մի նահապետ նախարարները, որոնք ունեին իրենց վասալ ազաաները: Արշա– կունյաց և մարզպանական ժամանակ– ներում նախարարը իրավասու էր ամբողջ տոհմի հողային սեփականության նկատ– մամբ: «Հ.» չէր բաժանվում տոհմի տար– բեր ճյուղերի միջև: Հողային տիրույթ– ների ժառանգման իրավունքը կատարվում էր ավագության սկզբունքով՝ ուղիղ գծով անցնելով հորից ավագ որդուն: «Հ.» նպաստում էր ֆեոդալների կենտրոնա– խույս հակումներին: IV դ., Արշակունի– ների հզորացման ժամանակ, երբ արքու– նիքը փորձել է սահմանափակել նախա– րարների իրավունքները, հանդիպել է դիմադրության: Այդ պայքարում բնա– շնշվել են որոշ նախարարական տոհմեր (Բզնունի, Որդունի, Մանավազյան): Զար– գացած ֆեոդալիզմի դարաշրջանում (IX– X դդ.) ավելի է ամրապնդվում «Հ.» (աղ– բյուրներում անվանվում է նաև «հայրենա– կան սեփականություն», «բնիկ տերու– թյուն» ևն): «Հ.» արդեն ենթակա էր բաշխ– ման տվյալ տոհմի բոլոր ճյուղերի միջև: Տոհմի անդամ սեպուհները ինքնուրույ– նանալով, ստեղծում էին նոր տոհմաճյուղ, ժառանգաբար տիրելով «Հ.»՝ որպես իրենց հատկացված հողատիրույթ: Նոր առաջացած տոհմաճյ ուղեր ում պահպան– վում է ժառանգման իրավունքի անցումը հորից ավագ որդուն: «Հ.»-ի մի մասում ձևավորվում է ֆեոդալ, կալվածքը, մյուս՝ ավելի մեծ մասի վրա բնակվում են շի– նականները, որոնք մշակում են իրավա– բանորեն ֆեոդալ–հողատիրոջ սեփակա– նությունը կազմող իրենց հողաբաժինը" փոխարենը վճարելով հողային ռենտա: Հաճախ ֆեոդալը ընդարձակում էր «Հ.»՝ ազատ համայնքների հողերի հաշվին: Աելջուկ–թուրք. ցեղերի տիրապետու– թյան պայմաններում հայ ֆեոդալները գրեթե զրկվեցին իրենց հայրենական տի– րույթներից: XII դ. վերջից Զաքարյաննե– րը վերականգնեցին «Հ.» որպես հողա– տիրության ձև (այս շրջանում «Հ.» ան– վանվել է նաև «ժառանգություն», «բա– ժին», «հայրենաբաժին»): «Հ.» էին դիտ– վում նաև «քսակագին», «դրամագին» կամ «գանձագին» կալվածները, զենքի ուժով ձեռք բերված հողերը: Մոնղ. տիրապետու– թյան շրջանում հայ ֆեոդալների հայրե– նական տիրույթները հիմնականում պահ– պանվեցին՝ մոնղոլների համար զինվորա– կան և վարչական ծառայություն կատարե– լու պայմանով: Կիլիկյան Հայաստանում հաստատված հայ իշխանների ձեռք բե– րած հողատիրույթները վերածվեցին «Հ.»-ի: XII–XIII դդ. Կիլիկիայում «Հ.» աճում է ապստամբ վասալների, նաև գյու– ղացիների հողերը բռնագրավելու միջո– ցով: XVI–XIX դդ. Հայաստանում «Հ.»-ին համապատասխանող հողատիրության ձև էր ւէուչքը: Գրկ– Մ անանդյան Ֆեոդալիզմդ Տին Հայաստանում, Ե., 1934: A a օ h ս, H., ApMeHHH b snoxy lOcTHHHaHa, E., 1971,
