Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կություն են հաստատել տարբեր երկըր– ներում:

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ, կապի– տալիզմի պայմաններում՝ աշխատօրվա այն մասը, որի ընթացքում բանվորը հա– վեչյաւ աշխատանքով հավեչյաչ արժեք է ւււոեղծում: Ավելի շատ հավելյալ արժեք ստանալու նպատակով կապիտալիստները ձգտում են անհրաժեշտ աշխատաժամա– նակի սահմաններից դուրս աշխատօրը բա– ցարձակ երկարացնելու և անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու ուղինե– րով ավելացնել Հ. ա.: Այդ երկու ուղի– ներն էլ բարձրացնում են բանվորների շահագործման աստիճանը, սրում կապի– տալիստական հասարակարգի դասակար– գային պայքարը: Սոցիալիզմի օրոք Հ. ա–ի ընթացքում սոցիալիստական արտադրու– թյան աշխատողը նյութական բարիքներ է ստեղծում հասարակական պահանջ– մունքները բավարարելու և արտադրու– թյունն ընդլայնելու համար, և՝ անհրա– ժեշտ, ե՝ Հ. ա. նպատակաուղղված են աշխատավորության կենսամակարդակի բարձրացմանը:

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՇՒԱՏԱՆՔ, աշխատանք, որ նյութական արտադրության ոլորտի աշ– խատողները հավեչյաւ աշխատաժամա– նակի ընթացքում ծախսում են հավեչյաչ արդյունք ստեղծելու համար: Հ. ա., որ– պես այդպիսին, հանդես եկավ արտադրո– ղական ուժերի զարգացման այն աստի– ճանում, երբ հնարավորություն ստեղծվեց ավելի շատ արտադրանք թողարկել, քան անհրաժեշտ էր աշխատողի և նրա ըն– տանիքի գոյությունը պահպանելու հա– մար: Ստրկատիրական հասարակարգում ստրուկի ամբողջ աշխատանքը պատկա– նում էր տիրոջը: Ֆեոդալիզմի ժամանակ աշխատանքի բաժանումն անհրաժեշտի և հավելյալի աոավել ցայտուն էր, քանի որ գյուղացին աշխատաժամանակի մի մասը ծախսում էր իր, իսկ մյուսը՝ ֆեո– դալի տնտեսությունում (կոռ) կամ իր աշ– խատանքի մի մասն անհատույց նրան էր տալիս բահրայի և դրամական ռենտայի ձևով: Կապիտալիզմի օրոք աշխատավար– ձը քողարկում է այդ բաժանումը, և ամբողջ աշխատանքն արտաքուստ թվում է վար– ձատրված: Իրականում աշխատավարձով փոխհատուցվում է աշխատուժի արժեքը կամ անհրաժեշտ աշխատանքը, իսկ Հ. ա. յուրացնում է կապիտալիստը: Շահառու– թյան նպատակով կապիտալիստը ձգտում է անընդհատ ավելացնել Հ. ա., կրճատել անհրաժեշտ աշխատանքի ժամանակը, որի հետևանքով աճում է հավելյալ արժե– քի նորման և մասսան, բարձրանում վար– ձու աշխատանքի շահագործման աստի– ճանը: Սոցիալիզմի պայմաններում Հ. ա–ի սոցիալ–տնտ. բնույթը որակապես այլ է. դա աշխատանք է, որ ծախսվում է հասա– րակության պահանջմունքների բավարար– մանն ուղղված նյութական բարիքների արտադրության համար, շահագործման հարաբերություններ չի արտահայտում և օգտագործվում է՝ ելնելով աշխատավոր– ների շահերից:

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ, նյութական ար– տադրության ոլորտում անհրաժեշտ ար– դյունքից դուրս անմիջական արտադրող– ների ստեղծած արդյունքը: Ստեղծվում է հավեչյաչ աշխատաժամանակի ընթաց– քում, հավեչյաւ աշխատանքով: Շահա– գործողական ֆորմացիաներում այն ան– հատույց յուրացնում են իշխող դասակար– գերը: Հ. ա–ի արտադրությունը նախնա– դարյան հասարակարգում կրել է պատա– հական բնույթ և կանոնավոր է դարձել արտադրողական ուժերի զարգացման որո– շակի շրջանում: Ստրկատիրական և ֆեո– դալական հասարակարգերում Հ. ա–ի ստեղծումն ու յուրացումը հիմնվել են արտատնտ. հարկադրանքի վրա: Կապի– տալիզմի օրոք այն հավեչյաւ արժեքի նյութական կրողն է և արտացոլում է բուրժուազիայի և պրոլետարիատի դասա– կարգային շահերի հակամարտ հակասու– թյունը: Սոցիալիզմի պայմաններում որակապես փոխվում է Հ. ա–ի սոցիալ–տնտ. բովան– դակությունը, վերածվում է սոցիալիստա– կան կուտակման, երկրի պաշտպանու– նակության ամրապնդման, պետ. ապա– րատի և ոչ արտադրական ոլորտի պահ– պանման աղբյուրի, ծառայում ամբողջ հա– սարակության պահանջմունքների բավա– րարմանը: Հ. ա–ի հաշվին մասամբ ձևա– վորվում են սպառման հասարակական ֆոնդերը: Բաշխման ընթացքում Հ. ա–ի մի մասը մնում է պետ. և կոոպերատիվ– կոլտնտեսային ձեռնարկությունների տրամադրության տակ՝ որպես շահույթ կամ զուտ եկամուտ, մյուս մասը տարբեր ձևերով անցնում է հասարակությանը՝ որպես սոցիալիստական հասարակու– թյան կենտրոնացված զուտ եկամուտ:

