Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վել աշխատատար աշխատանքները կա– տարել տարրերի պատրաստման բարձր արտադրողականություն ունեցող սարքա– վորումներով հագեցված արդ. ձեռնար– կություններում: Շինհրապարակում Հ. կ–ի մոնտաժումը, ինչպես նաև դրանց Փոխա– դրման ժամանակ բեռնման–բեռնաթավւ– ման աշխատանքներն իրականացվում են մոնտաժման մեխանիզմներով (ամբար– ձիչներ, բեռնիչներ)՝ ձեռքի աշխատանքի նվազագույն ծախսումներով, որոնք ապա– հովում են շինարարության աշխատատա– րության և արժեքի զգալի նվազում, շեն– քերի և կառույցների կառուցման ժամկետ– ների կրճատում, աշխատանքների որակի բարձրացում: Պատրաստի տարրերից հա– վաքվող կոնստրուկցիաները համապա– տասխան միացոսՐևերի դեպքում կարող են լինել հավաքով ի–ք ա ն դ ո վ ի, որը բավական արդյունավետ է տարբեր նշա– նակության ժամանակավոր կառույցներ կառուցելիս, հատկապես դժվարամատ– չելի շրջաններում: Հ. կ–ից ՍԱՀՄ–ում առա– վել տարածված է հավաքովի երկաթբետո– նե կոնստրուկցիաների և շինվածքների արտադրությունը: Տես նաև Պողպատե կոնստրուկցիաներ, Փայտե կոնստրուկ– ցիաներ:

ՀԱՎԱՔՉՈՒԹՅՈՒՆ, մարդու տնտեսական գործունեության նախնական ձևերից մեկը՝ սննդի և դեղամիջոցների (վայրի բույսեր, արմատներ, պտուղներ, թռչունների ձվեր, մեղր, երբեմն՝ միջատներ, զեռուններ ևն) հավաքելը: Նախնադարյան հասարակար– գում (հատկապես քարի դարում) որսոր– դության և ձկնորսության հետ միասին եղել է բնության պատրաստի արդյունք– ների յուրացման տնտեսաձև և, նախորդե– լով անասնապահական, երկրագործական տնտեսությանը, հիմք է ծառայել մարդու արտադրական գործունեության առաջաց– ման համար: Հ–յամբ զբաղվել են կանայք, մասամբ՝ նաև երեխաները: Հ–յան համար օգտագործվել են փորող և կտրող, սկըզ– բում՝ քարե, Փայտե, այնուհետև՝ մետաղե պարզունակ գործիքներ (բհիրներ, բրիչ– ներ, շեղբեր, դանակներ, կանգեռհան ևն), որոնք հետագայում դարձել են բրիչային երկրագործության հիմնական արտադրա– միջոցները: Բուսական սննդի հավաքու– մը երբեմն ընդունել է բարդ ձևեր, որոշ ցեղեր անձրևային սեզոնից առաջ այրել են խոտը, ոռոգել հողը՝ վայրի բույսերն առավել փարթամ աճեցնելու համար: Շատ ժողովուրդների համար, նույնիսկ զար– գացած երկրագործության և անասնապա– հության պայմաններում, հավաքումը ունի կարևոր տնտ. նշանակություն [բրնձի հա– վաքումը Մեծ լճերի (Հյուսիսային Ամերի– կա) շրջակայքի հնդկացիների մեջ ևն]: Հարավային Ամերիկայի արևադարձային շրջանների որոշ ցեղերի, Ավստրալիայի բնիկների մի մասի մեջ Հ. այժմ էլ կազմում է տնտեսության հիմքը: Հայաստանում վայրի բանջարեղենի (շուշան, սիբեխ, ավելուկ, ժախ, սունկ ևն) և պտուղների հավաքումը այժմ էլ կիրառվում է իբրև տնտեսության օժանդակ ճյուղ: Վ, Րդոյան

ՀԱՎԵԼԱԴԻՐ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ, ապ– րանքի հասարակական արժեքի և կապի– տալիստական որոշ ձեռնարկություննե– րում դրա համեմատաբար ցածր անհա– տական արժեքի տարբերություն, հարա– բերական հավելյալ արժեքի տարատե– սակ: Հավելադիր, ավելցուկային է, որով– հետև ձեռնարկատերերը բացի դրանից ստանում են նաև սովորական հավեւյաւ արժեք: Հ. հ. ա. կապված չէ աշխատուժի արժեքի իջեցման հետ: Նրա աղբյուրը տվյալ ճյուղում աշխատանքի միջին ար– տադրողականության համեմատ տեխնի– կապես կատարելագործված ձեռնարկու– թյուններում աշխատանքի առավել բարձր արտադրողականությունն է: Դրա հետե– վանքով ապրանքի հասարակական և ան– հատական արժեքների միջև առաջացած տարբերությունը, Հ. հ. ա–ի ձևով, իրաց– վում է շուկայում, ուր ապրանքի գինը սահմանվում է նրա հասարակական ար– ժեքին համապատասխան: Հ. հ. ա. ունի ժամանակավոր բնույթ, քանի որ արտա– դրության տեխնիկայի ու տեխնոլոգիայի կատարելագործման շնորհիվ աշխատան– քի արտադրողականությունը բարձրանում է նաև նույն ճյուղի մյուս ձեռնարկություն– ներում, ապա ապրանքի հասարակական արժեքն աստիճանաբար իջնում ու հա– վասարվում է անհատականին: Բայց Հ. հ. ա. չի վերանում, այլ մի կապիտալիստից փոխանցվում է մյուսին: Այն ստանալու ձգտումը և մրցակցային պայքարը ստի– պում են որևէ ձեռնարկատիրոջ կիրառել տեխ. ու կազմակերպական նորույթներ, որի հետևանքով ապրանքի անհատական արժեքը հասարակականի համեմատ նո– րից կրճատվում է: Հետևաբար Հ. հ. ա–ի ստացումը կապիտալիստական հասարա– կարգում տեխնիկայի զարգացման դըր– դապատճառն է, որը, սակայն, իրականաց– վում է տարերայնորեն, անհամաչափ, հասարակական աշխատանքի վատնման և տեխ. նորույթները մրցակիցներից թաքց– նելու պայմաններում:

ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐ շինանյութերի, բնական կամ արհեստական նյութեր, որոնք մտցվում են կապակցանյութերի, բետոնների և շաղախների կազմի մեջ՝ պատրաստի արտադրանքն անհրաժեշտ հատկություններով օժտելու և դրա ար– ժեքը իջեցնելու նպատակով: Ըստ նշանակ– ման և հատկությունների Հ. դասակարգ– վում են մի շարք խմբերի: Ակտիվ միներալային Հ. ջրային սիլիկահող կամ քիմիապես ակ– տիվ մետակաոլինիտ պարունակող նըր– բամանրեցված նյութեր են: Ջրով շաղախ– վելիս կրի կամ պորտլանդցեմենտի հետ խառնված այս նյութերը քիմ. Փոխազդե– ցության մեջ են մտնում դրանց հետ՝ առա– ջացնելով դժվար լուծելի հիդրոսիլիկատ– ներ և կալցիումի այլ միացություններ: Այդպիսով կիրը ձեռք է բերում ջրում պըն– դանալու հատկություն, իսկ ցեմենտը՝ բարձր դիմացկունություն՝ քաղցրահամ, ինչպես նաև սուլֆատ պարունակող ջրե– րում: Ակտիվ միներալային Հ. լինում են՝ բնական (դիատոմիտներ, տրեպելներ, հրաբխային մոխիրներ ևն) և արհեստա– կան (դոմնային հատիկավորված խարամ– ներ, վառելիքի խարամներ ու մոխիր– ներ ևն): Դրանք լայնորեն օգտագործվում են ցեմենտների, կրապոզոլանային կա– պակցանյութերի արտադրությունում, ինչ– պես նաև բետոնների և շաղախների խտու– թյունը, ջրակայունությունը և աղակայու– նությունը բարձրացնելու համար: Հ–լ ց ի չ ն և ր ը նրբաղացած կրաքա– րեր, . դոլոմիտներ, ավազներ, ցածրակ– տիվ խարամներ, մոխիրներ և այլ նյու– թեր են: Վերջիններս մտցվում են կլին– կերի, կրի և այլ նյութերի մեջ՝ դրանց խո– շոր մասնիկների տեղակալման համար, որոնք պնդանալիս լիովին չեն հիդրատ– վում: Հ–լցիչները օգտագործվում են ավա– զային, կարբոնատային և շարվածքային ցեմենտի պատրաստման դեպքում/ ինչ– պես նաև կապակցանյութերի ծախսի փոք– րացման և բետոնների ու շաղախների խտության բարձրացման համար: Թթվակայուն, ալկալիակա– յուն ևկրակայուն բետոննե– րի ու շաղախների Հ. նրբաղացած անօրգանական նյութեր են, որոնք աչքի են ընկնում բարձր դիմացկունությամբ՝ թթուների, ալկալիների և բարձր ջերմաս– տիճանների ազդեցության նկատմամբ: Կատարելով միկրոլցիչների դեր, այս Հ. նպաստում են բետոնների և շաղախների դիմացկունության բարձրացմանը՝ ագրե– սիվ ներգործությունների նկատմամբ: Թթվակայուն Հ. են անդեզիտը, բազալ– տը, դիաբազը, գրանիտը ևն, ալկալիակա– յուն՝ ամուր կրաքարերը, դոլոմիտը ևն, կրակակայուն՝ նրբաղացած քրոմիտը, մագնեզիտը, հրակավը ևն: Մակերևութ ա–ա կ տ ի վ Հ. օրգ. նյութեր են, որոնք ունեն ցեմենտի մաս– նիկների վրա ադսորբվելու և դրանց մա– կերևութային հատկությունները փոխե– լու ունակություն: Այս Հ. ստորաբաժան– վում են պլաստիֆիկացնող (ջրով ցեմեն– տւաիոշու թրջելիությունը բարձրացնող) և հիդրոֆոբ–պլաստիֆիկացնող (թրջելիու– թյունը փոքրացնող) նյութերի: Հ–ի այս երկու տեսակն էլ բարձրացնում են բետո– նի և շաղախի խառնուրդների դյուրալցու– թյունը, փոքրացնում՝ ցեմենտի ծախսը, մեծացնում՝ բետոնների ցրտակայունու– թյունը և կոռոզիակայունությունը: Մա– կերևութա–ակտիվ Հ. օգտագործվում են պլաստիֆիկացված և հիդրոֆոբ պորտ– լանդցեմենտի ստացման, ինչպես նաև խառնուրդների ջրապահանջմունքի նվա– զեցման ու ագրեսիվ միջավայրերում բե– տոնների դիմացկունության բարձրացման համար: Կան նաև փրփրա– և գազագո– յ ա ց ն ո ղ Հ. (բջջավոր բետոնների պատրաստման համար օգտագործվող նյութեր), կապակցանյութերի կապակցումն ու պնդացումն արագացնող ու դանդաղեց– նող Հ. (կապակցանյութերի հիդրատաց– ման արագության վրա ազդող նյութեր) ևհակացրտային Հ. (բացասական ջերմաստիճաններում բետոնների ու շա– ղախների պնդացումն ապահովող նյու– թեր):

ՀԱՎԵԼԱՆՅ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Աղերդի գավա– ռի Բարվարի գավառակում: 1909-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնա–