կան քնարական երգեր» (1972, քրդերեն), «Ռոստամե Զալ» էպոսի քրդական պա– տումները» (1978, քրդերեն) U այլ գործեր: Քրդերեն լույս են տեսել Հ. Ջ–ի «Նոր առա– վոտ» (1947) պատմվածքների ժողովածուն, «Օգնություն» (1967) վեպը, «Քրդական ժողովրդական երգեր» (1975) գիրքը, հայերեն՝ «Քրդական ժողովրդական հե– քիաթներ»^ (1952), «Քրդական ժողո– վըրդական վիպերգեր»-ը (I960): Քրդե– րեն է թարգմանել հայ և սովետական գրող– ների շատ գործեր: Կազմել է դասագրքեր: 1979-ից՝ Իրաքի ԴԱ թղթակից անդամ: Պարգևատրվել է ժողովուրդների բարե– կամության և «Պատվո նշան» շքանշան– ներով:
ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄ էլեկտրա տեխնիկայում, 1. երկբևեռների միացում, երբ նրանց միջով անցնում է նույն հոսանքը: էլեկտրաէներգիայի աղ– բյուրների Հ. մ. կիրառվում է մեկ աղբյու– րի էլշուից մեծ լարում ստանալու համար: Բեռնվածքների Հ. մ–ման դեպքում լա– րումը նրանց վրա բաշխվում է դիմադրու– թյուններին համեմատական: Մեկ տարրի անջատումը ընդհատում է ամբողջ շղթա– յի հոսանքը: 2. Քառաբևեռների միացում, երբ լարումն ու հոսանքի ուժը նախորդ քառաբևեռի ելքում համապատասխանա– բար հավասար են հաջորդի մուտքի լար– մանն ու հոսանքի ուժին:
ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ, զգայարան–
ների վրա առարկաների ներգործությու–
նից հետո գիտակցության ոլորտում ըն–
կալման պատկերներից մնացած «հետ–
քեր» (տեսողական, լսողական ևն): Առար–
կային ուշադիր նայելուց հետո, հայացքը
միատարր սպիտակ ֆոնին տեղափոխե–
լիս, երևում է դրական հաջորդական պատ–
կերը, որը ըստ լուսավորության և գույնի
նման է ընկալման պատկերին: Դրան
հետևող պատկերը, որն ունի լրացուցիչ
գունային առանձնահատկություններ, կոչ–
վում է բացասական Հ. պատկեր (կարմիր
առարկան կանաչ է երևում, կանաչը՝ կար–
միր, կապույտը՝ դեղին, իսկ դեղինը՝ կա–
պույտ ևն): Ընկալման պատկերի առաջա–
ցումը պայմանավորված է անալիզատո–
րում կատարվող ֆոտոքիմիական և էլեկ–
տրաքիմիական բարդ պրոցեսներով:
Հ. պ. են առաջանում գրգռիչների տևական
ազդեցության պատճառով ռեցեպտորների
հոգնածությունից: Ցանցաթաղանթի ցե–
րեկային տեսողության ռեցեպտորներում
(սրվակներում) կա երեք տեսակ պիգմեն–
տացիա, որը զգայուն է գունային սպեկ–
տրի տարբեր երկարության ալիքների
նկատմամբ: Երբ գույներից մեկն ազդում
է տևականորեն, ապա այն ընկալող պիգ–
մենտը քայքայվում է, և այդ գույնի նկատ–
մամբ աչքի զգայունակությունը թուլա–
նում է: Չեզոք ֆոնին նայելիս առաջա–
նում է լրացուցիչ գունային զգայություն:
Հ. պ–ի օգտագործման վրա է հիմնված
կինոն, որում մեկ վայրկյանում տրվում է
24 առանձին պատկեր, սակայն դրանց
ինտերվալները լցվում են դրական Հ. պ–ով,
և դիտողին թվում է, թե հայացքի առջևով
անցնում են անընդհատ իրադարձություն–
ներ: Ա. Նաւչաջյահ
ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, իրար հա–
ջորդող քիմիական ռեակցիաների շարք,
երբ մի ռեակցիայի վերջնանյութը հաջոր–
դի համար ելանյութ է: Հ. ռ–ի ընթացքում
վերջնանյութի (C) առաջացումը հետևանք
է մեկից ավելի իրար հաջորդող փուլերում
k!
