Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կամ պոլիպլոիդ մայրական անհատի քրո– մոսոմային հավաքի կեսը: Հ. զարգանում է գամետներից կամ ֆունկցիայով նրանց համարժեք բջիջնե– րից, առանց բեղմնավորության:

ՀԱՊՈՒՍԻ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Իոսրբերդի դաշտում: 1914-ին ուներ մոտ 3000 հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ և արհեստներով: Ուներ եկեղեցի և երկու դպրոց: Հ–ի հայերից մոտ 2800 հոգի զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ, Դեյր Էզ–Զոր անապատում: Փըրկ– վածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՋԱԹԻՆ, գյուղ Հայկական ՍԱՀ Ղա– վւանի շրջանում, Դեղիի աջ ափին, շըրջ– կենտրոնից 30 կմ հյուսիս–արևմուտք: ՝՝Հաջաթին Միավորված է Դեղիի կաթնաանասնապա– հական սովետական տնտեսությանը: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրա– դարան: Գյուղում պահպանվել են հին գերեզմանոց և եկեղեցու ավերակներ: ՀԱՋԻ ՀԱԲԻԲԼԻ, հայաբնակ գյուղ Մուսա լեռան հարավային ստորոտում, Անտիոք քաղաքից Մուսա լեռ տանող ճանապարհի եզրին: Շրջապատված է պտղատու ծառե– րի այգիներով, ունի գեղատեսիլ և առող– ջարար բնություն: 1913-ին ուներ 220, 1939-ին՝ 300 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին հիմնականում շերամապահությամբ, մետաքսագործությամբ, նաև հողագոր– ծությամբ, որմնադրությամբ: Կար եկե– ղեցի (Ա. Աստվածածին, հիմնադրման տա– րեթիվն անհայտ է) և դպրոց: Մուսա լեռան ինքնապաշտպանական կռիվների մաս– նակից յոթ գյուղերից մեկն էր : 1919–39-ին եղել է Սիրիայի կազմում: Աչե քսան դյւեաի սանչաքը Թուրքիային հանձնելուց հետո գյուղի բնակիչները հեռացան Լիբանանի Այնճար գյուղը: Այստեղից նրանց մեծ մասը 1946–47-ին տեղափոխվեց Սովե– տական Հայաստան և բնակություն հաս– տատեց Երևանում, Լենինականում ու էջմիածնում: Գյուղի պատմական հուշար– ձաններից էր Թալիլա (Թալայլու) վանքը, որը նաև ուխտատեղի էր: Պ. ՖիԱւսն ՀԱՋԻ–ՄՈՒՐԱԴ (XVIII դ. 90-ական թթ. վերջ – 1852), ցարական գաղութարար– ների և տեղական ֆեոդալների դեմ Դա– ղըստանի և Չեչնիայի լեռնականների ազատագրական շարժման ղեկավարնե– րից: 1834-ին մասնակցել է Համգաթբեկ իմամի դեմ դավադրությանը, որի մահից հետո դարձել է Ավարական խանության կառավարիչ: 1836-ին մեղադրվել է Շա– միչի հետ ունեցած գաղտնի կապերի մեջ և ձերբակալվել: Սակայն, փախչելով հա– րել է ապստամբ լեռնականներին, դարձել Շամի լի մերձավոր զինակիցներից: 1843-ից, երբ Ավարական խանությունը մտավ Շամիլի իմամության մեջ, Հ–Մ. դարձավ ավարական ցեղերի նաիբ (կա– ռավարիչ): Իմամության ներքին կյանքի և պատերազմավարության հարցերում Շամիլի հետ ունեցած տարակարծություն– ները, փառասիրությունը, ինչպես նաև ռազմ, մի շարք անհաջողությունների պատճառով Շամիլից ունեցած վախը Հ–Մ–ին ստիպեցին 1851-ի նոյեմբ. 23-ին փախչել Չեչնիա և անցնել ռուսների կող– մը: Բայց 1852-ին Հ–Մ. փախավ ռուսներից և սպանվեց փոխհրաձգության ժամանակ (Նուխիի մոտ): Տեղեկություններ կան, որ Հ–Մ. իր մյուրիդներով մի որոշ ժամանակ ապրել է Նուխիի գավառապետ Հովսեփ Ղորղանյանի տանը, որտեղից և նրա վեր– ջին օրերի մասին նյութեր է վերցրել Լ. Տոլստոյը իր «Հաջի Մուրադ»– պատմ– վածքի համար: Գրկ. Ht a k օ b B.H., HcTopnqecKHe pea- jihh «XaflHCH-MypaTa», «BonpocM hctophh», 1973, No 5.

