թթվային, ինչպես նաև ւոարբեր քիմ. կազմ ունեցող ջրերը: Հատկապես աչքի են ընկնում Ջերմուկի թերմերը, որոնք համաշխարհային ճանաչում գտած Կար– լովի Վարիի (Չեխոսլովակիա) ջրերի նմա– նակն են: Այլ քիմ. բաղադրություն ունեն հայտնի Արզնու ջրերը: Լայնորեն օգտա– գործվում են ՀՍՍՀ մյուս Հ. ջ/ «Հանքա– վան», «Բջնի», «Դիչիշան», «Լիճք», «Արա– րատ» ևն: Նշված ջրերի զգալի մասը առաջանում է փոքր և միջին խորու– թյունների վրա, ունեն 3–8 գհ միջին հանքայնացում: Որոշ վայրերում, ուր Հ. ջ. ձևավորվում են մեծ խորություն– ներում (մինչև 2000–2500 մ), հանքայ– նացումը հասնում է 40 գհ և ավելի: Լե– նինականի գոգավորությունում հանդի– պել են Հայկական ՍՍՀ տարածքի համար հազվադեպ ծծմբաջրածնային ջրեր: Հ. ջ–ի բուժիչ ա զ դ և ց ու թ յ ու ն ը. մարդու օրգանիզմի վրա Հ. ջ. ազդում են իրենց մեջ լուծված նյութերի ամբողջ կոմպլեքսով: Կենսաբանորեն յուրահա– տուկ ակտիվ բաղադրամասերի (C02,H2S, As և այլն) առկայության և դրանց առանձ– նահատկությունների շնորհիվ են որոշվում բուժիչ նպատակով Հ. ջ–ի օգտագործման մեթոդները: Հ. ջ–ի հանքայնացումը՝ ջրում լուծված բոլոր նյութերի (իոնների), կեն– սաբանորեն ակտիվ տարրերի (բացառու– թյամբ գազերի) գումարն է՝ արտահայտ– ված գրամներով՝ 1 չ ջրում: Ըստ հանքայ– նացման Հ. ջ. լինում են՝ թույլ հանքայ– նացված (1–2 գհ), քիչ հանքայնացված (2-5 գհ), միջին (5-15 գհ), բարձր (15- 30 գհ), աղային (35–150 գհ), թունդ աղային (150 գ/% ն ավելի): Ներքին ըն– դունման համար սովորաբար օգտագործ– վում են 2–20 գհ հանքայնացմամբ Հ. ջ.: Ըստ իոնային կազմի Հ. ջ. բաժանվում են քլորիդային (C1 ), հիդրոկարբոնատային (HCHCC>3~), սուլֆատային (ՏՕ4՜2), նատ– րիումային (Na+), կալցիումային (Ca2+), մագնեզիումային (Mg2+)՝ անիոնների և կատիոնների տարբեր զուգակցություն– ներով: Ըստ գազերի և առանձին էլե– մենտների գերակշռության՝ Հ. ջ. լինում են ածխաթթվային, սուլֆիդային (ծծմբա– ջրածնային), ազոտային, բրոմային, յո– դային, երկաթային, սիլիկատային, ռա– դիոակտիվ ռադոնային ևն: Ըստ ջերմաս– տիճանի տարբերում են սառը (մինչև 20°C), գոլ (20–37°C), տաք (թերմալ, 37– 42°C), շատ տաք (բարձր թերմալ՝ 42°C և ավելի): Բժշկ. պրակտիկայում մեծ նշա– նակություն ունի օրգ, նյութերի առկայու– թյունը քիչ հանքայնացված Հ. ջ–ում: 40 մգ/չ–^ց ավելի պարունակության դեպ– քում Հ. ջ. պիտանի չեն ներքին օգտագործ– ման համար: Հ. ջ–ի կազմը արտահայտում են սովետական