Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոնցից առաջատարներն են արաբկիր– ցիների, սեբաստացիների, մալաթիացի– ների, հաճընցիների, մարաշցիների, քղե– ցիների, խարբերդցիների, երզնկացինե– րի, կեսարացիների, մուսալեռցիների, վասպուրականցիների, տարոնցիների, զեյթունցիների միությունները, որոնք մասնաճյուղեր ունեն ԱՄՆ–ի, Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի հայա– շատ քաղաքներում: Հ. մ. սերտ կապի մեջ են Սովետական Հայաստանի հետ: Հ. մ. հրատարակել և հրատարակում են իրենց պաշտոնաթերթերը՝ «Նոր Տիգրա– նակերտ», «Չնքուշ», «Նոր Թոմարզա», «Նոր Տարբերդ», «Նոր Կեսարիա», «Նոր Մարաշ», «Նոր Արաբկիր», «Արգեոս», «Գերմանիկ», «Նոր Հաճըն», «Նոր Մա– լաթիա», «Նոր Սեբաստիա», «Վարագ>, «Նոր Այնթափ», U իրենց հայրենի տեղա– վայրերի հուշագրքերը, որոնք պարունա– կում են պատմական ու ազգագրական հա– րուստ նյութեր: Պ.Մայւաիրոսյան

ՀԱՅՐԵՆ ԱՍԵՐ», քաղաքական, բանա– սիրական և առևտրական շաբաթաթերթ, 1845-ից՝ երկշաբաթաթերթ: Արազածուն– յաց մշակութային ընկերության հրատա– րակություն: Լույս է տեսել 1843– 1846-ին, Զմյուռնիայում: խմբագիր՝ խ. Մելիքսե– լումյանց: Տպագրել է լուրեր, առևտրա– կան ծանուցումներ, բարոյախոսական «՝Հսսյրենասեր» շաբաթաթերթի գլխագիրը զրույցներ, հատվածներ պատմա–ուղե– գրական երկերից, գրական–գեղարվես– տական, թարգմանական գործեր: Սաս– նավորապես լույս է ընծայել հատվածներ Ս. Թաղիադյանի օրագրից՝ Արևելյան Հա– յաստանի ազատագրության համար զոհ– ված ռուս մարտիկների պատվին էջմիած– նում հուշարձան կառուցելու մասին, տե– ղեկություններ ռուսահայ կյանքից, հընդ– կահայ գաղութից: Խուսափելով կառավա– րությանը քննադատելուց և կրոնական խնդիրներ արծարծելուց՝ բավարարվել է գաղութի հարուստ վերնախավի արատ– ների մատնանշմամբ: Ծանոթացրել է նաև ժամանակի գիտական հայտնագործու– թյուններին: «Հ.» հալածվել և արգելք– ների է հանդիպել լեզվի, կրթության, լուսավորության ևն հարցերում ունեցած ուրույն դիրքորոշման համար: Թերթի լեզուն աշխարհաբար է: Մ.Հակոբյան

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ», քաղաքական, բանա– սիրական և գրական երկշաբաթաթերթ: Լույս է տեսել 1850–53-ին, Նիկոմեդիա– յում (Իզմիթ, Թուրքիա): խմբագիր–հրա– տարակիչ՝ Ա. Սուրադյան: Տպագրել է նյութեր միջազգային քաղ. անցուդարձե– րի, Թուրքիայի ներքին կյանքի վերաբեր– յալ, լուրեր հայաբնակ գավառներում տի– րող իրավիճակից, պատրիարքարանի և ազգային ընկերությունների պաշտոնա– կան հաղորդումներ: Անդրադարձել է նաև հայ մամուլի նյութերին, տպագրել վի– պակներ, պատմվածքներ, բանաստեղծու– թյուններ, զվարճալի մանրապապումներ, առակներ, ներկայացրել տեղի ւքշակու– թային կյանքը:

ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ», հայ ազգային հայրենասիրական խմբակ: Հիմ– նել են Մոսկվայի հայ ուսանողները՝ 1882-ին, Ն. Upbijuiufr ղեկավարությամբ: Միությունը հրատարակել է «Ազատության ավեաաբեր» անլեգալ թերթը (4 համար): «Հ. մ.»-յան նպատակը Արևմտյան Հայաս– տանի ազատագրումն էր թուրք, լծից: Այդ մասին ասված է «Հ. մ.»-յան հայտա– րարության մեջ: Հետևելով Մ. Նալբանդ– յանին և ռուս հեղափոխական դեմոկրատ– ներին՝ «Հ. մ.» պրոպագանդել է հայ ժո– ղովրդի սոցիալական և ազգային ազա– տագրության, պաշտպանել ազգերի եղ– բայրության գաղափարը. «Մենք քարո–^ զում ենք սերտ համերաշխություն Հայաս– տանում բնակվող ազգերի մեջ»,–ասված է «Ազատության ավետաբեր»-ում: Մենք հավասարաչափ հարգում ենք յուրաքան– չյուր ազգի լեզուն, կրոնը և անկախությու– նը, եթե միայն նա չի ձգտում հարստա– հարել ուրիշներին, արգելք չի դառնում ուրիշների կանոնավոր զարգացմանը»: խմբակը խիստ դատապարտել է եվրոպա– կան երկրների երկդիմի քաղաքականու– թյունը Արևմտյան Հայաստանի ազատա– գրության հարցում: «Հ. մ.» արևմտահայե– րի ազատագրությունը կապում էր միայն զինված պայքարի և Ռուսաստանի ռազմ, օգնության հետ, հայերին կոչ էր անում հետևել հույների, բուլղարների օրինա– կին: Ցարական ոստիկանության հետա– պնդումների հետևանքով «Հ. մ.» 1884-ին դադարեց գործելուց: Գրկ. Պարսամյան Վ., Հայ ազատա– գրական շարժումների պատմությունից, Ե., 1958: Վ. Պարսամյան

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, բարոյական և սոցիալական զգացմունք, որի բովանդա– կությունն են կազմում որոշակի էթնիկա– կան հավաքականությանը պատկանելու գիտակցումը, զգացումը դեպի այդ հավա– քականությունը, նրա զբաղեցրած պատ– մական տերիտորիան և ստեղծած արժեք– ների համակարգը, դեպի համամարդկա– յինն ու համազգայինը: Կարող է դրսևոր– վել նաև այլ ձևերով՝ սոցիալ–հոգեբանա– կան, բարոյական, մշակութային, քաղ. ևն: Հ. պատմականորեն մշակված երևույթ է: Նրա առաջին տարրերը նկատելի են տոհմատիրական հասարակարգում (ար– յունակցական կապ, տոտեմի, տաբուի պաշտամունք, մարդկանց հարաբերու– թյուններն ավանդության ու բարոյական ուժով կարգավորող նորմերի ընդհանրու– թյունը): Մասնավոր սեփականության, դասակարգերի և պետության առաջաց– մամբ կենտրոնական է դառնում հողի և սոցիալական խմբի պատկանելության գի– տակցությունը: Սկսվում է երկփեղկում էթնիկական, հողային և դասակարգային պատկանելության միջև: Տնտեսապես և քաղաքականապես տիրող ամեն մի դա– սակարգ ձգտում է սոցիալական պատկա– նելության իր սկզբունքները, իր ընդունած ձևերը, բարոյական նորմերը, մշակու– թային արժեքները ներկայացնել որպես համընդհանուր և, այդ պատճառով, Հ–յան միակ հիմք ու բաղադրամաս: Մեծանում է Հ–յան մասին դասակարգերի ունեցած պատկերացումների տարբերությունը: Հ. դառնում է դասակարգային գիտակցու– թյան և գաղափարական պայքարի բա– ղադրամաս: Այն հասարակական համա– կարգերում, որտեղ կենտրոնական է կրո– նական պատկանելությունը (հատկապես ֆեոդալիզմի պայմաններում), Հ. ձգտում են նույնացնել կրոնի կամ դավանանքի հետ: Բուրժ. արտադրահարաբերություն– ների պայմաններում և բուրժ. ազգի ձևա– վորման հետևանքով վերնախավային Հ. ստանում է նացիոնալիստական բովանդա– կություն: Սոցիալիզմը վերացնում է մաս– նավոր սեփականությունը, շահագործու– մը, դասակարգային պայքարը և հաս– տատում է ժողովրդի, պետության և կու– սակցության միասնությունը: Այսպիսով ստեղծվում է նաև Հ–յան միասնական ըմբռնում, և բարձրացվում է այդ երևույթի հասարակական ներգործման արդյունա– վետությունը, ընդարձակվում նրա գոր– ծունեության սահմանները: Պրոլետա– րիատը, պայքարելով մարդուն սահմա– նափակող ուժերի դեմ, ընդարձակելով մարդու պատկանելության սահմանները, հարաբերության ոլորտները և վերափոխե– լով մարդու տիպաբանությունը, Հ. միա– ձուլում է պրոլետարական ինաերնացիո– նաւիզւէի հետ: Այն վերածվում է խաղա– ղության, դեմոկրատիայի, սոցիալիզմի հաստատմանը, իրականության առաջա– դիմությանը նպաստող, մարդկության տնտ., սոցիալական, քաղ. և հոգևոր մեր– ձեցմանն օժանդակող կարևորագույն գոր– ծոնի: Գ.քսրւոպյան

ՀԱՅՐԵՆԻՔ, 1. այն երկիրը, որտեղ մարդ ծնվել է ու որի քաղաքացին է: Պատմակա– նորեն տվյալ ժողովրդին պատկանող բնա– տարածքը՝ իր բնությամբ, բնակչությամբ, հասարակական և պետ. կառուցվածքով, լեզվով, մշակույթով, կենցաղով, բար– քերով ևն: Օրինակ, հայերի բնօրրանը Հայաստանն է, որն այդ պատճառով կոչ– վում է բնաշխարհ հայոց: 2. Նեղ իմաս– տով՝ ծննդավայր: 3. Փոխաբերական իմաստով՝ որևէ բանի առաջացման, հայտ– նադործման վայրը: 4. ժառանգական հո– ղատիրույթ հին և միջնադարյան Հայաս– տանում: ՍՍՀՄ–ում Հ–ի նկատմամբ սերն ստա– ցել է որակապես նոր, գաղափարա– քա– ղաքական խոր իմաստ, որն իր դրսևո– րումն է գտել սովետական հայրենասի– րության մեջ: Տես նաև Հայրենասիրու– թյուն:

ՀԱՅՐԵՆԻՔ», «հ ա յ ր և ն ա կ ա ն ք», հողի նկատմամբ ֆեոդալական սեփակա– նատիրության գերիշխող ձև միջնադար– յան Հայաստանում: Համապատասխանում է արևմտաեվրոպական «ալլոդին», դուս, «վոտչինային»: «Հ.» նախարարական տոհ– մի ժառանգական և լիակատար սեփակա– նությունն էր: Այն միաժամանակ ձևավոր– ված ֆեոդալ, իշխանություն էր՝ ճանաչ– ված և հաստատագրված արքունի գահա– կարգում: «Հ.»-ի տեր էին դիտվում տոհ–