Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րի հանձնաժողովի հավանության և հրա– տարակվել: Մինչե 1926-ը աշխատել է ՀՍՍՀ պետ. և կոոպերատիվ մարմիննե– րում: Վ.Պարսամյան

ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ, Հ ա յ կ ա զ ու ն ք, Հայկազարմք, Հայկազեանք, Հայք, հայ ժողովրդի ինքնանվանումը*. Ըստ հայ ժողովրդի ծննդախոսական ավանդավեպի, Հայկական լեռնաշխարհի բնիկները, իրենց դիտելով Հայկ նախա– հայր–աստվածության սերունդը, նրա անունով կոչվել են Հ.:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ», գրական, ման– կավարժական, կրոնական ամսագիր: Լույս է տեսել 1864–71, 1874–79-ին, Թիֆլիսում, Գանձակում, Բաքվում, Երե– վանում: Խմբագիր–հրատարակիչ՝ Խորեն Սաեփանե (Ստեփան Ստեփանյան): Ծա– նոթացրել է ժամանակի գրական նորույթ– ներին, տպագրել նյութեր Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի և գրականության վերաբերյալ, նպաստել դպրոցական գործի զարգաց– մանը: Տեսական–մեթոդական հոդվածնե– րով օժանդակել և ուղղություն է տվել հայ մանկավարժներին, պրոպագանդել կա– նանց կրթության և դաստիարակության գործը: Թարգմանաբար ներկայացրել է ռուս առաջադեմ մտածողների (Ն. Կորֆ, Վ. Բելինսկի, Ն. Դոբրոլյուբով, Դ. Պի– սարե) մանկավարժական հայացքները: Ամսագրում տեղ են գտել Գ. Արծրունու հոդվածներն ու հաղորդումները, Մ. Պե– շիկթաշլյանի, Պ. Մադաթյանի (Մեյադ) բանաստեղծությունները, ռուս և եվրոպա– ցի հեղինակների գործերից: «Հ. ա.» լայն տեղ է հատկացրել կրոնական–եկեղեցա– կան բնույթի հոդվածներին, շեշտել կըրթ– ված հոգևորականներ ունենալու անհրա– ժեշտությունը: Աշխատակցել են մանկա– վարժներ Զ. Գրիգորյանը, Ռ. Հասան– Ջալալյանը, Հ. Քուչուբեկյանը, Հ. Առա– քելյանը և ուրիշներ: 1864–65-ին կոչվել է «Հայկական աշխարհի կռունկ»: Շարու– նակությունն է <Կռոմւկ հայոց աշխար– հի ամսագրի: Մ. Մխիթարյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵ–

ՐՈՒԹՅՈՒՆ (ՀԱԸ), գիաական–հասարա– կական կամավոր կազմակերպություն: Միավորում է Հայկ. ՍՍՀ այն քաղաքացի– ներին, որոնք տես. կամ գործնական աշ– խատանք են կատարում աշխարհագրա– կան գիտությունների, հայրենագիտու– թյան և հարակից գիտությունների բնա– գավառում: ՀԱԸ հիմնական խնդիրն է՝ նպաստել աշխարհագրական գիտություն– ների զարգացմանը, արտադրության հետ համագործակցությանը, տարբեր գերա– տեսչությունների գծով աշխարհագրու– թյան բնագավառում գիտահետազոտա– կան աշխատանքների կոորդինացմանը, հանրապետության հանրակրթական, միջ– նակարգ մասնագիտական դպրոցներում ու բուհերում աշխարհագրության դասա– վանդման ճիշտ դրվածքին ու զարգացմա– նը, օգնել ընկերության անդամներին նը– րանց տեսական գիտելիքների բարձրաց– ման և գիտական աշխատությունների, գյուտերի ու ռացիոնալիզատորական առա– ջարկությունների գործնական կիրառման հարցերում, բնակչության լայն շրջաննե– րում