լեզվի ամբիոնները: Հայերենագիտական հետազոտությունների վերելքին առանձնապես նպաստել են Դ. Ջահուկյանի, է. Աղայանի և մի քանի երիտասարդ լեզվաբանների աշխատությունները, որոնց մեջ իրենց արտացոլումն են գտել լեզվաբանական նոր ուղղությունները, նոր ըմբըռնումներն ու մեթոդները: Վերջին տասնամյակում մեծ թափ է ստացել տարբեր բնագավառների խոշոր պրոբլեմների կոլեկտիվ հետազոտությունը, որ արդեն տվել է ցանկալի արդյունք («Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության», հ. 1–2, 1972–75, «ժամանակակից հայոց լեզու», հ. 1–3, 1974–79): Հայերենագիտական բեղմնավոր հետազոտություններ են կատարվում նաև Մոսկվայում ու Լենինգրաղում (է. Մակաև, է. Թումանյան), ինչպես նաև արտասահմանյան տարբեր երկրներում (Վ. Պիզանի, Ջ. Բոլոնյեզի, Ֆ. Ֆեյդի, Ռ. Գոդել, Ջ. Գրեպպին): Գրկ • Ջահուկյան Գ.Բ., Քերականա– կան և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե., 1954: Ն ու յ ն ի, Գրաբարի քերականության պատմություն, Ե., 1974: Աղա յան է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1–2, Ե., 1958–62։
Է. Աղայան
ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ, հայեցում, տերմին փիլիսոփայական որոշ ուսմունքներում։ Նշանակում է այն եղանակը, որով առարկան անմիջականորեն ներկայանում է սուբյեկտին, երբ այն տրված է զգայաբար՝ ընկաչման միջոցով կամ որպես մտապատկեր: Դասական էմպիրիզմը, մասնավորապես մատերիալիստական էմպիրիզմը և սենսոաւիզմը, առարկաների Հ. համարում էր ողջ ճանաչողության ելա– կետը: Բայց Հ. չի կարող ճանաչողությունը դուրս բերել անհատի զգայական, հոգե– բանական աշխարհից: Մարդու ճանաչողությունը բացատրելու համար, ասում է Կ. Մարքսը Լ. Ֆոյերբախի մասին թեզիսներում, հարկավոր է նկատի առնել հա– սարակական մարդ ու պրակտիկ գործունեությունը: Փիլիսոփայության պատմության մեջ հատկապես քննարկվել է վերացական առարկաների Հ–յան հար– ցը: Պլատոնը, իսկ նորագույն փիլիսոփա– յության մեջ Բրենտանոն, Հուսեռլը զգա– յական եզակի առարկաներից բացի ըն– դունում են նաև վերացական առարկանե– րի (մասնավորապես մաթեմատիկական օբյեկտների) ինքնուրույն, ճանաչողու– թյունից անկախ իդեալական գոյությունը և, համապատասխանաբար, դրանց անմի– ջական Հ.: Ըստ Կանտի, հնարավոր է միայն «փորձի առարկաների» Հ. մտա– պատկերի ձևով, իսկ սուբյեկտի ակտի– վությունը դրսևորվում է նրանում, որ նա օժտված է Հ–յան ապրիորի ձևերով, որոնց օգնությամբ կառուցվում են այդ մտապատ– կերները: Հ–յան հետ կապված իմացա– բանական դժվարությունների լուծումը տալիս է դիալեկտիկական մատերիա– լիզմի արտացոլման տեսությունը, իսկ մասնավոր գիտական հարցերը ներկա– յումս քննարկվում են հոգեբանության մեջ՝ ընկալման և մտապատկերի առնչու– թյամբ: Հ» ԳնորգյաԱ
ՀԱՅԶԵՆԲԵՐԳ (Heisenberg) Վեռներ Կառլ (1901 – 1976), գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Մյունխենի համալսարանը (1923)։ 1923–27-ին եղել է Մ. Բոռնի ասպիրանտը, 1927–41-ին՝ Լայպցիգի և Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1941-ից՝ Բեռլինի և Գյոթինգենի, 1955-ից՝ Մյունխենի ֆիզիկայի ինստ–ի դիրեկտոր և պրոֆեսոր։ 1925-ին Ն. Բորի հետ մշակել է, այսպես կոչված, մատրիցային մեխանիկան՝ քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը։ Կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց տվել երկու տարբեր վիճակներում դրա գոյության հնարավորությունը։ 1927-ին ձևակերպել է անորոշությունների առնչությունները, Յա. Ի. Ֆրենկելից անկախ մշակել ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացվածության և փոխանակային փոխազդեցության տեսությունը։ Աշխատանքներ ունի նաև ատոմային միջուկի կառուցվածքի (բացահայտել է նուկլոնների փոխազդեցության փոխանակային բնույթը), ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1932)։
Երկ.Физические принципы кпантопой теории, М.–Л.. 1932; Физика атомного ядра, М.–Л., 1947; Теория атомного ядра. М.. 1953.
«ՀԱՅԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏ» արտադրական միավոր ու մ, Սովետական Միության էլեկտրատեխնիկական արդյունա– բերության ձեռնարկությունների համա– խումբ: Կազմակերպվել է 1974 թվականին; Ներառնում է Երևանի էչեկտրաապարատ– ների գործարանը (գլխամասային ձեռ– նարկություն), Լենինականի էչեկտրատեխ– նիկական գործարանը, էջմիածնի «Պլաստ– մասսա» գործարանը, Վեդու և Զառիթաֆի մասնաճյուղերը և հատուկ նախագծային կոնստրուկտորական բյուրոն: Միավոր– ման ձեռնարկություններն արտադրում են ցածր լարման ապարատներ, մագնիսա– կան կայաններ, կոնդենսատորներ, ռելե– ներ, պլաստմասսայե շինվածքներ, կենցա– ղային առարկաներ: 1979-ին իրացված ար– տադրանքի 70,9%–ը ուներ որակի պետ. նշան: Թողարկում է ՀՍՍՀ էլեկտրատեխ– նիկական արդյունաբերության համա– խառն արտադրանքի 13% –ը (1979): Ար– տադրանքի ծավալը 1979-ին, 1974-ի հա– մեմատ, ավելացել է 1,75 անգամ, կազմել 56,6 մլն ռ.: Ունի 24 հիմնական արտադրա– մաս, կուլտուր–կենցաղային օբյեկտներ, սպորտային համալիր: Կոոպերացված կապերի մեջ է ՍՍՀՄ էլեկտրատեխնիկա– կան արդյունաբերության ձեռնարկություն– ների հետ: Թողարկված արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում, առաքվում Լե– հաստան, Ռումինիա, Չեխոսլովակիա, Հնդկաստան, Թուրքիա և այլուր: «ՀԱՅ ԷԼԵԿՏՐԱԼՈՒՅՍ» արտադրա– կան միավոր ու մ, Սովետական Միության էլեկտրատեխնիկական արդ– յունաբերության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1966 թվականին: Ներառնում է Երևանի էւեկտրաչամպերի գործարանը (գլխա– մասային ձեռնարկություն), Երևանի Լու– սատեխնիկական գործարանը, Կիրովա• կանի Լուսատեխնիկական գործարանը (հիմնադրվել է 1966-ին) և մագնիսա՜ յին ուժեղացուցիչների գործարանը (Մարալիկում): Մասնաճյուղեր ունի Դա– գարինում, Ղավւանում, Մարտունիում, Սիսիանում: Միավորման ձեռնարկու– թյունները գտնվում են արտադրական կոոպերացիայի մեջ: Երևանի էլեկտրա– լամպերի գործարանը մասնագիտացած է նորմալ լուսավորման լյումինեսցենտա– յին և հատուկ լամպերի, լուսատեխնիկա– կանը՝ լուսավորման սարքերի արմատու– րայի և դրանց հավաքման, Կիրովականի և Մարալիկի ձեռնարկությունները՝ լու– սատուների, լուսամփոփների և ցածր լարման ապարատների արտադրության ուղղությամբ: Դագարինի, Ղափանի, Մար– տունու, Սիսիանի մասնաճյ ուղերը թո– ղարկում են տարբեր տեսակի լուսատու– ներ, դրոսելներ, էլեկտրատեղակայման սարքեր, լուսատեխնիկական ապակի ևն: Ունի 28 հիմնական արտադրամաս, հա– տուկ կոնստրուկտորական բյուրո, տըն– տեսագիտական հետազոտությունների լաբորատորիա, աշխատանքի գիտա– կան կազմակերպման բաժին: Արտա– դրանքն իրացվում է ՍՍՀՄ տնտ. բոլոր շրջաններում, առաքվում արտասահման– յան 46 երկիր՝ Չեխոսլովակիա, Հունգա– րիա, Ռումինիա, ճապոնիա, Անգլիա, Իտալիա ևն: Միավորման բազայի վրա ստեղծվել են վակուումային պրոֆտեխնի– կական N« 9 ուսումնարանը և Երևա– նի էլեկտրատեխնիկական տեխնիկումը: Լույս է ընծայում էլեկտրալամպերի գոր– ծարանի կուսկոմիտեի, ԼԿԵՄ կոմիտեի և «Հ.» միավորման դիրեկցիայի ու արհկոմի օրգան «Իլյիչի լամպեր» շաբաթաթերթը (1961-ից): 1971-ին պարգևատրվել է Աշ– խատանքային կարմիր դրոշի շքանշանով:
ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱ» արտադրական միավոր ու մ, Սովետական Միության էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ: Արտադրանքի ծավալով և աշխատողների թվաքանակով խոշորագույնը Ան– դըրկովկասում: Կազմակերպվել է 1972-ին: Ներառնում է Երևանի էԼեկտրամեքենաշինական գործարանը (գլխամասային ձեռ– նարկություն), Լենինականի սառնարանային կոմպրեսորների գործարանը (հիմ– նադրվել է 1960-ին) և Համալիր էլեկտրա– սարքավորումների համամիութենական ԳՀԻ–ն («ՀԷՀ–ԳՀԻ»՝ 1957-ին): Ունի կենտրոնական, քիմ., սպեկտրալ–մետաղաբանության, մեքենաների, տրանսֆորմատորների, տնտեսագիտական հետազոտությունների և այլ լաբորատորիաներ, աշխատանքի գիտական կազմակերպման բաժին, ինֆորմացիոն–հաշվողական կենտրոն: Արտադրում է շարժական էլեկտրակայաններ, գեներատորներ, էլեկտրաշարժիչներ, էլեկտրամեքենաներ, բարձր հաճախականության վերափոխիչներ, ուժային տրանսֆորմատորներ, լայն սպառման ապրանքներ: Դրանք իրացվում են ՍՍՀՄ–ում, առաքվում արտասահմանյան մոտ 50 երկիր՝ ԳԴՀ, Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա, ճապոնիա ևն: Միավորման համար մասնագետներ են պատրաստում Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի և էլեկտրատեխնիկական տեխնիկումի մասնաճյուղերը,