B ու ժ ու մը և կանխարգել ու– մ ը. լիարժեք սնունդ, ձկան յուղ, A, Bi, B2, C վիտամինների ընդունում: Ախտա– նշանային Հ–յան դեպքում՝ հիմնական հիվանդության վերացում:
ՀԱՎՃԻՅ, Հ ա վ ա ճ ի չ, բերդաքաղաք Մեծ Հայքի Տայք նահանգի Ազորդաց փոր գավառում, Ազորդ (այժմ՝ Թորթում) գետի ափին, Հավճիչ լեռան վրա: Հ–ի մասին տեղեկությունները սակավ ու կցկտուր են: IX– X դդ. Հ. եղել է բյուգանդական զո– րակայան Տայքում: Բյուգանդական կայս– րության թուլացումից (XI դ. կես) հետո Հ–ում հիմնվել է անկախ իշխանություն: Արիստակես Լաստիվերցին Հ–ի իշխան– ներից հիշում է Հաշտենից գավառի տեր Իվանե Օրբելյանին: Գրկ. Տովհաննեսյան Մ., "Հայաս– տանի բերդերը, Վնտ., 1970:
ՀԱՎՆՈԻՆԻՆԵՐ, Տաւ ու նիք, Հա ւ– ն ու նիք, Հաւենունիք, հայ նա– խարարական տոհմ Մեծ Հայքի Այրարատ նահանգի ՀավԱոմւիք. գավառում: Ենթա– դրվում է, որ Հ–ի տոհմանունն ու գավա– ռանոլնը համապատասխանում է Ուրար– տուի խուռիալեզու բևեռագրերում պահ– պանված Աբաենի անվանը: ԸսաՄովսես Խորենացու, Հայոց թագավոր Վաղարշա– կը Հ–ին կարգել էր «քտզեակիրք և բազեա– կալք» արքունի պաշտոնին: Վռամական Գահնամակում Հ–ին հատկացված էր 55-րդ «բարձը», իսկ Զորանամակում Հ–ի զորա– բաժինը սահմանված էր 300 այր: Հ–ի իշ– խանանիստը եղել է Աւ[ևիկ կամ Հավնիկ հզոր բերդը (Երասխ գետի արլ. ափին, Մուրց վտակի միախառնման տեղից ոչ հեռու): Հ–ի մասին մատենագրական տե– ղեկությունները սակավ ու կցկտուր են: 554-ի Դվինի ժողովի մասնակիցների թը– վում Հ–ից հիշվում է Աստվածատուրը: Թովմա Արծրունին IX դ. հիշատակում է իշխան Վահան Հավնունուն, որը Բագրա– տունյաց և Արծրունյաց կողմում կռվել է արաբ, նվաճողների դեմ: X դ. ոմն Հավ– նունի իշխան դավակցել է իր փեսա Հա– սան Գնթունուն՝ Սմբատ Ա Բագրատունի թագավորի դեմ: Նույն դարում հոգևորա– կան Դեորգ Հավնունուն Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորը պատգամա– խոս է ուղարկել արաբ, ոստիկանի մոտ: Հետագայում Հ. չեն հիշատակվում աղ– բյուրներում:
ՀԱՎՆՈհՆԻՔ, գավառ Մեծ Հայքի Այրա– րատ նահանգում:tVIItդ. «Աշխարհա– ցոյց»-ում հիշատակվում է որպես Այրա– րատ նահանգի 4-րդ գավառ: Տարածվում էր Արաքսի ձախ աւիին, Բասենի և Արշա– րունիքի միջև, կենտրոնն էր Հավնիք կամ Ավնիկ բերդավանը (այժմ՝&իվան կալեսի): Պատկանում էր Հւա/նունիների տոհմին, որն առաջացել է Կամսարականների նա– խարարական տոհմի ճյուղավորումից (V դ.): Արաբ, տիրապետության շրջանում (VII–IX դդ.) Հ–ում առաջացել էր արաբ, փոքր ֆեոդալական իշխանություն, որը ենթակա էր Կարինի ամիրայությանը: 949-ին Հայաստանի որոշ շրջանների հետ (Կարին, Բասեն) Հ. գրավեց Բյուզանդիան: XII դ. վերջին –XIII դ. պատկանում էր Զաքարյաններին: Գբկ. Ա ւ ի շ ա ն Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Ռ. Մաթևոսյան
ՀԱՎՇԱՔԱՐ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, 1սարբերդի վիլայեթի Չարսան– ճագ գավառում: 1914-ին ուներ 30 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի (Ս. Գևորգ): Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: ՀԱՎՍ ԵԿ ՎԱՐԻ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Խարբերդի վիլայեթի Չարսան– ճագ գավառում: 1914-ին ուներ 15 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Կար եկե– ղեցի (Ս. Անտոն): Հ. Վ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ: Փրկվածները բնակության