Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


էր 431 մ2 տարածություն: 1940-ին տեղափոխվել է նոր շենք (7650 մ2, ճարտ. Ա. Թամանյան): 1971-ին և 1977-ին շահագործման է հանձնվել ևս երկու մասնաշենք (ճարտ. Գ. Թամանյան), 1978-ից կառուցվում է 4-րդ մասնաշենքը (գրապահոց 5 մլն գրքի համար): Գրադարանին շնորհվել են համամիութենական 2-րդ կարգի (1944) և առաջին կարգի (1965) գիտական գրադարանի կոչումներ: Հ. գ–ի դիրեկտորներ են եղել Ս. Կանայանը, Մ. Գևորգյանը, Ե. Թաղիանոսյանը, Լ. Զորյանը, Ս. Մարկոսյանը, Ա. Մարտիկյանը, Թ. Զաքարյանը, Ա. Ստեփանյանը, Ա. Միրզոյանը: 1956-ից գրադարանի դիրեկտոր է Ա. Թիրաբյանը:

Գրկ. Իշխանյան Ռ., Ոսկանյան Ն., ՝՝ՀՍՍՀ Ալ. Մյասնիկյանի անվան պետական ռեսպուբլիկական գրադարանը, Ե., 1960: Թիրաբյան Ա., Ալ. Մյասնիկյանի անվան պետական գրադարանը, 1961,№ 2: Կարապետյան Մ., "ՀՍՍՀ Մյասնիկյանի անվան պետական գրադարանը (ուղեցույց), Ե., 1977:

Ն.Ոսկանյան

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ ԲԺԸՇԿԱԿԱՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ (ՀՍՍՀ), բուժկանխարգելիչ մասնագիտացված հիմնարկ: Հիմնվել է 1950-ին, Երևանում: Հիմնական նպատակը հանրապետության առաջատար մարզիկների դիսպանսերացումն է. մարզական կոլեկտիվներում (կամավոր մարզական ընկերություններ, ուսումնական հաստատություններ, մարզադպրոցներ) բժշկ. վերահսկողության կազմակերպչական ու մեթոդական ղեկավարությունը, ֆիզիկական դաստիարակությամբ, սպորտով պարապողների և ՊԱՊ համալիրի նորմերը հանձնողների բժշկա-մանկավարժական հսկողությունը: Հ. դ. բ. ֆ. նպաստում է նաև հիմնարկներում ու ձեռնարկություններում բժշկ. ֆիզկուլտուրայի ցանցի ընդարձակման ու բարելավման աշխատանքներին, ապահովում սպորտ–մասսայական միջոցառումների բժշկ. սպասարկումը, կազմակերպում բուժական ֆիզկուլտուրայի աշխատանքները հիվանդանոցներում, պոլիկլիկաներում, առողջարաններում: Հ. դ. բ. ֆ–ի բազայի վրա, տարբեր հիվանդություններով (սիրտ–անոթային համակարգի հիվանդություններ, կեցվածքի արատներ, հենաշարժական ապարատի վնասվածքներ, նյութափոխանակության խանգարումներ) տառապողների վերականգնողական բուժման նպատակով կազմակերպվում են բուժական ֆիզկուլտուրայի մշտական գործող խմբեր: Հ. դ. բ. ֆ. զբաղվում է նաև մասնագիտացված կադրերի (բժիշկներ, մեթոդիստներ) որակի բարձրացման հարցերով, կոլեկտիվներում ապահովում բժշկ. ֆիզկուլտուրայի կոնսուլտացիոն աշխատանքները:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ, հեղափոխական օրացույց, հաստատվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, Ազգային կոնվենտի 1793-ի հոկտ. 5-ի հրամանագրով: Մշակել է ժող. կրթության կոմիտեն Շ. ժ. Ռոմի ղեկավարությամբ : Հ. օ. վերացրեց քրիստոնեական թվարկությունը և հաստատեց նորը, որի 1-ին օրը՝ 1792-ի սեպտ. 22-ը, Հանրապետության հռչակման օրն էր: Ըստ Հ. օ–ի տարին բաժանվում էր 30-օրյա 12 ամիսների, ամիսները՝ 3 տասնօրյակների: 360 օրից հետո՝ 5 (նահանջ տարում՝ 6) «լրացուցիչ» օրերի («սանկյուլոտային»), որոնք, ինչպես նաև տասնօրյակների վերջին օրերը, հանգստյան օրեր էին: Հաստատվե– ցին ամիսների նոր անուններ՝ համապատասխան եղանակի առանձնահատկությունների: Աշնան ամիսներն էին՝ վանդեմիեր, բրյումեր, ֆրիմեր, ձմռան՝ նիվոզ, պլյուվիոզ, վանտոզ, գարնան՝ ժերմինալ, ֆլորեալ, պրերիալ, ամռան՝ մեսսիդոր, տերմիդոր, ֆրյուկտիդոր: Շաբաթվա օրերին տրվեցին լատինական թվերից ծագող անուններ, պրիմիդի (1-ին օր), դուոդի (2-րդ օր), տրիդի (3-րդ օր) ևն: Հ. օ. գործեց մինչև 1806-ի հունվ. 1-ը, երբ նապոլեոնյան կայսրության օրոք վերականգնվեց նախկին՝ գրիգորյան օրացույցը: Հ. օ. վերստին գործածության մեջ դրվեց Փարիզի կոմունայի ժամանակ՝ 1871-ի մարտի 18-ից մայիսի 28-ը: ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, տես Պետության գլուխ՝՝

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, կառավարման ձև, որի դեպքում պետ. իշխանության բոլոր բարձրագույն մարմինները կամ ընտրվում են, կամ կազմվում համազգային ներկայացուցչական հաստատությունների (պառլամենտ) կողմից: Պատմականորեն Հ. առաջացել է անտիկ շրջանում (օրինակ, ստրկատիրական Հ. Աթենքում): Բուրժ. Հ–ները լինում են՝ պրեզիդենտական և պառլամենտական: Պրեզիդենտական Հ–ում պետության և կառավարության գլուխը ընտրովի պրեզիդենտն է (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա), երբեմն ընդարձակ լիազորություններով: Պրեզիդենտական Հ. ունի նաև այլ առանձնահատկություններ՝ կառավարության կազմման և պրեզիդենտի ընտրության արտապառլամենտական կարգ, պառլամենտի առջև կառավարության պատասխանատվության բացակայություն, պառլամենտի վաղաժամկետ արձակման պրեզիդենտի իրավունք ևն: Պառլամենտական հանրապետություններում կառավարությունը ձևականորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև և կարող է իրականացնել լիազորություններ, քանի դեռ վայելում է պառլամենտական մեծամասնության աջակցությունը: Այդ աջակցությունը կորցնելու դեպքում հրաժարական է տալիս կամ, պետության գլխի թույլտվությամբ, արձակում պառլամենտն ու նշանակում նոր ընտրություններ: Պառլամենտական Հ–ներում կառավարությունը կազմվում է միայն պառլամենտական ուղիով, հիմնականում՝ առաջատար կուսակցության կամ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներից: Սովորաբար պրեմիեր մինիստր է դառնում կառավարող կուսակցության ղեկավարը: Հ. սոցիալիստական պետության միակ հնարավոր ձևն է:

ՀԱՆՐԱՔՎԵ, պլեբիսցիտ (plebiscitum, plebs– հասարակ ժողովուրդ և scitum– որոշում), 1. Հին Հռոմում պլեբեյների ժողովի ընդունած որոշումը (մ. թ. ա. V դ. սկզբից): Հ. սենատը չէր հաստատում և սկզբում պարտադիր էր միայն պլեբեյների համար: Վալերիոսի, Հորացիոսի (մ. թ. ա. 449), Հորտենզիոսի (մ. թ. ա. 287) և Պուբլիոսի (մ. թ. ա. 339) օրենքներից հետո համապարտադիր որոշում էր: Մ. թ. ա. III դ. սկսած Հ. հասկացությանը փոխարինել է օրենքը (lex): 2. ժողովրդական քվեարկության ձև: Որպես կանոն անցկացնում է պետությունը՝ սահմաններին բռնի միացրած օտար տերիտորիայում՝ ցույց տալու համար, թե արտահայտում է տվյալ ժողովրդի կամքը: ՍՍՀՄ սահմանադրությունը և միութենական հանրապետությունների սահմանադրությունները նախատեսում են անհրաժեշտության դեպքում անցկացնել Հ.՝ համաժողովրդական հարցման ձևով:

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ, էքս տրադիցիա, միջազգային իրավունքում որևէ պետությունում գտնվող քրեական պատասխանատվության ենթակա անձի հանձնումը այն պետությանը, որի տերիտորիայում նա կատարել է հանցագործություն, կամ որի քաղաքացին է: Հ. հ. կատարվում է պետությունների միջև կնքված համաձայնագրերի համաձայն: Հ. հ–ման սկզբունքը ամրապնդվում է նաև ներպետական օրենքներով: Հ. հ–ման պահանջը ենթակա է բավարարման, եթե կատարված հանցագործությունը նախատեսված է համաձայնագրով և պատժելի է ոչ միայն պահանջող, այլև այն պետության օրենսդրությամբ, որին պահանջ է ներկայացված: Վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարում համագործակցելու նպատակով, առանձին դեպքերում, ստեղծվում են միջազգային մարմիններ, կամ կնքվում են հանցագործների հանձնման միջազգային համաձայնագրեր, օտարերկրյա դրոշմանիշն երի կեղծումն ու իրացումը կանխելու վերաբերյալ ժնևի միջազգային համաձայնագիրը (1929), միջազգային քրեական ոստիկանությունը՝ «Ինտերպոլ» (1923), երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների հանձնման մասին միջազգային համաձայնագրերը: Քաղ. հանցագործությունների համար հետապնդվողները, որպես կանոն, օգտվում են քաղաքական ապաստանի իրավունքից:

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ, միջազգային վտանգավորության հանցագործությունների տեսակն ու պատժամիջոցների համակարգը նախատեսող միջազգային համաձայնագրեր: Միջազգային առաջին կոնվենցիաներով պատժելի համարվեց նեգրերի (1815, այնուհետև՝ 1926, 1956), կանանց, երեխաների ու աղջիկների (1904, 1921, 1933, 1950) վաճառքը: Այդ կոնվենցիաներով հանցագործություն համարվեց հասարակաց տների համար կանանց ու աղջիկների հավաքագրումը, պոռնկագրական նյութերի արտադրությունն ու տարածումը: 1929-ի ժնևյան կոնվենցիայով պատասխանատվություն նախատեսվեց օտարերկրյա վալյուտայի կեղծման, իրացման ու մաքսանենգության համար: 1936-ի կոնվենցիայով՝ խիստ ներգործող թունավոր և թմրեցուցիչ նյութեր կամ թմրադեղեր պատրաստելու, պահելու, փոխադրելու կամ ներմուծելու, գնելու կամ վաճառելու համար: ՍՍՀՄ և սոցիալիստական երկրները մասնակցում են Հ. դ. մ. կ–ին և քրեական պատասխանատվության ազգային: