րենիքը: Սովետական Հայաստանի կա– ռավարությունը իր գոյության առաջին իսկ օրերից լրջորեն զբաղվեց երկրում կուտակված արևմտահայ գաղթականու– թյան և սփյուռքահայերի առավել դժվար կացության մեջ գտնվող մասի հայրենա– դարձության հարցերով: Կառավարությու– նը հայրենիք ներգաղթելու բազմաթիվ կոլեկտիվ և անհատական դիմումներ էր ստանում սփյուռքահայերից: Չնայած գո– յություն ունեցող դժվարություններին, նա ընդառաջեց տարագիր հայության հայ– րենիք ներգաղթելու ցանկությանը և ար– դեն 1921-ի վերջերից ձեռնարկեց հայրե– նադարձության իրականացմանը: 1921 – 1973-ին Սովետական Հայաստան ներգաղ– թեց մոտ 200 հզ. հայ: 1921-ի դեկտեմբե– րին Իրաքից Բաթում հասավ հայ տարա– գիրների ավելի քան 3000 հոգուց բաղկա– ցած առաջին կարավանը: Նրանց մեծ մասը բնակություն հաստատեց Ալեքսան– դրապոլում (Լենինական), Բասարգեչա– րի (Վարդենիս), Ղամարլուի (Արտաշատ) և Վեդու (Արարատ) շրջաններում: 1922-ի հունվարին Բաթում ժամանեց մոտ 3000 մարդուց բաղկացած երկրորդ կարավանը: ԽՍՀՄ կենտգործկոմի որոշմամբ ներ– գաղթողները առնվազն 3 տարի ազատ– վում էին րոլոր հարկերից և օգտվում էին առանց մաքսի ու վարձի բեռների փոխա– դրության մասին ԽՍՀՍ աշխատանքի և պաշտպանության խորհրդի 1923-ի օգոստ. 16-ի որոշման ընձեռած արտոնություննե– րից: հայրենադարձներին տրվում էր հող, լծկան, գյուղատնտ. գործիքներ, սերմացու, բնակարան, վարկ, շինանյութ ևն: 1923-ին Վանից, Իրանից և այլ վայրերից հայրենիք եկավ մոտ 1000, 1924-ին Հունաստանից, Սիրիայից, Թուրքիայից (Ստամբուլից) և Ֆրանսիայից՝ շուրջ 4167 մարդ: 1924-ի աշնանից հայրենադարձությունը լայն ծա– վալ ստացավ: Գաղթականական գործերի վարումը զգալիորեն բարդացավ: Այնու– ամենայնիվ, նկատի ունենալով այդ ժա– մանակ Իրաքում և Հունաստանում գըտ– նըվող հայ տարագիրների ծանր կացու– թյունը, 1925-ին այդ երկրներից հայրենիք բերվեց ևս 5016 հայ: 1926–29-ին Հունաստանից, Թուրքիա– յից և Ֆրանսիայից հայրենիք ներգաղթեց 5863 հոգի: ՍՓյուռքահայ աշխատավորնե– րի հայրենադարձությունը ավելի մեծ թաՓ ստացավ ՀՍԽՀ Կենտգործկոմի և ժողկոմ– խորհի 1931-ի օգոստ. 10-ի՝ «ՀՍԽՀ սահ– մաններն արտասահմանի աշխատավոր հայերի մասսայական նոր ներգաղթ արտոնելու մասին» որոշումից հետո: 1932–33-ին Հունաստանից, Բուլղարիա– յից և Ֆրանսիայից Սովետական Հայաս– տան ներգաղթեց շուրջ 8007 մարդ: Ավելի քան 1800 հոգի 1936-ին հայրենիք եկավ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ու գա– վառներից: Բացի այդ, 1926–36-ին ան– հատական թույլտվությամբ արտասահ– մանյան երկրներից Սովետական Հայաս– տան ներգաղթեց 6926 մարդ: Այսպիսով, 1921–36-ին հայրենիք վերադարձավ շուրջ 42.286 հայ: 1930-ական թթ. ներգաղ– թածները հիմնականում տեղավորվեցին Երևանում և նրա արվարձաններում, Լե– նինականում, Կիրովականում, Անի–Պեմ– զայում, Ատեփանավանում, Իջևանում ե հայրենադարձների առաջին խմբի դիմավորու– մը Այրումում Կիպրոսից հայրենիք վերադարձածների դիմա– վորումը Լէնհնականի երկաթգծի կառամա– տույգում Հայրենադարձ ուսանողների