ՀԱՅՐԵՆԻՔ», օրաթերթ: Լույս է տեսել 1891–96-ին, Կ. Պոլսում: խմբագրապետ՝՝ Ա. Արփիարյան, խմբագիրներ՝ Լ. Բա– շալյան, Ե. Օտյան, Հ. Շահնազար: Շեշտ– ված դեմոկրատական ուղղության հա– մար հալածվել է սուլթանական կառավա– րության կողմից, առճակատվել հայ հե– տադեմ մեծահարուստների և հոգևորա– կանության հետ: Թղթակցական լայն ցան– ցի առկայությունը խմբագրությանը հնա– րավորություն է ընձեռել ուշադրության «՝՝Հայրենիք» օրաթերթի գւխագիրը կենտրոնում պահել և արտացոլել Թուր– քի այում բնակվող հայ հատվածի հասա– րակական և մշակութային կյանքի իրա– դարձությունները, համիդյան բռնապետու– թյան պայմաններում պաշտպանել նրանց շահերը: Թերթը նկատելի դեր է կատարել հայ ժողովրդի արլ. և արմ. հատվածների փոխադարձ ծանոթացման, արևելահայերի տնտ. և հոգևոր կյանքի արտացոլման գոր– ծում, սերտ կապ պահպանել «Մշակի» և նրա խմբագիր Գ. Արծրունոլ հետ, տպա– գրել արևելահայ գրողների գործեր, Թիֆ– լիսից ստացված բազմաթիվ թղթակցու– թյուններ: «Հ.» ունեցել է հարուստ գրա– կան ավանդություններ: Նրա շուրջն են համախմբվել արևմտահայ գրականու– թյան ականավոր ներկայացուցիչները (Դ. Զոհրապ, Տ. Կամսարական,Մ. Կյուրճ– յան, Ա. Չոպանյան և ուրիշներ): Այստեղ են տպագրվել Զոհրապի «Քոքինակի», «ճեյրան» նովելները, «Նարդիկ» անա– վարտ վեպը (1891, JSP JSP 11, 17, 20, 23, 26), «Ծանոթ դեմքեր» դիմանկարների շարքից մի քանիսը, Տ. Կամսարականի «Հայ գրականության ձգտումը» հոդվա– ծաշարը, Լ. Շանթի «Մնաս բարովի իրի– կունը» վեպը և այլ գործեր: Թերթում են գրական մկրտություն ստացել Թլկատին– ցին, Ա. Հարությունյանը և ուրիշներ: «Հ.» լայն տեղ է հատկացրել նաև ռուս ռեալիստական գրականությանը (Լ. Տոլս– աոյ, Դոնչարով, Պուշկին, Լերմոնտով և ուրիշներ), «Մծիրին» առաջին անգամ տպագրվել է այստեղ՝ Լ. Շանթի թարգմա– նությամբ (1891, JVC 74): Լուսաբանել է գրականության, լեզվի, մանկավարժու– թյան ևն հարցեր: 9-. ՍաեփանյաԱ
ՀԱՅՐԵՆԻՔ», գրական, հասարակական, քաղաքական շաբաթաթերթ, երկօրյա, ապա՝ օրաթերթ: Դաշնակցություն կու– սակցության օրգան: Լույս է տեսնում 1899-ից, Բոստոնում: Տպագրում է կու– սակցության գործունեության վերաբեր– յալ նյութեր, պաշտոնական հաղորդում– ներ, անդրադառնում հայկ. ազգային կազ– մակերպությունների աշխատանքներին, ԱՄՆ–ի և սփյուռքի մյուս գաղթավայրերի ազգային ու մշակութային կյանքին: Ունի հակասովետական, հակակոմունիստա– կան դիրքորոշում: Հայ ժողովրդի պատմու– թյունը մեկնաբանում է դաշնակցության սխալ ու վնասակար դիրքերից: Պաշտ– պանում է ԱՄՆ–ի իմպերիալիստական քա– ղաքականությունը:
