Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է մոա 2,5 մլն, որից շուրջ 1 մլն տեղաբաշխված է Մերձավոր ու Միշին Արևելքի երկրներում: Այստեղ ամենախոշոր գաղութը Լիբանանի գաղութն է, որտեղ հայ բնակչության թիվը կազմում է 285 հզ. (քաղաքացիական կռիվների հետևանքով նշված թվից մոտ 30 հզ. մարդ արտագաղթել է այլ երկրներ, հիմնականում՝ Սիրիա, ԱՄՆ և Կանադա): Իրանի հայ գաղութն ունի 250–280 հզ. բնակչություն, որը կենտրոնացված է Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Աբադանում, ինչպես նաև գյուղական վայրերում: Մերձավոր Արևելքի մյուս խոշոր Հ. գ. են Սիրիայինը (120 հզ.) և Թուրքիայինը (Թուրքիայի հայ բնակչության թվի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, ըստ թուրք. պաշտոնական տվյալների, մոտ 70 հզ., որը խիստ նվազեցված է: Այլ տվյալներով Թուրքիայում կա մոտ 200 հզ. հայ բնակչություն, որի մեծ մասը բնակվում է Ստամբուլում): Եվրոպայում ամենախոշորը Ֆրանսիայի հայ գաղութն է (250 հզ.), Ամերիկայում՝ ԱՄՆ–ինը (650 հզ.): Խաշոր Հ. գ. կան նաև Արգենտինայում (10 հզ.), Կանադայում (50 հզ.): Հ. գ. կան Լատինական Ամերիկայի այլ երկրներում (Բրազիլիա, Ուրուգվայ, Վենեսուելա, Չիլի, Մեքսիկա), ինչպես նաև Ավստրալիայում

(20 հզ.): Տես, նաև Գաղթ, Հայեր հոդվածները: Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 1–2, Կահիրե, 1941–55: Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե., 1962: Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964–67:

Վ. Բայբուրդյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՐ (հայոց գիր), հայկական հնչյունային գրանշանների համակարգ, որ ստեղծել է Մեսրոպ Մաշաոցը 405 թվականին: Հ. գ–ի (կոչվում է նան Մեսրոպյան կամ Մաշտոցյան) ծագումն ուսումնասիրելու հիմնական աղբյուրները հայագիր հնագույն մատյանները, պատառիկները, պահպանակները, վիմագրություններն են, մասնավորապես՝ Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունները: Կարելի է տարբերել Հ. գ–ի ստեղծման մի քանի փուլ: Առաջին փուլում Մեսրոպ Մաշտոցը տարրալուծել է անգիր լեզուն, բացահայտել նրա հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել անհրաժեշտ գրանշանների քանակը: Այս գործում նրան օգնել են Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք: Երկրորդ փուլում Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը՝ թվով 36 տառ: Առաջին հայերեն գրատեսակը գրչագիրն է (բանասիրության մեջ կոչվում է ուղղագիծ կամ ուղղանկյուն երկաթագիր): Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ և լայն, ուղղաձիգ և հորիզոնական նուրբ գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ և ձախ կողմերում վերից վար համապատասխան դիրք գրավելով՝ կարճը և լայնը նուրբերով միանում և ստեղծում են նշանագրեր: Նախ՝ Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է մեկական երկար, կարճ ու լայն և վերջին երկուսը երկարին մեկական առանձին նուրբերով միացած գրերը, որոնք Կորյունի մոտ կոչվում են «առանձին», այնուհետև՝ երկու երկար և մեկ լայն տարրերի մեկական նուրբերով իրար միացած գրերը: Դրանք կոչվում են «կրկնայար»՝ երկու իրար հարող երկար գծերի պատճառով: Երրորդ շարքը ստեղծվում է որոշ առանձին գծերից, որոնցից կարճը երկարին միանում է կրկին նուրբով, այդ շարքի գրերը կոչվում

Մեծատառ Փոքրատառ Անունը
Ա ա այբ
Բ բ բեն
Գ գ գիմ
Դ դ դա
Ե ե եչ
Զ զ զա
Է է է
Ը ը ըթ
Թ թ թո
Ժ ժ ժե
Ի ի ինի
Լ լ լյուն
Խ խ խե
Ծ ծ ծա
Կ կ կեն
Հ հ հո
Ձ ձ ձա
Ղ ղ ղատ
Ճ ճ ճե
Մ մ մեն
Յ յ հի
Ն ն նու
Շ շ շա
Ո ո վո
Չ չ չա
Պ պ պե
Ջ ջ ջե
Ռ ռ ռա
Ս ս սե
Վ վ վեվ
Տ տ տյուն
Ր ր րե
Ց ց ցո
ՈՒ ու հյուն
Փ փ փյուր
Ք ք քե
ԵՎ և և
Օ օ օ
ֆ Ֆ ֆե

են «կրկնալոր»: Հ. գ–ի երրորդ փուլը այբուբենի ձևավորումն է: Կորյունը նշանագրերի ստեղծման պրոցեսը որոշակիորեն սահմանազատում է այբուբենի ստեղծման գործողությունից: Նշանագրերի ստեղծումն ավարտելով՝ Մաշտոցը ճշտորոշել է նրանց հնչյունական արժեքները, տվել համապատասխան անուններ (այբ, բեն, գիմ, դա, եչ, զա, է, ըթ, թո, ժէ, ինի, լիւն, խէ, ծա, կեն, հո, ձա, ղատ, ճէ, մեն, յի, նու, շա, ո, չա, պէ, ջէ, ռա, սէ, վեւ, տիւն, րէ, ցո, հիւն, փիւր, քէ) և դասավորել չորս շարքով՝ որպես թվանշաններ հանդես գալու՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ արտահայտելու համար: Այբուբենի հնչյունային և թվային արժեքները կարգելիս Մաշտոցը նկատի է ունեցել հուն. այբուբենը: Չորրորդ և վերջին փուլը հայ նորաստեղծ գրերի գործածության կանոնների սահմանումն է և, այսպես կոչված, հայ գրչության արվեստի հիմունքների մշակումը: Այս նպատակով Մաշտոցը Սամոսատում գտավ Հռոփանոս անունով մի հույն գրչի, որի հետ փորձարկեց նորաստեղծ Հ. գ., ձևավորեց գլխագիր և բոլորգիր գրատեսակները, ապա գրել տվեց առաջին հայերեն նախադասությունը Սողոմոնի առակներից՝ «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: XII դ. վերջերին մաշտոցյան այբուբենը համալրվեց օ և ֆ, ապա նաև՝ և տառերով: Հ. գ. աշխարհի ամենակենսունակ գրերից մեկն է. օգտագործվում է առ այսօր Հայաստանում և արտասահմանի հայկ. գաղթավայրերում ու մշակութային կենտրոններում:

Գրկ.Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Կ ո ր յ ու ն, Վարք Մաշտոցի, Ե., 1962: Աճառյան Հ., Հայոց գրերը, Ե., 1968:

Ա. Մաթևոսյան

ՀԱՏԿԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ, Սովետական Ռուսաստանի ազգությունների գործերի ժողկոմատին առընթեր ազգային–հեղափոխական մարմին (1917– 1921): Նպաստել է Հայաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակին: Կոմիսարն էր Վ. Ավանեսովը, տեղակալը՝ Վ. Տերյանը, տարբեր ժամանակ Հ. գ. կ–ի կոլեգիայի (բաղկացած 5 հոգուց) անդամ են եղել նաև Պ. Մակինցյանը, Հ. Ջառայանը, Ա. Նազարբեկյանը, Հ. Հովսեփյանը, Ա. Հովհաննիսյանը, Ն. Ավշարյանը, Ա. Շահինջանյանը, Ս. Լուկաշինը, Ե. Գարագաշը: Հ. գ. կ. ուներ 7 բաժին՝ ինֆորմացիայի և կապի, կուլտուր-լուսավորական, հրատարակչական, գաղթականական և սոցիալական օգնության, ռազմ., ագիտացիայի, վիճակագրական: Հ. գ. կ. բաժանմունքներ ըստեղծեց Աստրախանում, Սարատովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բաքվում, Դոնի Ռոստովում, Արմավիրում և այլ հայաշատ քաղաքներում: Հ. գ. կ. հայերի մեջ տարածում էր Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարներն ու ազգային քաղաքականության նոր սկզբունքները, պայքարում հակաբոլշևիկյան կուսակցությունների ազդեցության դեմ: Նրա գործունեության առաջին քայլերն ուղղված էին Արևմտյան Հայաստանի անկախության հռչակմանը: Վ. Տերյանի կազմած նախագիծը Սովետական Ռուսաստանի ժողկոմսովետի «Թուրքահայաստանի մասին» դեկրետի հիմքը դարձավ: 1918-ի հունիսի 22-ից սկսեց հրատարակվել Հ. գ. կ–ի պաշտոնական օրգան «Կոմունիստ» շաբաթաթերթը, Թիֆլիսում՝ «Կարմիր օրեր», ապա՝ «Կարմիր դրոշակ», Աստրախանում՝ «Կարմիր բանվոր» թերթերը: Թարգմանվեցին