ծարանները: Մասնաճյուղեր ունիՄարտու– նու շրշանի Գեղհովիտ և Եղեգնաձորի շըր– ջանի Արենի գյուղերում: Արտադրում է մխոցավոր կոմպրեսորներ (ընդհանուր և հատուկ նշանակության), կենտրոնախույս պոմպեր, ամրաններ: 1979-ին համախառն արտադրանքը կազմել է 27 մլն 485 հզ. ռուբլի: Հ113ՖԱ, քաղաք Իսրայելում, Միջերկրա– կան ծովի ափին: 227 հզ. բն. (1975): Երկրի գլխավոր նավահանգիստն է, եր– կաթուղիների և ավտոխճուղիների հան– գույց: Կա սե մետալուրգիա, նավթա– վերամշակման (նավթն ստացվում է նավ– թամուղով էյլաթից), մետաղամշակման, քիմ., տեքստիլ, ցեմենտի, սննդհամի ար– դյունաբերություն: Հայտնի է III–IV դա– րերից:
ՀԱՅՖԵՅ (Heifetz) Ցաշա [Ի ո ս ի ֆ Ռ ո– բերտովիչ, ծն. 20.1(2.2).1901, Վիլ– նյուս], ամերիկյան ջութակահար: 1905– 1909-ին Վիլնյուսում ջութակ նվագել է սովորել է. 0ա. Մալկինի մոտ, 6 տարե– կանում հանդես է եկել Մենդելսոնի ջու– թակի կոնցերտի կատարումով: 1910-ից սովորել է Պետերբուրգի կոնսերվատո– րիայում (Հ. Նալբանդյանի և Լ. Աուերի դասարաններ): 1912-ին որպես «հրաշա– մանուկ» ելույթ է ունեցել Բեռլինում: 1917-ից ապրում է ԱՄՆ–ում: 1959-ից ԱՄՆ–ի Հարավային Կալիֆոռնիայի հա– մալսարանի (Լոս Անջելես) պրոֆեսոր է, 1962-ից վարում է ջութակի վարպետու– թյան դասարանը (աշակերտներից են ջու– թակահարներ Վ. և Մ. Գոճյան եղբայրնե– րը): Հ–ի կատարողական արվեստին բնո– րոշ է մոնումենտալությունը, վիրտուոզա– յին փայլը, ոճի հստակությունը, գեղար– վեստական մեկնաբանման բոլոր տարրե– րի հարմոնիկ հավասարակշռությունը: Նրա երկացանկում համաշխարհային դա– սական երաժշտական արվեստի մեծաթիվ ստեղծագործությունների հետ տեղ են գրավել Ա. Խաչատրյանի և Կ. Խաչատրյա– նի երկերը: Կատարել է մշակումներ (այդ թվում՝ Ա. Խաչատրյանի «Սուսերով պարը» և «Այշեի պարը» «Դայանե» բալետից) և փոխադրումներ: Ելույթներ է ունեցել բազ– մաթիվ երկրներում (1934-ին՝ԱՍՀՄ–ում): Հ. Սմբաւո]ան
ՀԱՅՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ, Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշա– նակիր հայկական պետա– կան ֆիլհարմոնիա, երաժշտա– կան համերգային կազմակերպություն: Ստեղծվել է 1932-ին, Երևանում: Նպա– տակն է ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից երաժշտա– կան ստեղծագործության և կատարողա– կան արվեստի պրոպագանդումը: Սկզբում գործունեությունն ընթացել է գլխավորա– պես դրսից հրավիրված անվանի երա– ժիշտների ու երաժշտական կոլեկտիվների համերգների կազմակերպումով (հանդես են եկել Հ. Նեյգաուզը, Վ. Բարսովան, Ցա. Ֆլիերը, Դ. Օյստրախը, Լ. Օբորինը, Ս. Ռիխտերը, ասմունքի վարպետ Ս. Քո– չարյանը և ուրիշներ): 1930-ական թթ. վերջերին ստեղծվել են Հ–ի կատարողա– կան կոլեկտիվները՝ Թ. Ալթունյանի ղեկա– վարած երգեցիկ խումբը (այժմ՝ Հայաս– տանի պետական երգչախումբ), Հայկա– կան ժող. գործիքների