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ, վարձու բանվորի աշխատանքով իր աշխատուժի արժեքից ավելի ստեղծած արժեք, որն անհատույց յուրացնում է կապիտալիստը: «…Հավել– յալ արժեքի արտադրությունը կամ հավել– յալ աշխատանք կորզելը կապիտալիս– տական արտադրության սպեցիֆիկ բո– վանդակությունն ու նպատակն է…» (Սարքս Կ., Կապիտալ, հ. 1, էջ 313, 1954), կանխորոշում է արտադրողա– կան ուժերի ու արտադրական հարաբե– րությունների զարգացման ուղղություն– ներն ու տեմպերը: Այն արտացոլում է ոչ միայն բուրժուազիայի ու վարձու բանվոր– ների, այլև բուրժուազիայի տարբեր խըմ– բերի՝ արդյունաբերողների, առևտրական– ների, բանկատերերի, նաև դրանց ու հողասեփականատերերի տնտ. հարաբե– րությունները: Հ. ա–ի տեսությունը բացա– հայտել և գիտականորեն հիմնավորել է Կ. Մարքսը՝ «Կապիտալ»–ում ու մյուս աշ– խատություններում: Վ. Ի. Լենինն այն անվանել է Մարքսի տնտեսագիտական ուսմունքի անկյունաքար: Հ. ա–ի արտադրության նախադրյալը հասարակության զարգացման որոշակի փուլում աշխատուժի վերածումն է ապ– րանքի: Արտադրություն կազմակերպելիս կապիտալիստը արտադրամիջոցներ և աշ– խատուժ գնելու համար ծախսում է որոշ քանակությամբ դրամ, հետապնդելով միայն մի նպատակ՝ ստանալ իր կանխա– վճար ած դրամից ավելի մեծ արժեք՝ Հ. ա.: Վերջինը չի կարող անհամարժեք փոխա– նակության արդյունք լինել, քանի որ ապրանքների առուծախն իրականացվում է արժեքի օրենքի հիման վրա: Հ. ա–ի աղբյուր չեն կարող լինել նաև արտադրա– միջոցները (հաստատուն կապիտաչ), որովհետև դրանք չեն ստեղծում նոր ար– ժեք, այլ միայն իրենց արժեքը Փոխանցում են նորաստեղծ արդյունքին: Կապիտա– լիստն աշխատուժը գնում է այնպիսի ար– ժեքով, որը որոշվում է այդ արժեքի վե– րարտադրության համար հասարակայնո– րեն անհրաժեշտ աշխատաժամանակի քա– նակով: Նա ձեռք է բերում աշխատուժ– ապրանքի սպառողական արժեքը, որն ունի առանձնահատկություն՝ սպառման (աշխատանքի) պրոցեսում նոր, իր արժե– քից մեծ արժեք ստեղծելու ունակություն: Հետևաբար, Հ. ա–ի միակ աղբյուրը վար– ձու բանվորի աշխատանքն է: Հ. ա., Մարքսի բնորոշմամբ, արտադրության պրոցեսում կենդանի աշխատանքով ստեղծված և աշխատավարձի ձևով բան– վորին վճարված արժեքների տարբերու– թյունն է: Այն հանդես է գալիս շահույթի ձևով, որն իրացման և բաշխման պրոցե– սում ընդունում է ձեռնարկուական եկա– մըտի, տոկոսի, հողային ռենտայի տեսք: Դրանք ունեն յուրահատկություններ, իսկ ընդհանուր կողմը ստացման աղբյուրն է՝ բանվորների չվարձատրված աշխատան– քը: Հ. ա–ի արտադրությունն անսահման ավելացնելու ձգտումով կապիտալիստ– ները տարբեր եղանակներով ուժեղաց– նում են վարձու աշխատանքի շահագոր– ծումը: Այդ եղանակներին համապատաս– խանում են Հ. ա–ի արտադրության երկու ձև՝ բացարձակ և հարաբերական: Բ ա– ց ա ր ձ ա կ Հ. ա. ստացվում է անհրա– ժեշտ աշխատաժամանակից դուրս աշ– խատօրվա երկարացման, աշխատանքի չարունության բարձրացման միջոցով: Բայց աշխատօրն ունի իր ֆիզիկական և սոցիալական սահմանները, և բանվոր դասակարգի կազմակերպված պայքարով, օրենսդրական ճանապարհով այն կար– գավորվում է: Հ. ա–ի ավելացման մյուս եղանակը կապված է հասարակական աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացման հետևանքով անհրաժեշտ աշ– խատաժամանակի կրճատման ու հավել– յալի ՚ երկարացման (աշխատօրվա սահ– մանները մնում են անփոփոխ), այսինքն՝ աշխատուժի արժեքի իջեցման հետ: Այս եղանակին համապատասխանում է Հա՝ րաբերական Հ. ա.: Վերջինի տա– րատեսակն է հավեչադիր հավեչյաչ ար– ժեքը: Կապիտալիզմի զարգացմամբ Հ. ա–ի նորման (m/) անընդհատ աճում է: Այն որոշվում է Հ. ա–ի մասսայի (ա) և փոփո– խուն կապիտալի (v) կամ հավելյալ և անհրաժեշտ աշխատաժամանակների հա– րաբերությամբ՝ արտահայտված տոկոս– ներով. mr=-^-.100: Հ. ա–ի նորման ար– ՛v տացոլում է բանվոր դասակարգի շահա– գործման աստիճանը, մասսան՝ Հ. ա–ի բացարձակ մեծությունը, և հավասար է կանխավճարված փովւոխուն կապիտալի ու Հ. ա–ի նորմայի արտադրյալին. m= = v.mr: Հ. ա–ի նորմայի աճին հակազդում են՝ բանվոր դասակարգի պայքարը, աշ– խատուժի արժեքի բարձրացումը, երկու