գործառական ոճեր, սկսում է մշակվել գրական տերմինաբանությունը: Հասա–ti րակական, տնտ. և մշակութային կյանքի աննախընթաց կենտրոնացման հետևան– քով, հատկապես ժամանակակից Հ–ի են– թաշրջանում (1920-ից մինչև մեր օրերը) վերանում են բարբառային հետագա տար– բերակման պայմանները: Առաջին հա– մաշխարհային պատերազմից հետո, հայ բնակչության զանգվածային տեղահանու– թյան հետևանքով, Արևմտյան Հայաստա– նի բարբառները զրկվում են իրենց տերի– տորիալ հիմքից, սկսվում է միջբարբառա– յին փոխներթափանցումների և բարբառ– ների աստիճանական մահացման պրոցե– ցեսը: Զարգացման արդի փուլում գրական արևելահայերենը պետ. լեզվի կարգավի– ճակի շնորհիվ ունի հետագա զարգացման, մշակման ու նորմավորման լայն հնարա– վորություններ: Արևմտահայ գրական տարբերակը այժմ սփյուռքահայության ընդհանուր հաղորդակցման լեզուն է: Գրկ. Աճաոյան Հայոց լեզվի պատ– մություն, հ. 1 –2, Ե., 1940–51: Ջահուկ– յան Գ. Բ., Հայոց լեզվի զարգացումն ու կաոուցվածքը, Ե., 1969: Լ. Հովսեփյան
ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԹՂԹՏԱ ՁԵՌԱ– ԳԻՐ, մեզ հասած հայերեն ամենահին թղթյա ձեռագիրը՝ գրված 981-ին. հայ ձեռագրական մշակույթի արժեքավոր հու– շարձաններից (Մեսրոպ Մաշտոցի ան– վան Մատենադարան, ձեռ. JSP 2679): Ունի 28,5X 19,5 սՎ մակերեսով 360 թերթ: Հնու– թյամբ աշխարհում չորրորդն է, սակայն բովանդակության կարևորությամբ՝ առա– ջիններից (որպես գիտական նյութերի ժո– ղովածու): Պարունակում է պատմագրա– կան, չափագրական, տիեզերագիտական, տոմարական, աշխարհագրական, փիլիսո– փայական նյութեր, հանելուկներ, ժամա– նակագրական, գեղարվեստական առան– ձին կտորներ ևն: Պատկառելի է հայ հե– ղինակների ցանկը. Գրիգոր Պարթև (IV դ.), Եղիշե, Մովսես Ւարենացի, Հով– հան Մանդակունի (V դ.), Աթանաս Տարո– նացի (առաջին անգամ ենք հանդիպում որպես ժամանակագրի), Պետրոս Սյունե– ցի, Գավիթ Հարքացի (VI դ.), Վրթանես Քերթող, Անանիա Շիրակացի (VII դ.), Հովհան Օձնեցի, Ստեփանոս Այունեցի (VIII դ.) և ուրիշներ: Հ. հ. թ. ձ. ինքնա– գրով մեզ հասած առաջին ժողովածուն է: Կազմել է Գավիթ քահանա մատենագիրը, գրել նրա որդի Ղուկասը, հավանաբար՝ Արգինայում: Բոլորգրով գրված առաջին ամբողջական մատյանն է: Ա. Մաթևոսյան
ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հայագիտու– թյան ճյուղերից մեկը, որի ուսումնասի– րության առարկան հայոց լեզուն է: Այն կազմում է գիտակարգերի մի ամբողջ համակարգ, որն զբաղվում է հայոց լեզվի, նրա զարգացման տարբեր փուլե– րի և տարբեր կողմերի ուսումնասիրու– թյամբ. այդ գիտակարգերից մասնավո– րապես պետք է նշել համեմատական քե– րականությունը, հայոց լեզվի պատմու– թյունը, գրաբարի, միջին հայերենի և աշ– խարհաբարի նկարագրական քերականու– թյունները, բարբառագիտությունը և բա– ռարանագրությունը : Հ., սկիզբ առնելով հայ իրականության լքեջ, հետագայում