկական ցուցանիշների ու արտադրության արդյունավետության բարձրացմանը: Հան– րապետության արդիական խոշոր օբյեկտ– ներ են Հայկական ատոմակայանը և Արփա–Սևան հիդրոտեխնիկական հա– մալիրը, Երևանի մետրոպոլիտենը, որոնք կառուցվել և կառուցվում են սովետական ժողովուրդների եղբայրական համագոր– ծակցությամբ: Գործողության մեջ են ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումները՝ «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության հետագա զարգացման միջոցառումների մասին», «Հայկական ՍՍՀ–ում ոռոգելի հողագոր– ծության հետագա զարգացման և նրա ար– դյունավետության բարձրացման միջոցա– ռումների մասին» և «Սևանա լճի բնական ռեսուրսները պահպանելու և ռացիոնալ օգտագործելու միջոցառումների մասին»: ՀԿԿ–ն մեծ ուշադրություն է դարձնում քաղաքական–գաղափարական աշխատան– քի ծավալմանը, աշխատավոր մասսաների դաստիարակությանը սովետական հայրե– նասիրության, սոցիալիստական ինտեր– նացիոնալիզմի, կոմունիզմի ոգով: Մաս– սայական տպաքանակով հրատարակվում են Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի, Վ. Ի. Լենինի երկերը, Լ. Ի. Բրեժնևի աշխատություննե– րը, ՍՄԿԿ համագումարների, Կենտկոմի պլենումների բանաձևերը, կուսակցական ու պետ. բազմաթիվ փաստաթղթեր: Հե– տագա ծաղկում են ապրում հայ ժողովըր– դի մշակույթը, գիտությունը, գրականու– թյունն ու արվեստը Սովետական Հայաս– տանում: 1977-ը ՍՄԿԿ–ի, ողջ սովետական ժողո–

ՎՐՐԴԻ պայքարի ու հաղթանակների տա– րեգրության մեջ մտավ որպես ՍՍՀՄ նոր սահմանադրության՝ զարգացած սոցիա– լիստական հասարակարգի սահմանա– դրության ընդունման տարի: Կոմունիս– տական կուսակցության ղեկավարու– թյամբ Սովետական Հայաստանի պատմա– կան նվաճումները արտացոլվեցին ու ամ– րապնդվեցին 1978-ի ապրիլին ընդունված ՀՍՍՀ նոր սահմանադրության (հիմնա– կան օրենք) մեջ: 1978-ը հայ ժողովրդի կյանքում նշա– նավորվեց Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակի տո– նակատարությամբ; Այդ հոբելյանի առ– թիվ և հանրապետության ձեռք բերած նվաճումների համար ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Հայկ. ՍՍՀ պարգևատրվեց Լենինի երրորդ շքանշանով: 1980-ի նոյեմբերին լայնորեն նշվեց Հա– յաստանում սովետական իշխանության