քթի միջին անցուղում գտնվող ծնոտային բացվածքով: ՀԱՏՆ ԱՆ, կղզի Հարավ–Չինական ծովում, մայր ցամաքից բաժանվում է Հայևան նե– ղուցով, պատկանում է Չինաստանին: Տա– րածությունը 34 հզ. կմ2 է, բնակչությունը՝ մոտ 2,5 մլն (1970): Հս–ում ալյուվիալ հար– թավայրեր են, հվ–ում և կենտրոնական մասում՝ լեռներ (բարձրությունը մինչե 1879 մ): Կլիման արևադարձային է, մուս– սոնային: Հարթավայրերում տարեկան տեղումները 1200–1500 մմ են, լեռներում՝ մինչև 3000 մմ: Լեռներում տարածված են արևադարձային անտառները: Հարթա– վայրերում մշակում են բամբակ, շաքարե– ղեգ, կաուչուկ, ագավա, սուրճ ևն: Զբաղ– վում են նաև շերամապահությամբ, ան– տառանյութի արտադրությամբ, երկաթի արդյունահանությամբ:
ՀԱՅՆԵ (Heine) Հայնրիխ (13.12.1797, Դյուսելդորֆ –17.2.1856, Փարիզ), գեր– մանական բանաստեղծ, հրապարակախոս, քննադատ: Ծնվել է ոչ հարուստ հրեական ընտանիքում: 1819–25-ին սովորել է Բոն– նի, Դյոթինգենի, Բեռլինի համալսարան– ներում: Եղել է իրավաբանական ֆակ–ի ուսանող, հաճախել նաև բանասիրության ու փիլիսոփայության պարապմունքներին: 1821–23-ին լսել է Գ. Հեգելի դասախոսու– թյունները; Այդ շրջանի լավագույն բա– նաստեղծություններն ամփոփվել են «Եր– Հ. ^այնե գերի գրքում» (1827): ժող. երգն այստեղ միահյուսված է քաղ. և սոցիալական ազա– տագրության գաղափարների հետ: «ճա– նապարհորդական պատկերներ»-ում (մաս 1–4, 1826–31) ներկայացված է բանաս– տեղծի ժամանակների Գերմանիան: Մեծ հաջողություն է ունեցել այդ գրքի հատկա– պես 2-րդ հատորը («Հյուսիսային ծով: Գաղափարներ–Գիրք Le grand»): Թըմբ– կահար Լեգրանի, գիլիոտինի կարմիր երթերի պատմությունը հնչում է որպես հեղափոխական կոչ: 1831-ի մայիսին Հ. մեկնել է Փարիզ, որտեղ և մնացել է մինչև իր կյանքի վերջը: Նա գերմանացիներին հրապուրել է ֆրան– սիացիների քաղ. փորձով, քաղ. ակտիվ պայքարի նրանց օրինակով: Նրա «Ֆրան– սիական գործեր» (1832) և «Լյուտեցիա» (1840–47, առանձին հրտ. 1854) երկերը ֆրանս. քաղ. կյանքի ժամանակագրու– թյունն են և վերլուծությունը: «Ֆրանսիա– կան նկարիչներ» (1831) ակնարկներում, «Ֆրանսիական բեմի մասին» (1837) նա– մակներում Հ. իրեն դրսևորել է որպես գեղարվեստի առաջնակարգ քննադատ: Գերմանիայի կյանքն ու մշակույթը ֆրան– սիացիներին ներկայացնելու նպատակին էին ծառայում Հ–ի «Ռոմանտիկական դըպ– րոցը» (գերմ. հրտ. 1833) և «Գերմանիայի կրոնի և փիլիսոփայության պատմության շուրջը» (գերմ. հրտ. 1834) աշխատություն– ները: Հ–ի համար մեծ հեղինակություն էր Ցո. Գյոթեն: Սակայն նա դատապարտում էր Գյոթեի հաշտվողական վերաբերմուն– քը