մի խումբ Երևանի բժշկական ինստիտուտում՝ պարապմունքի ժամին Կիրովականի բնակիչների միտինգը՝ Եգիպտո– սից հայրենադարձների երկրորդ խմբի ժաման– ման առթիվ այլուր, հատկապես հայրենադարձների համար կառուցված ավաններում: Սովետական կառավարությունը նախա– պատրաստական լայն աշխատանք տա– րավ 1937–38-ին և հետագայում ավելի մեծ հայրենադարձություն իրականացնե– լու Սերձավոր Արևելքից, Բալկանյան երկրներից, Ֆրանսիայից և այլ գաղթա– վայրերից: Սակայն մի կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրե– ին ստեղծված միջազգային բարդ իրա– դրությունը, մյուս կողմից՝ անհատի պաշ– տամունքի վնասակար հետևանքները, ար– տասահմանյան երկրների, այդ թվում և սփյուռքահայության հետ կապերի պահ– պանման գործում առաջացած դժվարու– թյունները ևն, անհնարին դարձրին նոր հայրենադարձության կազմակերպումը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945-ի նոյեմբ. 21-ին, ՍՍՀՍ ժող– կոմխորհը որոշում ընդունեց սփյուռքա– հայության զանգվածային հայրենադար– ձություն թույլատրելու մասին: Ստեղծ– վեց ՀՍԽՀ ժողկոմխորհին առընթեր ար– տասահմանից ներգաղթող հայերի ըն– դունման և տեղավորման կոմիտե, ինչ– պես նաև վերաբնակեցման վարչություն: Գաղութահայ հիմնական կենտրոններում կազմակերպվեցին ներգաղթին աջակցող կոմիտեներ ու խմբեր: Անհատական բնա– կարանային շինարարության համար ԽՍՀՄ ժողկոմխորհը ներգաղթողներին հատկացրեց պետ. վարկ՝ կառուցվող տը– ների արժեքի 50 տոկոսի չափով: ՀԿԿ Կենտկոմի պլենումը 1946-ի փետրվարին լսեց և քննարկեց հանրապետության կա– ռավարության զեկուցումը ներգաղթ կազ– մակերպելու մասին և մշակեց կարևոր միջոցառումներ այն իրականացնելու ուղ– ղությամբ: Սփյուռքահայերի ներգաղթը ղեկավարելու համար խՍՀՍ արտաքին գործերի ժողկոմատին կից ստեղծվեց հա– տուկ հանձնաժողով: ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ Իրանից, Հունաստանից, Բուլ– ղարիայից, Ռումինիայից, Լիբանանից և Սիրիայից 1946-ին պետք է Սովետական Հայաստան գար մոտ 30 հզ. մարդ: Ներ– գաղթի հաջող իրականացման պատաս– խանատվությունը դրվեց այդ երկրներում սովետական դիվանագիտական ներկա– յացուցչությունների և ՀՍԽՀ ժողկոմխոր– հի լիազոր–ներկայացուցիչների վրա*. 1946-ի փետրվարին հայրենիք գալու թույլտվություն էին խնդրել ավելի քան 130 հզ. մարդ, ուստի հայրենադարձների իրական քանակը 1946-ին անցավ 50 հզ–ից: Սովետական Հայաստան ներգաղթեց Իրա– նից՝ 20597 մարդ, Սիրիա–Լիբանանից՝ 19253, Հունաստանից՝ 4974, Բուլղա– րիայից՝ 4383, Ռումինիայից՝ 1738: Նը– րանք տեղավորվեցին հանրապետության քաղաքներում և գյուղերում: Երևանում բնակություն հաստատեց 15000 հայրենա– դարձ: Սովետական կառավարությունը 1947–48-ին ևս շարունակեց հայրենա– դարձությունը, 1947-ին Սիրիայից, Լիբա– նանից, Կիպրոսից, Պաղեստինից, Իրա– քից, Եգիպտոսից, Հունաստանից, Ֆրան– սիայից, ԱՍՆ–ից և մի փոքր խումբ էլ Չինաստանից Սովետական Հայաստան ներգաղթեց 35401, 1948-ին Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/208
Արտաքին տեսք