Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


աուստենիտային պողպատից պատրաստված խողովակաշարով: Շոգեգեներատորներն արտադրում են չոր հագեցած գոլորշի: Երկրորդ (ոչ ռադիոակտիվ) կոնտուրն ընդգրկում է շոգեգեներատորներն գոլորշի արտադրող մասը, տուրբինները և մեքենայական բաժանմունքի օժանդակ սարքավորումները: Ցուրաքանչյուր բլոկում տեղադրված են երկուական տուրբագեներատոր, որոնք բաղկացած են 220 հզ. կվտ հզորությամբ տուրբիններից: Ստատորի հովացումը ջրային է, ռոտորինը՝ ջրածնային: Հայկական էներգահամակարգին էներգիա տրվում է 110 և 220 կվ լարումով: Տեխնիկական ջրամատակարարումը շրջադարձային է: Ջրամատակարարման աղբյուրը Սեջուր գետն է, որը ջուր է ապահովում երկու բլոկի համար: Շրջապատող միջավայրի մաքրության պահպանման համար նախատեսված են հատուկ զետեղարաններ՝ պողպատից ռեզերվուարներ, որոնք տեղադրված են թերթավոր պողպատով երեսպատված երկաթբետոնե կառույցներում: Այդ ռեզերվուարներում հավաքվում են բոլոր հնարավոր ռադիոակտիվ թափոնները: Անձնակազմը հ շրջապատող միջավայրը իոնացնող ճառագայթումից պաշտպանելու համար ռեակտորի և առաջին կոնտուրի բոլոր այն սարքավորումների շուրջը, որոնք կարող են լինել ճառագայթման աղբյուր, ստեղծված է կենսաբանական պաշտպանություն գերծանր բետոնից: Ռեակտորային բաժանմունքից դուրս եկող աղտոտված օդը օդափոխման խողովակ մղելուց առաջ մաքրվում է հատուկ տեղակայանքներում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄ, համասփյուռի, մատուտակի, լոշտակի և հայկական ուրիշ դեղաբույսերի հավաքական անվանումը միջնադարում Մերձավոր Արևելքի երկըրներում: Հայկական լեռնաշխարհը հարուստ է դեղատու բույսերով: Առանձնապեւ մեծ համբավ է ունեցել համասփյուռը, որի տասներկու թերթիկներից յուրաքանչյուրը առանձին գույն ունի, և որի ծաղկաջրով բուժում էին կուրությունը, ցավագարությունը և ուրիշ հիվանդություններ: Հայկական սկզբնաղբյուրների համաձայն համասփյուռի բուժիչ հատկությունը բացահայտել է Անանիա Շիրակացին: Համաաիյուռը համարվել է ողջախոհության ու իմաստության խորհըրդանիշ, մարդկանց եռանդ տվող կենսատու ուժ: Միջնադարում հայկական թանկարժեք դեղաբույսերի արմտիքները հայ վաճառականները տանումհասցնում էին ամենահեռավոր երկրների շուկաները:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԲԸՄ), հիմնադրվել է 1906-ի ապրիլի 15-ին, Կահիրեում, Պողոս Նուբարի նախաձեռնությամբ: Նպատակն էր՝ նյութապես օգնել պետականությունից զուրկ հայ ժողովրդի կարիքավոր հատվածներին, նպաստել հայերի կրթության ու դաստիարակության գործին, հետագայում նաև՝ հայրենիքի մշակութային, տնտ. վերելքին: Միության նախագահներն են եղել՝ Պողոս Նուբար Փաշան (1906– 1930), Գալուստ Կյուլպենյան (1930– 1932), Զարեհ Բերպարը (1932–1940), Պողոս Քոլոլյանը (1940–42), Արշակ Գարակյոզյանը (1942–1953), 1954-ից՝ Ալեք Մանուկյանը, որն ընտրված է ցմահ: Միության բարձրագույն մարմինն է Անդամական ընդհանուր ժողովը, որն ընտրում է գործադիր մարմին՝ Կենտրոնական վարչություն: Միության ոիոշումներն իրագործում է կենտրոնական գրասենյակը՝ ընդհանուր տնօրենի ղեկավարությամբ: 1922-ից Միության վարչական կենտրոնը Կահիրեից փոխադրվել է Փարիզ, իսկ 1942-ից հաստատվել Նյու Յորքում; 1924-ին ՀԲԸՍ* ճանաչվել է որպես իրավական անձ, իրավական կենտրոնը նախ Լոգանում էր (Շվեյցարիա), ապա 1955-ից՝ ԱՄՆ–ի Դելավեր նահանգի Տովեր քաղաքում: 1970-ին Լոգանում վերականգնվել է Միության Եվրոպայի շրջանակը: 1977-ին Միությունը աշխարհի 20 հայա շատ երկրներում ուներ 170 մասնաճյուղ (20 հզ.