ելանյութի (A) փոխարկումների՝ A-*
k2
–>Bi –► »Biki+i->C: Հ. ռ–ի պարզա–
գույն օրինակ է երկու ոչ դարձելի առաջին
կարգի ռեակցիաների հաջորդաբար ըն–
kl k2
թանալը՝ A–> B-> C: Միջանկյալ նյութի
(B) կոնցենտրացիան սկզբում աճում է՝
հասնելով առավելագույն արժեքի, հետո
նվազում: Հ. ռ. են ածխաջրածինների ջեր–
մային կրեկինգը, քլորացումը, պոլիմե–
րացումը, բազմահիմն թթուների էսթե–
րացումը ևն: Հ. ռ–ի քանակական վերլու–
ծությունը հանգեցնում է քիմ. կինետիկա–
յի համար շատ կարևոր երկու հետևու–
թյունների՝ 1. վերջնանյութի կուտակման
արագությունը հավասար է ռեակցիայի
գումարային արագությունը պայմանա–
վորող ամենադանդաղ փուլի արագությա–
նը: 2. Եթե միջանկյալ նյութը շատ ռեակ–
ցունակ է, ապա նրա նկատմամբ կարելի է
կիրառել քվազիոստացիոնար կոնցենտրա–
ցիաների մեթոդը, որը հնարավորություն
է տալիս դիֆերենցիալ հավասարումների
համակարգը վերածել հանրահաշվական
հավասարումների համակարգի: Դա հեշ–
տացնում է կինետիկ տվյալների մաթեմա–
տիկական մշակումը: Ն. Բեյւերյան
ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մաթեմատիկա–
յի հիմնական հասկացություններից: Որոշ–
վում է բոլոր բնական թվերի (երբեմն 0-ն
ներառյալ) բազմության կամ ենթաբազ–
մության արտապատկերմամբ ինչ–որ բազ–
մության մեջ: Վերջինիս այն տարրերը,
որոնք համապատասխանում են այդ թվե–
րին՝ ինդեքսներին, կոչվում են Հ–յան ան–
դամներ, ընդ որում նույն տարրը կարող է
համապատասխանել տարբեր թվերի, այ–
սինքն՝ Հ–յան անդամները կարող են
համընկնել: Հ. կոչվում է վերջավոր, եթե
ինդեքսների բազմությունը վերջավոր է,
և անվերջ՝ հակառակ դեպքում: Հ. ասելով
հաճախ հասկանում են անվերջ Հ.: Թվա–
յին Հ. սովորաբար տրվում է ո–րդ ան–
դամի բանաձևի (օրինակ, Xn= – ո)
կամ ռեկուրենտ բանաձևի օգնությամբ,
որով յուրաքանչյուր անդամ որոշվում է
նախորդ անդամների միջոցով (օրինակ,
Ֆիբոնաչի Հ.՝tXo=0, Xn=l, Xn+2=
= Xn+i + Xn, ո^Օ): Եթե թվային Հ–յան
բավականաչափ մեծ ինդեքսներին հա–
մապատասխանող անդամները ցանկա–
ցած չափով քիչ են տարբերվում a թվից,
ապա Հ. կոչվում է զուգամետ, իսկ a-ն՝
նրա սահման: Ոչ զուգամետ Հ. կոչվում է
տարամետ: Հ–յան հասկացությունը կա–
րևոր դեր է խաղում մաթեմատիկայում:
Նրա օգնությամբ սահմանվում են մի
շարք հիմնական մաթեմատիկական գա–
ղափարներ, օրինակ, անվերջ փոքր, ան–
վերջ մեծ մեծություն, վերին և ստորին
սահման, անընդհատություն, ածանցյալ
հասկացությունները մաթեմատիկական
անալիզում, սահմանային կետ, կոմպակ–
տություն՝ տոպոլոգիայում, անկախ փոր–
ձերի Հ.՝ հավանականությունների տեսու–
թյունում ևն: Հ–յան և շարքի զուգամիտու–
թյան գաղափարները ըստ էության հա–
մարժեք են և տարբերվում են միայն
ձևական առանձնահատկություններով:
«ՀԱՈԱՋ», քաղաքական, հասարակական
և գրական օրաթերթ: Լույս է տեսնում
1925-ից, Փարիզում: Խմբագիրներ՝ Շ. Մի–
սաքյան, Ա. Միսաքյան (1957-ից): Ունի
դաշնակցական ուղղություն և այդ դիրքե–
րից լուսաբանում է սփյուռքահայ, հատ–
կապես ֆրանսահայ կյանքի տարբեր իրա–
դարձությունները («Ձայներ գավառեն»,
«Դաղութե գաղութ» բաժիններ), կուսակ–
ցության Ֆրանսիայի և այլ գաղթավայ–
րերի կոմիտեների գործունեությունը: Մի–
ջազգային հարցերում պաշտպանում է իմ–
պերիալիստական պետությունների քա–
ղաքականությունը, զետեղում հակասո–
վետական, հակակոմունիստական հոդ–
վածներ ու նյութեր:
Նկարում` Հառիճ
ՀԱՌԻՃ (մինչև 1946-ը՝ Ղփչաղ), գյուղ Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հարավ–արևելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ: Հ–ում գործում է Արթիկի արտադրական կոմբինատի մասնաճյուղը (արտադրում է պեմզայի սալիկներ և մածուկ): Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, մսուր–մանկապարտեզ, պատմա–հնագիտական թանգարան, տուրիստական հանգրվան: Գյուղի հվ. կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12 հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի: Հնագիտական ուսումնասիրություններն սկսվել են 1966-ին: Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ. թ. ա. III հազարամյակից մինչև մ. թ. X դ. շերտեր: Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են ուղղանկյուն և քառանկյուն հիմքերով բնակարաններ՝ քարից պատրաստված կրակարաններով: Հայտնաբերվել են խեցեղեն, աշխատանքային գործիքներ, պերճանքի առարկաներ, որոնք որոշակի զուգահեռներ ունեն Հայկական լեռնաշխարհի մի շարք հուշարձաններից գտածոների հետ: Բնակատեղիի մոտ գտնվում է Հ–ի դամբարանադաշտը՝ մոտ 3 կմ2 տարածքով: Տեղ–տեղ զանազանվում են դամբարանների արմ–ից արլ. ձգվող շարքերը: Դամբարանները հիմնականում փորված են հողի, երբեմն՝ տուֆի մեջ, ծածկված մեծ մասամբ լավ մշակված և միմյանց կիպ ագուցված տուֆե սալերով: Դամբարանափոսերը տարբեր ձևերի են՝ ուղղանկյուն, օվալաձև, կլորավուն անկյուննե–