Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


դրությամբ և որոշակի ժամանակահատ– վածի համար: Աոաջին ձևում (միջազգա– յին պարտքերի հաշվեկշիռ) արտահայտ– վում են կապիտալների ու վարկերի շարժի հանրագումարը և մյուս երկրների նկատ– մամբ տվյալ պետության պարտք–պահանջ– ները: Երկրորդը ներառում է ծառայու– թյունների ու առևտրական հաշվեկշիռնե– րը, ոսկու արտահանումն ու ներմուծումը, արտասահմանում ներդրված կապիտալ– ներից ստացվող եկամուտներն ու դրան– ցից տոկոսագումարների, դիվիդենդների վճարումը, ոչ առևտրական փոխադրում– ները ևն:

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՊԱԼԱՏ (clearinghouse), անդամ–ձեռնարկությ անների միջև ան– կանխիկ հաշվարկներ կատարող հատուկ ինստիտուտ: Հ. պ–ները լինում են բանկա– յին, ՝ֆոնդային բորսաների, առանձին ապրանքների գծով գործարքների ևն: Հիմնականը բանկայինն է, որի նպատա– կը Հ. պ–ի անդամ–բանկերի փոխադարձ պահանջների հաշվանցման միջոցով կան– խիկ դրամական վճարումների սահմանա– փակումն է (տնտեսումը): Վճարման են– թակա են միայն Փոխադարձ չմարված մնա– ցորդները^ Առաջին "Հ. պ. հիմնադրվել է 1775-ին, Լոնդոնում, իսկ հետագայում կազմակերպվել՝ Նյու Տորքում (1852), Փարիզում ու Վիեննայում (1872), Բեռլի– նում (1883) ևն: Նախահեղափոխական Ռուսաստանում Հ. պ–ի ֆունկցիաներն իրականացրել է Պետբանկը: Տես նաև Քէիրինգ:

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱԻ՚ԵՄԱ կառույցի (շինարարական մեխանիկայում), կառույ– ցի՝ հաշվարկի համար ընդունվող պարզեց– ված (պայմանական) պատկեր (մոդել): Հ. ս–ները տարբերվում են հաշվարկի հիմքում դրված հիմնական հիպոթեզնե– րով, ինչպես նաև օգտագործվող մաթե– մատիկական ապարատով: Հ. ս. որքան ավելի ճշգրիտ է համապատասխանում իրական կառույցին, այնքան ավելի աշ– խատատար է դրա հաշվարկը:

ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, որևէ մարմնի հետ կապված կոորդինատների համակար– գի և ժամանակի ընթացքը նշող գործիքի՝ ժամացույցի համախումբ: Հաշվարկման մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների կամ նյութական կե– տերի շարժումը, ընտրվում է ըստ նպատա– կահարմարության. օրինակ, հաշվարկ– ման մարմին կարող է լինել աշխատասե– ղանը, որևէ բնակավայր, Երկիրը, Արե– գակը, Գալակտիկայի կենտրոնը ևն: Մար– մինների կամ, ավելի լայն առումով, պա– տահարների տարածաժամանակային բնութագիրը որոշվում է 4 թվերով՝ տեղը նշող տարածական 3 կոորդինատներով՝ x, y, z և ժամացույցի է ցուցմունքով (ժամա– նակային կոորդինատ)^, y, z, է չորս թվե– րի բազմությունը ըստ Էության կազմում Է իրական քառաչափ տարածաժամանա– կային ամբողջությունը՝ քառաչափ տարա– ծությունը: Այն Հ. հ., որում տեղի ունի Նյուտոնի առաջին օրենքը (տես Նյուտոնի օրենքներ), կոչվում Էհաշվարկման իներցիալ համակարգ: Իներ– ցիալ Հ. հ–ի նկատմամբ ուղղագիծ և հա– վասարաչափ շարժվող յուրաքանչյուր հա– մակարգ դարձյալ իներցիալ է: Հարաբե– րականության հատուկ տեսությունը գործ ունի միայն իներցիալ Հ. հ–երի հետ: Իներ– ցիալ Հ. հ–ի նկատմամբ արագացումով շարժվող Հ. հ. կոչվում է հաշվարկ– ման ոչ իներցիալ համա– կարգ: Այդպիսի համակարգում տեղի չունի Նյուտոնի առաջին օրենքը, որով– հետև առաջանում են «թվացող» ուժային (գրավիտացիոն) դաշտեր, որոնք միշտ ազդում են մարմինների վրա: Հարաբե– րականության ընդհանուր տեսությունում Հ. հ. կարող է լինել կամայական: Աակայն այստեղ բնության օրենքները ձևակերպ– վում են այնպես, որ բոլոր Հ. հ–երում ունենում են մաթ. հավասարումների միև– նույն . տեսքը (տենզորական հավասա– րումներ են): Կոորդինատների համակար– գի ընտրությունը պայմանավորված է խնդրի բնույթով: Հ. հ–ի իներցիալ լինելու պայմանը բավարարվում է երկնային մար– միններից բավականաչափ մեծ հեռավո– րությունների վրա, երբ կարելի է անտե– սել գրավիտացիոն դաշտը: Այս դեպքում տարածությունը համասեռ է և իզոտրոպ, ուստի ամենահարմարը ուղղանկյուն դե– կարտյան կոորդինատների համակարգն է: Միևնույն պատահարի x, y, z, է տարա– ծաժամանակային կոորդինատները իներ– ցիալ Հ. հ–երում կապված են Լորենցի ձևափոխություններով: Լույսի արագու– թյունից շատ փոքր հարաբերական արա– գությունների դեպքում դրանք վերածվում են Գաւիւեյի ձևափոխությունների, և այդ մոտավորությամբ պատահարների է ժա– մանակը բոլոր Հ. հ–երում միևնույնն Է:

