մանրապրանքային և մասնավոր կապիտալիստական կացութաձևերի առկայությունն անխուսափելի է: Անցման շրջանում հնարավոր է նաև պետ. կապիտալիստական, իսկ առավել թույլ զարգացած երկրներում՝ նահապետական կացութաձևերի գոյությունը: ՍՍՀՄ–ում ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման շնորհիվ վերացավ էկոնոմիկայի բազմակացութաձևությունը, և հաստատվեց սոցիալիստական կացութաձևի անբաժան տիրապետություն: Կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանում Հայկ. ՍՍՀ էկոնոմիկայում պահպանվում էր երեք կացութաձև՝ սոցիալիստական, մանրապրանքային և մասնավոր կապիտալիստական, իսկ պետ. կապիտալիզմը դրսևորվեց շատ թույլ ձևով (Սևանի ձկնորսության, ջրաղացների շահագործման բնագավառներում):
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՄԱՑԻԱ, հասարակության պատմականորեն որոշակի տիպ, որը բնորոշվում է արտադրության եղանակով և, դրանով պայմանավորված, քաղաքական ու իրավական վերնաշենքով, հասարակական գիտակցության ձևերով: Հ–տ.ֆ. հասկացությունն առաջին անգամ մշակել է մարքսիզմը: Այն պատմության մատերիալիստական ըմբռնման անկյունաքարն է, նյութական բարիքների արտադրության, փոխանակության ու սպառման պրոցեսում մարդկանց հասարակական հարաբերությունների ընթացքի ու զարգացման պարզաբանման բանալին: Հ–տ. ֆ. հնարավորություն է տալիս հասարակությունն իր զարգացման յուրաքանչյուր փուլում դիտել իբրև միասնական սոցիալական օրգանիզմ, որը ներառնում է հասարակական բոլոր երևույթներն իրենց օրգանական միասնության ու փոխներգործության մեջ: Մարդկությանը հայտնի է միմյանց հաջորդափոխ հինգ Հ–տ. ֆ.՝ նախնադարյան–համայնական, ստրկատիրական, ֆեոդալական, կապիտալիստական, կոմունիստական: Դրանցից յուրաքանչյուրն ունի ծագման ու զարգացման իր հատուկ օրենքները, միաժամանակ, յուրաքանչյուր ֆորմացիայում գործում են ընդհանուր օրենքներ, որոնցով դրանք միանում և կազմում են համաշխարհային պատմության միասնական պրոցեսը: Որևէ կոնկրետ Հ–տ. ֆ–ի հիմքը դրան յուրահատուկ նյութական բարիքների արտադրության եղանակն է՝ արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միասնությունը: Հ–տ. ֆ–ի զարգացումն արտահայտվում է նրա փուլերի հաջորդափոխման, առավել բարձր փուլի անցման մեջ (օրինակ, մինչմոնոպոլիստական կապիտալիզմից՝ իմպերիալիզմին, սոցիալիզմից՝ կոմունիզմին): Անցումը մի ֆորմացիայից մյուսին տեղի է ունենում նախորդ Հ–տ. ֆ–ի զարգացման ու հասունացման, նորի կողմից հնի բացասման, նորի զարգացման ու հասունացման բազայի վրա հաջորդ ֆորմացիայի ձևավորման ուղիով, դասակարգային սուր պայքարում: Ֆորմացիաների հաջորդափոխման տնտ. հիմքը արտադրողական ուժերի զարգացումն է: Դրանք հասունացման որոշակի փուլում հակադրվում են հին արտադրական հարաբերություններին, և արտադրության հին եղանակը նորով փոխարինելու անհրաժեշտություն է առաջանում: Այն իրականացվում է արտադրողական ուժերի բնույթին արտադրական հարաբերությունների համապատասխանության օրենքի գործողությանը համապատասխան, սոցիալական հեղափոխության միջոցով: Ստրկատիրական, ֆեոդալական և կապիտալիստական Հ–տ. ֆ–ների տնտ. հիմքը, բազիսը հակամարտ է, հիմնված է արտադրության միջոցների մասնավոր սեփականության, մարդու կողմից մարդու շահագործման հարաբերությունների վրա: Դա դասակարգային հակամարտություններ է ծնում նյութական ու հոգևոր կյանքի բոլոր բնագավառներում: Կոմունիստական Հ–տ. ֆ. զերծ է հակամարտ հակասություններից, իսկ նրա զարգացման ընթացքում արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միջև ծագող հակասությունները հարթվում են վերջինները կաւոարելագործելու ուղիով: Սովետական հասարակարգում սոցիալիզմը՝ կոմունիստական Հ–տ. ֆ–ի առաջին փուլը, հաղթանակել է լիովին ու վերջնականապես, իսկ 1960-ական թթ. անցում է կատարվել սոցիալիզմի հասուն փուլին՝ զարգացած սոցիալիստական հասարակարգին՝.
