Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

22 երկրներից, որոնք ներկայացնում էին սփյուռքահայ 70 կենտրոնական կազմակերպություններ ու 275 մասնաճյուղեր, 31 եկեղեցի: Դաշնակցություն կուսակցությունը կոնգրեսին չէր մասնակցում: Հ. հ. կ. բացվեց մեծ ճաշկերույթով, Ուոլդորֆ Ասթորիա հյուրանոցում, որտեղ ի թիվս այլ հռետորների, հանդես եկավ ամերիկյան սենատոր Չարլզ Ու. Թոբին, որն ընդգծեց հայերի մատուցած ծառայությունները երկու համաշխարհային պատերազմներում, արտահայտվեց հօգուտ հայոց դատի արդարացի լուծման և արմ. տերություններին կոչ արեց՝ Հայկական հարցը այլևս չզոհել իրենց շահադիտական նկրտումներին: Կոնգրեսը քննեց ներգաղթի և վերաշինության, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ներդրման, Սովետական Հայաստանի և սփյուռքի մշակութային հարաբերությունների ընդլայնման հարցեր, առաջարկեց ՄԱԿ–ի ուշադրությանը հանձնել հայկ. հողային պահանջները (դրանք կցելով ՀՍՍՀ–ին) և ընդունեց համապատասխան որոշումներ: Հ. հ. կ., որին հեռագրով ողջունել էին Սովետական Հայաստանի կառավարությունն ու Գևորգ Զ կաթողիկոսը, ավարտվեց Նյու Ցորքի Քարնեգի Հոլում տեղի ունեցած հրապարակային ժողովով, որին ներկա էր 2700 հոգի: Մայիսի 12-ին հատուկ պատվիրակությունը մի հուշագրով ԱՄՆ–ի պետ. քարտուղարի տեղակալ Դին Աչեսոնին ներկայացրեց կոնգրեսի հիմնական որոշումը՝ ամերիկյան կառավարությանը խնդրելով ՄԱԿ–ի օրակարգի մեջ մտցնել հայկ. հողային պահանջների հարցը: Աչեսոնն ակնարկեց այն «մեծ դժվարությունները», որոնք ծառացած էին Հայկական հարցի լուծման ճանապարհին՝ ԱՄՆ–ի որդեգրած քաղ. նոր ուղղության տեսակետից (նա նկատի ուներ նույն ապրիլին ընդունված «Տրումենի դոկտրինան», որը «կոմունիստական վտանգից» պաշտպանելու պատրվակով 400 մլն դոլլարի «օգնություն» էր նախատեսում Հունաստանին և Թուրքիային՝ երաշխավորելով նրանց տերիտորիալ ամբողջականությունը): Կոնգրեսի սույն որոշումը հանձնվեց նաև ՄԱԿ–ի քարտուղարությանը:

Հ. հ. կ–ի այդ հիմնական որոշումը մնաց թղթի վրա, քանի որ սկսված «սառը պատերազմի» պայմաններում ամեն մի հողային պահանջ Թուրքիայից դիտվում էր որպես «կոմունիզմի ծավալում»: Այսպիսով, Թուրքիային պաշտպան կանգնած Արևմուտքի իմպերիալիստական տերություններն ու ԱՄՆ նորից դառնում էին հայ արդարացի դատի ոխերիմ հակառակորդներ:

