Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

ՓոՓոխություններն արտացոլող Հ. հ.՝ դինամիկ: Քանի դեռ Հ. հ–ի փոփոխությունը չի շոշափում տվյալ հասարակական, ֆորմացիայի հիմքերը՝ սեփականության տիրապետող ձևերը, այն կրում է էվոլյուցիոն բնույթ, հակառակ դեպքում ստանում է հեղափոխական բնույթ: Կապիտալիստական (նաև ստրկատիրական, ֆեոդալական) հասարակարգում նյութական Հ. հ. ունեն հակամարտ բնույթ, մարդկանց ռեալ հարաբերությունները դրսեվորվում են իրերի հարաբերությունների ձևով: Հակամարտ Հ. հ. վերանում են սոցիալիստական հեղափոխության ընթացքում: Սոցիալիզմը հաստատում է որակապես նոր, գիտակցաբար, պլանաչափորեն զարգացող Հ. հ., որոնք անընդհատ կատարելագործվում են և աստիճանաբար վերածվում կոմունիստականի:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԵՂԱԴՐՈՂ. սովետական քրեական դատավարությունում հասարակական կազմակերպության (աշխատավորական կոլեկտիվի) ներկայացուցիչ, որը տվյալ կազմակերպության (կոլեկտիվի) հանձնարարությամբ դատական քննությանը մասնակցում է որպես մեղադրող: Հ. մ. դատավարության ինքնուրույն մասնակից է, ունի ընդարձակ դատավարական իրավունքներ: Տես նաև Հասարակական պաշտպան:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆ, սովետական քրեական դատավարությունում հասարակական կազմակերպության (աշխատավորական կոլեկտիվի) ներկայացուցիչ, որը տվյալ կազմակերպության (կոլեկտիվի) հանձնարարությամբ մասնակցում է դատական քննությանը և կատարում պաշտպանի (տես Փաստաբան) խնդիրներ: Հ. պ. դատավարության ինքնուրույն մասնակից է, օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից: Հ. պ. կարող է մասնակցել դատավարությանը, անկախ պաշտպանյալի ցանկություններից: Սակայն եթե հանցանքի ծանրության մասին հաղորդված տվյալները ճիշտ չեն, Հ. պ–ին իրավունք է տրված հրաժարվել պաշտպանությունից: Հ. պ–ի մասնակցությունը նպաստում է գործի բազմակողմանի քննությանը, բարձրացնում դատավարության դաստիարակչական նշանակությունը: Սովետական դատավարության հետագա դեմոկրատացման ձևերից է:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐՍԱՎԱՆՔ, ՍՍՀՄ–ում քրեական օրենսդրությամբ նախատեսված պատժատեսակ, ինչպես նաև անչափահասների գործերով հանձնաժողովի, ընկերական դատարանի և ժողովրդական վերահսկողության մարմինների կողմից կիրառվող ներգործության միջոց: Որպես պատիժ արտահայտվում է դատարանում մեղադրյալին հրապարակորեն պարսավելու եղանակով, անհրաժեշտության դեպքում, իրազեկ դարձնելով հասարակությանը՝ մամուլի միջոցով կամ այլ կերպ: Հ. պ. հիմնականում ունի դաստիարակչական բնույթ, սակայն դատարանի վճռով Հ. պ. ստացած անձը համարվում է դատապարտված, որը կարող է մարվել դատավճիռը օրինական ուժ ստանալու պահից մեկ տարվա ընթացքում:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ, ժողովրդական տնտեսության ճյուղ, որն արտադրում և իրացնում է պատրաստի կերակուրն ու սպասարկում սպսաողներին: ՍՍՀՄ–ում Հ. ս–ի ձեռնարկությունները (ֆաբրիկախոհանոցներ, ճաշարաններ, ռեստորաններ, թեյարաններ, սրճարաններ ևն) ընդգրկված են պետ. առևտրի կամ սպառողական կոոպերացիայի կազմակերպություններում: Դրանց մի մասը սպառողներին սպասարկում է աշխատանքի և ուսման վայրերում՝ գերազանցապես արտոնյալ պայմաններով (ցածր գներով): 1978-ին ՍՍՀՄ–ում գործում էր Հ. ս–ի 292,1 հզ. ձեռնարկություն (1940-ին՝ 87,6 հզ.): Դրանց ապրանքաշրջանառությունը 1940–78-ին ավելացել է մոտ 6, սպասարկման տեղերի թիվը՝ 7, աշխատողների թիվը՝ 3 անգամ: Հ. ս–ի զարգացումն ընթանում է մեքենայացված ձեռնարկությունների կառուցման, դրանք կիսաֆաբրիկատներով, պատրաստի ուտեստներով, պահածոյացված և սառեցված պատրաստի արտադրանքով ապահովելու ուղիով: ճյուղի համար մասնագետներ են պատրաստում հատուկ բուհերը, տեխնիկումներն ու ուսումնարանները; Ռացիոնալ սննդի գիտ. մշակման հարցերով զբաղվում է ՍՍՀՄ ԲԳԱ սննդի ինստ–ը, էկոնոմիկայի կազմակերպմամբ՝ Հ. ս–ի ԳՀԻ–ն: ՀՍՍՀ–ում Հ. ս. ժողտնտեսության զարգացած ճյուղերից է: 1976-ին գործում էր 21,9 հզ. աշխատողով 3801 ձեռնարկություն (1940-ին՝ 2,0 հզ. և 562), որոնցից 3-ը ֆաբրիկա-խոհանոցներ են, 1738-ը՝ ճաշարաններ, ռեստորաններ և թեյարաններ, 2060-ը՝ խորտկարաններ և բուֆետներ: Դրանց 67,2%–ը սպասարկում է քաղաքային, իսկ 32,8%–ը՝ գյուղական բնակչությանը: 1940–1978-ին Հ. ս–ի մանրածախ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 10,1 անգամ, կազմել 186,1 մլն ռ.:

