գնդերն ու մահմեդական խուժանը հար– ձակվեցին Վանի վրա, քաղաքի հայերը Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյանի) ն ուրիշների գլխավորությամբ դիմադրեցին նրանց ու ետ շպրտեցին: Կառավարու– թյունը Վան ուղարկեց նոր ուժեր: Թուրքա– կան գորքը, չկարողանալով գրավել քա– ղաքը, հրետակոծեց և հրդեհեց այն: Անկարող լինելով երկար դիմադրել, հա– յերը դիմեցին անգլ. հյուպատոսի միջ– նորդությանը և որոշեցին դադարեցնել կռիվն ու հեռանալ երկրից: Թուրքերը խոստացան ապահովել նրանց անվնաս մեկնումը Պարսկաստան: Սակայն ճանա– պարհին 200 զինված ու 600 անզեն հայեր պաշարվեցին 8 – 10 հզ. համիդիեական քրդերի ու թուրք, զորամասերի կողմից ն, 10 –12 օր կատաղի կռիվ մղելով, հե– րոսաբար նահատակվեցին, ազատվեց ընդամենը 30–35 հոգի: Ինքնապաշտ– պան ական կռիվներում ծնվեցին այնպի– սի ժողովրդական հերոսներ, ինչպիսիք են Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Փարա–* մազը, Ար մենակ Ղազարյանը (Ուրվական, Հրայր), Աղբյուր Սերոբը, Մուրադը և ուրիշներ: Նրանք մարտական ջոկատներ կազմելով, արիաբար պայքարեցին նենգ թշնամու դեմ և ամբողջ գյուղեր ու գա– վառներ փրկեցին կոտորածներից: 1896-ի օգոստ. 14-ին տեղի ունեցավ Կ. Պոլ– սի օսմանյան բանկի միջադեպը (տես <Բանկ Օտոման ի> միջադեպ 1896), որի հետևանքով մայրաքաղաքում կազմա– կերպվեց հայկ. նոր ջարդ, երկու օրվա ընթացքում (օգոստ. 14–16) կոտորվեց ավելի քան 10 հզ. հայ: XIX դ. 90-ական թթ. հայկ. կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործու– թյուններից էին: Դրանց հետևանքով Թուր– քիայում սպանվեց շուրջ 300 հզ. հայ, 100 հզ. հայ բռնի մահմեդականություն ընդունեց, և 100 հզ. հայ տարագրվեց Ռու– սաստան, եվրոպական զանազան երկըր– ներ ու Ամերիկա: Ամայացան հայաբնակ վայրերը, հատկապես Արևմտյան Հայաս– տանը: Ավելի սաստկացան ջարդերից զերծ մնացած արևմտահայ աշխատավոր– ների հալածանքն ու սոցիալական ճըն– շումը: Եվրոպական մեծ տերությունները հայկ. կոտորածները օգտագործեցին իրենց դիրքերը Թուրքիայում ամրապնդե– լու համար: Ուժեղացավ Գերմանիայի ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա: Անգլիան բարելավեց իր հարաբերու– թյունները Թուրքիայի հետ՝ եգիպտական ու այլ հարցեր կարգավորելու համար, իսկ հայերի դիմումին պատասխանեց, որ «անգլիական նավերը չեն կարող բարձ– րանալ Հայաստանի լեռները»: Ցարական Ռուսաստանը, նույնպես քաղ. նկատա– ռումներով, անտարբեր մնաց հայկ. ջար– դերի հանդեպ: Ֆրանսիան պաշտպանեց Թուրքիայի ամբողջականության գաղա– փարը, իսկ նրա արտաքին գործերի մինիստրը թուրքասիրության համար Աբ– դուլ Համիդ II-ից շքանշան ստացավ: Միայն Եվրոպայի և Ռուսաստանի առա– ջադեմ հասարակությունը իր բողոքի ձայ– նը բարձրացրեց Թուրքիայի ջարդարարա– կան քաղաքականության դեմ և պաշտպա– նեց արևմտահայերին: ժան ժորեսը, Պրեսանսեն, Վիկտոր Րերարը, Անատոլ Ֆրանսը, Մաքսիմ Գորկին, Պ. Քիյարը, Հ. Լեվւսիուսը և շատ ուրիշներ պաշտպան կանգնեցին հայ ժողովրդին ու նրա արդար դատին, պահանջեցին իրենց երկրների կառավարություններից կտրուկ միջոցնե– րի դիմել և դադարեցնել հայկ. կոտորած– ները, Թուրքիայում հայերի համար ստեղ– ծել մարդկային պայմաններ*. XIX դ. 90-ական թվականների հայկ. շարժումներն ունեին ոչ միայն ինքնա– պաշտպանական նշանակություն, այլև ազգային–ազատագրական բովանդակու– թյուն: Դրանք բուրժուա–դեմոկրատա– կան առաջադիմական շարժումներ էին՝ ուղղված հասարակության առաջընթացն արգելակող, իր դարն ապրած ֆեոդ, հե– տադիմական բռնապետության դեմ: Վ. Ի. Լենինը ի թիվս առաջադիմական, ազատա– գրական այլ շարժումների, որոնք ուղղված էին ֆեոդ, կարգերի դեմ, նշում է նաև 90-ական թվականների հայկ. շարժում– ները: Նա գրում է. «Ոչ միայն 1855, 1859, 1864, 1866, 1870 թվականների, այլև 1877 թվականի (ռուս–թուրքական) և 1896– 1897 թվականների պատերազմների (Հու– նաստանի դեմ Թուրքիայի պատերազմի և հայկական հուզումների) ժամանակ, պատ– մական երևույթների հիմնական օբյեկ– տիվ բովանդակությունն են եղեէ ազգա– յին–բուրժուական շարժումներդ կամ ֆեո– դալիզմի տարբեր ձևերից ազատագրվող բուրժուական հասարակության «ջղա– ձգումները» (Երկ., հ. 21, Էջ 175): Գբկ. Վարդանյան Հ. Դ., Արևմտա– հայերի ազատագրության հարցը և հաստյւա– կական–քաղաքական հոսանքները XIX դ, վերջին քառորդում, Ե.