ՀԱՏՈՐ (հուն. t6jll06 – կւոոր, գրքի մաս), ծավալուն աշխատության մի մասը, որը հաճախ լույս է ընծայվում իբրե առանձին գիրք: Երբեմն երկու կամ ավելի Հ–ները հրատարակվում են մեկ գրքով: Գրվածքը Հ–ների բաժանելիս նկատի է առնվում բո– վանդակությունը, ավելի հաճախ՝ ծավա– լը, ընդգրկումը, ժանրը, թեման են: Հ. գործածվում է նան փոխաբերաբար և նշա– նակում է սիրելի, անբաժանելի, առանձին դեպքերում՝ երկարաբանություն, երբեմն էլ՝ գիրք: Հ. Դավթյան
ՀԱՏՎԱԾՔԻ ՄԻՋՈՒԿ ն յ ու թ և ր ի դ ի– մ ա դ ր ու թ յ ու ն ու մ, ձողի լայնական հատվածքի ծանրության կենտրոնն ընդ– գրկող փակ եզրագծով տիրույթ, որի ցան– կացած կետում կիրառված երկայնական ուժն ամբողջ հատվածքում առաջացնում է միևնույն նշանի լարումներ:
ՀԱՏՈՒԿ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, ՍՍՀՄ ԳԱ ա սադաֆի զիկական գիտահետազոտա– կան հիմնարկ: Գտնվում է Գլխավոր Կով– կասյան լեռնաշղթայի հս. նախալեռնե– րում, Կարաչայ–Չերքեզական Ինքնա– վար Մարզի Զելենչուկի շրջանում: Հիմնա– դրվել է 1966-ին: Հիմնական գործիքներն են. կառավարման ազիմուտալ տեղակա– յանքով օպտիկական աստղադիտակ–ռեֆ– լեկտորը (գլխավոր հայելու տրամագիծը՝ 6 մ), բազմանպատակամետ, բազմածրա– գիր ռադիոաստղադիտակը (աշխարհում խոշորս գույն, փոփոխական պրոֆիլի ան– տենա), երկու 60 ա/-անոց աստղադիտակ– ռեֆլեկտորները: Կա նաև հաշվողական կենտրոն: Գիտական հետազոտությունների հիմ– նական ուղղություններն են. անկայուն, սերտ կրկնակի, երիտասարդ զանգվա– ծեղ և մագնիսական աստղերի ուսումնա– սիրումը, աստղային կոսմոգոնիան, Արե– գակի, մոլորակների և դրանց արբանյակ– ների, միջաստղային միջավայրի և Գա– լակտիկայի կառուցվածքի հետազոտումը, արտասովոր բնույթի տիեզերական օբ– յեկտների որոնումն ու ուսումնասիրումը, արտագալակտիկական օբյեկտների կա– ռուցվածքի և էվոլյուցիայի համալիր ուսումնասիրումը, գալակտիկաների հա– մակարգերի կառուցվածքի և դինամիկա– յի հետազոտումը, կոսմոլոգիան: Լենին– գրադում (Պուլկովոյում) գտնվում է Հ. ա–ի մասնաճյուղը, որտեղ գիտամեթո– դական հետազոտություններ են տարվում ռադիոաստղագիտության բնագավառում: Հ. ա. հրատարակում է «Սոոբշչենիյա ՍԱՕ» («CootfmeHHH CAO», 1968-ից), «Աստրոֆիզիչեսկիե իսլեդովանիյա (Իզ– վեստիյա ՍԱՕ)ի [<AcTpo4m3HqecKHe hc- cjieflOBaHHH. (H3BecTHH CAO)», 1970-ից] ամսագրերը: Ռ. Համբարձումյան
ՀԱՏՈՒԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ, ՍՍՀՄ դատական համակարգի մեջ մտնող հատուկ նշանա– կության դաաաբաններ. ստեղծվում են ՍՍՀՄ Գերագույն սովետի որոշմամբ: Հ. դ., ինչպես և դատական համակարգի մյուս դատարանները, արդարադատու– թյունն իրականացնող մարմիններ են, կազմակերպվում և գործում են նույն սկզբունքներով: Սովետական պետության զարգացման տարբեր փուլերում գործել են տարբեր Հ. դ.՝ զինվորական տրիբու– նալներ, երկաթուղային տրանսպորտի գծային դատարաններ, ջրային տրանս– պորտի գծային դատարաններ: Ներկա– յումս պահպանվել են միայն զինվորական տրիբունալները (տես Զինվորական օրենսդրություն), որոնք արդարադատու– թյունն իրականացնում են հատուկ սու– բյեկտների (զինծառայողներ, տրանսպոր– տի աշխատողներ են) առանձին խումբ հանցագործությունների (զինվորական, տրանսպորտային են) կամ առանձին տե– սակի հանցագործությունների (լրտեսու– թյուն, տեռորիստական ակտ են) վերա– բերյալ գործերով:
ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐ, փակ տիպի ուսում– նա–դաստիարակչական հիմնարկներ ՍՍՀՄ–ում (1964-ից), հասարակական վար– քի կանոնները չարամտորեն խախտող կամ հասարակական վտանգավոր արարք– ներ կատարող 11 –14 տարեկան անչա– փահասների դաստիարակման և ուղղման համար: Գտնվում են լուսավորության մարմինների տնօրինության տակ: Հան– րակրթական ուսուցումը տարվում է ընդ– հանուր ծրագրով: Ուսումնա–դաստիա– րակչական աշխատանքը կառուցված է ուսման և հանրօգուտ աշխատանքի հետե– վողական զուգակցման սկզբունքով: Եթե Հ. դ–ում սաները չեն ուղղվում, 15 տարե– կանից նրանց տեղափոխում են հատուկ էցրոֆեսիոնաւ–աեխնիկական ուսումնա– րան: ՍՍՀՄ–ում հատուկ գիշերօթիկ դպրոց– ներ կան նաև ֆիզիկական արատ ունեցող (խուլ, թույլ լսող, կույր, թույլ տեսնող, լեզվական և հենաշարժական օրգանների արատ ունեցող) երեխաների համար:
ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄ, դիֆերենցիալ հավասարման լուծում, որի գրաֆի– կի յուրաքանչյուր կետում խախտվում է միակությունը: Պարզագույն y՝= f(x,y) հա– վասարման [եթե f(x,y)-h անընդհատ է] Հ. լ–ման գոյությունը հնարավոր է մի– միայն այն դեպքում, երբ ինտեգրալ կո– րին պատկանող բոլոր կետերում f(x,y) ֆունկցիան չի բավարարում (1 ցուցիչով) Լիպշիցի պայմանին ըստ y-ի (սևեռած x-ի դեպքում): [f(x) ֆունկցիան [a,b] հատվածի վրա բավարարում է Լիպշիցի պայմանին (a ցուցիչով), եթե [a, է>]-ին պատկանող կամայական Xi, x2 կետերում f(x) ֆունկցիան բավարարում է /f(xi)– –f(x2)/ ^ M/xi–x2/a անհավասարու– թյանը, որտեղ 0<a<l, իսկ M-ը որևէ դրական հաստատուն է]: Եթե (xQ, yQ) կետով անցնում է առաջին կարգի ընդհա– նուր F(x,y,p)=0 (որտեղ p=y՝) դիֆե– րենցիալ հավասարման՝ p0 անկյունային գործակցով Հ. լ., ապա (x0, y0, po) թվե– րը բավարարում են միաժամանակ F(x0, y0, p0)= 0 և F՝p(x0, y0, po)= 0 հա– վասարումներին: ԵրկրաչաՓորեն Հ. լ. F(x, y, y՝)=0 դիֆերենցիալ հավասար– ման ինտեգրալ կորերի պարուրիչն է: բ. Արարքցյան
ՀԱՏՈՒԿ ՀԱԳՈՒՍՏ, տես Հագուստ:
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, մասնագիտական կրթության ձև: Պատ– րաստում է արտադրության ստորին օղակ– ների անմիջական կազմակերպիչներ և ղեկավարներ, բարձրագույն որակավո– րում ունեցող մասնագետների օգնական– ներ, որոշակի որակավորում ունեցող աշ– խատանքի ինքնուրույն կատարողներ, որոնցից պահանջվում է ոչ միայն մասնա– գիտական կարողություն ու հմտություն, այլև համապատասխան տեսական պատ– րաստականություն: Հ. մ. կ. մի շարք մասնագիտությունների համար (բալե– տի, կրկեսի դերասաններ ևն) պրոֆեսիո– նալ պատրաստականության բարձրագույն աստիճանն է: Հ. մ. կ. որպես մասնագիտական և ընդ– հանուր կրթության ինքնուրույն աստի– ճան, ձևավորվել է XX դ. 1-ին կեսին, չնա– յած առանձին հատուկ միջնակարգ ուս. հաստատություններ (տեխ., բժշկ., ման– կավարժական, արվեստի ևն) երևան են եկել դեռևս XVIII դ. սկզբին: ՍՍՀՄ–ում Հ. մ. կ. են ստանում ընդհա– նուր միջնակարգ կրթության հիմքի վրա՝ 450 մասնագիտությունների գծով: Հ. մ. կ–յան համակարգի ուս. հաստատություն– ների հիմնական տիպերը տեխնիկումնե– րը և ուսումնարաններն են: Ցուրաքան– չյուր մասնագիտության համար սահման– ված է ուս. դիսցիպլինների որոշակի ամ– բողջություն և ծավալ, որոնց զուգակցումը ուս. և արտադրական պրակտիկային, սո– վորողներին զինում է գիտելիքներով, կա– րողություններով և հմտություններով: Ուս. առարկաները բաժանվում են երեք ցիկլի, հանրակրթական, ընդհանուր տեխնիկա– կան և մասնագիտական: Հ. մ. կ. ունի երեք բաժին, ցերեկային, երեկոյան և հեռակա: Ուս. տևողությունը ցերեկայի– նում 8-ամյա դպրոցն ավարտածների հա– մար 3–4 տարի է, միջնակարգ դպրոցն ավարտածների համար՝ 2–3 տարի (երե– կոյան և հեռակա բաժիններում ուս. տևո– ղությունը մեկ տարով ավելի է): Մի շարք բուհերին կից կազմակերպված են հա– տուկ միջնակարգ ուս. հաստատություն– ների դասատուների որակավորման բարձ– րացման ֆակուլտետներ (ուս. տևողու– թյունը 4 ամիս): Հ. մ. կ–յան համակարգը դասագրքերով, ուսումնական և ուսում– նա–մեթոդական այլ գրականությամբ ապահովում են «Վիսշայա շկոլա» (cBbic- ma$i iiiKOJia>), «Պրոսվեշչեևիյե» («Upo- CBenjeHHe») և կենտրոնական այլ հրատա– րակչություններ: Հրատարակվում է «Սրեդ– նեե սպեցիալնոյե օբրազովանիյե» («Cpe#- Hee cnennajibHoe 06pa30BaHHe») ամսա– գիրն՛–
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ, ոչ գյուղատնտեսական նշանակության հո– ղեր, որոնք տրվում են ձեռնարկություն– ներին, կազմակերպություններին ու հիմ– նարկներին՝ հատուկ նպատակով (ար– դյունաբերության, տրանսպորտի կարիք– ներ, առողջապահական, ռազմ, նպատակ– ներ ևն): Հ. ն. հ. կազմում են հողի միաս– նական ֆոնդի բաղկացուցիչ մասը և հիմ– նականում լինում են՝ արդ., պաշտպանա– կան, ընդերքի, առողջարանային, կապի և էլեկտրահաղորդման, արգելանոցային ևն: Այդ նպատակով օգտագործվող հողե– րը, եթե գտնվում են բնակավայրերի շըր– ջագծում, Հ. ն. հ. չեն համարվում: Տրանս– պորտի, անտառային տնտեսության, ան– տառային արդյունաբերության, կապի, ջրային, ձկնային և որսորդական տնտեսու– թյան աշխատողներին հատկացվում են ծառայողական հողաբաժիններ: Հ. ն. հ–ի