մասսայականացնել և պրոպագան– դել աշխարհագրական գիտությունների նորագույն նվաճումները, մշակել և բարձ– րացնել աշխարհագրական գիտություննե– րին վերաբերող գիտական, մեթոդական և կազմակերպական հարցեր: ՀԱԸ հիմնադրվել է 1935-ին, 1939-ին մւոել է ՍՍՀՄ աշխարհագրական ընկերու– թյան կազմի մեջ, 1947–ից գործում է Հայկ. ՍՍՀ ԳԱ Նախագահությանն առընթեր: Բաժանմունքներ ունի հանրապետության վարչական շրջաններում և քաղաքներում: 1977-ին ուներ 1530 իսկական, 14 կոլեկ– տիվ անդամ: ՀԱԸ պատվավոր անդամ են եղել Ա. Իսահակյանը, Դ. Գեմիրճյանը, ՍՍՀՄ նավատորմի ծովակալ Հ. Իսակովը, ֆրանսահայ քարտեզագետ Զ. Հ.Խանզատ– յանը, ներկայումս՝ ՀՄՍՀ ԳԱ պրեզիդենտ Վ. Հ. Համբարձումյանը: ՀԱԸ բարձրա– գույն ղեկավար մարմինը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ: Այն ընտրում է ՀԱԸ նախագահ, գիտխորհուրդ, վերստուգիչ հանձնաժողով: Գիտական խորհուրդն իր անդամներից ընտրում է նա– խագահություն, փոխնախագահներ և գի– տական քարտուղար: ՀԱԸ կից գործում են 16 սեկցիաներ ու հանձնաժողովներ և հանրապետության միակ աշխարհա– գրական մասնագիտական գրադարանը: ՀԱԸ հրատարակում է գրքեր («Հայկական ՍՍՀ աշխարհագրական անուններ», 1951, Ստեփանյան Հ., «Հայ քարտեզա– գրական հրատարակությունները 260 տա– րում, 1695–1955», 1957, «Հայրենագիտա– կան ժողովածու», 1975), ատլասներ («Հայ– կական ՍՍՀ ատլաս», հայերեն և ռուս., 1961), ուսումնական քարտեզներ ևն, կազ– մակերպում է գիտաժողովներ, դասախո– սություններ, բանավեճեր և այլ միջոցա– ռումներ: ՀԱԸ նախագահներ են եղել հան– րապետության լուսավորության ժողկոմ– ներ Ա. Մ. Եղիազարյանը և Բ. Գ. Մար– տիրոսյանը, ականավոր գիտնականներ Ա. Լ. Թախտաջյանը, Կ. Ն. Պաֆֆենհոլ– ցը, Ս. Ս. Մկրտչյանը, ՀՍՍՀ ԳԱ թղթ. անդամ Ա. Բ. Բաղդասարյանը: 1976-ից ՀԱԸ նախագահն է աշխարհագրական գիտ. դ–ր, պրոֆ. Լ. Հ. Վալեսյանը: Լ. Վա չես յան

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ–

ԹՅՈՒՆ, Նոր Ջուղայի հայ առևտրական ընկեր ու թ յ ու ն, իրանահայ վաճառականների առևտրա– կան կազմակերպություն: Ստեղծել են հայ վաճառականները XVII դ. կեսերին, Նոր Ջուղայում, առևտրական գործունեու– թյունն ընդլայնելու և Իրան թաֆանցած եվրոպական առևտրական ընկերություն– ների մրցակցությանը հակազդելու նպա– տակով: Իրանի Սեֆյան կառավարությու– նը, ելնելով երկրի տնտ. շահերից և զգու– շանալով եվրոպական կապիտալի ազդե– ցության աճից, որը ուղեկցվում էր գաղու– թակալական ոտնձգություններով, աջակ– ցել և արտոնություններ է շնորհել Հ. ա. ը–յանը (Իրանում անմաքս առևտուր անե– լու իրավունք ևն): Հ. ա. ը. մշտական ներ– կայացուցիչներ է ունեցել բազմաթիվ եր– կըրներում, որոնց հետ իր անունից կնքել է առևտրական պայմանագրեր, կազմակեր– պել ընկերության բաժանմունքներ ևն: Հայ վաճառականները կատարել են նաև դիվանագիտական հանձնարարություն– ներ: Օրինակ, Լիվոոնոյում