նվագախումբը, Հայկական ժողովրդական երգի–պարի ան~ սամբչը, Հայաստանի սիմֆոնիկ նվագա– խումբը, Հայաստանի ջազ նվագախումբը (այժմ՝ Հայաստանի էստրադային նվա– գախումբ), Կոմիտասի անվան կվարտետը, Սպենդիարյանի անվան չարային կվար– տետը, Վ. Սահակյանի ղեկավարած գու– սանական երգի անսամբլը, նաև ժող. երաժշտության փոքր անսամբլներ՝ Շ. Մկրտչյանի, Ա. Բաղդասարյանի, Ս. Կա– մարի ղեկավարությամբ: Նշված կոլեկ– տիվների գործունեությունը նշանավորվեց հիմնականում ազգ. երաժշտության կա– տարմամբ ու տարածմամբ: Այդ տարինե– րին համերգները կազմակերպվում էին Հ–ի ներկայիս փոքր դահլիճում (հիմն.՝ 1921, Երևանի մշակույթի տուն): Հ–ի երա– ժըշտական կոլեկտիվների՝ Հայաստանից դուրս նշանավոր ելույթները տեղի ունե– ցան 1939-ին Մոսկվայում, Հայաստանի արվեստի և գրականության առաջին տասնօրյակի օրերին: Պատերազմի տա– րիներին ռազմաճակատում ելույթներ են ունեցել Հ–ի երաժշտական խմբեր (երգի– պարի անսամբլը, ջազ նվագախումբը), մենակատարներ (Շ. Տալյան, Ա. Բաղդա– սարյան, Ա. Ավդալբեկյան, Հ. Ասլանյան և ուրիշներ): Ետպատերազմյան տարինե– րին Հ–ի երաժշտական կոլեկտիվները վերակազմավորվեցին. 1958-ին կազմա– կերպվեց Հայաստանի պարի պետական անսամբչը, 1962-ին՝ Հայաստանի կա– մերային անսամբչը (մինչ այդ գործում էին կամերային փոքր անսամբլներ՝ պետ. դաշնամուրային տրիոն, երիտասարդա– կան լարային քառյակը ևն): 1960– 1970-ական թթ. Հ–ին կից ստեղծվեցին ժող. և էստրադային երաժշտության երի– տասարդական մի շարք անսամբլներ: Սկսած 1950-ական թթ. համերգային մեծ դահլիճում (հիմն.՝ 1953, 1979-ից Ա. Խա– չատրյանի անվ.) նոր սերնդի գեղագիտա– կան դաստիարակության նպատակով կազմակերպվում են համերգ–դասախոսու– թյուններ: 1964-ին կազմակերպվեց «Դըպ– րոցականի ֆիլհարմոնիա», որը տարբեր տարիքի դպրոցականների համար անց է կացնում թեմատիկ համերգ–դասախոսու– թյուններ: 1950-ական թթ. ընդարձակվե– ցին փոխադարձ կապերը ՍՍՀՄ–ի և արտա– սահմանյան երկրների ֆիլհարմոնիկ կազ– մակերպությունների հետ: Հայաստանի երգի–պարի անսամբլը, սիմֆոնիկ նվա– գախումբը, էստրադային նվագախումբը և կամերային անսամբլը, մի շարք մենա– կատարներ (ժ. Տեր–Մէ րկերյան, Մ. Աբ– րահամյան, 8ու. Հայրաղետյան, Ռ. Ահա– րոնյան, Ս. Նավասարդյան, Մ. Աբովյան և ուրիշներ) ելույթներ են ունեցել արտա– սահմանյան երկրներում (Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ, ԱՄՆ, Ֆրանսիա, ԳՖՀ, Արգենտինա ևն): Հայաստանում հյուրախաղերով հանդես են եկել Կ. Ցեկ– կին, Հ. Կլայբեռնը, Ա. Ֆիշերը, Ի. Ստեռ– նը, Ի. Սումակը, Մ. Ռոբենը, Լ. Ամարան, Լ. Չուքասզյանը, ժ. Բրելը, Պ. ժամկոչ– յանը, Շ. Ազնավուրը, երաժշտական կո– լեկտիվներից՝ Կլիվլենւփ փողային նվա– գախումբը, Միչիգանի համալսարանի սիմ– ֆոնիկ նվագախումբը: 1977-ին վերա– ստեղծվեց ժող. գործիքների նվագախումբ: Հ–ի աշխատանքների