ՀԱՋԻԲԵԿՈՎ Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի [5(17).9.1885, գ. Աղջաբեդի (Շուշիի մոտ)–23.11.1948, Բաքու], ադրբեջանցի սովետական կոմպոզիտոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, Ադրբեջանի ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրը: ՍՍՀՄ ժող. արտիստ (1938), Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս (1945): ՍՄԿԿ անդամ 1938-ից: Սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերությանը կից երաժշտական դասընթացներում (1911–12) և Պետերբուրգի կոնսերվատորիայում (1913–14): Հ–ի «Լեյլի և Մեջնուն» օպերայով (1907, բեմ.՝ 1908) սկըզբնավորվել է մուղամային օպերայի ժանրը: Գրել է ևս 5 մուղամային օպերա՝ «Շեյխ Սանան» (1909), «Ոուստամ և Զոհրաբ» (1910), «Շահ Աբբաս և Գուրշիդ բանու» (1912), «Ասլի և Քերիմ» (1912), «Գարուն և Լեյլա» (1915, չի բեմադրվել): Հ. նաև ադրբ. երաժշտական կոմեդիայի հիմնադիրն է՝ «Ամուսինը և կինը» (1909), «Սա չլինի, նա լինի» (1910, էկրանավորումը՝ 1958) և լայն ճանաչման արժանացած «Արշին սալ ալան» (1913, մի քանի անգամ էկրանավորվել է, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946): Սովետական իշխանության տարիներին Հ. նպաստել է հանրապետությունում երաժշտական կրթության զարգացմանը1 հիմնել է երաժշտական դպրոց (1922), 1938–48-ին եղել է Ադրբեջանի կոնսերվատորիայի (1949-ից՝ Հ–ի անվան) պրոֆեսոր և դիրեկտորը, կոմպոզիտորների միության նախագահը (1938-ից): 1926-ին կազմակերպել է ադրբ. առաջին բազմաձայն երգչախումբը, 1931-ին՝ նոտա կարդացող ժող. երաժիշտների նվագախումբ, 1936-ին՝ պետ. երգչախումբ, ստեղծել է ադրբ. առաջին մասսայական երգերը, կամերա–գործիքային երկեր ևն: 1945-ից գլխավորել է Ադրբ. ՍՍՀ ԳԱ ադրբ. արվեստի ԳՀԻ: Հ–ի ստեղծագործության բարձունքն է «Քյոռ օղլի» հերոսա–վիպական օպերան (1937, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941), որն առանձնանում է ժող. կերպարային–ինտոնացիոն կառուցվածքի և արտահայտչական դասական միջոցների միասնությամբ (Երևանում բեմադըրվել է 1942-ին): Նրա գրչին են պատկանում նաև հայրենասիրական երգեր, «Հայրենիք և ճակատ» կանտատը, «Սենսիզ» («Առանց քեզ») և «Սևգիլի ջանան» («Սիրուհի») ռոմանս գազելները (Նիզամու խոսքերով), «Ադրբեջանական ժող. երաժըշտության հիմունքները» տեսական աշխատությունը (1945): Հ. նաև Ադրբ. ՍՍՀ հիմնի երաժշտության (1945) ու գրական երկերի հեղինակ է:

Երկ. О музыкальном искусстве Азербайджана, Баку, 1966; Есәрләри, ҹ. 1–4, Бакы, 1964-68.

Գրկ. Касимов К., Узеир Гаджибеков, Баку, 1945; Корев С., Узеир Гаджибеков и его оперы, М., 1952; Абасова Э., Оперы и музыкальные комедии Узеира Гаджибекова, Баку, 1961; Сафарова З., Музыкально-эстетические взгляды Узеира Гаджибекова, м., 1973. Զ.Սաֆարովա

ՀԱՋԻԲՈԹ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառում: 1909-ին ուներ 8 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՋԻԵ ՋՆԴԻ Ջաուարի [ծն. 18.3.1908, գ. Յամանչաիր (Կարսի մարզում)], քուրդ սովետական բանագետ, գրականագետ, գրող, թարգմանիչ, մանկավարժ: Քրդա– կան գրականության հիմնադիրներից (Սո– վետական Հայաստանում): Բան. գիա. դ–ր (1964), պրոֆեսոր (1966), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1974): ՍՄԿԿ անդամ 1946-ից: 1930–1966-ին եղել է Հայաստա– նի գրողների միության քուրդ գրողների մասնաճյուղի նախագահը: 1933-ին ավար– տել է Երևանի համալսարանի բանասի– րական ֆակ–ը: Գրում է քրդերեն և հայերեն: Նրան է պատկանում մայրենի լեզվով առաջին «Քրդերենի քերականու– թյուն»^ (1936, պրոֆ. Ա. Խաչատրյանի հետ): Աշխատությունները հիմնականում վերաբերում են քրդական բանահյուսու– թյանը. «Կառ ու Քուլուկե Սլեմանե Սլիվի» (1941, հայերեն և քրդերեն), «Քրդական ֆոլկլոր» (1947, հայերեն), «Քյոռ օղլի» էպոսի քրդական պատումները» (1953, հայերեն և քրդերեն), «Մամե ու Զինե» (1956, հայերեն), «Քրդական էպիկական վիպերգեր» (1962, ռուսերեն), «Հայ և քուրդ ժողովուրդների բարեկամության արտացոլումը բանահյուսության մեջ (1965, հայերեն), «Ակնարկ Սովետական Հայաստանի քրդական գրականության» (1970, հայերեն), «Քրդական ժողովրդա–