գիտնականներ Մ. Կուր– լովի և է. Կարստենսի առաջարկած բա– նաձևով. սկզբում արվում է գազի (C02, H2S և այլն) և ակտիվ տարրերի (Br, J, Fe, As և այլն) պարունակությունը: Հան– քայնացման աստիճանը նշանակվում է M-ով (անիոնների, կատիոնների, չդիսոց– ված մոլեկուլների գումարը) և արտահայտ– վում գհ–ով: Գերակշռող կատիոնների և անիոնների Փոխհարաբերությունն ար– տահայտվում է պայմանական կոտորակի ձևով, համարիչում նշվում են գերակշռող անիոնները, հայտարարում՝ կատիոննե– րը (հարաբերական համարժեքային %-ով): Վերջում նշվում է ջերմաստիճանը (T°C, Ցելսիուսի սանդղակով) և ջրածնա– յին ցուցիչը (pH): Օրինակ, Արզնու հան– քային ջրի բանաձևը, աղբյուր N* 15. ™ CU8HCOa25 CO 2’oM7’°"Na72Mg14 " 21 CPH6’°* Հ. ջ. օգտագործում են կուրորտներում՝ խմելու, լոգանքների, լողավազաններում լողանալու, բոլոր տիպի ցնցուղների, ին– հալյացիաների, ողողումների նպատակով: Հ. ջ–ի արտաքին օգտագործման վերա– բերյալ տես ԲաՀևեոչոգիա և Լոգանք հոդ– վածներում: Հ. ջ. կարելի է օգտագործել նաև արտաառողջարանային պայմաննե– րում (շշերը լցված վիճակում): Առավելա– պես ոչ բարձր հանքայնացմամբ և կալ– ցիումի իոններ պարունակող Հ. ջ. օժտ– ված են միզամուղ հատկությամբ, նպաս– տում են երիկամներից, երիկամային ավա– զաններից և միզապարկից բակտերիանե– րի, լորձի, ավազի հեռացմանը: Հ. ջ–ի օգտագործումը հակացուցված է կերակրա– փողի և ստամոքսի դրունքի նեղացման, ստամոքսի խիստ իջեցման, սիրտ–անո– թային հիվանդությունների (այտուցնե– րով ուղեկցվող), երիկամների արտազա– տական ֆունկցիայի խանգարման դեպ– քերում: Հ. ջ–ով բուժումը պետք է անցկաց– նել բժշկի նշանակումով և բժշկ. հսկողու– թյամբ: Արհեստական Հ. ջ. պատրաստում են քիմիապես մաքուր աղերից և կառուց– վածքով խիստ նման են բնականին: Որոշ Հ. ջ. (օրինակ, քլորիդ–նատրիումային՝ 4–4,5 գհ հանքայնացմամբ և հիդրո– կարբոնատային՝ 6 գհ հանքայնացմամբ) օգտագործվում են որպես զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժակը լավաց– նող միջոց: Գրկ, Աղաջանյան Գ.,Թուիչյան ժ , հայկական ՍՍՀ արհմիությունների առող– ջարանները, Ե., 1972:tObhhhhhkob A.M., MHHepajibHwe bo/jm, 2 ro/u, ucnp. h Aon., M., 1963; BapTaHflH T, C.f Hpoq- Kufi JI.A,, IIohckh, pa3BeflKa h omemca 3KcnjiyaTan;HOHHi»ix 3anacoB MecTopo>KzjeHKH MHHepaHbHbix BOfl, M., 1972; BapTaHHH r. C., MecTopojKfleHna yrjieKHejiwx boa rop- HOCKJiaAnaTMX perHOHOB, M., 1977.