գերմ. բուրժ. ֆիլիստերության նկատ– մամբ: Թեև Հ. կարողացավ տեսնել Հե– գելի դիալեկտիկայի հեղափոխական բնույթը, բայց նրա հավատամքը սահմա– նափակվում էր պանթեիզմով, որի միջո– ցով նա ուզում էր իդեալիստական փիլի– սոփայությունը հաշտեցնել մատերիալիս– տականի հետ: Փարիզում Հ. ուսումնասի– րել էր ֆրանս. սոցիալիստների ուսմունք– ները և չէր հավատում սոցիալիզմի հաս– տատմանը խաղաղ ճանապարհով, նա քաղ. պայքարի կողմնակից էր: «Լյուդվիգ Բյոռնե» (1840) պամֆլետում Հ. քննադա– տել է «Երիտասարդ Գերմանիա» խմբակը և Լ. Բյոռնեի քաղ. հայացքների սահմա– նափակությունը: 1843–44-ին գրել է «ժամանակակից բանաստեղծություններ», ուղղված գերմ. այն քաղքենիների դեմ, որոնք սոցիալիզ– մի ծաղրապատկերը ներկայացնում էին որպես իսկական սոցիալիզմ: 1843-ին հրատարակված «Ատտա Տրոլ» պոեմը, բանաստեղծի բնութագրումով, «ռոման– տիզմի վերջին ազատաշունչ երգն էր»: Հ–ի այդ շրջանի ստեղծագործության համար կարևոր նշանակություն է ունեցել Կ. Մարքսի հետ ծանոթությունը Փարիզում, 1843-ի դեկտեմբերին: «Գերմանիա: Ձմե– ռային հեքիաթ» գործը 1844-ին գլուխ աո. գլուխ տպագրվեց գերմանական տարա– գիրների փարիզյան «Ֆորվերտս» («Vor- warts») թերթում, որի խմբագրմանը մաս– նակցում էր Կ. Մարքսը: 1846-ին Հ. ծանր հիվանդացել է, գամ– վել անկողնուն և զրկվել 1848-ի հեղափո– խությանը մասնակցելու հնարավորությու– նից: Դրանից հետո նրա գործերը հազվա– դեպ են հայտնվել մամուլում: 1851-ին լույս է տեսել «Դոմանսերո» բանաստեղ– ծությունների ժողովածուն, 1853–54-ինՏ «Խոստովանություններ» արձակ երկը: Դեռևս կենդանության օրոք Հ. մեծ համ– բավ է վայելել Եվրոպայում, նրան թարգ– մանել են նշանավոր բանաստեղծներ: Հայ իրականության մեջ Հ–ի ստեղծագոր– ծությունները թարգմանել են Հ. Թուման– յանը, Վ. Տերյանը, Հ. Հովհաննիսյանը, Ա. Ծատուրյանը, Թ."Թառլանյանը, Ե. Չա– րենցը, Գ. Սարյանը, Վ. Նորենցը և ուրիշ– ներ: Հիտլերյան Գերմանիայում Հ–ի երկերը այրվել են խարույկների վրա: Ֆաշիզմի ջախջախումից հետո նրա ժառանգությու– նը վերստին հառնել է ԳԴՀ–ում և ԳՖՀ–ում: 1969-ից ԳԴՀ–ում սկսել է լույս տեսնել Հ–ի երկերի լիակատար ժողովածուն՝ 50 հա– տորով: Երկ. Werke, Bd 1-5, Weimar, 1957–60; Ծաղկաքաղ, Թ., 1882: Բանաստեղծություններ և քերթվածներ, Թ., 1898: Երգերի գիրք, Ե., 1935: Երկեր, հ. 1, 2, Ե., 1958-59: Առակներ, Ե., 1969: Գբկ. Սողոմոնյան Ս., Լեսինգ, Գյո– թե, Հայնե, Ե., 1978: ա h ji ռ e p Փ. Ո,, reHpnx TefiHe, M., 1962; M e ո d e F., Hein– rich Heine, Cronik seines Lebens und werkes, B.j 1970.