զարգանում է ինչպես հայ, այնպես էլ օտար հետազոտողների ցանքերով: Ակիգբ է առել V դ. վերջերին li VI դ. սկզբներին՝ Դիոնիսիոս Թրակա– gm «Արուեստ քերականութեան» գրքի թարգմանությամբ, թեև պատմական տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ հայերը հուն, քերականական մտքին ծանոթ են եղել ավելի վաղ շրջանից: Դիո– նիսիոսի քերականության թարգմանու– թյամբ դրվում է քերականական մեկնա– բանական երկերի հիմքը, որոնց մեջ, թեև հունարենի կաղապարումով, ուսում– նասիրվում է գրաբարը: Հայտնի են Դավ– թի, Մովսեսի, Մամբրե Վերծանողի, անա– նուն մեկնիչների, Ատեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու, Գրիգոր Մագիստրոսի մեկնությունները: Միջին դարերում (XII – XIII դդ.) ձևավորվում է «գրչության ար– վեստը» որպես ուղղագրական–ուղղախո– սական գիտելիքների ուսմունք, որն իր հետ բերում է նաև քերականության ինք– նուրույնացում, առանձնապես՝ հուն, քե– րականության տարրերից ազատվելու մի– տումներ, և հանգեցնում խոսակցական լեզվի որոշ իրողություններ լուսաբանե– լու փորձերի: XIV–XV դդ. նկատվում է ինքնուրույնության թուլացում և սխոլաս– տիկայի ուժեղացում: ժամանակի առավել նշանավոր դեմքերն են Եսայի Նչեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Այունեցին: Այս դարերում է սաղմնավորվել լատինա– բան քերականությունը (տես Լաւոինա– բան հայերեն): Հայերենի տպագիր քերականություն– ներ երևան են գալիս XVII դարից լատ. (Ֆրանչիսկո Ռիվոլա, ապա՝ Կղեմես Գա– լանոս) և հայերեն (Ոսկան Երևանցի և Հովհաննես Հոլով) լեզուներով: Այս նույն ժամանակաշրջանում զարգանում են լատինատիպ քերականությունները, որոն– ցից նշանավոր են Աիմեոն Զուղայեցու, Հովհաննես Զուղայեցու, Խաչատուր Կար– նեցու, Յոհան Շրյոդերի (Աքրոդերի), Մխիթար Աեբաստացու, Բաղդասար Դպի– րի քերականությունները: Թեև սրանց մեջ ընդհանուր առմամբ գերիշխում է լատի– նաբանությունը, սակայն առանձին աշ– խատություններում (օրինակ, Մխիթար Աե– բաստացու քերականության մեջ) արդեն որոշ Փորձեր են արվում ինքնուրույն քե– րականություն ստեղծելու ուղղությամբ: Ինքնուրույնության ձգտումն ուժեղանում է XVIII դ. վերջին քառորդում և XIX դ. սկզբներին (Մ. Չամչյան, Գ. Ավետիքյան և այլք), հանդես են գալիս գրաբարի ինք– նուրույն (Վ. Չալըխյան–Այտընյանի և Ա. Բագրատունու), ինչպես և այլալեզու գիտական քերականություններ (Հարու– թյուն Ավգերյանի՝ անգլ., Շահան–Զըր– պետի՝ ֆրանս., Մինաս Բժշկյանի՝ ռուս., Հայնրիխ Պետերմանի՝ լատ. քերականու– թյունները): Աշխարհաբարի քերականա– կան ուսումնասիրություններն սկիզբ են առնում XVIII դ. (Մ. Աեբաստացու քերա– կանությունը) և բուռն զարգացման հաս– նում XIX դ.: ժամանակի նշանավոր քե– րականություններն են Ա. Այտընյանի «Քննական քերականություն աշխարհա– բար կամ արդի հայերեն լեզվի» (1866) և Մ. Պալասանյանի «Ըևդհաևուր տեսու– թյուն արևելյան