ՀԱՆՔԱՅԻՆ ՔԻՍ՛ԻՍ, անօրգանական քի– միայի հնացած անվանումը: Տես Քիմիա:
ՀԱՆՔԱՅԻՆ ՕԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտա– կան դիսցիպլին, որն ուսումնասիրում է հանքային մթնոլորտի հատկությունները՝ հանքային օդի շարժման օրենքները, հան– քափորվածքներում և դրանց հարող ապա– րի զանգվածում գազանման խառնուկնե– րի, վւոշոլ ու ջերմության տեղավւոխումը: Հ. օ–յան խնդիրներն են. հանքահորե– րի ապագազացման արդյունավետու– թյան բարձրացումը, փորվածքների աերո– դինամիկական դիմադրության Փոքրա– ցումը, հանքահորերի օդափոխման ցան– ցերի հաշվարկման եղանակների կատարե– լագործումը, օդափոխման ավտոմատ կա– ռավարման գիտական հիմունքների մշա– կումը, օդավախման համակարգերի հու– սալիության բարձրացումը ևն: Հ. օ. ընդ– գրկում է հանքային մթնոլորտ, հանքային աերոդինամիկա, հանքային գագադինա– միկա, հանքային աերոզոլների դինամի– կա և հանքային ջերմադինամիկա բաժին– ները: Հանքային մթնոլորտ բա– ժինն ուսումնասիրում է հանքային օդի քիմ. կազմն ու ֆիզիկական հատկություն– ները՝ խոնավությունը, ջերմաստիճանը, գազերով, գոլորշիներով և փոշով աղտոտ– վածությունը, ելնելով անվտանգության տեխնիկայից և սանիտարա–հիգիենիկ պայմաններից, որոշում հանքային օդի կոնդիցիաները, ուսումնասիրում ու կա– տարելագործում հանքային մթնոլորտի վերահսկման եղանակներն ու միջոցները: Հանքային աերոդինամի– կան ուսումնասիրում է փորվածքներով օդահոսքի շարժման կանոնները, որոշում օդատար խողովակների աերոդինամիկա– կան դիմադրությունը, զբաղվում վնասա– կար խառնուկների նոսրացմամբ և ար– տամղմամբ, փորվածքների ցանցով օդի բաշխմամբ ևն: Հանքային գազա– դինամիկան ուսումնասիրում է հան– քավայրերում և հանքափորվածքներում հանքագազերի առաջացման, շարժման և բաշխման օրենքները, բնական ու տեխ– նոլոգիական գազերի երևակման ձևերն ու չափերը, մշակում հանքահորի օդափոխ– ման համար անհրաժեշտ օդի քանակի հաշվման և օդափոխման կառավարման գազադինամիկայի գիտական հիմունք– ները: Հանքային աերոզոլնե– րի դինամիկան ուսումնասիրում է հանքափորվածքներում օդային հոսքերով պինդ ու հեղուկ մեխանիկական խառնուկ– ների տեղաշարժման օրենքները, մշակում փոշեզերծող օդափոխման հիմունքները: Հանքային ջերմադինամի– կան ուսումնասիրում է հանքափոր– վածքներում օդային հոսքերի և հարակից ապարների զանգվածների ու հանքավայ– րերում ջերմային աղբյուրների միջև տեղի ունեցող ջերմափոխանակման պրոցեսնե– րը, ջերմային պայմանների կանխագու– շակման մեթոդները, հանքային օդի ջեր– մային կոնդիցիոնման միջոցներն ու եղա– նակները:
ՀԱՆՔԱՆՅՈՒԹ, բնական միներալային հումք, որից համախառն եղանակով տեխ– նոլոգիական և տնտեսական տեսակետից հնարավոր ու նպատակահարմար է կոր– զել մեւոաղսեր կամ միներաչներ: Հա– մախառն եղանակով Հ–ի վերամշակման հնարավորությունը պայմանավորված է նրանում մետաղի նվազագույն պարու– նակություններով (կոնդիցիայով) և Հ–ի պաշարներով: Հ–ի հասկացությունը փո– Փոխվում է տեխնիկայի զարգացմանը զուգընթաց: ժամանակի ընթացքում ընդ– լայնվում է օգտագործվող Հ–երի և մինե– րալների շրջանակը:
ՀԱՆՔԱՆՅՈՒԹԻ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱ ԵՎ
ՏԵՔՍՏՈՒՐԱ, հանքանյութում միներալա– յին հատիկների ու նրանց ագրեգատների ձևի, չափերի և փոխադարձ տեղաբաշխ– ման առանձնահատկությունները: Հան– քանյութերը սովորաբար կազմված են միներալների տարբեր բյուրեղներից կամ հատիկներից բաղկացած միներալային ագրեգատներից: Առանձին ագրեգատնե– րի կառուցվածքը (ձևը, չափերը և նրանց մեջ միներալների բյուրեղային հատիկ– ների զուգակցման եղանակները) բնորո–