ջաններում, որտեղ ջերմաստիճանը ցածր է ծովի ստորերկրյա տարեկան միջին ջերմաստիճանից, ինչպես նաև Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի Ավստրալիայի և սառցադաշտերի ու լեռների սեզոնային հալվող հողերի տակ: Հյուսիսային կիսագնդում գրավում է մայր ցամաքների մերձբևեռային ընդարձակ գոտին, արից արլ. լայնանում է և կլիման դարձնում ցամաքային: Գրավում է Երկրագնդի ցամաքի ավելի քան 25% ը (ներառյալ սառցադաշտերի տակ եղած 11%-ը): ԱրևմտաՍիբիրական հարթավայրում բազմամյա սառցակալած ապարների խորությունը անցնում է 100 t/ից, տարածման լայնությունը՝ 400 կւէւց:
ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍ», գրականության, արվեստի և գիտությունների կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1862-ին, Զմյուռնիայում (12 համար): Տնօրենխմբագիր՝ Ս. Փափազյան: Տպագրել է հոդվածներ գիտության և արվեստի տարբեր բնագավառներից, զվարճալիքներ, նամակներ, զանազան հայտարարություններ ևն: Հատուկ տեղ է հատկացրել կանանց կրթության, կենցաղավարության, նորաձևության հարցերին: «Հ.» նպաստել է գաղթօջախի մշակութային կյանքի զարգացմանը: Հրատարակել է Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Կ. Տետեյանի թարգմանությամբ), Ղ. Մարկոսյանի «Ալֆրետ ու Եվգինե» երկը, չափածո գործեր, մանրավեպեր: Աշխատակցել են Տ. Տետեյանը, Մ. Նուպարյանը և ուրիշներ:
ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍՆԵՐ, ջրահարսներ, նիմփաներ (<հուն. vqpTI՜ հարս, դեռատի կույսեր), բնության ուժեր, երե-վույթներ խորհրդավորող դիցուհիներ ու ոգիներ: Հին հույները Հ-ին համարել են Զևսի երկարակյաց, բայց մահկանացու դուստրերը: Հ. իբր բնակվել են օվկիա-նոսներում, ծովերում, գետերում, աղբյուրներում, մարգագետիներում հովիտներում, լեռներում, մայրի անտառներում, երգել, նվագել, խաղացել, վարել թեթևաբարո, ուրախ ու անվրդով կյանք: Հին հույների, հայերի և այլ ժողովուրդների պատկերացմամբ՝ յուրաքանչյուր գետ, առվակ, աղբյուր ուներ գուշակելու և հիվանդներին ապաքինելու շնորհներով օժտված իր ջրահարսը: Նրանք ջրերի խոխոջն ու կարկաչն ընկալել են որպես ջրահարսների զրույց և բանաստեղծների ներշնչանք: Ծովահարսներն իրենց հմայիչ գեղեցկությամբ, ձայնով ու նվագով իբր ննջեցրել և հափշտակել են նավաստիներին: Ըստ հուն. առասպելների, Հ. հաճախ բարձրացել են Ողիմպոս լեռը, մասնակցել աստվածների խնջույքներին, դարձել նրանց տարփուհիները, ծնել դյուցազն զավակներ: Հին Հունաստանում և Հռոմում Հ-ի տաճարները սովորաբար կառուցել են ծովերի, գետերի, աղբյուրների մոտ, ավելի ուշ՝ նաև քաղաքներում, որոնցում կատարել են հարսանյաց հանդեսներ (Հ. դիտվել են նաև ամուսնության հովանիներ): Հայերը Հ-ին համարել են Նոյ նահապետի աներևույթ և մահկանացու դուստրերը՝ ի ծնե օժտված գիտելիքներով, որոնք հովանավորում են նորապսակներին, գուսանական արվեստը: Հայերը հավատում էին, որ Հ. խնամում են կույսերին ու նորահարսներին (հարսանիքից մինչև երկունք ու տղաբերք), հոգում նրանց պչրանքն ու լվացումները: Հայոց մեջ տարածված սովորույթ է եղել սարին երկու անգամ (գարնանն ու աշնանը) ջրերում ու բաղնիքներում կատարել ուրախության ծիսահանդեսներ: Թեև եկեղեցու հայրերը Հ-ին դասել են «դևերի», «չարքերի», «քաջքերի» կարգը, սակայն Հ-ի պաշտամունքը հարատևել է գրեթե ամբողջ միջնադարում: Արվեստում Հ. պատկերվել են կիսամերկ գեղուհիների տեսքով՝ ծաղիկներով պսակված: Ջրահարսները պատկերվել են նաև սափորներով: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895: Մ. Կատվալյան
