Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


միջև ընդդեմ Սասանյան Պարսկաստանի: 1սաղխաղի ճակատամարտի հաղթական ել– քից հետո, հայ–աղվանական ուժերը, սպա– րապետ Վարդան Մամիկոնյանի առաջնոր– դությամբ, գրավեցին ճորա պահակը և ոչնչացրին պարսկ. կայազորը: Վարդան Մամիկոնյանը ճորա պահակի ռազմ, հըս– կողությունը հանձնարարեց Աղվանից իշ– խան Վահանին, որը և փոխօգնության դաշինք կնքեց Կովկասյան մեծ լեռնա– շղթայի հս–արլ. շրջաններում հաստատ– ված հոների (նույնպես ենթարկված Սա– սանյանների հարձակումներին) հետ: Սա– կայն հոները հայերին օգնեցին միայն Ավարայրի ճակատամարտից (451) հետո, երբ պարսկ. զորքերին դիմադրող հայ իշխանները վերստին դիմեցին նրանց: Վերջիններս, ավերելով նորից պարսիկ– ներին անցած &որա պահակի ամրություն– ները, ասպատակեցին Պարսից տերու– թյան սահմանները և վերադարձան մեծ ավարով ու գերիներով: Եղիշեն գրում է, որ Պարսից արքունի ատյանը հոների այդ արշավանքի մեղադրանքը նույնպես բար– դեց Հայոց մարզպան վասակ Սյունու վրա: Գրկ. և ղ ի շ ե, Վարդանի և Հայոց պատե– րազմի մասին, Ե., 1971:

ՀԱՅՃԵՆ ԱՊԱԿԻ», արտադրական միա– վորում, ՀՍՍՀ տեղական արդյունաբերու– թյան մինիստրության ձեռնարկություննե– րի համախումբ: Կազմակերպվել է 1975-ին: Ներառնում է Երևանի հախճապակու (գըլ– խամասային ձեռնարկություն, հիմն. 1947), Արաաշատի բրուտախեցեգործա– կան (1965) և ճենապակու (1978) գործա– րանները: Սիավորումը, հիմնականում ներմուծվող հումքից, թողարկում է հախ– ճապակե, բրուտախեցեգործական մոտ հարյուր տեսակի լայն սպառման առարկա– ներ (1979-ին՝ 2,7 մլն ռ.): Արտադրանքի մեծ մասը սպառվում է ՍՍՍՀ–ում, արտա– հանվում նաև Չեխոսլովակիա, Լեհաստան և այլ երկրներ: <ՀԱՅՄԱՐՄԱՐ>, կոմբինատ, ՀՍՍՀ շինա– նյութերի արդյունաբերության մինիստ– րության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1928-ին: Ունի սղոցման, խճանկարային սալիկների և լայն սպառման ապրանքնե– րի արտաղրամասեր: Տարեկան արտա– դրում է երեսպատման 50 հզ. մ2 խճանկա– րային և 16 հզ. մ2 մարմարե սալիկ, մար– մարե մոտ հազար ցայտաղբյուր, լայն սպառման ապրանքներ (1979-ին՝ 1 մլն 109 հզ. ռ.): Հիմնական հումքը՝ մարմարե քարաբեկորները, ներմուծում է Իջևանի շրջանի Ենոքավանի, մարմարե խիճը՝ Աղվերանի և Արարատի հանքարաննե– րից: Արտադրանքն ունի տեղական նշա– նակություն: Գիտաարտադրական կա– «Հայհաստոց> միավորման շենքը պերի մեջ է շինանյութերի արդյունաբերու– թյան մինիստրության քարի և սիլիկատ– ների ԳՀԻ–ի հետ:

ՀԱՅՄԵՏՇԻՆԳԻՏԻՆՍՏԻՏՈԻՏ», մեքե– նաշինության հայկական գիտահետազո– տական կոնստրուկտորա–տեխնոլոգիա– կան ինստիտուտ: Հիմնադրվել է 1961-ին, «Հայմեքշինգիտինստիտուտի» շենքը Երևանում: «Հ>-ում գործում են 5 գիտա– կան բաժին (փոշեմետալուրգիայի, կոնս– տրուկտորա–տեխնոլոգիական, արտա– դրության մեքենայացման ու ավտոմա– տացման ևն), 6 պրոբլեմային լաբորա– տորիա, ճարտարապետական նախագծա– յին բաժանմունք: 1978-ին <Հ> մտել է «Հայհաառոց» գիտաարտադրական միա– վորման կազմի մեջ: «Հ.»-ումք մշակված նախագծերով են կառուցվել Չարենցա– վանի գործիքաշինական գործարանի դարբնոցային արտադրամասը, ընդլայն– վել Երևանի <Հաստոցանորմալ», Ֆ. է. Զերժինսկու անվ. հաստոցաշինական գոր– ծարանները, վերակառուցվել և ընդլայն– վել Արտաշատի փորձնական–գործիքա– շինական, Լենինականի հղկիչ հաստոց– ների, Չարենցավանի հաստոցաշինական գործարանները, ինչպես նաև Դերբենդի (Դաղստանի ԻԱՍՀ) հղկիչ հաստոցների և Թբիլիսիի գործիքաշինական գործա– րանները: Ա. Միրզոյան ՀԱՏ–ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԴԱՇԻՆ* 1254, կընք– վել է Կիլիկիայի Հայոց թագավոր ՀեթուՎ ճ–ի և մոնղոլական մեծ խան Մանգուի միջև Կարակորում քաղաքում: Թաթար–մոնղոլ– ների հնարավոր ներխուժումը Կիլիկյան Հայաստան կանխելու համար 1243-ին Կոս– ւոանղին թագավորահայրը կարողացավ Կեսարիա քաղաքում հաշտություն կնքել մոնղ. զորահրամանատար Րաչուի հետ: Վերջինիս խորհրդով Սմբատ Սպարապե– տը 1248-ին մեկնեց Մոնղոլիայի մայրա– քաղաք Կարակորում, Դույուկ մեծ խանի հետ պայմանավորվեց Հեթում Ա–ի այցե– լության և դաշնագիր ստորագրելու մա– սին: Հեթում Ա 1254-ին, մայր Հայաստա– նի ու Ոսկե Հորդայի վրայով, հասավ Կա– րակորում և նոր խան Մանգուի հետ հաս– տատեց Հ–մ. դ.: Մոնղ. արքունիքը պար– տավորվեց զինակցել Կիլիկյան Հայաս– տանին՝ Իկոնիայի և Եգիպտոսի սուլթա– նությունների դեմ, երաշխավորեց Կիլիկ– յան Հայաստանի անկախությունն ու սահ– մանների անխախտությունը՝ խոստանա– լով նրան միավորել մերձակա հայկ. հո– ղերը, որոնք զավթել էին խաչակիր աս– պետները, սելջուկյան թուրքերն ու Եգիպ– տոսի մամլուքները, չափավորեց մայր Հայաստանի բնակչության, մասնավորա– պես հոգևորականության հարկերը, հա– յերին արտոնեց ազատ առևտուր անել մոնղ. լայնածավալ տերության մեջ: Կի– լիկյան Հայաստանը պարտավորվեց զի– նակցել մոնղոլներին՝ Հյուսիսային Մի– ջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրա– վելու ժամանակ: Դաշնագրի համաձայն, 1256–62-ին Կիլիկյան Հայաստանի հետ միավորվեցին Կապադովկիայի հվ. հա– յաբնակ շրջանները, Հերակլեա և Մանիոն կարևոր սահմանաբերդերը, Մարաշ, Այն– թապ, Բեհեսնի քաղաքներն ու դրանց շրջակայքը: 1259-ին հայ–մոնղ. զորքերը գրավեցին Հյուսիսային Ասորիքը, որի հս–արմ. մասը, Հալեպ կենտրոնով, միաց– վեց Կիլիկյան Հայաստանին: Հ–մ. դ. սկզբնական շրջանում դրական նշանակու– թյուն ունեցավ Կիլիկյան Հայաստանի համար՝ շրջակա մահմեդական իշխանու– թյունների դեմ պայքարում, ամրապնդվեց նրա միջազգային դիրքը, արտաքին առևտ– րական աշխույժ հարաբերությունները նը– պաստեցին երկրի տնտ. վերելքին: Սա– կայն XIII դ. վերջին (հատկապես մոնղոլ– ների մահմեդականացումից հետո) Հ–մ. դ. կորցրեց իր նախկին նշանակու– թյունը: 1308-ին, երբ թաթար–մոնղ. զորա– հրամանատար Փիլարղուն Ան ար զա բա– յում դավադրությամբ սպանել տվեց Լե– վոԱ Դ թագավորին և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին, Հ–մ. դ. փաստորեն դադարեց գոյություն ունենալուց: Գրկ. Մմբատ Սպարապետ.. Տարե– գիրք, Վնւո., 1956: Կ ի ր ա կ ո ս Գանձա– կն ց ի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Մ. Կաավաչյան

ՀԱՅՄՈՐԻՏ, վերին ծնոտային (հայմոր– յան) ծոցի լորձային և ենթալորձային թա– ղանթների բորբոքում: Երբեմն պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև վերնոսկրը և ոսկորը: Հ. հաճախ գրիպի բարդություն է: Ըստ ընթացքի Հ. լինում է սուր և քրոնի– կական, ըստ բորբոքման բնույթի՝ կատա– րային, թարախային և պոլիպոզ: Վաղ ման– կական տարիքում Հ. կարող է ընթանալ որպես վերին ծնոտի օստեոմիելիտ: Սուր Հ–ի դեպքում նկատվում է ընդհանուր թու– լություն, բորբոքման շրջանի և ճակատի համապատասխան կեսի ցավեր, գլխա– ցավեր, արցունքահոսություն, ջերմության բարձրացում: Կատարային Հ–ի դեպքում դրանք թարախայինի համեմատ թույլ են արտահայտվում: Հ–ին բնորոշ նշան է քթի համապատասխան կեսի լցվածության ըզ– գացումը և քթային շնչառության դժվարա– ցումը: Երբեմն առաջանում է ստորին կո– պի այտուց: Շոշափելիս հայմորյան ծոցի դիմային պատը ցավոտ է: Քրոնիկա– կան Հ–ի դեպքում սուբյեկտիվ ախտանշան– ները թույլ են արտահայտվում: JP ու ժ ու մ ը. անոթասեղմիչ դեղանյու– թեր պարունակող քթային կաթիլներ (1 – 3% կոկաինի լուծույթ, 0,1% ադրենալինի լուծույթ), սուլֆանիլամիդներ, անտիբիո– տիկներ, ջերմությունն իջեցնող դեղանյու– թեր, ուլտրամանուշակագույն ճառագայթ– ներ, սոսուքս, Մինինի լամպ, ՈԻՐՀ (YBH) թերապիա, հայմորյան ծոցի պունկցիա: Ծանր դեպքերում՝ վիրաբուժական միջա– մտություն՝ հայմորոտոմիա:

ՀԱՅՄՈՐՅԱՆ ԾՈՑ, վերին ծնոտային ծոց. տեղադրված է վերին ծնոտոսկրի մարմ– նում: Քթի խոռոչի հետ հաղորդակցվում է