յաստանը տրոհված էր Ռուսաստանի, Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Սո– ցիալական և ազգային ճնշումներն ավելի սրեցին Հ–ի ազգային ինքնագիտակցու– թյունդ նրանք ծավալեցին ազգային– ազատագրական պայքար: Սուլթանական կառավարության հայաջինջ քաղաքակա– նության հետևանքով 1894–96-ին ավելի քան 300 հզ. Հ. ոչնչացվեցին: Թուրքիա– յում Հ–ի գոյապահպանման և հայկ. պե– տականության վերականգնման հարցը դարձավ եվրոպական մեծ տերությունների դիվանագիտության սակարկության առար– կա (տես Հայկական հարց հոդվածում): 1915-ին, երիտթուրքերի կիրառած ցե– ղասպանության հետևանքով, ավելի քան 1,5 մլն Հ. բնաջնջվեցին, Արևմտյան Հա– յաստանը գրեթե զրկվեց Հ–ից (տես Մեծ եղեռն): Եղեռնից փրկված Հ. տարագըր– վեցին տարբեր երկրներ (տես Սփյուռքա– հայություն), ավելի քան 300 հզ. ապաս– տանեցին Անդրկովկասում և Ռուսաստանի այլ վայրերում: 1920-ի նոյեմբերին Հայաստանում սո– վետական իշխանության հաստատմամբ Հ. ստացան պետականություն, ապրեցին ազգային, քաղ., տնտ. և մշակութային աննախադեպ վերածնություն: Ձևավոր– վեց սոցիալիստական հայ ազգը: Սովե– տական Հայաստանի կառավարությունը հոգ տարավ աշխարհով մեկ ցրված Հ–ի հայրենադարձության մասին (տես Հայ– րենադարձություն հայերի): Հայրենա– կան մեծ պատերազմում Հ., ՍՍՀՄ մյուս ժողովուրդների հետ, պայքարեցին ֆա– շիստական զավթիչների դեմ: Հայրենա– կան մեծ պատերազմից հետո նոր թափով շարունակվեց Հ–ի տնտ. և մշակութային հետագա վերելքը: Հ–ի տնտեսության, զբաղմունքի և մշակույթի մասին տես Հայկական Սովետական Սոցիալիստա– կան Հանրապետություն հատորում: Գբկ. Երեմյան Ս. Տ., Հայ ժողովրդի կազմավորման ընթացքը, «ՊԲՀ*, 1970: Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971: ՍՍ^Մ բնակչությունը, Ե., 1980:tIIhot- PObckhh B. B., O npoHcxoHCfleHHH apMJiHcicoro Hapoaa, E., 1946; K a n a h- U h h r. A., Xaiiaca – icojibi6ejib apMHH, E., 1947; EpeMHH C. ., K Bonpocy o6 stho- reHe3e apMHH, <Bonpocbi hctophh», 1952, Me 7; Hapo/jbi KaBKa3a, t. 2, M., 1962; JX t» si k o- h o b H. M., ripeflbicTopHH apMAHCKoro Ha- pofla, E., 1968; T a m k p e ji h r յ e T. B.f H b a h o b B.B., ITpo6jieMa onpeflejieHHH nepBOHaqajibHOH TeppHTopHH o6nTaHHH h ny- Teit MHrpaijHH HocHTeJien flHaJieKTOB o6meHH- floeBponeiiCKoro H3biKa. KoHcfrepemtfiH no cpaB- HHTe^bH0-HCT0pHqecK0ii rpaMMaTHKe HH/joeBpo- neiicKHT H3mkob, M., 1972,* HBaHOB B.B., ^3bIK KaK OflHH H3 HCTOHHHKOB STHOreHeTH- qecKHx HccjieAOBaHHH h npo6iieMaTHKa cjiaBHH- ckhx flpeBHocTeft, «CoBeTCKoe cjiaBHHOBefle- hho, 1973, Me 4; III h p o k o b O. C., Ap- MflHO-rpeqecKHe aTHoreHeTHqecKHe KOHTaKTbi no flaHHbIM CpaBHHTejIbHO-HCTOpHqeCKOfi 4>0- HoiiorHH, «ՊԲՀ», 1977, Me 1; E r o » e, Mecro apMflHCKoro a3MKa cpeflH HHfloeBponeHCKHx h npo6jieMa apMHHCKOH npapo/uiHbi (aBTOXTOH- HOCTb apM«H ՈՕ flaHHbIM CpaBHHTeJIbHO-HCTOpH- ^ecKoro H3biKOBefleHHH), «ԼՀԳ>, 1980, Ne 5. Ս. ԵրեԱյան
