Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ւիսյթ (Դվիանական, Արևմտա–Բրազի– լական, Արևելա–Բրազի լական վահան– ներ): Ամազոնի լայնակի իջվածքը (առա– ջացել է մինչքեմբրի վերջին U պալեոզոյի սկզբին) բաժանում է Գվիանական և Արևմտա–Բրազիլական վահանները: Իջ– վածքի միջօրեականի ուղղությամբ ձգվող գոտին բաժանում է Ար եմտա–Բր ազի լա– կան և Արեելա–Բրազի լական (կան բազ– մաթիվ ներժայթուկներ) վահանները: Պա– լեոգոյում և մեզոզոյում են առաջացել Մարանհանի (Պարանաիբա) և Պարանա– յի սինեկլիգները: Վերջինում տարածված են բազալտային ծածկոցներ ու դայքա– ներ: Տարավ–Ամերիկյան պլատֆորմի հվ. մասը՝ Պատագոնական սալը, կազմված է բարձրացումներից և ճկվածքներից: Տ. Ա–ի Ատլանտյան ափաշերտում զար– գացած է շուրջօվկիանոսային իջվածքնե– րի համակարգը: Անդերի ծալքավոր լեռ– նային գոտին կազմված է երկրաբանա– կան կառուցվածքով ու պատմությամբ իրարից տարբեր հատվածներից: Բրազի– լական և Դվիանական սարահարթերում կան երկաթի, մանգանի, բոքսիտների, հազվագյուտ մետաղների, Վենեսուելա– յում՝ նավթի ու գազի, նախալեռներում և Անդերի միջլեռնային ճկվածքներում՝ նավթի, բարձրավանդակներում՝ պղնձի, բազմամետաղային, անագի, ծարիրի, մո– լիբդենի, վոլֆրամի, պլատինի և այլ հանքավայրեր: Կլիման: Հ. Ա. գտնվում է հասարակա– ծային, մերձհասարակածային, արևա– դարձային, մերձարևադարձային և բարե– խառն կլիմայական գոտիներում: Արմ. Ամազոնիայում, Դվիանական սարահար– թի արմ–ում, էկվադորի հս–ում և Կոլում– բիայի հվ–ում հասարակածային, շոգ (լեռ– ներում՝ զով) և մշտապես խոնավ կլիմա է: հասարակածային գոտուց հս. և հվ. (մինչև հվ. լայնության 20°)՝ Ամազոնիա– յի արլ–ում, էկվադորի արմ–ում, Օրինո– կոյի դաշտավայրում, Բրազիլական սա– րահարթի հս–ում և կենտրոնում կլիման մերձհասարակածային է, խոնավ ամառնե– րով ու չոր ձմեռներով, ջերմաստիճանի խիստ տատանումներով: Հասարակածա– յին գոտու արլ–ում (մինչև հվ. լայնության 24–28°) կլիման պասատային է, խոնավ, ափամերձ շրջաններում՝ շոգ: Սարահար– թերում ձմռանը ջերմաստիճանն իջնում է մինչև 0°C: Դրան Չակոյում կլիման ցա– մաքային է, խոնավ ամառներով, Կենտ– րոնական Անդերում՝ խիստ ցամաքային, բարձրալեռնային–անապատային, մայր ցամաքի արմ–ում, հվ. ւայնության 5–28°-ի միջև՝ անապատային, ծովափնյա գոտում՝ համեմատաբար զով: Մերձարևադարձա– յին գոտու արլ–ում (մինչև հվ. լայնության 38–42°)՝ հավասարաչափ խոնավ և տաք, կենտրոնում՝ ցամաքային (շոգ ամառով), արմ–ում միջերկրածովյան կլիմա է: Բա– րեխառն գոտում «հողմատակ* Պատա– գոնիան ունի կիսաանապատային կլիմա, (ամռանը՝ 34°C, ձմռանը՝ մինչև –35°C): Անդերի արմ–ում օվկիանոսային զով և խոնավ կլիմա է: Ներքին ջրերը: Տ. Ա–ի մակերևութային հոսքի (կազմում է երկրագնդի ամբողջ հոսքի 27% –ը) մեծ մասը պատկանում է Ատլանտյան օվկիանոսի ավազանին: Խո– շոր գետերն են Ամազոնը, Պարանան, Օրի– նոկոն, Սան Ֆրանսիսկուն, Տոկանտինսը, Ուրուգվայը ևն: Խաղաղ օվկիանոսի ավա– զանին են պատկանում Անդերից սկիզբ առնող կարճ ու սրընթաց գետերը: Դրան Չակոն, Պամպան, Կենտրոնական Ան– դերի բարձրավանդակները և արմ. անա– Իգուասու ջրվեժը համանուն գեւոի վրա Սանտյագո տանող Պանամերիկյան ճանա– պարհը Կորդիլիերաներում՝ 2000 մ բարձրության վրա պատային նեղ շերտը զուրկ են ներ– քին հոսքից, սակայն շատ են աղի լճերն ու աղուտները: Պատագոնյան Անդերում կան սառցադաշտային (Բուենոս Այրես ևն), Կենտրոնական Անդերում՝ տեկտո– նական (Տիտիկական) և մնացորդային (Պոոպո) լճեր: Խոշոր ծովալճակները գտնվում են հս–ում (Մարակայբո) և հվ– արլ–ում (Փաթուս, Լագոա Միրին): Հողերը և բուսականությունը: Տ. Ա–ի մեծ մասը պատկանում է Նեոտրոպիկա– կան, հվ–ը՝ Անտարկտիկական բուսաշ– խարհագրական մարզերին: Տ. Ա–ի հա– սարակածային գոտում, պոդգոլացած լա– տերիտային հողերի վրա տարածված են մշտականաչ խոնավ հասարակածային ան– տառներ (հիլեաներ կամ սելվասներ), մերձհասարակածային և արևադարձային գոտիներում, կարմիր, դարչնակարմիր և կարմրագորշ հողերի վրա տերևաթափ մշտականաչ անտառներ են, բարձրախոտ սավաննաներ (լյանոս), մացառուտային սավաննաներ (կամպոս սեռադոս) կամ չորասեր նոսր անտառներ (կաատինգա), հասարակածային գոտում, լատերիտա– յին հողերի վրա՝ խոնավ հասարակածա– յին անտառներ, Անդերի փակ սարավանդ– ներում և արմ. ծովաՓնյա լանջերին՝ անա– պատներ: Մերձարևադարձային շրջաննե– րում, Բրազիլական սարահարթի հվ–ում, կարմրահողերի վրա տարածված են փշա– տերև անտառներ, հվ. լայնության 30°-ից հվ.՝ սավաննաներ (նման պրերիաներին): Պամպասներում, սևահողերի վրա մար– դագետն ա–աափաստանային բուսածած– կույթ է: Պատագոնիայում գերակշռում են թփուտային կիսաանապատները, Պատա– գոնյան Անդերում՝ խառն անտառները: Տ. Ա. հևեայի, կակաոյի, քինաքինայի և կարմիր ծառի հայրենիքն է: Կենդանական աշխարհը: Պատկանում է Նեոտրոպիկական կենդանաաշխարհա– գրական մարգին: Բնորոշ կենդանիներից են զրահակիրը, մրջնակերը, ծովախոզու– կը, խոզուկը, շինշիլան, մագամ եղջերուն, պարկամուկը, ջրարջը, լաման, ճահճա– կուղբը, երկարառունգը, բաշավոր գայլը, հովազը, կապիկները, կան սողուններ, երկկենցաղներ, միջատներ, գետերում՝ դելֆիններ, կոկորդիլոսներ: III. Աշխարհագրական հայտնագործու– թյունների U հետազոտությունների պատմությունը Տ. Ա–ի ափերի մոտ պատմականորեն ապացուցված առաջին նավարկությունը կատարել է Ա. Կոլումբոսը 1498-ին և հայտ– նագործել Տրինիդադ կղզին ու մայր ցա– մաքի ափերը՝ Օրինոկոյի գետաբերանից մինչև Պարիա թերակղզին: 1499– 1500-ին Ա. Օխեդայի իսպանական արշավախում– բը (Ա. Վեսպուչիի մասնակցությամբ), հասնելով Դվիանային, նավարկեց մայր ցամաքի ափերի երկայնքով, անցավ Վե– նեսուելական ծոցը և հասավ մինչև Մա– րակայբո լիճը: 1501-ին իսպանացի Ռ. Բաստիդասը Դուախիրա թերակղզուց հասավ մինչև Ուրաբայի ծոցը: Դրանով ավարտվեց Տ. Ա–ի հս. ափի հայտնադոր– ծումը: 1500-ին իսպանացի Վ. Պինսոնը առաջինը հայտնագործեց մայր ցամաքի բրազիլական ափը՝ հվ. լայնության 6°-ից մինչև Դվիանա: Նույն թվականին իսպա–