են հաստատել տարբեր երկրներում: ՀԱՎՍ ԵԿ ՎԵՐԻՆ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, 1սարբերդի վիլայեթի Չար– սանճագ գավառում: 1914-ին ուներ 18 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի (Ս. Մինաս): Հ. Վ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: ՀԱՎՐ (Le Havre), քաղաք Ֆրանսիայի Մերձծովյան (Ստորին) Սենա դեպարտա– մենտում: Գտնվում է Սենայի գետաբերա– նի մոտ, Փարիզի նախանավահանգիստն է: 218 հզ. բն. (1975): Հ–ով է կատարվում երկրի արտաքին առևտրի մեծ մասը Հա– րավային Ամերիկայի և Արևմտյան Աֆրի– կայի հետ: Ունի նավաշինություն, էլեկ– տրատեխնիկական, բամբակեղենի, փայ– տամշակման, ցեմենտի, քիմ., սննդի ար– դյունաբերություն, գունավոր մետալուր– գիա, օվկիանոսագիտական ինստ., թան– գարաններ: Ւփստ տուժել է երկրորդ հա– մաշխարհային պատերազմի ժամանակ: Հիմնադրվել է XVI դ.:
ՀԱՎՐՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Աասուն գավառի Խուլ– փի գավառակում: 1915-ին ուներ 120 (25 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկըր– ներում: ՀԱՎՈհ–ՌԱՂ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկան գա– վառում: 1909-ին ուներ 10 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մակավաթիվ մարդիկ փրկվել և տարագըր– վել են տարբեր երկրներ: ՀԱՎՈհՑ ԹԱՌ, ճարտարապետական հու– շարձան, վանքային համալիր Գառնիից արլ., Ազատ գետի ձախ ափի լեռան գա– գաթին: Միջնադարյան Հայաստանի նշա– նավոր կրոնական և մշակութային կենտ– րոն: Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013-ին Գրիգոր Մագիստրոսը կառուցել է Ս. Ամենավւրկիչ եկեղեցին: Հ. թ. վերելք է ապրել XII–XIV դդ., ավերվել է 1679-ի երկրաշարժից: XVIII դ. վանքը վերանորոգել է Աստվածատուր կաթողիկոսը: Հ. թ–ի համալիրը բաղկա– ցած է երկու հուշարձանախմբից: Արմ. Հավուց թառի արևմտյան հուշարձանախումբը հարավ–արեմուտքից հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում սոիսն– դատներով հորինվածք է: Կառուցված է սրբատաշ կարմրավուն տուֆից: Բազմա– գունության սկզբունքով շարված պատերը հարուստ են արձանագրություններով: Հավուց թառի արևելյան հուշարձանախմբի հատակագիծը Քանդված են եկեղեցու գմբեթը և ծածկը: Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիստվեր): Արլ. հու– շարձանախումբը հիմնովին վերակառուց– վել է XVIII դ. 1-ին կեսում, օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկե– ղեցու և վանքի քառամույթ գավթի քարե– րը: Վերջինիս ավերակի հս. մասի վրա 1721-ին Աստվածատուր կաթողիկոսը հիմ– նել է Ս. Կարապետ եկեղեցին (գմբեթա– վոր դահլիճ, որն անավարտ է մնացել): Պարիսպներին հս–ից կից են բնակելի սենյակներ, իսկ հվ–արմ–ից՝ թաղածածկ հյուրատունը: Գրկ* Հովսեփյան Գ., Հավուց թառի ԱմենաՓրկիչը և նույնանուն հուշարձաններ հայ արվեստի մեջ, Երուսաղեմ, 1937: Մ. <էասրաթ]ա՝ն
ՀԱՏԱԾ, ցե զ ու ր ա (լատ. caesura – հատում), արտասանական դադար բա– նաստեղծական տողի ներսում: Հ. երկար բանատողը բաժանում է երկու և ավելի մասերի: Կարճ տողերը Հ. չեն ունենում: Հ–ի տեղը հարևան տողերում կարող է լի– նել փոփոխական (փոքր Հ.) և հաստա– տուն (մեծ Հ.): Հայերեն ոտանավորին բնորոշ է հաստատուն Հ.: Հայկ. տաղա– չափության մեջ մեծ մասամբ հանդես է գալիս տողի ճիշտ կեսում: Երաժշտության մեջ. երաժըշ– տական մտքի (օրինակ՝ մեղեդիի) տրոհ–