Հ. Առաքելյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, հանցագործության էական հատկանիշ: Սովետական քրեական օրենսդրությամբ Հ. վ. հասարակական հարաբերությունների դեմ ուղղված քրեական իրավունքով պատժելի արարք է: Քանի որ սոցիալիստական պետություններում հանցավոր ոտնձգությունը ուղղված է այնպիսի հարաբերությունների դեմ, որի պահպանմամբ շահագրգռված է ամբողջ ժողովուրդը, արարքը վտանգավոր է ամբողջ հասարակության համար: Հ. վ–յան աստիճանը, ուստի և պատժի խստությունը, որոշվում է ըստ սուբյեկտի (ռեցիդիվիստ, պաշտոնատար անձ ևն), օբյեկտի (սոցիալիստական, անձնական սեփականություն ևն), դիտավորության (ուղղակի դիտավորություն, անուղղակի դիտավորություն, անզգուշություն), շարժառիթի (անձնական հարստացման նպատակ ևն) և այլ հատկանիշների: Հ. վ–յան աստիճանը, կախված իրադրությունից և ժամանակից, կարող է փոխվել:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (Le Comite de solut public), Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Յակոբինյան դիկտատուրայի ղեկավար մարմին: Ստեղծվել է 1793-ի ապրիլի 6-ին: Նրան հանձնարարված էր հետևել մինիստրների գործունեությանը, արտակարգ պարագաներում ձեռնարկել պաշտպանական միջոցներ ներքին ու արտաքին թշնամիների դեմ: Ընտրում էր Կոնվենտը: 1793-ի հուլիսի 27-ին կոմիտեի կազմում ընտրվեց Մ. Ռոբեսպիերը, որը դարձավ Հ. փ. կ–ի փաստական ղեկավարը: Կոմիտեն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի պետ. և քաղ. գործունեության բոլոր բնագավառները, իրեն ենթարկեց պետ. իշխանության, այդ թվում ռազմ, մարմինները, դարձավ ներքին և արտաքին հակահեղափոխության դեմ ժող. ուժերը կազմակերպող հեղաՓոխական ամենագործուն և հզոր կենտրոն: Յակոբինյան դիկտատուրայի ճգնաժամը և Հ. փ. կ–ում ներքին տարաձայնությունները, որոնք ի հայտ եկան 1794-ի գարնանը, հունիսին վերաճեցին բացահայտ պայքարի Մ. Ռոբեսպիերի և նրա հակառակորդների միջև: Տերմիդորյան հակահեղափոխական հեղաշրջումից (1794-ի հուլիս) հետո Հ. փ. կ. զրկվեց նախկին իրավունքներից և կորցրեց իր նշանակությունը: 1795-ի հոկտ. 26-ին <111 տարվա սահմանադրության‹› ընդունմամբ դադարեց գոյություն ունենալուց:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՏՆՏԵԱԱԿԱՆ ԿԱՏՈՒԹԱՁԵՎ, էկոնոմիկայի սեկտոր, տնտեսության տիպ, որի հիմքում արտադրության միջոցների սեփականության որոշակի ձևն է և դրան համապատասխանող արտադրական–տնտեսական հարաբերությունները: Յուրաքանչյուր հասարակական–տնտեսական ֆորմացիայում կարող են գոյություն ունենալ մեկ կամ մի քանի Հ–տ. կ.: Այսպես, ստրկատիրության ծաղկման շրջանում, անգամ միևնույն պետության մեջ, որոշ ցեղերի մոտ պահպանվում էին նախնադարյան–համայնական հարաբերությունները՝ զարգացման տարբեր աստիճաններում: Ֆեոդալիզմի ժամանակ պահպանվեցին և՛ ստրկատիրական, և՛նախնադարյան, իսկ կապիտալիստական հարաբերությունների տիրապետության շրջանում՝ մինչկապիտալիստական ֆորմացիաներին յուրահատուկ գրեթե բոլոր Հ–տ. կ–երը: Բազմակացութաձև հասարակարգերում կացութաձևերից որևէ մեկը, որպես կարգ, տիրապեւոող է, գերակշռող: Միավորելով և իրեն ենթարկելով մնացած բոլոր Հ–տ. կ–երը՝ այն որոշում է հասարակարգի սոցիալ–տնտ. բնույթը, դառնում նրա հիմքը, հենարանը: Միաժամանակ, մինչսոցիալիստական ֆորմացիաների ընդերքում տիրապետող կացութաձևին զուգահեռ, տարերայնորեն ծագում և զարգանում են հասարակական–տնտ. նոր ֆորմացիայի սաղմերը հանդիսացող կացութաձևերը: Սակայն սոցիալիստական կացութաձևը, որպես տնտ. հարաբերությունների ամբողջական համակարգ, չի կարող ծագել կապիտալիզմի ընդերքում, այն առաջանում է սոցիալիստական հեղափոխության հաղթանակի հետևանքով, արտադրության միջոցները հանրայնացնելու ուղիով: Այդ պատճառով կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանի (տես Անցման ժամանակաշրջան կապիտաւիզմից սոցիալիզմին) էկոնոմիկային բնորոշ է բազմակացութաձևությունը: Դրանց թիվը պայմանավորված է տվյալ երկրի զարգացման առանձնահատկություններով, բայց սոցիալիստական,