Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ. Ա. ՝«տայրյան ՀՍՍՀ բա րձրագույն և միջնակարգ մաս նագիաական կրթության մինիստր: 1967– 1979-ին՝ ՀՍՍՀ կինեմատոգրաֆիայի պետ. կոմիտեի նախագահ, 1979-ի հու– լիսից՝ «Սովետական գրող» հրատարակ– չության դիրեկտոր: 1949–75-ին դասա– խոսել է (ընդմիջումներով) Երևանի հա– մալսարանում, եղել ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ (1962–71): Հրատարա– կել է «Վերելքի երգեր» (1932), «Լիու– թյուն» (1938), «Իմ երգը» (1946) բանաս– տեղծությունների ժողովածուները, «Մեր տան ճանապարհին» (1978) արձակ եր– կերի գիրքը: Հեղինակ է գրականագիտա– կան ուսումնասիրությունների («Նոր հե– րոսի որոնման ճանապարհին», 1965, «Կյանք և գրականություն», 1967, «Գրակա– նության գլխավոր պրոբլեմը», 1969, «Գրա– կանություն և կինո», 1974, «Սերո Խան– գադյան», 1975): Հ–ի սցենարով նկարա– հանվել են «Ասք մեծ ճշմարտության մա– սին» (1968), «Սիլվա Կապուտիկյան» (1978) և այլ վավերագրական, ինչպես նաե «Հեղկոմի նախագահը» (1977) գեղարվես– տական ֆիլմերը: Եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ (1954–74), ՀՍՍՀ IV, V, VI, VIII և IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Հոկտեմբեր– յան հեղափոխության շքանշանով:

ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆ սովետական իրա– վ ու ն ք ու մ, երեխան տվյալ հորից սեր– ված լինելու փաստ, որը հաստատվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագսի) մարմիններում ծնըն– դի գրանցմամբ: Ամուսնության մեջ գտնը– վող ծնողներից (այդ թվում՝ հորից) երե– խայի սերումը հաստատվում է ծնողների ամուսնության գրանցմամբ (ՀԱՍՀ ամուս– նության և ընտանիքի օրենսգիրք, հոդ– ված 52): Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխայի սերումը հաստատ– վում է զագսի մարմիններին ծնողների համատեղ դիմումի համաձայն: Եթե ծնող– ների դիմումը բացակայում է, 1968-ի հոկտ. 1-ից հետո ծնված երեխայի Հ. որոշ– վում է դատարանով, ծնողներից մեկի, խնամակալի (հոգաբարձուի) կամ չափա– հաս երեխայի հայցով: Ծնողների համա– տեղ դիմումի, Հ. որոշելու վերաբերյալ դատարանի վճռի կամ որոշման (երբ հայրը ողջ չէ) վերաբերյալ դիմումի հիման վրա զագսում կատարվում է գրանցում և տրվում ծննդյան վկայական: 9“. Ղարախանյան.

ՀԱՅՐՈՒԱՅԱՆ (Այրումյան) Արաաշես Կա– րապետի (ծն. 3.2.1905, ք. Եսենտուկի), հայ սովետական տնտեսագետ: Տնտ. գիտ. դ–ր (1972), պրոֆեսոր (1972): ՍՄԿԿ ան– դամ 1944-ից: Ավարտել է Թիֆլիսի պոլի– տեխնիկական ինստ–ի գյուղատնտ. ֆա– կուլտետը (1930): Աշխատել է ՀՍՍՀ անաս– նապահության (այժմ՝ ՀՍՍՀ անասնաբու– ժության և անասնաբուծության) ԳՀԻ–ում՝ էկոնոմիկայի բաժնի վարիչ (1939–41 և 1946– 1949), ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտե– սության բաժնի վարիչի տեղակալ (1949– 1958), գյուղատնտ. էկոնոմիկայի և կազ– մակերպման ԳՀԻ–ի դիրեկտոր (1958– 1966): 1966-ից ՀՍՍՀ Պետպլանի էկոնո– միկայի և պլանավորման ԳՀԻփ գյուղա– տնտեսության էկոնոմիկայի բաժնի վա– րիչն է: Գիտական աշխատությունները նվիրված են գյուղատնտեսության էկոնո– միկայի, կազմակերպման և պլանավոր– ման, տեղաբաշխման, մերձքաղաքային տնտեսությունների ստեղծման պրոբլեմ– ներին, արտադրության համակենտրո– նացման, միջկոլտնտեսային կոոպերա– ցիայի, ագրոարդյունաբերական ինտե– գրացիայի զարգացման, ինչպես նաև՝ ինտենսիվացման և գնագոյացման, գյու– ղի սոցիալ–տնտեսական վերափոխման հարցերին: ՀԿԿ XVI համագումարում ընտրվել է Կենտկոմի անդամության թեկ– նածու: Երկ. Հայաստանի գյուղատնտեսության տե– ղաբաշխումը և մասնագիտացումը, Ե., 1974: ՀԱՅՑ, խախտված, վիճելի իրավունքը կամ օրենքով ապահովվող շահը պաշտ– պանելու համար դատարանին, իրավա– րարության կամ միջնորդ դատարանին ներկայացված դիմում: Քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան և իրա– վունքի որոշ այլ ճյուղերում Հ. նյութական պահանջ է՝ ուղղված պարտավորության մյուս կողմին (օրինակ, քաղաքացիական իրավունքում սեփականատիրոջ հայցը՝ ընդդեմ գույքն ապօրինի տիրապետողի), քաղաքացիական դատավարությունում՝ խախտված կամ վիճարկվող իրավունքի պահանջ: Հ–ի ընդունումն ու քննարկումը դատարանում կատարվում է օրենքով նախատեսված կարգով (տես ՀՍՍՀ քա– ղաքացիական օրենսգիրք, հոդվածներ 124–131): Հայցվորն իրավասու է փոխել հայցի հիմքը կամ առարկան, հայցապա– հանջի չափը, հրաժարվել հայցից ևն: Ս. Հովհաննիսյան

ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ, տես Վա– , ղեմություն:

ՀԱՅՑՎՈՐ, քաղաքացիական դատավա– րությունում քաղաքացի կամ իրավաբա– նական անձ, որը խախտված, վիճելի իրավունքի կամ օրենքով ապահովվող շահի պաշտպանությամբ դիմում է դա– տարան, իրավարարություն կամ միջնորդ դատարան: Տես նաև Հայց:

ՀԱՅՈՒՀՅԱՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵ–

ՐՈՒԹՅՈՒՆ, հայ կանանց և օրիորդների ընկերություն Թիֆլիսում: Հիմնվել է 1882-ի մարտի 7-ին: Կանոնադրությունը մշակվել է 1880-ին, հաստատվել Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, գեն., իշ– խան Մ. Տ. Լոռիս–Մելիքովի կողմից, 1881-ի դեկտ. 31-ին: Ուներ մշտական գոր– ծող վարչություն, իսկական, մշտական և պատվավոր անդամներ (1882–1907-ին՝ 3844 իսկական, 80 մշտական և 3 պատվա– վոր անդամ): Հ. բ. ը. իր գործունեությունը ծավալել է միայն Թիֆլիսում: Նրա կազ– մում իսկական անդամներ կային նաև Բաքվից, Մոսկվայից, Վլադիկավկազից (այժմ՝ Օրջոնիկիձե), Թավրիզից, Աստրա– խանից, Բաթումից, Գորիից, Կարսից, Երևանից (ընդամենը 34 հոգի): Կազմա– կերպել է հանդիսավոր երեկոներ, ցե– րեկույթներ, ներկայացումներ, պարահան– դեսներ, հրապարակային դասախոսու– թյուններ, որոնցից ստացված գումարները ծախսվել են ընկերության կարիքների հա– մար: Սերտ կապեր է պահպանել Կովկա– սի հայոց մյուս բարեգործական ընկերու– թյունների հետ: Նրա միջոցներով Թիֆ– լիսում գործել են 10 ծխական–եկեղեցա– կան դպրոց և մեկ մանկապարտեզ: Բացել է նաև կար ու ձևի, ձեռագործի, խոհա– րարական դասընթացներ, լվացքատուն, կազմակերպել ձրի ուսուցչական դասըն– թացներ, օգնել բնական աղետներից տու– ժածներին, աղքատներին և կարիքավոր– ներին: Հ. բ. ը–. Կովկասի փոխարքային ներ– կայացրել է ամենամյա հաշվետվություն: 1907-ից Հ. բ. ը. կոչվել է «Կովկասյան հա– յուհյաց բարեգործական ընկերություն» և իրավունք ստացել մասնաճյուղեր ունե– նալու Կովկասի հայաբնակ քաղաքնե– րում: Ընկերությունը բեղմնավոր գործու– նեություն է ծավալել առաջին համաշխար– հային պատերազմի տարիներին և հե– տագայում: Նյութական օգնություն է ցույց տվել Կովկասի ռուս, բանակին և հայ կա– մավորական խմբերին: Օգնել է նաև Արև– մտյան Հայաստանի գաղթականներին: Տարբեր տարիների նրա կազմում հայ– րենանվեր գործ են կատարել Վարվառա Ռոստինյանը, Լիդա Թամամյանը, Գա– յանե Հովհաննիսյանը, Կատարինե Բոս– տանյանը, Մարիամ Խատիսյանը, Սոֆյա Արղության–Երկայնաբազուկը, Գայանե Քալանթարյանը, Նվարդ Ալիխանյանը, Կատարինե Լիսիցյանը և ուրիշներ: Ար– ձակվել է 1921-ի գարնանը: 9-. Սարգսյան ՀԱՅՔ, տես Հայկաբերդ: «ՀԱՅՔ», ամսաթերթ (1891-ին՝ կիսամ– սյա): Լույս է տեսել 1891–98-ին, Նյու Տորքում: խմբագիր՝ Մ. Գաբրիելյան: Ունեցել է առողջապահական, բարոյախո– սական, բանասիրական, գրական–քննա– դատական, թղթակցությունների և լու– րերի բաժիններ: Հայ ազգային–ազատա– գրական պայքարի հարցերում որդեգրել է լիբերալ դիրքորոշում: Տպագրել է հայ և օտար անվանի մարդկանց կենսագրու– թյուններ, թարգմանություններ եվրոպ. և ամերիկյան գրողների գործերից, լուսա– բանել Թուրքիայում ապրող հայերի վի– ճակը, բողոքել հալածանքների դեմ: Ար– տատպել է եվրոպական և ամերիկյան մամուլի արձագանքները հայկ. կոտորած– ների առթիվ: Ամսաթերթը մեծ տեղ է հատկացրել ամերիկահայերի առօրյային, պատմել նրանց նյութական և բարոյական դժվարությունների մասին: Ունեցել է անգլ. բաժին: Գ. Քեշիշյան

ՀԱՅՔԻԱԱԵՔԵՆԱ», արտադրական միա– վորում, ՍՍՀՄ քիմիական և նավթաքի– միական մեքենաշինության ձեռնարկու թյունների համախումբ: Կազմակերպվել է 1973 թվականին: Ներառնում է Երե– վանի կոմպրեսորների (հիմն. 1943-ին), պոմպերի (1945) և ամրանների (1929) զոր–