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» 1686, Ռուսաստանի պայմանագիրը Լեահստանի հետ՝ ստորագրված Մոսկվայում, մայիսի 6-ին: «Հ. խ.»-յան համաձայն մշտապես Ռուսաստանին անցան Ձախափնյա Ուկրաինան՝ Կիևի հետ միասին, Զապորոժիեն, Սևերյանների երկիրը՝ Չեռնիգովի և Ստարոդուբի հետ, Սմոլենսկ քաղաքն իր շրջակայքով: Երկու պետությունները պարտավորվեցին անջատ հաշտություն չկնքել թուրք, սուլթանի հետ: «Հ. խ.»-յան կնքումով Ռուսաստանը դարձավ հակաթուրքական կոալիցիայի (Լեհաստան, «Հռոմեական սրբազան կայսրություն», Վենետիկ) մասնակից և պարտավորվեց ռազմ, արշավանք կազմակերպել Ղրիմի խանության դեմ: Պայմանագիրը նշանակալից դեր խաղաց թուրքթաթար. նվաճումների դեմ Արևելյան Եվրոպայի ժողովուրդների պայքարում և հեշտացրեց Ռուսաստանի հետագա պայքարը Շվեդիայի դեմ՝ Բալթիկ ծով դուրս գալու համար:
ՀԱՎԼԱԲԱՐԻ ՏՊԱՐԱՆ, ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի գաղտնի տպարան: Հիմնադրվել է 1903-ին՝ Թիֆլիսի Հավլաբար թաղամասում: Հ. տում են տպագրվել Վ. Ի. Լենինի «Պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխականդեմոկրատական դիկտատուրան» (1905) աշխատությունը, ՌՍԴԲԿ II համագումարում ընդունված ծրագիրը և III համագումարում ընդունված կանոնադրությունը, հազարավոր օրինակներով թռուցիկներ ու կոչեր՝ հայերեն, վրաց. և ռուս.: Հ. տում է տպագրվել (1904-ի սեպտեմբերից) նան.<Պրուեւոարիւսաի կռիվը» թերթը: Հավլաբարի տպարանի ներքին տեսքո Հ. աում տպագրվող հոդվածները, թռուցիկներն ու կոչերը գրում և խմբագրում էին ՌՍԴԲԿ Կովկասյան միության անդամներ Մ. Գ. Ցխակայան, Ա. Գ. Ծուլուկիձեն, Ի. Վ. Ստալինը, Մ. Գ. Շահումյանը, Վ. Մ. Բոբրովսկին, Ֆ. Ե. Մախարաձեն և ուրիշներ: Տպարանը խնամքով կոնսպիրացված էր. գտնվում էր Վ. Ա. Բոչորիձեի տան հատուկ պատրաստված նկուղում, որտեղ կարելի էր մուտք գործել միայն բակի ջրհորից: Հ. տում տարբեր ժամանակներ աշխատել են առաջադեմ բանվորներ Զ. Քալանդաձեն, Գ. Լելաշվիլին, Տ. Վախթանգովը, Մ. Գոգուաձեն և ուրիշներ: 1906-ի ապրիլի 15-ին ոստիկանությունը հայտնաբերել և բռնագրավել է Հ. տ.: Այժմ այն հ ուշար ձանթան գար ան է:
ՀԱՎԼԻՉԵԿԲՈՐՈՎՍԿԻ (Havlicek-Borov- sky) Կարել (31.10.1821, Բորով29.7. 1856, Պրագա), չեխ քաղաքական գործիչ, բանաստեղծ, հրապարակախոս: 18381840-ին սովորել է Կառլովի համալսարանում (Պրագա), ապա՝ հոգևոր ճեմարանում: Հոդվածներում ձևակերպել է ավստրոսլավիզմի գաղափարը, միաժամանակ պաշտպանել իռլանդ. ժողովըրդի ազատագրական պայքարը: 1848-ի հեղափոխության առաջին իսկ օրերից հիմնադրել է «Նարոդնի նովինի» («N£rodni noviny») քաղ. լրագիրը: 1851-ին հրատարակել է բացարձակ միապետությունն ու եկեղեցին խարազանող «ժողովրդական լրագրի ոգին», «ԿուտնաՀորյան նամակներ» գրքերը: Նույն թվականին աքսորվել է Բրիկսեն (Տիրոլ): Անբուժելի հիվանդ ՀԲուն թույլատրվել է Պրագա վերադառնալ 1855-ին: Գրել է երգիծական պոեմներ («Տիրոլյան եղերերգեր», հրտ. 1861, «Ս. Վլադիմիրի մկրտությունը», 1876, «Լավրի թագավորը», հրտ, 1870), բանաստեղծություններ և էպիգրամներ: ՀԲ. նպաստել է ռեալիզմի հաստատմանը չեխական գրականության մեջ:
ՀԱՎԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ, հեմերալոպ ի ա (հուն. f|^spaXco|)), տեսողության խանգարում, որն արտահայտվում է թույլ լուսավորության պայմաններում (մթընշաղ, գիշեր) առարկաները տեսնելու ընդունակության թոլլացմամբ կամ կորստով: Կարող է առաջանալ աչքի ցանցաթաղանթի, անոթաթաղանթի և տեսողական նյարդի որոշ օրգ. հիվանդությունների, գւաու՜ կոմայի (ախտանշանային Հ.), ընդհանուր սնուցման խանգարումների, լյարդի որոշ հիվանդությունների, մալարիայի, ալկոհոլամոլության դեպքերում, որոնք ուղեկցվում են օրգանիզմում վիտամին A-ի լրիվ բացակայությամբ (ֆունկցիոնալ Հ.), ինչպես նաև ցանցաթաղանթի բնածին գունակային կազմափոխման ժամանակ: Հյան հիմքում ընկած են ցանցաթաղանթի ցուպիկների կառուցվածքային փոփոխությունները կամ տեսողական ծիրանու (որը լույսի պայմաններում տարրալուծվում է, իսկ մթությունում վերականգնվում վիտամին A-ի մասնակցությամբ) անբավարարությունը: Հ. սովորաբար սրանում է վաղ գարնանը, որը պայմանավորված է սննդամթերքներում վիտամին A-ի անբավարարությամբ :