է 1967: Պուլււսյան Հ.Մ., Ջեյթունի պատմությունը (1409–1921), Ե„ 1969: Աղա յան Ծ.Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» Ե», 1976: IloJioHceHHe apMHH b Typijhh ro BMemaTejibCTBa flepacaB b 1895 rofly, M., 1896; PotfjieK 3K e k m e h M. ., ApMeiuwr, apMHHe h TpaKTaTM, nep» c (fcpaHn,., M., 1896; BpaTcicaH noMonjb nocTpaflasniHM b Typn,HH apMHHaM, M., 1897; reHoijH# apMHH B OcMaH- cjcoii HMnepHH, Cd , ;jok ., no#. pefl« M» Hep- cucHHa, E., 1966; CapKHCHH E.K., IIojiHTHKa ocMaHCKoro npaBHiejibCTBa b 3a- rraAHOH ApMemm h flepiKaBM b nocjieflHefi ^eTBepTH XIX h HaqaJie XX bb., E.f 1972. Ա. Համբաբյան
ՀԱՏԿԱԿԱՆ ԿՐԿԵՍԻ ԿՈԼԵԿՏԻՎ, կազ– մակերպվել է 1956-ին, Վ, Արզումանյանի ղեկավարությամբ: Անդրանիկ ելույթը տեղի է ունեցել նույն թվականի մայիսին, Մոսկվայում, հայ գրականության և ար– վեստի տասնօրյակի օրերին: Կոլեկտիվի նպատակն էր զարգացնել հայկ. կրկեսի լավագույն ավանդույթները (տես Կրկես, Կրկեսային խաղեր), ստեղծել ժամանա– կակից հանդիսատեսի գեղագիտական պահանջմունքները բավարարող, սովե– տական կրկեսային արվեստի բարձր մա– կարդակին համապատասխան, ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ: Դի– մելով անցյալի ժառանգությանը՝ կոլեկ– տիվի առաջատար արտիստներ Վ. Արզու– մանյանը, Լ. Հայկազունին, Ն. Շիրայը, Ս. Իսահակյանը, Բ. Ղազարյանը, Վ. Միկ– լիջանյանը, Ռ. և Մ. Հակոբյան եղբայրնե– րը, Ռ. Մանուկյանը, Ա. Մաղդասյանը, Ռ. Մանասարյանը, Ա. Դուդուկչյանի ցատ– կորդների խումբը և ուրիշներ ստեղծել Ակրոբատները ելույթի պահին են ազգային բնորոշ գույներով, տարազնե– րով ու արտահայտչամիջոցներով, ժանրա– յին բազմազանությամբ հարուստ մի ներ– կայացում, ուր առանձնանում էին լարա– խաղաց Վ. Արզումանյանի՝ ճոպանի վրա– յով գլխիվայր սահք, Լ. Հայկազունու մո– տոատրակցիոն, ժոնգլյոր Ն. Շիրայի, «բրոնզե արձաններ» Ա. Մինասյանի, Ա. Մանուկյանի և Ա. Մաղդասյանի, կին– տոների դիմակներով «գորգի վարպետ– ներ» Ռ. Հարությունյանի և Լ. Միներելյա– նի համարները: Հետագայում Հ. կ. կ. համալրվել է երիտասարդ ուժերով՝ Վ. Մե– լիքջանյան, մեծատաղանդ ծաղրածու Լ. ԵնգիքարյաԱ՝. Վերջինս իր ուրույն ավանդն է ունեցել կրկեսի կոլեկտիվի ստեղծագործական կյանքում: 1958-ին ըս– տեղծվել է Ս. Իսահակյանի ատրակցիո– նը: 1961-ին Հ. կ. կ. անվանվել է «Երևան», լավագույն արտիստներից էին Ե. Ավանե– սովան, Զ. խագխազյանի ղեկավարած ակրոբատ–Էքսցենտրիկները, զուգափայ– տերի վրա ոստյունախաղացներ Ի. Շես– տուան և Ասատրյան եղբայրները, լարա– խաղացներ Գ. Գրիգորյանը և Ս. Մինաս– յանը: Նույն թվականին Հ.. կ. կ. արժանա– ցել է ՀՍՍՀ վաստ. կոլեկտիվի կոչման: Հյուրախաղերով հանդես է եկել Չեխոսլո– վակիայում, Լեհաստանում, Հունգարիա– յում և այլուր:
ՀԱՏԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳ– ՐԵՍ, գումարվել է 1947-ի ապրիլի 30-ից մայիսի 4-ը, Նյու Չորքում, Ամերիկահայ ազգային խորհրդի նախաձեռնությամբ: Նպատակն էր՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պայման– ներում վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկ. տերիտորիաների վե– րադարձման հարցը՝ կապված ներգաղթի կազմակերպման հետ, ինչպես նաև զարկ տալ սփյուռք–հայրենիք կապերի ընդ– լայնմանը: Մասնակցում էր 715 պաագա–