լիայում (1972, 1975): Գործել է մինչև 1976-ը: Ռ.Աթայան
ՀԱՏՖԻԼՄ» Հ. Բնկնազարյանի անվան, Սովետական Հայաստանի առաշին և ամենախոշոր կինոստուդիան: Կազմակերպվել է 1923-ին, Երևանում: Թողարկում է գեղ., հեռուստատեսային, մուլտիպլիկացիոն ֆիլմեր, կատարում կրկնօրինակումներ: 1923-ի ապրիլի 16-ին Հայաստանի ժողկոմխորհը որոշում է ընդունել մասնավոր կինոթատրոնների ազգայնացման և հանրապետությունում «Պետկինո»-ի հիմնադրման մասին: Նույն թվականին ստեղծվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերությունը, որի գեղ. խորհուրդը գլխավորում էր Ա. Մռավյանը, իսկ վարչությունը՝ Դ. Դզնունին: Մինչև 1928-ը ընկերությունը կոչվել է կինոֆաբ– րիկա, ապա՝ «Հայկինո»: 1938-ին վերան– վանվել է Երևանի կինոստուդիա, 1957-ից՝ «Հայֆիլմ»: 1966-ից կրում է Հ. Բեկնա– զար յանի անունը: 1959-ից նրա կազմից անջատվել և գործում է Հայաստանի վա– վերագրական ֆիչմերի կինոստուդիան: «Հ.»-ում նկարահանված առաշին ժապա– վենը «Խորհրդային Հայաստան» (1924, ղեկավար՝ Ի. Կրասլավսկի) վավերագրա– կան ֆիլմն է: 1925-ին ստեղծել է «Նամուս» (ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան) առաշին գեղ. կինոնկարը, որը համր շրշանի մի շարք կինոնկարների (Հ. Բեկնազարյանի «Զարե», «Շոր և Շորշոր», երկուսն էլ 1927, «Խասփուշ», 1928, Պ. Բարխուդարյանի «Չար ոգի», 1928, «Կիկոս», 1931, Լ. Քա– լանթարի և Ա. Մարտիրոսյանի «Մեքսի– կական դիպլոմատներ», 1932) հետ «Հ.»-ին բերել է միութենական ճանաչում: Գոր– ծունեության հաշորդ՝ հնչուն կինոյի շրշանը, նշանավորվել է ազգային կինո– արվեստի գլուխգործոցի՝ «Պեպո»-ի (1935, ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան) ստեղծմամբ: Խոշոր տեղ են զբաղեցրել պատմահեղա– փոխական թեմայով ֆիլմերը՝ «Կարո» (1937, ռեժիսոր՝ Ա. Հայ–Արտյան), «Զան– գեզուր» (1938, ռեժիսոր՝ Հ. Բեկնազար– յան, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941), «Սևա– նի ձկնորսները» (1938, ռեժիսորներ՝ Գ. Մարինոսյան, Ն. Դուկոր), «Լեռնային ար– շավ» (1939, ռեժիսոր՝ Ս. Կևորկով) ևն: Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին նկարահանված լավագույն ֆիլմերից են՝ «Դավիթ Բեկ» (1944, ռեժիսոր՝ Հ. Բեկ– նազարյան), գեղ. և «Երկիր հայրենի» (1945, ռեժիսորներ՝ Գ. Բալասանյան, Հ. Զարգարյան, Լ. Իսահակյան, գեղ. ղեկա– վար՝ Ա. Դովժենկո) վավերագրական ֆիլ– մերը: Ետպատերազմյան առաշին տասն– ամյակում «Հ.»-ում հիմնականում ստեղծ– վել են փաստավավերագրական ֆիլմեր: 1954–61–ին ստուդիան, վերսկսելով գեղ. ֆիլմերի արտադրությունը, թողարկել է առավելապես արդիականությանը նվիր– ված շուրշ 30 կինոնկար: Այդ տարիներին ավագ սերնդի ռեժիսորներ Ս. Կևորկովի, է. Քարամյանի, Ա. Հայ–Արտյանի, Ա. Մար– տիրոսյանի հետ առաշին ինքնուրույն աշխատանքներով հանդես են եկել Լ. Վա– ղարշյանը, 8ու. Երզնկյանը, Գ. Մելիք– Ավագյանը, Հ. Մալյանը, Հ. Մարգարյա– նը, Ա. Մանարյանը, ավագ և միշին սերըն– դի օպերատորներ Դ. Ֆելդմանը, Գ. Բեկ– նա զար յանը, Ս. Գևորգյանը, Ի. Դիլդար– յանը, ժ. Վարդանյանը, Ա. Ջալալյանը: Այդ շրշանի ուշագրավ ֆիլմերից են՝ «Ամպրոպի արահետով» (1956, ռեժիսոր– ներ՝ Ս. Կևորկով, է. Քարամյան), «Պատվի համար» (1956, ռեժիսոր՝ Ա. Հայ–Արտ– յան), «Սիրտն է երգում» (1956, ռեժիսոր՝ Գ. Մելիք–Ավագյան), «Առաջին սիրո երգը» (1957, ռեժիսորներ՝ Լ. Վաղարշյան, Ցու. Երզնկյան), «Անձամբ ճանաչում եմ» (1958, ռեժիսորներ՝ Ա. Կևորկով, է. Քա– րամյան, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1967), «Նվագախմբի տղաները» (1960, ռեժիսոր– ներ՝ Հ. Մարգարյան, Հ. Մալյան), «Ծըն– վել են ապրելու համար» (1961, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան), «Տժվժիկ» (1961, ռեժի– սոր՝ Ա. Մանարյան): 1960–79-ին «Հ.» հասել է ստեղծագործական լուրջ հաջողու– թյունների: Հասուն արվեստի երկեր են ստեղծել ավագ և հատկապես միջին սե– րընդի ռեժիսորներ Հ. Մալյանը, Ֆ. Դով– լաթյանը, Լ. Վաղարշյանը, Գ. Մելիք– Ավագյանը, Չու. Երզնկյանը, Մ. Հակոբ– յանը, Ա. Մանարյանը և ուրիշներ: էկրան են բարձրացել պատմական անցյալն ու մեր օրերը պատկերող մի շարք կինո– նկարներ՝ «Բարև, ես եմ» (1965, ռեժիսոր՝ Ֆ. Դովլաթյան, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1967), «Արտակարգ հանձնարարություն» (1965, ռեժիսորներ՝ Ս. Կևորկով, է. Քա– րամյան, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1967), «Մարտիրոս Սարյան» (1965, ռեժիսոր1 Լ. Վաղարշյան), «Եռանկյունի» (1967, ռեժիսոր՝ Հ. Մալյան, ՀՍՍՀ պետ. մրցա– նակ, 1975), «Կարինե» (1967, ռեժիսոր* Ա. Մանարյան), «Սարոյան եղբայրներ» (1968, ռեժիսորներ՝ Խ. Աբրահամյան, Ա. Հայրապետյան, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1970), «Նռան գույնը» (1969, ռեժիսոր՝ Ս. Փարաջանով), «Երկունք» (1977, ռե– ժիսոր՝ Ֆ. Դովլաթյան), «Նահապետ» (1977, ռեժիսոր՝ Հ. Մալյան), «Արևիկ» (1978, ռեժիսորներ՝ Ա. Աղաբաբով, Ա. Հայրապետյան) ևն: Այս շրջանի շնոր– հալի կինեմատոգրաֆիստներից են՝ ռե– ժիսորներ Դ. Կեսայանը, է. Քեոսայանը, Ա. Մկրտչյանը, Կ. Գևորգյանը, Բ. Հով– հաննիսյանը, սցենարիստներ Ա. Աղա– բաբովը, Ա. Այվազյանը, Ա. Զուրաբովը, է. Հակոբյանը, օպերատորներ Ա. 6ա– վուրյանը, Ս. Իսրայելյանը, Կ. Մեսյանը, Դ. Վաթինյանը, Լ. Աթոյանցը և ուրիշներ: Տարբեր տարիներ «Հ.»-ի աշխատանքնե– րին մասնակցել են հայ գրականության և արվեստի վարպետները՝ դերասաններ Հ. Ներսիսյանը, Ա. Ավետիսյանը, Վ. Վա– ղարշյանը, Վ. Փափազյանը, Հ. Աբելյա– նը, Հասմիկը, Գ. Ավետյանը, Ն. Մանու– չարյանը, Գ. Զանիբեկյանը, Դ. Մալյանը, Օ. Բունիաթյանը, Հ. Խաչանյանը, Գ. Գաբրիելյանը, Ա. Ջիգարխանյանը, Տ. Մախմուրովան, Խ. Աբրահամյանը, Ս. Սար– գըսյանը, Մ. Մկրտչյանը, Վ, Վարդերես– յանը, կոմպոզիտորներ Ա, Խաչատրյանը, Ա. Սաթյանը, Ա. Բաբաջանյանը, Ս. Հա– րությունյանը, Կ. Օրբելյանը, է. Միրզո– յանը, է. Հովհաննիսյանը, Տ. Մանսուր– յանը, նկարիչներ Մ. Արուտչյանը, Ե. Լև– խանյանը, Ս. Թարյանը, Մ. Սաֆարյանը, Ս. Արուտչյանը, Ս. Անդրանիկյանը, Ռ. Մ. Բաբայանը, Ռ. Պ. Բաբայանը, գրողներ Ա. Բակունցը, Հ. Մաթևոսյանը, սցենարիստ Գ. Չուբարը և ուրիշներ: «Հ.» ստեղծա– գործական և արտադրական սերտ կապեր ունի Սովետական Միության խոշորագույն կինոստուդիաների հետ: Մի շարք ֆիլմեր «Հ.»