Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀԱՆՔԱՅԻՆ ՅՈՒՂԵՐ, ն ա վ թ ա յ ու– ղեր, բարձրամոլեկուլային ածխաջրա– ծինների խառնուրդներ: Ըաո արտադրու– թյան եղանակի լինում են՝ թորվածքա– յին, մնացորդային և խառը, իսկ ըստ օգ– տագործման բնագավառի՝ շարժիչային, ռեակտիվային, փոխհաղորդչային, գլա– նային (շոգեմեքենայի համար), էլեկտրա– մեկուսիչ են: Ստացվում են նավթի դըժ– վարաեռ բաղադրամասերի մշակմամբ: Հ. յ–ի որակը կախված է ելային նավթի քիմ. բաղադրությունից և հատկություն– ներից: Օգտագործվում են հիմնականում որպես քսուքներ, ինչպես նաև՝ հիդրավ– լիկական ու քսուք–սառեցնող հեղուկ– ներ, էլեկտրամեկուսիչ միջավայրեր, մա– կերևութային ակտիվ նյութեր, ՓաՓԿն– ցուցիչներ, պլաստիկ քսուքների, դեղա– նյութերի ու օծանելիքի բաղադրամասեր ևն:

ՀԱՆՔԱՅԻՆ ՆԵՐԿԵՐ, բնական պիգ– մենտներ, գունավոր կավեր, օքսի– դացած երկաթային հանքաքարեր, պի– րոլյուգիտ, ագուրիտ, մալաքիտ, լազու– րիտ, կինովար, բազմերանգ տուֆեր, թեր– թաքարեր, բարիտ և այլ ապարներ ու միներալներ, որոնք օժտված են ներկող հատկությամբ: Ըստ ծագման առանձնաց– վում են հետևյալ հանքավայրերը՝ բուս– տալճակա–ծովային, դելյուվիալ–էլյուվիալ, ալյուվիալ, լճա–ճահճային և երակային: Կախված միներալային հատկանիշներից, քիմ. բաղադրությունից և տեխնոլոգիա– կան հատկություններից՝ տարբերում են Հ. ն–ի հետևյալ տիպերը, երկաթ–օքսի– դային և մանգան–երկաթ–օքսիդային (վառ կարմիր մումիա, շագանակագույն սիենա, մուգ կարմիր երկաթային սուսր, կավային (դեղին օխրա, սպիտակ կավ), կարբոնատային (սպիտակ կավիճ, սպի– տակ դոլոմիտ), սուլֆատային (սպիտակ, անգույն կամ դեղին անհիդրիտ) ևն: Հ. ն. լույսի և մթնոլորտի ազդեցության նկատ– մամբ իրենց կայունությամբ գերազան– ցում են սինթետիկ ներկերին: Հ. ն–ի բնական ելքեր ՀՍՍՀ տարած– քում հայտնի են վաղուց, դրանց մի մասը մշակվել է տեղական բնակչության կող– մից և օգտագործվել գեղանկարչության մեջ (մ. թ. ա. VII դ., էրեբունի) ու կենցա– ղում՛ որպես ներկող նյութեր: Հանքավայ– րերի գիտական հետազոտությունը սկըս– վել է միայն 1935-ից հետո: 1947-ին Երե– վանում հիմնադրվել է լաքերի և ներկերի գործարան, որն աշխատում է Արզականի (դեղին օխրա, կարմիր մատիտ) և ներկող տուֆերի (մումիա), Մեծավանի հանքա– վայրերի բազայի վրա: ՀՍՍՀ–ում հայտ– նաբերված և ուսումնասիրված են Հ. ն–ի նաև մի շարք այլ (Դիլիջանի խմբի, Թու– մանյանի, Եղեգնաձորի, Ագարակաձորի) հանքավայրեր:

