Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կեր են: Սերմերում պարունակվող որոշ նյութեր օգտագործվում են բժշկության մեջ: Հ. բ–ի արմատների վրա առաջանում են պալարաբակտերիաներ, որոնք յու– րացնում են օդի ազոտը և հողը հարստաց– նում դրանով: Հ. բ. լավ նախորդներ են գարնանացան հացահատիկային և տեխ. բույսերի համար: Լուպինը և այլ Հ. բ. կիրառվում են կանաչ պարարտացման համար: Սիլոսի, սենաժի և խոտալյուրի համար օգտագործվում է բակլայի, սոյա– յի, ոլոռի, լուպինի կանաչ զանգվածը: Տափոլոռի, սոյայի, ոսպի, սերմերից ըս– տանում են կագեին և սոսինձ: Աշխարհի երկրագործական շրջաններում առավել տարածված են սոյան (հիմնականում ԱՄՆ–ում, Չինաստանում, Բրազիլիայում, ՍՍՀՄ–ում, Ինդոնեզիայում), ոլոռը (Ասիա– յի, Եվրոպայի և Ամերիկայի բարեխառն կլիմայով շրջաններում), ոսպը, տափոլո– ռը և բակլան (Միջերկրածովյան երկրնե– րում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Արգենտինայում), լոբին (Ասիայում, Եվրո– պայում, Ամերիկայւսմ), սիսեռը (գլխա– վորապես Հնդկաստանում): Մնացած կուլ– տուրաները՝ լուպինը, պորտիկը, մաշը են, սահմանափակ են տարածված: ՀԱԱՀ–ում մշակվում է լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ, բակ– լա, սոյա են:

ՀԱՏԻԿԱՅԻՆ ԿԵՐ, տես Կերեր:

ՀԱՏԻԿ ԱՉՍ ՓԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ, տարբեր տրամաչափի մասնիկների պա– րունակությունը ապարներում, հողում կամ արհեստական հատիկավոր նյութե– րում՝ արտահայտված % –ով ըստ զանգ– վածի կամ տվյալ չափսի հատիկների թվով նմուշում: Կախված հետազոտման նպա– տակից Հ. բ. որոշվում է տարբեր աստի– ճանի մանրամասնությամբ: Ըստ Հ. բ–յան տվյալների ընդհանուր դասակարգում չկա, քանի որ նպատակները և օբյեկտները, որոնց համար որոշվում է Հ. բ., այլազան են: Երկրաբանության (լիթոլոգիա), գրունտա գիտության, հողագիտության, ծովային երկրաբանության մեջ և տեխնի– կայում (օգտակար հանածոների հարըս– տացում) առկա են սեփական դասակար– գումներ և հատիկաչափական ֆրակցիա– ների անվանումներ: Այսպես, նստված– քային ապարների մեջ տարբերում են. խոշոր (>500 t/ /), միջին (500–250 till), մանր (250–100 t/ /) գլաքարեր, կոպիճ (100–10 till), խոշոր (10–5 till), մանր (5–2 tltl) խճաքար, կոպիտ (2–1 t/ /), խոշոր (1–0,5 ւ/ւ/), միջին (0,5–0,25 t/ /), մանր (0,25–0,10 t/ /) ավազ, ալերիտ (0,10–0,05 t/ /), փոշի (0,05–0,005 t/ /), կավ (<0,005 t/ /): Հ. բ. որոշվում է հա– տիկաչափական անալիզի օգնությամբ: Բեկորային ապարների համար Հ. բ. դա– սակարգման հատկանիշ է և կարևոր դեր է խաղում նրանց առաջացման պայման– ների վերծանման գործում: Գրունտների Հ. բ. տալիս է տեխ. տվյալներ շինարարա– կան նպատակների համար, հողերինը՝ բերքատվությունը պայմանավորող կա– ռուցվածքային առանձնահատկություն– ներ:

ՀԱՏԻԿԱՎՈՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, գրան ու լացված պարարտա– ն յ ու թ և ր, մանրահատիկ կամ գնդիկա– վոր քիմիական նյութեր: Մորուն են, օժտ– ված ագրոտեխ. լավագույն հատկություն– ներով: Օրինակ, հատիկավորված սու– պերֆոսֆատն ավելի դանդաղ է ռետրո– գրադացվում (դժվարմատչելի դառնում), քան փոշենմանները, քանի որ հողի հետ նրա շՓման տեսակարար մակերեսը փոքր է: Այդ պատճառով բույսերը հատի– կավորված սուպերֆոսֆատը գրեթե լրիվ օգտագործում են: Հ. պ. առավել արդյունա– վետ են, երբ դրանք սերմերի հետ լցնում են փոսիկները և ածուները:

ՀԱՏԻԿԱՎՈՐՈՒՄ, գրանուլացիա (< լատ. granulum– հատիկ), հատի– կավոր հյուսվածք, հատիկավոր մակերևույթով, հյութալի, ալ կարմիր, երի– տասարդ շարակցական հյուսվածք, որը զարգանում է վերքերի և բորբոքային օջախների ապաքինման ժամանակ: հա– րուստ է արյունատար անոթներով և երի– տասարդ շարակցահյուսվածքային բջիջ– ներով, որոնք արագ բազմանում են և փոխարինում հյուսվածքի մահացած հատ– վածը: Գերաճի դեպքում հատիկավոր հյուսվածքը դուրս է ցցվում վերքի մակե– րեսից, աստիճանաբար ենթարկվում մե– ռուկացման, չորանում, առաջացնելով կե– ղև: Վերջինիս տակ հասունանում է բուն հատիկավոր հյուսվածքը, որի արյան անոթների և բջիջների քանակը նվազում է, բջիջներն ունենում են ձգված տեսք, ի հայտ են գալիս շարակցահյուսվածքային թելիկներ, հյուսվածքը գունատվում է, ծավալով փոքրանում, սեղմվում, պնդա– նում և վերածվում ամուր, սպիտակավուն սպիի: Վնասվածքի եզրերից էպիթելային հյուսվածքը սողում է և ծածկում նրա մա– կերեսը:

ՀԱՏԻԿԱՎՈՐ ՈՒՍ՛, նյութը փոքր կտորնե– րի՝ հատիկների բաժանելը: Հ. լավացնում է նյութի տեխնոլոգիական հատկություն– ները, հնարավորություն ստեղծում այն օգտագործելու փոքր բաժիններով, կան– խում կպումները, հեշտացնում նյութի բեռնումն ու փոխադրումը: Կիրառվում է մետալուրգիայում (խարամների, համա– ձուլվածքների, շտեյնների S.), էներգետի– կայում (կաթսայական խարամների S.), քիմ. արդյունաբերության (ապակու, ամո– նիակային սելիտրայի, սուպերֆոսֆատի S.), գյուղատնտեսության (համակցված կերի, խոտալյուրի Հ.) մեջ:

ՀԱՏԻՍ, Շամիրամի լեռ, կոնաձև հրաբխային զանգված Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Կոտայքի հրաբխա– յին սարավանդի հյուսիս–արևելքում: Բարձրությունը 2528 մ է: Կազմված է վե– րին պլիոցենի լավաներից (լիպարիտներ, դացիտներ, անդեզիտա–դացիտներ, օբ– սիդիաններ) և պեռլիտներից: Լանջերը գագաթնամերձ մասում զառիթափ են, մի– ջին և ստորին մասերում՝ մասնատված ճառագայթաձև ձգվող խոր ձորակներով: Կան ժայռոտ ելուստներ: Ծածկված են մարգագետնատափաստանային բուսա– կանությամբ: Հ. անվանումն առաջացել է Ատտիս աստծու անունից:

ՀԱՏԻՍ (մինչև 1978-ը՝ Ք յ ա ն ք յ ա ն), գյուղ հայկական ՍՍՀ Աբովյանի շրջա– նում, Տատիս լեռան հյուսիսային լանջին, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս արևելք: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացա– Հատիս հատիկի և կերային կուլտուրաների մշա– կությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Գյու– ղում և շրջակայքում պահպանվել են խաչ– քարերով գերեզմանոցներ (միջնադար): Հ–ի ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից, Վասպուրականից, Շատախից, 1918–22-ին:

ՀԱՏԿՈՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գա– վառում: 1909-ին ուներ 38 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ:

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական հաս– կացություն, որը ներկայացնում է իրի այն կողմը, որով այն տարբերվում է այլ իրե– րից կամ էլ նման է համանման իրերին: ճանաչելով իրերի Հ–ների ամբողջությու– նը, մարդը ճանաչում է հենց իրերը, դը– րանց որակական որոշակիությունը: Հ–նե– րը անփոփոխ չեն մնում: Նույնիսկ միև– նույն իրի Հ. ինչ–որ անՓոփոխ և բացար– ձակ բան չէ: Պատկանելով իրին, Հ. միշտ դրսևորվում է մյուս իրերի հետ հարաբե– րությունների մեջ, և այդ պատճառով Հ–յան բնույթը փոխվում է՝ նայած, թե տվյալ Հ. որ իրի հետ հարաբերության մեջ է բացահայտվում: Այսպես, տվյալ նյութը անթափանց է մասնիկների մի տեսակի և թափանցիկ մյուս տեսակի հա– մար: Որոշ Հ–ների փոփոխության հետ փոխվում են մյուսները: Օրինակ, մարմնի շարժման արագության մեծացման հետ մեծանում է նրա զանգվածը: Այսպիսով, իրերի Հ–ներն ունեն հարաբերական բը– նույթ, սակայն, իդեալիզմին հակառակ, դրանք չեն դառնում պակաս իրական: Հ–ները բաժանվում են էականի և ոչ էա– կանի, անհրաժեշտի և պատահականի ևն: Առանձնահատուկ բնույթ են կրում այն իրերի Հ–ները, որոնք ներգրավվում են մարդու գործունեության մեջ: Ամբողջ մատերիային անհրաժեշտորեն հատուկ Հ–ները կոչվում են աարիբոաներ՝. Հատիս լեռ