հաստատված Միրիմանյան առևտրական ընտանիքի ավագը միաժամանակ շահի ներկայացու– ցիչն էր Տոսկանայի դքսությունում: 1667-ին և 1673-ին Ռուսաստանի հետ կնքված առևտրական պայմանագրերով Հ. ա. ը. իրավունք ստացավ Կասպից ծով–Վոլգա ճանապարհով առևտուր անել Ռուսաստանի և Արմ. Եվրոպայի երկրնե– րի հետ: Հ. ա. ը–յանը տրված ռուս, առանձնաշնորհումները տարածվեցին բո– լոր հայ վաճառականների վրա: Այդ պայ– մանագրերը նպաստեցին նաև հայ–ռուս. քաղ. կապերի ամրապնդմանը: Մուլթան Հուսեյն շահի օրոք (1684–1722), Իրա– նում սկսված տնտ. և քաղ. անկման պայ– մաններում, կտրուկ կերպով փոխվեց Սեֆ– յան կառավարության վերաբերմունքը Հ. ա. ը–յան նկատմամբ: Հայ վաճառա– կանների վրա դրվեցին ծանր հարկեր, ստեղծվեց գույքի անապահով վիճակ, ուժեղացան կրոնական հալածանքները: XVII դ. վերջերից սկսվեց հայ վաճառա– կանների արտագաղթը Ասիայի և Եվրո– պայի առևտրական կենտրոններ: Չնայած ստեղծված դժվարություններին, Հ. ա. ը. տակավին 1718-ի ռուս–իրանական առևտ– րական պայմանագրում հիշատակվում է որպես այդ երկրների արտաքին առևտու– րըն իրականացնող կարևոր հիմնարկու– թյուն: Հ. ա. ը–յանն ուժեղ հարված հասցը– րեց աֆղանների 1722-ի արշավանքը Իրան: Ավերվեց Նոր Ջուղան, բնակչու– թյունն ստիպված եղավ վճարել 70 հզ. թուման փրկագին: XVIII դ. կեսին նոր– ջուղայեցիների արտագաղթն ընդունեց համատարած բնույթ: Հ. ա. ը. իր գործու– նեությունը փոխադրեց այլ երկրներ: Նրա մի շարք բաժանմունքներ ստեղծվեցին նաև Ռուսաստանում (Աստրախանում, Մոսկվայում և այլոլր): Գբկ, Տ և ր–Հ ովհանյանց Հ., Պատ– մութիւն Նոր Ջուղայու որ յԱսպանան, հ. 1, Նոր Ջուղա, 1881: ApMHHO-pyccKne oTHomeHHH b XVII BeKe (c6. flOK.), t. 1, E., 1953. վ. Րայբուրղյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ (ՀԱԿ), գտնը– վում է Հայկական ՄՄՀ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր ավանում, Արագած լե– ռան վւեշին, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատարածքում: Շինարա– րությունը սկսվել է 1970-ին, 1976-ի դեկ– տեմբերին գործարկվել է առաջին հերթի առաջին բլոկը, իսկ 1979-ի դեկտեմբե– րին՝ երկրորդ բլոկը: Կառուցման վայրի սեյսմիկությունը 8 բալ է, հաշվարկային սեյսմիկությունը՝ 9 բալ: ՀԱԿ–ի առաջին հերթի հզորությունը 815 հզ. կվտ է: Առա– ջին հերթը բաղկացած է յուրաքանչյուրը 407,5 հզ. կվւռ էլեկտրական հզորության երկու էներգաբլոկից: ՀԱԿ–ի ջերմային էներգիայի աղբյուրը հետերոգեն, սեյս– մակայուն ռեակտորն է, որն աշխատում է ջերմային նեյտրոններով: Որպես ջերմա– կիր և նեյտրոնների դանդաղեցուցիչ օգ– տագործվում է աղազրկված ջուր: Ռեակ– տորի համար որպես վառելիք օգտագոր– ծում են թույլ հարստացված ուրանի երկ– օքսիդ: Ցուրաքանչյուր օղակ ընդգրկում է գլխավոր շրջանառության պոմպը, շոգե– գեներատորը և երկու սողնակները՝ էլեկ– տրահաղորդակով, որոնք միացված են