Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


լի քան 60 երկրում՝ ԱՄՆ–ում (550 հզ.), Ֆրանսիայում (300 հզ.), Լիբանանում (285 հզ.), Իրանում (220 հզ.), Թուրքիա– յում (180 հզ.), Սիրիայում (120 հզ.), Արզենաինայում (80 հզ.), Կանադայում (50 հզ.), Հարավ–Աֆրիկյան Հանրապե– տությունում (30 հզ.), Բուլղարիայում (25 հզ.), Եգիպտոսում (25 հզ.), Բրազի– լիայում (20 հզ.), Իրաքում (20 հզ.), Ավստրալիայում (20 հզ.), Անգլիայում (16 հզ.), Ուրուգվայում (16 հզ.), Հունաս– տանում (14 հզ.), Քուվեյթում (10 հզ.), Ռումինիայում (6 հզ.), Բելգիայում (3 հզ. 500), Կիպրոսում (3 հզ.), Սուդանում (3 հզ.), Հորդանանում (3 հզ.), Վենեսուե– լայում (3 հզ.), Արաբական Միացյալ էմի– րություններում (3 հզ.), Իսրայելում (2 հզ.), Շվեյցարիայում (2 հզ.), Իտա– լիայում (1 հզ.), Հոլանդիայում (1 հզ.), Եթովպիայում (1 հզ.), Հնդկաստանում (0,5 հզ.): Տ. սայրում են նաև Հունգարիա– յում, Չիլիում, Մարոկկոյում, Իսպանիա– յում, Նոր Զելանդիայում, Մեքսիկայում, Դանիայում, Շվեդիայում, Պորտուգալիա– յում, Լիբերիայում, Բիրմայում և այլ երկրներում: Հավատացյալ Հ. միաբնակ քրիստո– նյաներ են, որոշ մասը՝ կաթոլիկներ ու բողոքականներ: Հ–ի լեզուն ուրույն ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում (տես Հայերեն)՝. Հ. պատկանում են եվր– ասիական (եվրոպեոիդ) ռասայի արմե– նոիդ մարդաբանական տիպին: Հ., որ– պես էթնիկական կազմավորում, առաջա– ցել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով: Եթե մինչև վերջերս հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարվել է Հարավ–Արևել– յան կամ Կենտրոնական Եվրոպան, ապա ըստ նորագույն ուսումնասիրությունների այն տեղադրվում է Հայկական լեռնաշ– խարհում, նրան հարակից Հյուսիսային Միջագետքում, Փոքր Ասիայի արլ. և Իրանական բարձրավանդակի հս–արմ. մասերում: Այդ ռեգիոնում տակավին նոր քարի (նեուիթ) դարաշրջանում կատարվել է հնդեվրոպական լեզվով խոսող ցեղերի տրոհումն առանձին լեզ– վաբարբառների, ապա՝ ցեղակից լեզունե– րի: Մարդաբանական ուսումնասիրություն– ների համաձայն, այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով: Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է: Նեո– լիթյան դարաշրջանից էնեոլիթին (պը– ղընձաքար) անցման ժամանակաշրջա– նում (մ. թ. ա. V–IV հազարամյակը ներառյալ) հնդեվրոպական ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկական լեռ– նաշխարհից ու Փոքր Ասիայից տարած– վել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաս– տան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկական, հունական և իրանական ցե– ղերը) մնացել են նախահայրենիքի տա– րածքում: Այս բոլորը վկայում են Հ–ի տե– ղաբնիկության մասին: Հայկ. էթնոսի ձևավորման տնտ. նախադրյալները ստեղծվել են էնեոլիթի ժամանակաշրջա– նից: Ն. Ի. Վավիլովի և ուրիշ գիտնական– ների ուսումնասիրությունները հանգեց– րին այն եզրակացության, որ վաղ անաս– նապահական և երկրագործական մշա– կույթների (առանձին հացահատիկային բույսերի ու խաղողի տեսակներ, թանկար– ժեք քարեր, օբսիդիան կամ վանակատ, պղինձ, անագ, երկաթ ևն) գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհում, որ– տեղ գերիշխող էին հայկ. ցեղերը: Պղնձի ու անագի հանքերի ինտենսիվ մշակմամբ հայկ. ցեղերն անցան բրոնզի դարաշըր– ջանին (III–II հազարամյակ): Ու. Տ. Օլկոտտի կարծիքով մ. թ. ա. III հազար– ամյակին Հայկական լեռնաշխարհում ու Փոքր Ասիայում են սկիզբ առել երկ– նակամարի 12 համաստեղությունների մասին գաղափարը, դրանց անունները, ինչպես նաև արեգակնային օրացույցը: Հ–ի ծագման, անվան և կազմավորման վերաբերյալ պահպանված ժող. ավանդու– թյունները հեռու չեն պատմական ճշմար– տությունից: Հայոց ծննդախոսակաև առասպելը, որը բերում է Մովսես Իարե– նացին (V դ.), հայ ժողովրդի անվանա– դիրը (էպոնիմ) համարում է Հայկին, իսկ նրա «արմեններ» օտարաշխարհիկ անու– նը կապում է Հայկի հաջորդներից մեկի՝ Արամի անվանը: Ե. Ֆոռերը, Գ. Ղափանցյանը, Ս. Երեմ– յանը և ուրիշ ուսումնասիրողներ հայ ժո– ղովրդի «հայ» կամ «խայ» ինքնանվանումը կապում են Բարձր Հայք և Փոքր Հայք նահանգներն ընդգրկող այն երկրանվանը, որը խեթական արձանագրություններում կոչվել է Հայասա (Խայաշա): Պատահա– կան չէ, որ այս երկրամասը Աստվածա– շնչում հիշատակվում է «Տուն Թորգոմայ» անունով: Մ. թ. ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Հայկական լեռ– նաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշա– տակվում են տարբեր անուններով, ար– դեն դրսևորվում էին որպես պետական– քաղաքական կազմավորումներ: Հ–ի, որ– պես ժողովրդի, կազմավորման պրոցեսը հատկապես ուժեղացավ Ուրարաու պե– տության ժամանակաշրջանում (մ. թ. ա. IX–VI դդ.), երբ այդ միասնական և կա– յուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասան տերիտո– րիալ–քաղաքական միասնության: Արդեն մ. թ. ա. VII դ. վերջին և VI դ. սկզբնաղ– բյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքերում, Աքեմենյան արձանագրություն– ներում, հին հուն, հեղինակների երկե– րում) Հայկական լեռնաշխարհը ներկա– յացվում է որպես գրեթե միատարր եր– կիր: Աքեմենյան թագավորների եռալե– զու արձանագրություններում Հայաստա– նը աքքադերեն բնագրում անվանված է «Ուրաշտու» (Ուրարտու), հին պարսկե– րենում՝ «Արմինա», էլամերենում՝ «Հար– մինույա» կամ «Խարմինույա», իսկ Հ. ան– վանված են աքքադերենում՝ «ուրաշտա– յա», պարսկերենում՝ «արմինիյա», էլա– մերենում՝ «հարմինույարա» («խարմինու– յարա»): Մ. թ. ա. VI դ. հույն հեղինակ Հեկատեոս Միլետացու «Աշխարհի քար– տեզում» նշված է «Արմենիա» երկիրը, իսկ Հ. հիշատակված են «արմեններ» անունով: Երվանդունիների պետության ժամանակաշրջանում (մ. թ. ա. VII դ. վերջ –IV դ.) հայ ժողովրդի կազմավոր– ման դարավոր պրոցեսն ավարտվեց: Հու– նա–մակեդոնական նվաճումներից (մ. թ. ա. IV դ.) հետո հույն հեղինակները Հա– յաստանը ներկայացնում են որպես միա– լեզու հայ ժողովրդի երկիր: Այդ միալեզ– վության հիմքի վրա մ. թ. ա. II դ. սկզբին Արտաշես Ա թագավորը թոթափեց Սելևկ– յանների գերիշխանությունը և հիմնեց Մեծ Հայքի թագավորությունը, որն իր հզո– րությպն գագաթնակետին հասավ Տիգ– րան Բ Մեծի ժամանակ (մ. թ. ա. 95–55): Հայ Արշակունիների պետության ժա– մանակաշրջանում (I–V դդ.) Հ. թևակո– խեցին ֆեոդալական հասարակարգի զար– գացման փուլը: 301-ին Հ. ընդունեցին քրիստոնեություն՝ որպես պետ. կրոն: Այդ ժամանակաշրջանում Հ–ի թիվը հաս– նում էր շուրջ 4 մլն մարդու, իսկ Մեծ Հայ– քի պետության տարածքը՝ 312 հզ. կմ2: Արշակունիների թագավորության վերա– ցումից (428) հետո, Սասանյան Պարսկաս– տանի, Բյուզանդիայի, այնուհետև արաբ, խալիֆայության դեմ ազատագրական պայքարի ծանր պայմաններում Հ. պահ– պանեցին իրենց ազգային և հոգևոր–մշա– կութային դիմագիծը:tIV–VII դդ. ձևա– վորվեց ֆեոդալական Հայաստանի մշա– կույթը: 405/6-ին ստեղծվեց հայ նոր գիրը, որն ավելի ամրապնդեց Հ–ի հոգևոր–մշա– կութային ինքնուրույնությունը և տրոհ– ված պետականության պայմաններում դարձավ Հ–ի գոյապահպանման զորեղ միջոց: Օտար բռնատիրությունների դեմ ժողովրդա–ազատագրական ապստամբու– թյունների, Աբբասյան խալիֆայության թուլացման և այլ գործոնների հետևան– քով վերականգնվեց (885) Հ–ի միասնա– կան պետությունը՝ ի դեմս Բագրատունի– ների թագավորության (IX դ. 2-րդ կես – XI դ.): IX–XIV դդ. Հ. թևակոխեցին զար– գացած ֆեոդալիզմի դարաշրջան: XI դ. 1-ին կեսին Բյուզանդիայի վարած երկ– դիմի քաղաքականությունը և երկրում մնացած արաբ, ամիրայությունների քայ– քայիչ գործունեությունը հեշտացրին սել– ջուկյան թուրքերի ավերիչ ներխուժում– ները, որոնց հետևանքով շատ Հ. հեռա– ցան հայրենի բնաշխարհից և սփռվեցին զանազան երկրներում (տես Գաղթ հոդ– վածում): 1080-ին Հ. Կիլիկիայում ստեղծե– ցին հայկ. անկախ պետություն (տես Կի– էիկյան Հայաստան): Հ–ի արտագաղթը, երկրի տնտ. ու մշակութային անկումը շարունակվեցին նաև թաթար–մոնղոլական արշավանքների, թուրք, և պարսկ. տիրա– պետությունների ժամանակ: Հ–ի համար պատմականորեն նոր դա– րագլուխ էր Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի հիմնական մասի միավորու– մը (1828), որով Հայաստանի այդ հատվա– ծը դարձավ Հ–ի ազգային համախմբման, հոգևոր–մշակութային վերածնության կենտրոն, և Հ–ի զգալի մասը փրկվեց ֆի– զիկական բնաջնջումից: Սկսվեց Հ–ի, որ– պես բուրժ. ազգի, ձևավորումը, որն ավարտվեց XIX դ. վերջին: Այն ընթանում էր բարդ ու հակասական պայմաններում: Հ. չունեին ազգային պետություն, Հա–