ՀԱՅՐԵՆԻՔ», գրական, հասարակական, քաղաքական և տնտեսական օրաթերթ: Լույս է տեսել 1915–18-ին, Թիֆլիսում: Խմբագիր–հրատարակիչներ՝ Ա. Մահտե– սի–Հակոբյան, Ս. Թառայան: Ներկայաց– րել է հայ ժողովրդի ծանր կացությունը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, Արևմտյան Հայաս– տանի և արևմտահայ գաղթականների վիճակը, կարևոր տեղ հատկացրել ազ– գային–ազատագրական պայքարին, նրա գործիչների կյանքին ու գործունեությանը: Արծարծել է գրականության և արվեստի հարցեր, տպագրել գեղարվեստական գոր– ծեր, պատկերներ և այլ նյութեր: Մշտա– կան թղթակիցներ է ունեցել Ռուսաստանի մի շարք վայրերում, Թուրքիայում, Պարս– կաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ–nuf և այլուր: Վ. Մաղասան
ՀԱՅՐԵՆԻՔ», գրական–գեղարվեստա– կան, մշակութային–պատմական ամսա– գիր, 1968-ից՝ եռամսյա: Դաշնակցություն կուսակցության օրգան: Լույս է տեսել 1922–70-ին, Բոստոնում: Խմբագիրներ՝ Ռ. Դարբինյան, Մ. Թոլոլյան: Տպագրել է սփյուռքահայ, հատկապես դաշնակցա– կան գրողների վիպակներ ու վեպեր, պատմվածքներ, պոեմներ ու բանաստեղ– ծություններ: Հայաստանի Հանրապետու– թյան նախկին ղեկավարների ու դաշնակ– ցական գործիչների հուշերում և հոդված– ներում աղավաղվել են պատմական փաս– տերն ու իրադարձությունները, մեկնա– բանվել հակակոմունիստական և հակա– սովետական դիրքերից:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ըստ սովետական քրեական իրավունքի առանձ– նապես վտանգավոր սքեւուսկաԱ հանցա– գործություն: ԱԱՀՄ սահմանադրությամբ դիտվում է ծանրա գույն հանցագործու– թյուն ժողովրդի հանդեպ: Հ. դ. համար– վում էյ այն արարքը, որ ՍՍՀՄ քաղաքա– ցին դիտավորյալ կատարել է ի վնաս ՍՍՀՄ պետ. անկախության, տերիտորիալ անձեռնմխելիության կամ ռազմ, հզորու– թյան (թշնամու կողմն անցնելը, լրտեսու– թյունը! օտարերկրյա պետությանը պետ. կամ ռ]ազմ. գաղտնիք հանձնելը, արտա– սահման փախչելը կամ արտասահմանից ՍՍՀՄ վերադառնալուց հրաժարվելը* օտարերկրյա պետությանը ՍԱՀՄ–ի դեմ թշնամական գործունեություն իրականաց– նելուն օգնելը, ինչպես նաև իշխանությու– նը զավթելու նպատակով դավադրությու– նը): Հ. դ. պատժվում է ազատազրկմամբ՝ 10–15 տարի ժամկետով (գույքի բռնա– գրավումով և աքսորով 2–5 տարի ժամ– կետով կամ առանց աքսորի) կամ մահա– պատժով՝ գույքի բռնագրավումով: Քրեա– կան պատասխանատվության ենթակա չէ այն քաղաքացին, որին օտարերկրյա հե– տախուզությունը հավաքագրել է, սակայն նա հանձնարարված առաջադրանքները չի կատարել և այդ կապի մասին կամովին հայտնել է իշխանության մարմիններին: (ՀԱՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 59): Ա. Թովմասյան
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», սփյուռքահայու– թյան հետ մշակութային կապի կոմիտեի շաբաթաթերթ: Լույս է տեսնում 1965-ից, Երևանում: Խմբագիրներ՝ Վ. Դավթյան, Կ. Վարդանյան, Լ. Զաքարյան (1973-ից):