ՀԱՅԵՐԵՆ, հայոց լեզ ու, հայ ժո– ղովրդի ազգային, Հայկական ՍՍՀ պե– տական լեզուն: Խոսողների թիվը՝ մոտ 5 մլն, որից 2 մլն 710 հզ.՝ ՀՍՍՀ–ում (1979-ի հունվար): Պատկանում է հնդեվրո– պական լեզվաընտանիքին և կազմում առանձին ինքնուրույն ճյուղ: Համեմատա– բար մերձավոր առնչակցություն ունի իրա– նական, բալթիկ–սլավոնական լեզուների և հունարենի հետ: Կազմավորվել է որպես հայ էթնոսի լեզու՝ հնդեվրոպական, կով– կասյան, խուռի–ուրարտական մի շարք լեզուների հետ սերտ շփումների պայման– ներում, որի հետևանքով Հ–ի մեջ առաջա– ցել են տարբեր բնույթի ենթաշերտային տարրեր: Աստիճանաբար տարածվել և Ուրարտակ՛ան պետության անկումից հետո (մ. թ. ա. VI դ.) տիրապետող է դարձել ամբողջ Հայաստանի տարածքում: Հել– լենիստական դարաշրջանում ձևավոր– վել է որպես հայաբնակ վայրերի ընդհա– նուր խոսակցական լեզու և նախքան գրի առնվելը մշակվել է բանավոր գեղարվես– տական ստեղծագործության, թատերա– կան ներկայացումների, պաշտամունքա– յին արարողությունների, արքունական կյանքի ոլորտներում, այնուհետև քրիս– տոնեության տարածման շրջանում՝ նաև բանավոր քարոզչության ընթացքում: Գրա– վոր հուշարձաններով ավանդված է մ. թ. V դ. սկզբից, հայ գրերի գյուտից անմի– ջապես հետո ստեղծված ինքնուրույն թարգմանական հարուստ մատենագրու– թյամբ: Հայոց լեզվի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել երեք շրջանի, հին Հ. (V–XI դդ.), միջին Հ. (XII–XVI դդ.) և նոր (կամ աշխարհաբար) Հ. (XVII դա– րից մինչև մեր օրերը): Հ–ի զարգացման յուրաքանչյուր շրջան լեզվի տարածա– կան, հասարակական և գործառական տարբերակների ամբողջություն է (բար– բառներ, գրական լեզուներ, հասարակա– կան տարբեր խավերի խոսվածքներ ևն): Հին Հ–ի գրական տարբերակի (գրաբարի) հետ գոյություն է ունեցել նաև հին Հ–ի խոսակցական տարբերակը, բարբառա– յին որոշ երանգավորումներով, թեև V դ. բարբառային տարբերակվածությունը այնքան խիստ չէր: Հին Հ. իր հերթին բա– ժանվում է դասական, ետդասական և նա– խամիջին ենթաշրջանների, որոնք գրա– կան տարբերակի լեզվական կառուցված– քի տեսակետից խստորեն անջրպետված չեն. հիմնական տարբերությունը լեզվի մշակման տարբեր ուղղությունների (ետ– դասական շրջանում՝ հունաբան դւկրոց), ինչպես նաև խոսակցական լեզվի տարրե– րի օգտագործման չափերի մեջ է: Հին Հ–ի խոսակցական տարբերակը, ընդհակառա– կը, ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվել է և հանգեցրել լեզվական նոր որակի՝ միջին հայերենի կազմավորմանը: Միջին Հ–ի շրջանը բաժանվում է երկու ենթաշրջանի՝ Կիլիկյան նորմավորման (XII–XIV դդ.) և աշխարհաբարացման (XV–XVI դդ.): Այս շրջանում լեզվական իրադրությունը ավելի բարդ է: Աճում է լեզվի բարբառային տարբերակվածու– թյունը, սկզբնավորվում են բարբառային նոր միավորներ՝ պայմանավորված երկրի մասնատումով, զանգվածային