նոր գրավոր լեզվի հա– յոց»^ (1870): Արևելյան աշխարհաբարի ուսումնասիրությունն իր առավել բարձր մակարդակին է հասնում Մ. Աբեղյանի հետազոտություններով («Աշխարհաբա– րի հոլովները», 1908, «Աշխարհաբարի շարահյուսություն», 1912 ևն), որոնք ըն– կած են ժամանակակից հայերենին նվիր– ված հետագա ուսումնասիրությունների հիմքում: Միջին հայերենի առաջին ամ– բողջական հետազոտությունն է Ցո. Կարս– տի «Կիլիկյան հայերենի պատմական քե– րականությունը» (1901, գերմ.): Բարբա– ռագիտական հետազոտությունները, իբրև հայերենագիտության ինքնուրույն ճյուղ, սկիզբ են առնում XIX դ., թեև դրանից շատ առաջ էլ հայերեն բարբառների մասին որոշ տեղեկություններ գտնում ենք մեկ– նիչների մոտ (Ատեփանոս Այունեցի) և 6ո. Շրյոդերի, Շահան–Ջրպետի քերակա– նություններում: Բուն բարբառագիտական հետազոտությունները XIX դ. ներկայաց– ված են Ա. Այտընյանի նշված աշխատու– թյան «Նախաշավիղում», Ք. Պատկանյա– նի, Ա. Տոմսոնի, Լ. Մսերյանցի և այլոց հետազոտություններում: Բարբառագի– տական ընդհանրացնող ուսումնասիրու– թյուն է Հ. Աճաոյանի «Հայերեն բարբառ– ների դասակարգությունը» (1909, ֆրանս.), որի հետագա մշակումն ու ամբողջացումն է նրա «Հայ բարբառագիտությունը» (1911): XIX դ. 40-ական թթ. Հ. Պետերմանի և Ֆ. Վինդիշմանի ուսումնասիրություննե– րով հիմնադրվեց հայերենի համեմատա– կան քերականությունը: Հայերենն ըն– դունվեց որպես հնդեվրոպական լեզու, որը և զարկ տվեց հայերենագիտական հե– տազոտություններին՝ Եվրոպայում: Հա– յերենով զբաղվեցին խոշոր համեմատա– բան–հայագետներ Ֆ. Մյուլլերը, Պոլ դը Լագարդը (Բյոտտիխեր), Ա. Մեյեն, Հ. Հյուբշմանը, Հ. Պեդերսենը, է. Լիդենը, է. Բենվենիստը և ուրիշներ: Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության բնա– գավառում XIX դ. խոշորագույն նվաճումն է Ա. Այտընյանի քննական քերականու– թյան ներածությունը («Նախաշավիղ»), որի մեջ լեզվի զարգացման ընդհանուր լեզ– վաբանական կուռ ուսմունքի հիմքի վրա ներկայացվում է հայերենի պատմության ընդհանուր տեսությունը: Հ. բուռն զարգացում է ապրում XX դ., հատկապես Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո: Հ–յան ավագ սերնդի ներկայացուցիչներ Հ. Աճաոյանը, Մ. Աբեղյանը, Ս. Մալ– խասյանցը և Գ. Ղափանցյանը շարունակե– ցին հայերենի արդյունավոր հետազոտու– թյունները (հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, բար– բառագիտություն, ժամանակակից հայե– րենի տեսություն, գրաբար, միջին հայե– րեն ևն)՝ միաժամանակ դաստիարակե– լով երիտասարդ հայերենագետների մի ամբողջ սերունդ (Ա. Ղարիբյան, Գ. Սե– վակ, Մ. Ղազարյան, է. Աղայան, Վ. Առա– քելյան, Գ. Ջահուկյան, Ա. Աբրահամյան): Արդի շրջանում հայերենի տարբեր բնա– գավառների արդյունավետ հետազոտու– թյուններով զբաղվում են ՀԱՍՀ ԳԱ Հ. Աճաոյանի անվ. լեզվի ինստ–ը և հան– րապետության մի քանի բուհերի հայոց