ՀԱՅՆԻ, ավան Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում, Դիարբեքիրից մոտ 50 կմ հեռավորության վրա: 1915-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ, զբաղ– վում էին արհեստներով (ատաղձագոր– ծություն, պղնձագործություն, զինագոր– ծություն, ջուլհակություն, կոշկակարու– թյուն), առևտրովև այգեգործությամբ: Նը– րանց մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի հետևանքով: Փրկվել են սակավաթիվ մար– դիկ, որոնք բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՀԱՅՆՐԻ1Ա (Heinrich), թագավորներ և կայսրեր Գերմանական թագա– վոր ու թ յ ու ն ու մ և «Հռոմեա– կան սրբազան կայսր ու թյու– ն ու մ»: Առավել նշանավորներն են՝ Հ. I (մոտ 876–936), թագավոր 919-ից, Սաքսոնական դինաստիայի հիմնադիրը: Վերստին Գերմ. թագավորությանն է միաց– րել (925) Լոթարինգիան: Ռիադի մոտ վճռական հաղթանակ է տարել (933) հուն– գարների նկատմամբ: 928 –929-ի ռազմար– շավներով սկսել է պոլաբյան սլավոննե– րի հողերի զավթումը: Հ. Ill (1017–1056), թագավոր 1039-ից, կայսր 1046-ից: Ֆրանկոնյան դինաստիա– յից: Կոնրադ ll-ի որդին: 1046–47-ին ար– շավել է Իտալիա, գահընկեց արել իրար դեմ պայքարող պապերին (որից հետո հաճախ անձամբ է նշանակել պապության թեկնածուներին): Կայսրությունից կախ– յալ վիճակի մեջ է դրել Չեխիան և Հուն– գարիան, իրեն ենթարկել Լոթարինգիայի դքսին: Հ. IV (1050–1106), թագավոր 1056-ից, կայսր 1084-ից: Հ. III-ի որդին: Սաքսո– նիայում թագավորական իշխանությունն ամրապնդելու Հ. IV-ի միջոցառումները առաջ բերեցին 1073–75-ի Սաքսոնական ապստամբությունը: Գերմանիայում և Հյուսիսային Իտալիայում եկեղեցական ինվեառիւոուրայի իրավունքը պահելու ձգտումը նրա դեմ հանեց Գրիգորիս VII պապին: Եկեղեցուց բանադրված և գահ– ընկեց արված Հ. IY իշխանների ճնշմամբ գնաց Կանոսսա (1077) և հնազանդու– թյուն հայտնեց պապին: 1080-ին նորից է բանադրվել, 1084-ին գրավել է Հռոմը և թագադրվել իր դրածո հակապապ Կղեմես III-ից: Պապի և գերմ. իշխանների դաշին– քը, 1090–97-ի իտալ. արշավանքի ձա– խողումը, որդիների ապստամբությունն իր դեմ և գերեվարումը ծնկի չբերեցին Հ. IV-ին: Նա փախավ գերությունից և որդու դեմ նոր պատերազմի պատրաստվելիս՝ մահացավ: Հ. V (1081-1125), .թագավոր 1106-ից, կայսր 1111-ից: Ֆրանկոնյան դինաստիա– յի վերջին ներկայացուցիչը: Հ. IV-ի որդին: Հոր կենդանության օրոք մերձեցել է նրա հակառակորդների՝ պապի և գերմ. իշ– խանների հետ, սակայն գահ բարձրա– նալով շարունակել է պայքարը պապի դեմ ինվեստիտուրայի համար: 1122-ին փոխ– զիջողական համաձայնության է եկել պապի հետ: Հ. VI (1165–1197), թագավոր 1190-ից, կայսր 1191-ից: Շտաուֆենների դինաս– տիայից: Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին: 1186-ին Սիցիլիայի գահաժառանգուհի