ՀԱՇՎԵԼԻ ԲԱձՄՈՒԹՅՈՒՆ, տես Հզորու– թյուն բազմության:

ՀԱՇՎԻՁ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, Էլեկ– տրաչափիչ սարք, որը հաշվառում է փո– փոխական կամ հաստատուն հոսանքի էլեկտրաէներգիայի ծախսը երկարատև ժամանակահատվածում: Փոփոխական հո– սանքի ակտիվ և ռեակտիվ էլեկտրաէներ– գիայի հաշվառման համար օգտագործ– Փուիոխական հոսանքի (50 հց) էլեկտրաէներգիայի ինդուկ– ցիոն միաֆազ հաշվիչ. Փս–լարման շղթայում հոսանքով ստեղծված հոսք (բեռն– վածքին զուգահեռ), Oi––բեռնվածքի հոսանքով ստեղծված հոսք. /. հաջորդական շղթայի էլեկ– տրամագնիս (հոսանքի), 2. մետաղական թի– թեղ՝ Փս և Փ4հոսքերի միջև փուլերի շեղման անկյունը կարգավորելու համար, 3. զուգա– հեռ շղթայի էլեկտրամագնիս (լարման), 4. հաշվիչ մեխանիզմ, 5. արգելակման մագնիս, 6. ալյումինե սկավառակ, 7. բեռնվածք (օրի– նակ, շիկացման լուսավորող լամպ) վում են ինդուկցիոն միա– և եռաֆազ հաշ– վիչներ, իսկ հաստատուն հոսանքի էլեկ– տրաէներգիայի ծախսի հաշվառման հա– մար՝ էլեկտրադինամիկական հաշվիչ– ներ (քաղաքային էլեկտրիֆիկացված տրանսպորտում և էլեկտրիֆիկացված եր– կաթուղիներում): Հաշվիչի շարժական մասի պտույտների թվին համեմատական էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հաշվիչ մեխանիզմով: Միաֆազ ինդուկ– ցիոն հաշվիչները հիմնականում տեղա– դրվում են բնակարաններում, իսկ եռա– ֆազ հաշվիչները՝ էլեկտրակայաններում, ենթակայաններում, արդյունաբերական ձեռնարկություններում:

ՀԱՇՎԻՁ ՄԵՔԵՆԱ, տես Թվանշանային հաշվողական մեքենա:

ՀԱՇՎԻՁ–ՎՀՌՈՂ ՍԱՐՔ, անընդհատ ֆի– զիկական մեծությունների հետ (որոնք համարվում են լուծվող մաթեմատիկական խնդրի Փոփոխականների մոդելներ) մա– թեմատիկական գործողություն կատարող սարք: Պարզագույն Հ–վ. ս. մեկ որոշակի մաթեմատիկական գործողության (օրի– նակ, գումարման, բազմապատկման, ին– տեգրման) մոդելն է: Այդպիսի Հ–վ. ս. տվյալ մաթեմատիկական գործողությունը կարող է ավտոմատ կամ կիսավտոմատ իրականացնել մաթ. մեծությունների մո– դելներին համապատասխանող ֆիզիկա– կան մեծությունների միջոցով: Հ–վ. ս–երը լինում են մեխանիկական, էլեկտրամեխա– նիկական, էլեկտրոնային, օպտիկական, հիդրավլիկական մագնիսական ևն: Ամե– նատարածվածը էլեկտրոնային Հ–վ. ս–երն են, որոնցում որպես մոդելացնող ֆիզի– կական մեծություն օգտագործվում է էլեկ– տրական հոսանքը կամ լարումը: Հ–վ. ս–երը ըստ կատարող գործողության լի– նում են գումար ող, բազմապատկող–բա– ժանող, ինտեգրող–դիֆերենցող, հատուկ նշանակության և ունիվերսալ, որոնք իրա– կանացնում են մեկ կամ երկու փոփոխա– կանների ֆունկցիաներ: Հ–վ. ս–ի հիմնա– կան մասը օպերացիոն ուժեղացուցիչներն են, որոնք ունեն մեծ ուժեղացման գործակ– ցով հաստատուն հոսանքի ուժեղացուցիչ և արտաքին տարրերով պայմանավորված բացասական հակադարձ կապ: Պարզ Հ–վ. ս–երից կազմվում են բարդ Հ–վ. ս–եր, որոնք կարող են լինել որոշակի մաթեմա– տիկական կախվածության կամ կախվա– ծությունների մոդելներ: Մեկ որոշակի ֆունկցիայի մոդելը իրագործող Հ–վ. ս–երը պատկանում են անալոգային հաշվիչ վըճ– ռող մեքենաների դասին: Ա. Բադայան

ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, հաշվողական տեխնիկայի միջոցներով բարդ ու աշխա– տատար հաշվողական աշխատանքներ կատարող և դրանց հետ կապված գիտա– կան ու գործնական հարցեր լուծող հիմ– նարկություն: Հ. կ–ները լինում են արտա– դրական և գիտահետազոտական: Արտա– դրական Հ. կ. զբաղվում է ինֆորմացիա– յի ստացման, կուտակման, վերամշակ– ման և ավտոմատացված տեխնոլոգիական պրոցեսների ղեկավարման հարցերով; սովորաբար կապված է որոշ ձեռնարկու– թյունների հետ և հիմնականում լուծում է այդ ձեռնարկությունների արտադրա– կան խնդիրները: Գիտահետազոտական Հ. կ., բացի վերը նշվածներից, ուսումնա–