Ջ․Թորոսյան,

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ, թուրքական լծից արևմտահայության ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեՓական պետականություն ստեղծելու համար մղված պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ: Ասպարեզ է իջել և Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս դարձել XIX դ. 70-ական թթ., 1877–1878-ի ռուս–թուրք. պատերազմից հետո: Հ. հ. Արևելյան հարցին առնչվում էր Թուրքիայի հետ Ռուսական կայսրության փոխ– հարաբերությունների միջոցով, որոնք XIX դ. ընթացքում և XX դ. առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում: 1877–78-ի ռուս–թուրք. պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր կապեց ռուս, զենքի հաղթանակի հետ: Չնայած ցարիզմը պատերազմները վարում էր հօգուտ իր երկրի տիրող դասակարգի շահերի, սակայն իրենց օբյեկտիվ հետևանքներով պատերազմները կրում էին առաջադիմական բնույթ, քանի որ արագացնում էին սուլթանական բռնությունից բալկանյան ժողովուրդների, հայերի և մյուս ճնշված ազգերի ազատագրումը: Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: Սան Ստեֆանոյում 1878-ի փետր. 19-ին կնքվեց հաշտության նախնական պայմանագիր (տես Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878), որի 16-րդ հոդվածով [«Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից» (Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828–1923), 1972, էջ 92] Թուրքիան պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում, ապահովել հայերի կյանքն ու կայքը: 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ թուրք, կողմը պաշտոնապես ճանաչում էր Օսմանյան կայսրության սահմաններում «Հայաստան» երկրի գոյությունը, Ռուսաստանը հանդես էր գալիս որպես հայ ժողովրդի պաշտոնական հովանավորը, իսկ Արևմտյան Հայաստանի մի խոշոր հատվածի միացումը Ռուսաստանին հնարավորություն կտար հայերին փրկվելու ֆիզիկական ոչնչացումից: Ռուսաստանի հաղթանակը և պատերազմի արդյունքները դժգոհություն առաջացրին արևմտաեվրոպական, հատկապես Մեծ Բրիտանիայի և Ավստրո–Հունգարիայի կառավարող շրջաններում: Անգլ., նաև ավստրո., դիվանագիտությունը մեծ ջանքեր գործադրեց, պահանջելով հրավիրել միջազգային կոնգրես և վերանայել Ման Ստեֆանոյի պայմանագիրը: 1878-ի հունիսի 1-ից հուլիսի 1-ը հրավիրված Բեռլինի կոնգրեսում (տես Բեուինի կոնգրես 1878) Անգլիայի, Գերմանիայի, Ավստրո–Հունգարիայի ճնշմամբ ընդունվեց 61-րդ անորոշ հոդվածը [«Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից և քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է աոել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը» (նույն տեղում, էջ 128)], որով Արևմտյան Հայաստանում ռեֆորմներ անցկացնելու հսկողությունը դրվում էր կոնգրեսին մասնակցող բոլոր տերությունների վրա: Արևմտաեվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին գրկել Հայաստանի գործերը մենաշնորհաբար տնօրինելու իրավունքից: Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածևերով սկիզբ առավ Հ. հ–ի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հայ հասարակական–քաղ. կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրք, լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո: Հ. հ–ի ստեղծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում (XIX դ. վերջին քառորդ) ավելի խստացան սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքները: Սկսվեցին հայերի մասսայական կոտորածներ (տես Հայկական կոտորածներ 1895–96), որոնց զոհ գնաց ավեյի քան 300 հզ. հայ: Սուլթան Աբդուլ Համիդ 11-ը փորձում էր Հ, հ. լուծել հրով m սրով: Եվրոպական իմպերիալիստների համար Հ. հ. սոսկ միջոց էր միջամտելու Օսմանյան կայսրության (որը XIX դ. վերջին վերածվել էր իմպերիալիստական տերությունների կիսագաղութի) ներքին գործերին և ճնշում գործադրելու նրա վրա՝ նոր զիջումներ ու շահույթներ կորզելու համար: Սակայն հայկ. ջարդերը մեծ արձագանք գտան Եվրոպայում: 1895-ի մայիսի 11-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կ. Պոլսի դեսպանները մշակեցին և թուրք, կառավարությանը ներկայացրին հայկ. նահանգներում (Վանի, էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, խարբերդի, Սըվասի) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր: Սուլթանական կառավարությունը երկար ձգձգումներից հետո ընդունեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը (տես «Մայիսյան բարենորոգումներ 1895), բայց այս անգամ ևս, օգտվելով մեծ տերությունների միջև եղած հակասություններից, չիրագործեց: Դեռ ավելին, կատաղի հարձակում սկսեց հայերի դեմ՝ կազմակերպելով նոր զանգվածային կոտորածներ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում: 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Հ. հ. թևակոխեց իր զարգացման նոր Փուլը: Հայ հասարակական– քաղ. որոշ գործիչներ Հ. հ–ի լուծումը կապեցին թուրք, պետականության բարենորոգման հետ, իսկ մյուսները շարունակեցին դիվանագիտության օգնությամբ այն լուծելու նախկին ընթացքը: Ի տարբերություն նրանց, հայ բոլշևիկները Հ. հ–ի լուծումը հնարավոր էին համարում ցարի և սուլթանի դեմ աշխատավոր զանգվածների համատեղ, ինտերնացիոնալ հաջող պայքարով: 1912–14-ին Օսմանյան կայսրության թուլացման, նրա լծի տակ ճնշված, հատ