-ում նկարահանվել են ռուս, վրացի, ադրբեջանցի արվեստագետների մասնակ– ցությամբ; «Հ.»-ի շատ ֆիլմեր համամիութենական և միջազգային կինոփառատոներում ար– ժանացել են մրցանակների և դիպլոմների: «Հ.» տարեկան (1979) թողարկում է 4 գեղ., 3 հեռուստատեսային (կենտրոնական հե– ռուստատեսության պատվերով) լիամետ– րաժ և կարճամետրաժ ֆիլմեր, 3 մուլտ– ֆիլմ, հայերեն կրկնօրինակում շուրջ 60 սովետական և արտասահմանյան կինո– նկար: 1978-ին շահագործման է հանձնվել «Հ.»-ի ստուդիական նոր համալիրի առա– ջին հերթը՝ վարչական շենքով, նկարա– հանման 2 տաղավարով, ար տա դրամա– սեր ով և լաբորատորիաներով: է. Մանուկյան. ՀԱՏ ՖՈՆ (Hai Phong), քաղաք Վիետնա– մում, Հարավ–Չինական ծովի Բաբկո ծոցը թափվող Կինմոն գետի ափին: 1,3 մլն բն. (1976): Նավահանգիստ է, օդանավակա– յան, երկաթուղով և ավտոխճուղիով կապ– ված է Հանոյի հետ: Խոշոր առևտրա–ար– դյունաբերական կենտրոն է: Զարգացած է ցեմենտի, տեքստիլ, սննդհամի, ձկան պա– հածոների արդյունաբերությունը, արհես– տագործությունը: Կան նավանորոգման, նավաշինական, ավտոնորոգման արհես– տանոցներ և մետաղամշակման այլ ձեռ– նարկություններ: Հիմնադրվել է XIX դ. 70-ական թթ.: ՀԱՆ, կայսերական դինաստիա Չինաս– տանում, մ. թ. ա. 206–մ. թ. 220-ին: Բա– ժանվել է Արմ. կամ Վաղ (Ավագ, մ. թ. ա. 206 –մ. թ. 25) Հ–ի և Արևելյան կամ Ուշ (Կրասեր, 25–220) Հ–ի: Հ–ի հիմնադիր Լյու Բանը վարել է հողային տիրույթնե– րը իր ազգականներին և կողմնակիցնե– րին շնորհելու քաղաքականություն, որը և նախապատրաստել է երկրի պառակտու– մը: Առաջացած բաժնեկալվածներում տիրել են սեփական զորք, ֆինանսներ, վարչություն ունեցող անկախ արքայիկ– ներ, որոնք դարձել են կայսերական իշ– խանությանը հակադրվող ուժ: Կենտրո– նական իշխանությունն ամրապնդվել է Ցը– գին Դիի (մ. թ. ա. 156–141) և հատկապես Ու Դիի օրոք (մ. թ. ա. 140–87): Ու Դիի ժամանակ պաշտոնական գաղափարախո– սություն է դարձել կոնֆուցիականությու– նըւ Հ. դինաստիայի զավթողական պա– տերազմների հետևանքով կայսրության սահմանները հվ–ում հասել են մինչև ժամանակակից ՚Լ*_նտնամի տարածքը, հս–ում՝ Գոբի անապատը, արլ–ում՝ ծով: Առևտրական և մշակութային կապեր են հաստատվել Միջին Ասիայի և Հնդկաս– տանի հետ: Արևմտյան Հ. կործանվել է «Կարմրահոների» (տես <Կարմրահոների> ապստամբություն) և «Կանաչ անտառնե– րի բնակիչների» ապստամբության հե– տևանքով: Արևելյան Հ. թուլացել է 184– 204-ի ժող. ապստամբության («Դեղին գըլ– խակապերի» ապստամբություն) և վերջ– նականապես ոչնչացել ռազմաֆեոդալա– կան խմբավորումների պայքարի հետե– վանքով: Վերջին կայսր Լյու Սեն (Սյան– դի, 189–220) դարձել է զորավար Ցաո