Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բուլղարիայից և ԱՄՆ–ից՝ ավելի քան 10 հզ. մարդ: Այնուհետև, նկատի ունենալով բնակարանային ու այլ կարգի դժվա– րություններ, հայրենադարձությունը ժա մանակավորապես դադարեցվեց: 1946 1948-ին 15 երկրներից հայրենիք վերադարձավ մոտ 100 հզ. հայ: Հակառակ սփյուռքահայ առաջադիմական կազմակերպությունների, Հայոց բարեգործական ընդհանուր միության U այլ ընկերությունների, որոնք համակրանքով էին վերաբերվում հայրենադարձությանը, դաշնակցությունը կատաղի պայքար էր ծավալում ներգաղթի դեմ, զրպարտում ու տեռորի ենթարկում գաղութահայ ակտիվ գործիչներին: Սփյուռքահայ առաջադիմական ուժերի համատեղ ջանքերով ձախողվեցին հայրենադարձությունը խոչըն– դոտելու դաշնակցականների փորձերը: ՀԿԿ Կենտկոմը U հանրապետության կառավարությունը մեծ աշխատանք տա– րան հայրենադարձների համար ապահովելու բարեկեցիկ պայմաններ (հատկապես բնակարանային շինարարության գործում) : Միայն 1947-ին ներգաղթածների ընդունման և տեղավորման համար ծախսվել է 51,3 մլն ռ.: Անհատական կարգով տուն կառուցող հայրենադարձներին պետությունը հատկացրել է 98,8 մլն ռ. վարկ: Առանձին գերատեսչություններ ու ձեռ– նարկություններ ներգաղթածների համար կառուցել են 3700 տուն: Հայրենադարձների համար հիմնադրվել է 8 նոր ավան, տներ կառուցելու նպատակով ծախսվել է 274 մլն ռ.: 1962-ից վերսկսվեց սփյուռքահայերի հայրենադարձությունը: 1962–73-ին 26 երկրներից Սովետական Հայաստան եկավ 26140 մարդ (5.512 ընտանիք), Իրանից՝ 19168, Սիրիայից՝ 4740, ԵԱՀ–ից, Կիպրոսից, Լիբանանից, Իրաքից, Թուրքիայից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Անգլիայից՝ շուրջ 2232 մարդ: Նրանց մեծ մասը (81,6%) բնակություն հաստատեց հանրապետության քաղաքներում (Լենինական, Կիրովական, Աբովյան, Հրազդան, ՉԱյրենցավան են), իսկ մնացածը՝ Աշտարակի, Արտաշատի, Արարատի, Հոկտեմբերյանի, էջմիածնի, Նաիրիի, Թալինի շըր– ջանների նոր կազմակերպված սով. տըն– տեսություններում: Հայրենիք վերադարձած սփյուռքահայերը գործուն մասնակցություն են ցուցաբերում Սովետական Հայաստանի ժողովրդական տնտեսուփթյան, գիտության ու մշակույթի զարգաց– մանը: Գյւկ.Հայ ժողովրդի պատմություն, հ. 7– 8, Ե., 1967–70: Մելիքսեթյան Հ. Ու., Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915–1940), Ե., 1975: Ավա գ յա ն Գ., Հայկական ՍՍՀ բնակչությունը, Ե., 1975: Հ. ՄեւԻքսեթյան

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱ&Մ 1941 – 1945, տես Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմ 1941–1945։