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, անօր– գանական նյութեր, առավելապես աղեր, պարունակում են բույսերին անհրաժեշտ սննդատարրեր: Հ. պ. հողի ֆիզիկական, քիմ. և կենսաբանական հատկություննե– րի և բույսերի սննդառության վրա ներ– գործող հզոր միջոցներ են: Հողում են– թարկվում են զանազան փոխարկումների և դառնում բույսերին մատչելի: Այս վւո– խարկումների բնույթը և ինտենսիվու– թյունը կախված են հողի հատկություն– ներից և Հ. պ–ի տեսակից: Հ. պ, հողը հարստացնում են սննդատարրերով, Փո– խում հոդային լուծույթի ռեակցիան, ազ– դում հողի միկրոկենսաբանական պրո– ցեսների վրա ևն: Քանի որ բույսերի սննդառությունն իրագործվում է հիմնա– կանում արմատներով, ապա Հ. պ. ակ– տիվորեն ազդում են բույսերի աճի և զար– գացման, հետևապես դաշտի, մարգա– գետնի ևն ընդհանուր կենսբ. բերքատվու– թյան վրա: Գրեթե բոլոր Հ. պ. թողարկում է քիմ. արդյունաբերությունը, սահմանա– փակ քանակությամբ գյուղատնտեսու– թյան մեջ օգտագործվում են բնական աղե– րը, օրինակ՝ կալիումական, նատրիումա– կան (չիլիական) բ որակները, ինչպես նաև արդ. թափոնները: Ըստ ագրոնոմիական նշանակության լինում են ուղղակի և անուղղակի Հ. պ.: Ուղղակի Հ. պ. (պարունակում են բույսերի բնական սննդառության տարրերը՝ N, P, K, Mg, B, Cu, Mn ևն) բաժանվում են միակող– մանի և կոմպլեքսային ազդեցության: Առաջինները (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութերը) պարունակում են մեկ, իսկ կոմպլեքսա– յինը (նիտրաֆոս, ամոֆոս, նիտրոֆոսկա ևն)՝ երկու և ավելի սննդատարր: Ա ն ու ղ– ղ ա կ ի Հ. պ. կիրառվում են հողի ագրո– քիմիական և ֆիզիկա–քիմիական հատկու– թյունները բարելավելու և սննդատարրերն ակտիվացնելու նպատակով (կրային պա– րարտանյութեր, գիպս): Հ. պ. լինում են կոշտ (փոշենման ու հատիկավորված) և հեղուկ (ամոնիակաջուր, հեղուկ ամո– նիակ, ամինիակատներ): Հողի լուծույթի ռեակցիայի վրա ունեցած ազդեցությանը համապատասխան, տարբերում են ֆիզիո– լոգիապես թթու, հիմնային և չեզոք Հ. պ.: Արդ. Հ. պ–ի կիրառումն սկսվել է XIX դ.: Մինչ այդ օգտագործում էին հիմնականում գոմաղբ, մոխիր, ֆեկալներ, բնական տու– կեր: XIX դ. առաջին կեսին որպես պա– րարտանյութ գործածվել է ոսկրալյուրը: 1840-ին գերմանացի քիմիկոս Ցու. Լի– բիխն առաջարկեց ոսկորները մշակել ծծմբական թթվով: Այդ պարարտանյութը սուպերֆոսֆատ անվանումով մեծ տա– րածում ստացավ տարբեր երկրներում: XIX դ. 30-ական թթ. սկսեցին օգտագործել բնական նատրիումական բորակը (մեծ պաշարներ գտնվեցին Չիլիում): Ջրածնից և մթնոլորտի ազոտից ամոնիակի սին– թեզի արդ. յուրացումից հետո (1914–18) զարգացավ ազոտական պարարտանյու– թերի, XIX դ. 60-ական թթ.% կալիումա– կան պարարտանյութերի արտադրությու– նը: ՍՍՀՄ–ում Հ. պ–ի արտադրությունն սկսվեց առաջին հնգամյակում: 1978-ին արտադրվել է 98 մլն ա Հ. պ.: ՀՍՍՀ–ում Հ. պ–ի արտադրությունն սկսվել է 1934-ից (Կիրովական): 1978-ին արտադրվել է 403 հզ. ա Հ. պ.:

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐ, նտորերկրյա (երբեմն մակերևութային) ջրեր, որոնք պարունա– կում են մեծ քանակությամբ կենսաբա– նորեն ակտիվ հանքային (սակավ՝ օրգա– նական) բաղադրամասեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկա–քիմիական հատ– կություններով (քիմ. կազմ, ջերմաստի– ճան, ասդիոակսփվություն), որոնց շնոր– հիվ բուժիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա: Կախված քիմ. կազմից և ֆիզիկական հատկություննե– րից՝ Հ– Ն օգտագործվում են որպես ար– տաքին կամ ներքին բուժամիջոց: Հ. ջ–ի գենեզիսը բնութագրելիս տարբերում են բուն ստորերկրյա ջրի ձևավորումը, նրա մեջ առկա գազերի ծագումը և իոնա– աղային կազմի առաջացումը: Հ. ջ–ի ձևավորմանը մասնակցում են մակերե– վութային ջրերի ինֆիլտրացման, նըստ– վածքակուտակման ընթացքում ծովային ջրերի ծածկման պրոցեսները, ապարների ռեգիոնալ և կոնտակտային մետամորֆիզ– մի դեպքում կոնստիտուցիոն ջրի անջա– տումը և հրաբխային երևույթները: Հ. ջ–ի քիմ. բաղադրությունը կախված է տարած– քի երկրաբանական զարգացման պատ– մությունից, տեկտոնական ստրուկտուրա– ների բնույթից, լիթոլոգիայից, երկրա– ջերմային պայմաններից ևն: Հ. ջ–ի գա– զային բաղադրության կազմավորմանը նը– պաստող առավել հզոր գործոնները մե– տամորֆային և հրաբխային պրոցեսներն են: Դրանց ընթացքում անջատվող ցնդող նյութերը (ՇՕշ, HC1 ևն) թափանցում են ստորերկրյա ջրերի մեջ և օժտում նրանց բարձր ագրեսիվությամբ: Հ. ջ–ի իոնաաղա– յին կազմը ձևավորվում է աղաբեր և կար– բոնատային նստվածքների լուծման պրո– ցեսների, կատիոնային փոխանակման մասնակցությամբ: Հ. ջ–ում լուծված գա– զերը ծառայում են ցուցիչներ այն երկրա– քիմիական պայմանների համար, որոնց առկայությամբ ընթացել է տվյալ հանքա– յին ջրի ձևավորումը: Երկրակեղևի վերին զոնայում, ուր գերակշռում են օքսիդաց– ման պրոցեսները, Հ. ջ. պարունակում են օդային ծագման գազեր՝ ազոտ, թթվա– ծին, ածխաթթու (փոքր ծավալով): Ածխա– ջրածնային գազերը և ծծմբաջրածինը վկայում են վերականգնող քիմ. միջավայ– րի մասին, որը հատուկ է Երկրի ավելի խոր շերտերին: Ածխաթթվի բարձր կու– տակումը հնարավորություն է ընձեռում եզրահանգում կատարել այն պարունա– կող ջրի՝ մետամորֆային պայմաններում առաջացած լինելու վերաբերյալ: Երկրի մակերևույթին Հ. ջ. դրսևորվում են աղ– բյուրների ձևով, ինչպես նաև դուրս են բերվում ընդերքից հորատանցքերով (խո– րությունը կարող է հասնել մինչև մի քանի կմ–ի): Գործնական յուրացման համար (տես Կասվաաժ) առանձնացվում են ստոր– երկրյա Հ. ջ–ի այն հանքավայրերը, որոնք ունեն խիստ որոշակի շահագործային հնա– րավորություններ (շահագործային պա– շարներ): ՍՍՀՄ–ի և արտասահմանյան երկրների տարածքում առանձնացվում են Հ. ջ–ի պրովինցիաներ, որոնցից յուրա– քանչյուրն աչքի է ընկնում հիդրոերկրա– բանական պայմաններով, երկրաբանա– կան զարգացման առանձնահատկություն– ներով, Հ. ջ–ի ծագմամբ և ֆիզիկա–քիմիա– կան բնութագրերով: ՍՍՀՄ տարածքը առանձնապես հարուստ է ածխաթթվա– յին Հ. ջ–ով (Կովկասի, Անդրբայկալի, Պրիմորիեի, Կամչատկայի և այլ պրո– վինցիաներ): Հայկական ՍՍՀ–ն նույն– պես համարվում է Հ. ջ–ի տարածման դա– սական օրինակ: Գերիշխող են ածխա–