անդամներով), որից 101-ը՝ ԱՄՆ–ում, 24-ը՝ Եվրոպայում, մնացածը՝ Լիբանանում, Սիրիայում, Ուրուգվայում, Ար գենտին այ ում և այլուր: ՀԲԸՄ միջոցները, որոնք գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից, կտակներից, բանկային տոկոսներից, զանազան գործարքներից ու ձեռնարկներից, 1907-ին կազմել են 28 հզ. դոլլար, 1977-ին՝ 38.682 հզ. դոլլար: 1915-ին և հաջորդ տարիներին ՀԲԸՄ նյութական օժանդակություն է ցույց տվել Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից տեղահանված հայ գաղթականներին: 1924-ին կազմակերպել է 250 հայ որբերի տեղափոխումը Սովետական Հայաստան, միջոցներ է հատկացրել 1926-ին Լենինականում երկրաշարժից տուժածներին օգնելու համար, ողջունել Սովետական Հայաստանի կառավարության որոշումը ներգաղթի վերաբերյալ և միջոցներ տրամադրել այդ նպատակին: Նպաստել է 1936-ի ներգաղթին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գլխավորել 1,5 մլն դոլլարի հանգանակության արշավը հօգուտ 1946–47-ի ներգաղթի: 1976–77-ին Լիբանանի հայությանը օգնելու համար Միությունը հանգանակել է 709408 դոլլար: 1960-ական թթ. վերջին ՀԲԸՄ հանդես եկավ դպրոցաշինության լայն ծրագրով և ԱՄՆ–ի ու Կանադայի հայկ. համայնքներում հիմնադրեց ամենօրյա դպրոցներ: Մի շարք երկրներում Միությունն իր միջոցներով պահում է 21 հայկ. սեփական վարժարան և նյութական օգնություն ցույց տալիս բազմաթիվ հայկ. դպրոցների: Հայաշատ գաղութնե ՀՐԸՄ վարչության սատջին նիստի արձանագրությունը րում ՀԲԸՄ ունի ակումբներ, գրադարաններ, պարախմբեր, երիտասարդական, մարզական, կանանց կազմակերպություններ, մշակութային, կրթական և այլ հանձնախմբեր: Միությունն ունի իր հրատա րակչությունը և հատուկ մատենաշարով հայերեն ու անգլ. լույս է ընծայում հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին վերաբերող աշխատություններ: ՀԲԸՄ Նյու Չորքում հրատարակում է «Հուշարար» (1914-ից, հայերեն և անգլ.) պաշտնաթերթը, «Արարատ» (1960-ից, անգլ.) գրական հանդեսը, ինչպես նաև «Նոր շինարար» (1967-ից, Փարիզ), «1սոսնակ» (1957-ից, Բեյրութ), «Լուսաբաց» (1969-ից, Բուենոս Այրես, հայերեն և իսպաներեն) պաշտոնաթերթերը: ՀԲԸՄ ունի մի շարք մասնավոր և սեփական հիմնադրամներ (ֆոնդեր), որոնց մեջ առանձնակի նշանակություն ունի «Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամը» (1977-ին՝ 5 մլն դոլլար): 1930-ական թթ. ՀԲԸՄ Մելքոնյան հիմնադրամով Երևանում ստեղծվեց համանուն հրատարակչություն, որտեղ լույս տեսան հայագիտական մեծարժեք աշխատություններ: 1966-ին և 1976-ին սփյուռքում և Սովետական Հայաստանում նշվել են ՀԲԸՄ հիմնադրման 60 և 70-ամյա հոբելյանները: Պ. ՄարաիրոսյաԱ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ 1913- 1914, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա (տես Րեուինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստված միջոցառումների ծրագիր: 1912–13-ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին Հայկական հարցի վերաբացման համար: Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը Արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո, երիտթուրքերի տիրապետության օրոք (տես Երիտթուրքական հեղա փոխություն 1908)է և եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին

Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտ. և քաղ. ներթափանցմանը Օսմանյան կայսրություն: Ռուս. ‘ դիվանագիտության խրախուսանքով Գեվորգ V կաթողիկոսը 1912-ի հոկտ. 2-ին • Կովկասի վւոխարքա Վորոնցով–Դաշկովի լ միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել

ԸնդլայնվածՀատուկ նշաններՕգնությունՍրբագրագործիքներ