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1812, Ռուսաստանի ազգային–ազատագրական պատերազմը նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ: Նապոլեոն I-ի նվաճողական այս պատերազմի նպատակն էր իրեն ենթարկել Ռուսաստանը, որը եվրոպական մայրցամաքում միակ մեծ տերությունն էր մնացել նրա աշխարհակալության ճանապարհին: 1807-ին ռուս, կառավարությունը հարկա– դրված եղավ կնքելու Տիլզիտի հաշտու– թյան պայմանագիրը (տես Տիչզիտի հաշ– տություն 1807), որը, սակայն, չվերացրեց ռուս–ֆրանս. հակասությունները: 1810-ի վերջից Նապոլեոնը ձեռնամուխ եղավ Ռու– սաստանի դեմ պատերազմի նախապատ– րաստությանը: Ստեղծվեց այսպես կոչ– ված «Մեծ բանակը»՝ մոտ 610 հզ. զինվոր (կեսից ավելին՝ դաշնակիցներից) և 1372 հրանոթ: Թուրքիայի հետ 1812-ի Բուխա– րեստի հաշտության պայմանագրով և Շվեդիայի հետ նույն թվականի գաղտնի դաշնակցային պայմանագրով Ռուսաս– տանը կարողացավ ստեղծել փոքր–ինչ նպաստավոր արտաքին քաղ. իրավիճակ, իր զորքի թվաքանակը հասցրեց 900 հզփ: Բայց 1812-ի հունիսին արմ. սահմանին կենտրոնացած էր ընդամենը 240 հզ. զին– վոր և 934 հրանոթ: Այդ ուժերը կազմում էին երեք բանակ, գեն. Մ. Բարկւայ դը Տոփի բանակը (127 հզ. զինվոր) Պետեր– բուրգի ուղղությամբ, գեն. Պ. Բագրա– տիոնի 2-րդ բանակը (45–48 հզ. զինվոր) Նեմանի և Բուգի միջե ու Մոսկվայի ուղղու– թյամբ և գեն. Ա. Տորմասովի 3-րդ բանա– կը (43–46 հզ. զինվոր) Լուցկի շրջանում: Գեն. Պ. էսսենի կորպուսը (18,5 հզ. զին– վոր) տեղաբաշխված էր Ռիգայի շրջանում: Ալեքսանդր I ընդունեց պատերազմի հե– տևյալ պլանը. 1-ին բանակը նահանջի զորաշարժով պետք է մոտենար Արևմըտ– յան Դվինա գետի մոտ տեղադրված ճամ– բարին և թշնամուն կանգնեցներ այնտեղ, իսկ 2-րդը՝ հարվածեր թևին և թիկունքին Վոլկովիսկ–Միր շրջանից: Իսկ Նապոլեոնը «Մեծ բանակից» ավե– լի քան 440 հզ. պահեց ռուս, սահմանի առաջին գծում, մնացածը (160 հզ–ից ավե– լի) գտնվում էր պահեստում՝ Վիսլայի և Օդերի միջև: Գլխավոր ուժերը Նապոլեո– նը բաժանեց երեք խմբի, ձախը (218 հզ. զինվոր) իր հրամանատարությամբ, կենտ– րոնականը (82 հզ. զինվոր)՝ Իտալիայի փոխթագավոր է. Բոգարնեի և աջը (78 հզ. զինվոր) վեստֆալյան թագավոր ժերոմ Բոնապարտի հրամանատարությամբ: Այդ զորքերը պետք է շրջապատեին և մաս– մաս ջախջախեին 1-ին և 2-րդ ռուս, բա– նակները: Ձախ թևում, Ռիգայի շրջանում, գործում էր ժ. Մակդոնալդի պրուս– ֆրանս. (32,5 հզ. զինվոր) կորպուսը, աջ թևում՝ Կ. Շվարցենբերգի ավստր. կոր– պուսը (346 հզ. զինվոր)՝ ռուս. 3-րդ բա– նակի դեմ: 1812-ի հունիսի 12(24)-ին, առանց պա– տերազմ հայտարարելու, նապոլեոնյան բանակն անցավ ռուս, սահմանը՝ Նեման գետը Կովնոյի (Կաունասի) շրջանում: Ռազմ, գործողությունները կասեցնելու Ալեքսանդր I-ի փորձերը ավարտվեցին անհաջողությամբ, և ռուս, հրամանատա– րությունը, մշակված պլանի համաձայն, սկսեց զորքերը ետ քաշել երկրի խորքը: Ծրագրված պաշտպանական–հարձակո– ղական օպերացիան, տեղի սխալ ընտրու– թյան պատճառով, չիրականացավ: Ալեք– սանդր I, որպես գերագույն գլխավոր հրա– մանատար, տեսնելով իր ընտրած պատե– րազմական պլանի ձախողումը և խուսա– փելով հետագա նահանջի պատասխա– նատվությունից, հուլիսի 6(18)-ին Պոլոց– կում լքեց բանակը՝ չնշանակելով իրեն փո– խարինող: Գլխավոր հրամանատարի պար– տականությունները ստանձնեց ռազմ, մի– նիստր Բարկլայ դը Տոլին, որը տեղեկա– նալով, որ 2-րդ բանակը չի կարող դուրս գալ Վիտեբսկ, 1-ին բանակը ետ քաշեց դեպի Ամոլենսկ [հուլիսի 20 (օգոստ. 