գաղթերով, ընդհանուր լեզվի միասնական զարգաց– ման հնարավորությունների նվազումով: Գրաբարից տարբեր բարբառային հիմքի վրա կազմավորվում է միջին գրական Հ„ որն ուներ պետ. լեզվի կարգավիճակ և գործառության լայն շրջանակներ՝ ընդգըր– կելով բանավոր և գրավոր հաղորդակցու– թյան գրեթե բոլոր ոլորտները: Միաժա– մանակ շարունակում է գործածվել նաև գրաբարը որպես գրական չեզու, թեև ավելի սահմանափակ կիրառությամբ: Գրավոր տեքստերում նկատվում է նաև միջին գրական Հ–ի և գրաբարի խառն օգ– տագործում: Գրաբարը պահպանում է նաե պաշտամունքային լեզվի իր գործա– ռույթը (ոչ միայն միջին Հ–ի, այլև նոր Հ–ի ժամանակաշրջանում): Հին Հ. և միջին Հ. զգալի տարբերություններ ունեն լեզվա– կան կառուցվածքի բոլոր մակարդակնե– րում: Փոխվում է նաև լեզվի կառուցված– քային տիպը, գրաբարը գերազանցապես թեքական և համադրական տիպի լեզու է, միջին Հ–ում ծավալվում և աշխարհաբա– րացման ենթաշրջանում գերակշռում են կցական և վերլուծական կազմություննե– րը: Այս առումով միջին Հ. պատմական զարգացման անցումային օղակ է հին Հ–ից դեպի նոր Հ. կամ աշխարհաբար, որը գերազանցապես կցական տիպի լե– զու է: Նոր Հ. թեև սկսում է կազմավորվել բարբառային ուժեղ տարբերակվածու– թյան, հին գրական ավանդույթների և մատենագրության անկման պայմաննե– րում, սակայն մյուս կողմից՝ պատմական որոշ հանգամանքների շնորհիվ (կապիտա– լիստական հարաբերությունների զար– գացում, Հայաստանի տարբեր գավառնե– րից բնակչության կենտրոնացում գաղ– թավայրերում, մշակութային կյանքի նոր վերելք ևն) ի հայտ է բերում և միասնա– կանացնող միտումներ: Ձևավորվում է ընդհանուր հասկանալի միջբարբառային լեզու, որը հետզհետե ստանում է գրական արտահայտություն՝ սկզբնապես հենված լինելով այս կամ այն բարբառի վրա: Նոր Հ–ի զարգացման առաջին՝ վաղ աշխար– հաբարի ենթաշրջանում (XVII–XIX դդ. կեսերը) լեզվական իրավիճակը բնութա– գրվում է գրական լեզուների (գրաբար և գրական աշխարհաբար, վերջինս ավելի ուշ հանդես է գալիս արևմտահայ և արևե– լահայ տարբերակներով), ընդհանուր բա– նավոր հաղորդակցման լեզվի («քաղաքա– ցիական հայերենի») և բարբառների առ– կայությամբ: Առաջ է գալիս գրաբարի մշակման լատինաբան դպրոցը (տես Լա– տինաբան հայերեն), ավելի ուշ դրան հակադրվում է գրաբարի «զտման»՝ դա– սական համակարգին մոտեցնելու ուղ– ղությունը: Այս ենթաշրջանում միջին գրա– կան Հ–ին փոխարինում է գրական աշխար– հաբարը, որը հետզհետե գործածության լայն շրջանակներ է ձեռք բերում և հա– ջորդ՝ երկճյուղ աշխարհաբարի ենթաշըր– ջանի (XIX դ. կեսերից մինչև 1920-ը) սկզբից գրեթե ամբողջությամբ դուրս է մղում գրաբարը: Գրական աշխարհաբարի արմ. և արլ. տարբերակների զարգացումն (տես Արեեւահայ գրական չեզոս Արևմտա– հայ գրական ւեզու) ընթանում է հետագա մշակման ու նորմավորման, քերականա– կան կառուցվածքի հստակեցման, բա– ռապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրելու ուղղու– թյամբ: Առաջանում են գրական լեզվի