կազմակերպման գործում մեծ ներդրում ունեն Դ. Դոմբաևը, Գ. Ասատրյանը, Ն. Մակեդոնսկին, կոմ– պոզիտորներ Մ. Մազմանյանը, Ա. Հա– րությունյանը, է. Հովհաննիսյանը, դի– րիժորներ Ա. Տեր–Հովհաննիսյանը, Մ. Մալունցյանը, Ա. Այվազյանը, Կ. Օր– բելյանը, Զ. Սահակյանցը, մենակաւոար– երաժիշտներ ժ. Տեր–Մերկերյանը, Զ. Պետ– րոսյանը, Մ. Աբրահամյանը, 6ու. Հայրա– պետյանը, Ա. Ցիցիկյանը, Գ. Ադամյանը, երգիչներ Պ. Լիսիցյանը, Զ. Դոլուխանյա– նը, Լ. Զաքարյանը, ասմունքողներ Ս. Քո– չարյանը, Թ. Դեմուրյանը և ուրիշներ: Հ–ի մեծ դահլիճում երգեհոնի տեղադրու– մից (1971) հետո ավանդական դարձան Վ. Ստամբոլցյանի և այլ՝ հրավիրված երգեհոնահարների համերգները: Իր գոր– ծունեության մեջ Հ. կարևոր տեղ է հատ– կացնում հանրապետության քաղաքների և շրջանների երաժշտական–համերգային կյանքի կազմակերպմանը: Հ. իրացրել է երաժշտական–հասարակական խոշոր մի– ջոցառումներ՝ միութենական և հանրա– պետական փառատոներ («Անդրկովկասի երաժշտական գարուն», 1957, «Սովետա– կան կամերային ու սիմֆոնիկ երաժշտու– թյուն», 1977 ևն), ՍՍՀՄ U սոցիալիստա– կան մյուս երկրների տարրեր ժողովուրդ– ների երաժշտության տասնօրյակներ, ստուգատեսներ, մրցույթներ ևն: I960– 1970-ական թթ. Հ–ից առանձնացան Հա– յաստանի պետ. երգչախոէմբը, Էստրադա– յին նվագախումբը, որոնք անցան ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության տնօրինու– թյանը: 1976-ին Հայաստանի ԿԿ–ի և Հայկ, ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշ– մամբ ստեղծվեց հանրապետական հա– մերգային–հյուրախաղային միավորում՝ <Հայհամերգ> (գլխավոր դիրեկտոր և գըլ– խավոր ռեժիսոր՝ Գ. Ասատրյան): Միա– վորման մեջ մտան բոլոր վերոհիշյալ կո– լեկտիվներն ու մենակատարները, նաև հանրապետության մյուս երաժշտական կոլեկտիվները՝ Լենինականի և Կիրովա– կանի մասնաճյուղերով: 1956-ին, Մոսկ– վայում կայացած Հայաստանի արվեստի և գրականության 2-րդ տասնօրյակի կա– պակցությամբ, Հ. պարգևատրվել է Աշ– խատանքային կարմիր դրոշի շքանշա– նով: ժ. Զուրաբյան <ԱՏՖԻԼ<1ՄՄՈՆԻԱՅԻ ԼԱՐԱՅԻՆ ԿՎԱՐ– ՏԵՏ, հիմնադրվել է 1963-ին: Կազմը՝ Լ. Մամիկոնյան (1-ին ջութակ), Մ. Երից– յան (2-րդ ջութակ), Ցու. Մանուկյան (ալտ, մինչև 1968-ը՝ Ռ. Ալթունյան), Ֆ. Սիմոն– յան (թավջութակ): Սովետահայ կոմպո– զիտորների 30-ից ավելի կվարտետային երկերի առաջին կատարողն Է: 1970-ին իրականացրել է «Հայկական սովետական կվարտետային երաժշտություն» 8 համեր– գից բաղկացած շարքը, ուր հնչել են ազ– գային դասական կվարտետային երա– ժըշտության բոլոր նշանակալից նմուշնե– րը: «Ծաղկիր իմ հանրապետություն» հան– րապետական մրցույթում (1965) արժանա– ցել է ոսկե մեդալի, լարային կվարտետ– ների միջազգային մրցույթում (1969, Լիեժ, Բելգիա)՝ դիպլոմի: Համերգային շրջա– գայություններ է կատարել Լեհաստանում (1967), Ֆրանսիայում (1969, 1971), Իտա–