1)]: Գեն. Բագրատիոնի 2-րդ բանակը թշնա– մու գերակշիռ ուժերի դեմ արիերգարդա– յին մարտեր մղելով՝ նահանջեց սկզբում Մինսկ, ապա Նեսվիժ–Բոբրույսկ և հու– լիսի 22(օգոստ. 3)-ին Սմոլենսկի մոտ միացավ 1-ին բանակին: Ռուս, զորքերի ակտիզ գործողությունները զգալի չա– փով կաշկանդեցին ֆրանս. զորքերին (ժ. Ռենյեի կորպուսի պարտությունը, ապա Շվարցենբերգինը՝ Վոլինի շրջանում): Հուլիսի 18–20 (հուլիսի 30-օգոստ. 1)-ին դեպի Պոլոցկ նահանջեց Շ. Ուդինոյի կոր– պուսը: Մակդոնալդի կորպուսը գամված էր Ռիգայի տակ: Նապոլեոնի նախնական պլանը՝ շրջապատել և մաս–մաս ջախջա– խել ռուս, բանակը, ձախողվեց, իսկ նրա զորքերը կրեցին զգալի կորուստներ: Մա– տակարարման դժվարությունները ստի– պեցին Նապոլեոնին հուլիսի 17–18 (29– 30)-ին վելիժի և Մոգիլյովի միջև զորքին հանգիստ տալ 7–8 օրով: Զիջելով ակ– տիվ գործողությունների դիմելու ցարի պահանջներին՝ Բարկլայ դը Տոլին որո– շեց ճեղքել հակառակորդի ուժերը կենտ– րոնում, ապա մնացածը ջախջախել մաս– մաս: Սակայն նրա անվճռականության և հրամանատարների միջև ծագած տարա– ձայնությունների պատճառով հարմար պլանը ձեռքից բաց թողնվեց: Նապոլեո– նը անակնկալ անցավ Դնեպրը՝ սպառնա– լով Սմոլենսկին: Ռուս, բանակը շտապ նահանջեց և չնայած օգոստ. 4–6 (16– 18)-ի Սմոլենսկի ճակատամարտում ցու– ցաբերած արիությանը, ստիպված թողեց քաղաքը: Օտարերկրյա զավթիչների ներխուժու– մը զարկ տվեց պարտիզանական շարժ– մանը և ժող. աշխարհազորի ստեղծմանը.: Թեպետ Բարկլայ դը Տոլիի գործողություն– ները ճիշտ էին, բայց անընդհատ նահան– ջը ընդունվեց դժգոհությամբ, նրան նույ– նիսկ մեղադրեցին դավաճանության մեջ: Դա դրդեց Ալեքսանդր I-ին օգոստ. 8(20)-ին գործող բանակների գլխավոր հրամանատար նշանակել Մ. Կուտուզո– վին, որն աչքի էր ընկել Թուրքիայի դեմ տարած հաղթանակներով և 1812-ի Բու– խարեստի պատվավոր հաշտության պայ– մանագրի կնքմամբ: Ստանձնելով հրա– մանատարությունը՝ Կուտուզովը չընդու– նեց գլխավոր ճակատամարտը Ցարյով Զայմիշչեի շրջանում տալու Բարկլայ դը Տոլիի ծրագիրը և զորքերը ետ քաշեց ավելի արլ.՝ պահեստային զորքերի մոտ և կանգ առավ Բորոդինո գյուղի մոտ, որտեղ նա որոշեց կասեցնել նապոլեոն– յան բանակի առաջխաղացումը դեպի Մոսկվա: Օգոստ. 26 (սեպտ. 7)-ին տեղի ունեցավ մարտը (տես Բորոդինոյի ճա– կատամարտ /8/2), որը չլուծեց Նապոլեո– նի (ոչնչացնել ռուս, բանակը) և Կուտու– գովի (փակել թշնամու ճանապարհը դեպի Մոսկվա) առջև դրված խնդիրները: Նա–