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ, արտադրության հասարակայնորեն նորմալ պայմաններում (տեխնիկայի, աշխատանքի ինտենսիվության ու աշխատողների հմտության միջին մակարդակ) ապրանքի արտադրության վրա ծախսված ժամանակ: Որոշում է ապրանքի արժեքի մեծությունը, հակադարձ համեմատական է աշխատանքի արտադրողականության (տես Արտադրողականություն աշխատանքի) մակարդակին: Ապրանքների փոխանակությունն իրականացվում է դրանց արտադրության վրա ծախսված Հ. ա. ա–ների (արժեքների) հարաբերակցության հիման վրա: Արտադրամիջոցների մասնավոր սեփականության պայմաններում ըստ Հ. ա. ա–ի ապրանքները համեմատվում են տարերայնորեն, շուկայական հարաբերությունների միջոցով: Այն կապիտալիստները, որոնց ձեռնարկություններում արդյունքի ստեղծման անհատական աշխատաժամանակն ավելի ցածր է, քան Հ. ա. ա., ստանում են լրացուցիչ շահույթ, հակառակ դեպքում՝ վնասներ կրում (կամ սնանկանում են) և անհրաժեշտաբար, կատարելագործում են արտադրության տեխնիկան: Հետևաբար, կապիտալիզմի օրոք անհատական և Հ. ա. ա. անհաշտ, հակամարտ հակասության մեջ են:
Սոցիալիզմի պայմաններում Հ. ա. ա–ի մեծությունը կարգավորվում է պետության պլանային ներգործությամբ: Հասարակական աշխատանքի արտադրողականության անշեղ աճի շնորհիվ Հ. ա. ա. աստիճանաբար և պլանաչափորեն կրճատվում է: Դա համապատասխանում է բոլոր աշխատավորների կենսական շահերին, արտահայտվում արտադրողական ուժերի տեղաբաշխման կատարելագործման, ժողովրդատնտ. համամասնությունների պլանաչափ սահմանման, աշխատանքի նորմավորման, աշխատանքային ու նյութական ծախսումների կրճատման մեջ: Սոցիալիզմի օրոք հակասությունն անհատական և Հ. ա. ա–ի միջև հակամարտ բնույթ չի կրում և պլանային ձևով վերացվում է. այն ձեռնարկություններում, ուր անհատական աշխատաժամանակը Հ. ա. ա–ից բարձր է, առաջավոր տեխնիկայի ներդրման, արտադրության և աշխատանքի լավագույն կազմակերպման ուղիով աշխատանքի արտադրողականությունը բարձրացվում և հասցվում է Հ. ա. ա–ի մակարդակին:
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔ, 1. արտադրության ճյուղերի միջև ըստ հասարակական պահանջմունքների չափերի և կառուցվածքի բաշխված աշխատանք: Կապիտալիզմի պայմաններում արտադրության ճյուղերի միջև հասարակական աշխատանքը բաշխվում է տարերայնորեն, շուկայում ապրանքների առաջարկի և պահանջարկի փոփոխման հետևանքով ապրանքների գներն իրենց արժեքների համեմատ տատանվում՝ բարձրանում կամ իջնում են: Այդ պատճառով հասարակական աշխատանքն անընդհատ վերաբաշխվում է հօգուտ արտադրության այն ճյուղերի, որտեղ արտադրված ապրանքները տվյալ ժամանակաշրջանում իրենց արժեքներից բարձր գներով են իրացվում: Հ. ա. ա–ի ձևավորման այս պրոցեսը իրենով բնորոշում է կապիտալիստական արտադրության մեջ արժեքի օրենքի կարգավորող դերը: Սոցիալիստական հասարակարգում ժողտնտեսության ճյուղերի միջև հասարակական աշխատանքի բաշխումն ընթանում է նախապես մշակված պլանով: Հ. ա. ա. ձևավորվում է ժողովրդական տնտեսության պլանաչափ համամասն զարգացման օրենքի պահանջներին համապատասխան: Սոցիալիստական հասարակությունն իր տրամադրության տակ եղած նյութական ու աշխատանքային ռեսուրսները ժողտնտեսության ճյուղերի միջև բաշխում է հաշվի առնելով ոչ միայն հասարակական պահանջմունքները, այլև արտադրության տվյալ ճյուղի ձեռնարկություններում արտադրողական ուժերի զարգացման մակարդակը: 2. Արտադրության հասարակայնորեն նորմալ պայմաններում որևէ ապրանքի պատրաստման վրա ծախսված աշխատանք: Տես Հասարակայնորեն անհրաժեշտ աշխատաժամանակ: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱձԱ, յուրաքանչյուր հասարակական–տնտեսական ֆորմացիային բնորոշ աշխատանքի նյութական գործոնների՝ արտադրության միջոցների ամբողջություն: Հ. ն. բ–ի զարգացման մեջ առաջատարն արտադրության գործիքներն են: Դրանց կատարելագործումն ազդում է աշխատանքի առարկաների կազմի վրա, իսկ վերջիններիս օգտագործման փորձի կուտակումը էապես փոխազդում է արտադրության գործիքների և ամբողջ արտադրության զարգացման վրա: Հ. ն. բ. զարգանում է հասարակության հիմնական արտադրողական ուժի՝ արտադրության: