Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սությունների կամ պարբերությունների սկզբում: Հարակրկնությունները լինում են հնչյունային, բառային, շարահյուսա– կան: է. Ջր բաշ յան

ՀԱՐԱԿՑՈՒՄ, կ ոնյուգացիա, սե– ռական պրոցեսի ձե. հատուկ է բուսական և կենդանական որոշ օրգանիզմների (ջրի– մուռներ, ստորակարգ սնկեր, ինֆուզո– րիաներ): Բուսական օրգանիզմ– ների Հ. մորֆոլոգիապես նման երկու անշարժ, վեգետատիվ բջիջների պարու– նակության միաձուլումն է: Ի ն ֆ ու զ ո– րիաների Հ. սեռական կորիզնե– րի փոխանակումն է, զույգ–զույգ միա– ձուլումը: Երկու անհատներ բերանային բացվածքով մոտենում են իրար, մակրո– նուկլեուսը (վեգետատիվ կորիզը) քայ– քայվում է, իսկ միկրոնուկլեուսը (սեռա– կան կորիզը)՝ կրկնակի կիսվում: Առաջա– ցած 4 կորիզներից 3-ը քայքայվում են, մեկը նորից է կիսվում: Երկու անհատների կորիզների կեսերը միաձուլվում են, առա– ջանում է սինկարիոն: Վերականգնվում է քրոմոսոմների կրկնակի հավաքը: Բակ– տերիաների Հ. բակտերային մի բջջից մյուսին գենետիկական նյութի անց– ման եղանակն է: Երկու բակտերիաներ միանում են բարակ կամրջակով, որով դոնոր բջջից ռեցիպիենտ բջջին է անցնում դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ–ի) թե– լիկի հատվածը: Քրոմոսոմների Հ. համանման քրոմոսոմների ժամանա– կավոր մոտեցումն է, որի ընթացքում կա– տարվում է հոմոլոգ հատվածների փոխա– նակություն: (Տես նաև Մեյոզ):

ՀԱՐԱՆՑ ԱՆԱՊԱՏ, Սյունյաց Մեծ անապատ, ուշ միջնադարի հայկա– կան ճարտարապետական համալիր ՀՍՍՀ Գորիսի շրջանում, Հալիձոր գյուղի մոտ, Որոտան գետի աջ ափին: 1608–13-ին հիմնադրել են Սաղմոսավանքի եպիսկո– պոս Սարգիսը և Կիրակոս Տրապիզոնցի քահանան: Համալիրի այժմյան կազ– մում են արմ–ից գավիթ–սրահով և հվ–ից Հարանց անապատի գլխավոր հատակագիծը կից երկու սենյակներով եկեղեցին, պա– րիսպները և թաղակապ, ձգված համաչա– փություններով սեղանատունը, որոնք (բացի եկեղեցուց) կառուցվել են 1658-ի երկրաշարժից հետո, երբ անապատի նախ– կին բոլոր շինությունները կործանվել են, իսկ եկեղեցին սահել–իջել է այժմյան տեղը: Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը տեղափոխվել է և հիմ– նել Տաթևի Մեծ անապատը:tXVIIItդ. սկզբին Հ. ա. վերակենդանացել է, այստեղ վերանորոգումներ և կառուցումներ են կատարել Տաթեի վանքի առաջնորդները: Հ. ա–ի համալիրը և եկեղեցին չաւիազանց կարևոր են ուշ միջնադարի հայկ. ճարա. առանձնահատկությունների բացահայտ– ման համար, այստեղից են ելել Հայաս– տանի XVII դ. մյուս անապատների հիմ– նադիրները՝ տարածելով նաև համալիրի հորինվածքի ու առանձին շենքերի լու– ծումները: Հ. ա–ի եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է, բեմի կի– սաշրջանաձև աբսիդի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով, ընդհանուր երկթեք ծածկով: Նման հորինվածք հետա– գայում կիրառվել է Սյունիքի մենաստան– ներում, ինչպես նաև Հայաստանի առան– ձին կանգնած եկեղեցիների մեծ մասում: Տարանց անապատի դպրո– ց ը գործել է Տ. ա–ի հիմնադրումից մեկ տարի անց, երբ այդտեղ է եկել Մովսես Գ Տաթևացին: Աշակերտների թիվը հասել է 60-ի: Դասասաց վարդապետներ են եղել Կիրակոս Տրապիզոնցին, Ներսես Մոկա– ցին, Պողոս Մոկացին, Մովսես և Թոմաս Տաթևացիները, Դավիթ Շամքորեցին: Դա– սավանդվել են գրչության արվեստ, ժա– մասացություն, Հին և Նոր կտակարան– ների մեկնություն: Հ. ա–ի դպրոցը կըր– թել է ընթերցասեր կրոնական գործիչներ, որոնք հետագայում հիմնել են իրենց միա– բան ությ ունները (ինչպես, օրինակ, Մով– սես Գ Տաթևացին, որը Երևանում հիմ– նադրեց Մևանիա Առաքյաչի անաւկաաի դպրոցը): Հ. ա–ի դպրոցը նաև գրչության կենտրոն էր: Ընդօրինակում էին ոչ միայն պատրաստի ձեռագրեր, այլև կազմում դասագրքեր–ժողովածուներ: Մեզ հասած ձեռագրերից Երևանի Մես– րոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահվում են N«N« 1831, 3622, 7364 և այլ ձեռագրերը, որոնք ժողովածուներ են: Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1946: հասրաթ– յ ա ն Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճար– տարապետական համալիրները, Ե., 1973: Մ. Հասրաթ յան, Ա. Մաթևոսյան

ՀԱՐԱՎ, հարավի կետ, հորիզոնի չորս գլխավոր կետերից մեկը: Նշանակու– մը՝ Տ (անգլ. South): Երկնոչորաի վրա Հ–ի կետը մաթեմատիկական հորիզոնի և երկնային միջօրեականի հատման երկու կետերից աշխարհի Հարավային բևեռին ամենամոտ կետն է:

ՀԱՐԱՎ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինք– նավար Մարզի Ասկերանի շրջանում, Ստե– փանակերտից 15 till արևելք: Կոլտնտե– սությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի, բանջարե– ղենի մշակությամբ, անասնապահական մթերքների արտադրությամբ: Կան մար– մարի հանքեր, գործում է Լեռնային Ղա– րաբաղի ԻՄ առաջին սորտակայանը: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կինո, բուժկայան:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ …278 II. Բնությունը t 278 III. Աշխարհագրական հայտնա– գործությունների և հետազո– տությունների պատմությու– նը t 279 IY. Բնակչությունըt 281 V. Քաղաքական բաժանումը …. 281 I. Ընդհանուր տեղեկություններ Մայր ցամաք Արևմտյան կիսագնդում: Գտնվում է հս. լայնության 12°28՝ (Գալի– նաս հրվանդան) և հվ. լայնության 53° 54՝ (Ֆրոուերդ հրվանդան), արմ. երկայնու– թյան 34° 47՝ (Կաբու Բրանկու հրվանդան) և 81° 20* (Պարինյաս հրվանդան) միջև: Տարածությունը Հողմատակ, Տրինիդադ, Ֆոլկլենդյան կղզիների, Հրո երկիր և Չիլիական արշիպելագների հետ մոտ 18,28 մլն կմ2 է: Ողողվում է Խաղաղ ու Ատլանտյան օվկիանոսների ջրերով: Պա– նամայի պարանոցով միանում է Հյուսի– սային Ամերիկային, Դրեյկի նեղուցով բաժանվում Անտարկտիդայից: Ափագիծը, բացառությամբ հվ–արմ–ի, թույլ է կտըրտ– ված: Քարտեզները տես 280–281 –րդ էջերի միջև՝ ներդիրում: II. Բնությունը • Հ. Ա–ի ռելիեֆում առանձնանում են Հարավ–Ամերիկյան պլատֆորմը արլ–ում (միջին բարձրության սարահարթեր, բարձրադիր հարթավայրեր, դաշտավայ– րեր) և Անդերի ծալքավոր լեռնային գո– տին արմ–ում ու հս–արմ–ում: Պլատֆոր– մային բարձրացումներն են. հս–ում՝ Դվիա– նական (Նեբլինո լեռ, 3014 it), արլ–ում՝ Բրագիլական (Բանդեյրա լեռ, 2890 մ), հվ–ում՝ Պատագոնիայի (բարձրությունը՝ մինչև 2200 մ) սարահարթերը: Գվիանա– կան և Բրագիլական սարահարթերը թույլ ալիքավոր հարթավայրեր են, մնա– ցորդային սեղանաձև սարավանդներ («շապադներ*) կամ բեկորային զանգված– ներ: Պատագոնիայի սարահարթը ծածկ– ված է մեզո–կայնոզոյան և սառցադաշ– տային նստվածքներով: Անդերի և սարա– հարթերի միջև եղած ճկվածքներում, որոնք լցված են երրորդական–չորրորդա– կան նստվածքներով, տեղադրվտՕ են Օրինոկոյի (Լյանոս), Ամազոնի, Պան– տանալի, Դրան Չակոյի, Պամպայի, Լա Պլաաայի և այլ դաշտավայրեր: Լա Պլա– տայի դաշտավայրի արմ–ում և հվ–ում Նա– խակորդիլիերայի բեկորային լեռներն են (բարձրությունը՝ մինչև 6000 մ): Հ. Ա–ի արմ–ում խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով ձգվում է (9000 կմ) ” Ան– դերի լեռնային համակարգը՝ կազմված ալպյան ծալքավորման բազմաթիվ լեռ– նաշղթաներից: Ռելիեֆին բնորոշ են մեծ բարձրությունները (Չիլի–Արգենտինյան Անդեր, Ակոնկագուա լեռ, 6960 մ), միջ– լեռնային սարավանդներն ու մնացորդա– յին լճերը (Կենտրոնական Անդեր) և խոր կիրճերը (Հյուսիս–Արևմտյան Անդեր): Ձյան սահմանը Կենտրոնական Անդերում գտնվում է 4700–6300 t/–ի, Պունայի սա– րահարթում՝ 6500 ւ/-ի (ամենաբարձրը մայր ցամաքում), հվ–ում (Հրո երկիր)՝ 500–700 մ–ի վրա: Հաճախակի են հրա– բուխներն ու երկրաշարժերը: Երկրաբանական կառուցվածքը և օգ– տակար հանածոները: Հ. Ա. մայր ցա– մաքը կազմված է Հարավ–Ամերիկյան պլատֆորմից և Անդերի գեոսինկլինալա– յին ծալքավոր ստրուկտուրաներից: Պլատ– ֆորմի հիմքը կազմված է արխեյան–ստորին պրոտերոզյան խորքային Փոխակերպված ապարների բլոկներից, որոնք ելուստնե– րի ձևով դուրս են գալիս երկրի մակերե–