Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բնակչության երաժշտությունը: Երաժըշ– աական գործիքներից առավել տարած– ված է մբիրան (լեզվակավոր նվագարան, կոչվում է նաև նշարի, նյանշա), որը հա– ճախ օգտագործվում է անսամբլներում: Սբիրայի վիրտուոզ կատարողներից են Դ. Ա. Մարեյրը, Լ. Չ. Սուկատաին: Առանձնապես հետաքրքիր է մաշոնա ժո– ղովրդի երաժշտությունը: Խմբերգեցողու– թյանը բնորոշ է զարգացած վոկալ բազ– մաձայնությունը: Ինքնատիպ է մատա– բելե ժողովրդի խմբերգային մշակույթը, որտեղ մեծ դեր ունեն բազմաձայնությու– նը և բազմառիթմայնությունը: XX դ. 2-րդ կեսից, Արևմուտքի մասսայական երաժըշ– տության տարածման հետևանքով, բա– նահյուսական ավանդույթները դուրս են մղվում: Սպիտակամորթ փոքրամասնու– թյան մշակույթի հարցերով զբաղվում են Արվեստի գործերի ռոդեզիական ընկե– րությունը (հիմն. 1968-ին) և նրա բաժան– մունքը Սոլսբերիում՝ Արվեստի գործերի խորհուրդը: Երաժշտական հաստատու– թյուններից են՝ Ռոդեզիայի երաժշտական կոլեշը Սոլսբերիում (հիմն. 1948-ին) և Կվանոնգոմա երաժշտական կոլեշը Բու– լավայոյում, որոնք նախատեսված են հիմ– նականում սպիտակամորթ փոքրամաս– նության համար: Գրկ. jHeMKHHa JI. A., Kpax OeflepaijHH Poae3HH h HbflcajieHfla, M., 1965; Win- d r i c h E., The Rhodesian Problem. A Documentary Record 1923–1973, L.–Boston, 1975.

ՀԱՐԱՎԱՑԻՆ ՍԱՆԴՎԻ93ԱՆ ԿՂԶԻՆԵՐ (South Sandwich Islands), հրաբխային, անմարդաբնակ կղզիների խումբ Ատլան– տյան օվկիանոսի հարավում, Անտարկ– տիկայում: Բաղկացած են 8 մեծ և բազմա– թիվ մանր կղզիներից: Տարածությունը մոտ 300 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1372 մ: Ձյունածածկ են, սառցապատ: Կան գործող հրաբուխներ: Աճում են քարաքոս– ներ և մամուռներ: Հարուստ է թռչուննե– րով: Փոկերի մակաղատեղի է: Հայտնա– գործել է Ջ. Կուկը, 1775-ին:

ՀԱՐԱՎԱՑԻՆ ՕՐԿՆԵՑԱՆ ԿՂԶԻՆԵՐ (South Orkney Islands), կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսի հարավ–արևմըտ– յան մասում, Անտարկտիկայում: Բաղկա– ցած են 4 մեծ և 40 մանր կղզիներից: Տա– րածությունը 621 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1266 մ: Մեծ մասը ծածկված է ձյու– նով և սառույցով: Փոկերի և ծովառյուծ– ների մակաղատեղի է, հարուստ է ծովա– յին թռչուններով: Հայտնագործվել է 1821-ին: Հ. 0. կ–ի վրա հիմնված է արգեն– տինական (Օրկադես, 1903-ից) և մեծբրի– տանական գիտական երեք կայան: Կա կետորսություն:

ՀԱՐԱՎ–ԱՐԷՎէԼՅԱՆ ԱԱԻԱՑԻ ՊԵՏՈՒ–

ԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ (Association of South East Asian Natious – ԱՍԵԱՆ), ռեգիոնալ կազմակերպություն, որի կազ– մի մեջ մտնում են Թաիլանդը, Ինդոնե– զիան, Սալայզիան, Սինգապուրը, Ֆիլի– պինները: Ստեղծվել է 1967-ին: Հռչակել է մասնակից երկրների տնտ., սոցիալական ու մշակութային համագործակցության զարգացումը, երկրագնդի այդ շրջանում «խաղաղության և կայունության» հաստա– տումը: Ղեկավար մարմիններն են՝ արտ. գործ, մինիստրների ամենամյա նստա– շրջանը, նստաշրշանների միշև՝ Մշտական կոմիտեն: Բացի այդ, գործում են 11 ճյու– ղային կոմիտեներ: «Ընդհանուր շուկայի» երկրների և ասոցիացիայի մասնակից երկրների միշև առևտուրն ընդլայնելու նպատակով ստեղծվել է կազմակերպու– թյան ժնևյան կոմիտե: ԱՍԵԱՆ–ի գործու– նեության վրա ազդում է այն հանգաման– քը, որ նրա անդամների մեծ մասը կապ– ված է Հարավ–Արևելյան Ասիայի պրոիմ– պերիալիստական խմբավորումների հետ:

ՀԱՐԱՎ–ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՖՐԻԿԱ, Նամի– բիայի անվանումը մինչև 1968-ը: 1884-ից՝ գերմ. պրոտեկտորատ (Դերմ. Հարավ– Արևմտյան Աֆրիկա), 1914– 18-ի առաշին համաշխարհային պատերազմից հետո՝ Հարավ–Աֆրիկյան Միության (1961-ից՝ Հա– րավ–Աֆրիկյան Հանրապետություն) ման– դատային տերիտորիա: Բռնակցվել է նրա կողմից 1939–45-ի երկրորդ համաշխար– հային պատերազմից հետո:

ՀԱՐԱՎ–ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ–

ԹՅՈՒՆ, ՀԱՀ (Republick van Suid Af- rika, Republic of South Africa) Բովանդակ ություն I. Ընդհանուր տեղեկություններ . 285 II. Պետական կարգը t 285 III. Բնությունը t 285 IV. Բնակչությունը . . … t 286 V. Պատմական ակնարկt 286 VI. Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները . . . 287 VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ t 287 VIII. Զինված ուժերըt 288 IX. Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը t 288 X. Լուսավորությունը t 288 XI. Գիտական հիմնարկները … 288 XII. Մամուլը, ռադիոհաղորդումնե– 288 րը, հեռուստատեսությունը . , 288 XIII. Գրականությունըt 288 XIV. ճարտարապետությունը ն կեր– պարվեստը t 289 XV. Երաժշտությունըt 289 XVI. Թատրոնը t 289 XVII. Կինոն t 289 I. Ընդհանուր տեղեկություններ ՀԱՀ պետություն է Աֆրիկայի ծայր հարավում: Սահմանակից է Բոտսվանա– յին, Զիմբաբվեին (Հարավային Ռոդե– զիա), Մոզամբիկին, Մվազիլենդին, Նա– միբիային: Ողողվում է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների շրերով: ՀԱՀ–ի սահմաններում է գտնվում Լեսոթո անկախ պետությունը: Տարածությունը 1223,4 հզ. կմ2 է, բն. 26,9 մլն (1977): Մայրաքա– ղաքը՝ Պրետորիա, պառլամենտի նստա– վայրը՝ ՔեյՓթաուն: Վարչականորեն բա– ժանվում է չորս նահանգի: Քարտեզները տես 288–289-րդ էշերի միշև՝ ներդիրում: II. Պետական կարգը ՀԱՀ ֆաշիստա–ռասիստական հանրա– պետություն է: 1948-ից պետ. քաղաքակա– նությունն ապարահեյդն է՝ ոչ եվրոպական բնակչության նկատմամբ ծայրահեղ խըտ– րականության իրագործումը: Իփստ հետա– դիմական օրենսդրությամբ (քայքայիչ գործունեության դեմ պայքարի, կոմու– նիզմի ճնշման, պետ. անվտանգության մասին օրենքներ ևն) վերացվել են բուր– ժուա–դեմոկրատական ազատությունները: Պրեզիդենտը (իրավաբանորեն՝ պետու– թյան գլուխը), որն ընտրվում է միայն սպի– տակամորթներից, նշանակում է պրեմիեր մինիստրին, մինիստրներին, կար՜ող է վաղաժամկետ արձակել պառլամենտը, վետո դնել նրա օրենսդրական նախագծե– րի վրա, հաստատել միջազգային պայմա– նագրեր: Իրականում իր ֆունկցիաների գերակշռող մասն իրագործում է կառավա– րության (գործադիր խորհուրդ) «խորհըր– դով», որի հետևանքով իշխանությունը կենտրոնանում է պրեմիեր մինիստրի ձեռքին: Պրեզիդենտ ընտրելու, պառլա– մենտի (սենատ, ժողովի պալատ) ընտ– րություններին մասնակցելու, սենատի անդամ լինելու իրավունք վերապահ– ված է միայն սպիտակամորթներին: Կա– ռավարությունը հաշվետու է պառլամենտի առջև: Ըստ բանտուստանացման քաղա– քականության, երկիրը բաժանված է «սպի– տակ» շրշանի, որն ընդգրկում է երկրի տարածքի 87%–ը, և «սև» շրշանի, որի մեջ մտնում են երկրծ տարածքի 13%-ը կազ– մող 10 բանտուստանները (ստեղծված ըստ ցեղային հատկանիշի)՝ Փաստորեն գաղութները: ՀԱՀ–ի դատական համա– կարգը կազմում են գերագույն դատարա– նը, մագիստրատների օկրուգային և շրջա– նային դատարանները: III. Բնությունը ՀԱՀ գտնվում է հվ. լայնության 22°-ից հվ., արևադարձային և մերձարևնսդարձա– յին գոտիներում: Ափերը լեռնային են, չկտրտված, փոքրաթիվ հարմարավետ ծո– վածոցերով ու խորշերով: Ռելիեֆի բնորոշ տարրը Մեծ Սանդ– ղափուլն է՝ եզրային սարավանդների ու սարահարթերի ուղղաձիգ լանշերը, օրոնք արլ–ում հայտնի են Դրակոնյան լեռներ անվամբ (Կատկին լեռ, 3660 ւ/, ՀԱՀ–ի ամենաբարձր կետը): Սանդղափոււից հս–արլ. տարածվում է վելդ սարավանդ– ների շարքը Սոուտպանսբերգե, Վատեր– բերգ, Վիտվատերսրանդ սրակատար լեռ– նաշղթաներով և մնացորդային հարթա– գագաթ լեռնազանգվածներով: Հվ–ում գտնվում են Կառուի կիսաանապատային սարավանդները, արմ–ում՝ Փոքր Նամակ– վալենդի սարահարթը, Օրանժ գետից հս.՝ չոր գետահովիտներով կտրտված Կալա– հարիի հարթավայրերը: Ծայր հվ–ում ձըգ– վում են Կապի լեռները: ՀԱՀ տարածքը տեղադրված է մինչքեմբրյան Աֆրիկա– կան պլատֆորմի հվ. մասի վրա, բացա– ռությամբ Կապի լեռների, որոնք պատկա– նում են հերցին յան ծալքավորությանը: Ընդերքը հարուստ է ուրանի, մանգանի, քրոմիտների, կապարի, ցինկի, ոսկու, պլատինի, ալմաստի պաշարներով: Կան ածխի, երկաթի, նիկելի, տիտանի, վա– նադիումի, պղնձի, արծաթի, անագի, վոլֆ– րամի, կոբալտի, բերիլիումի, ծարիրի, ցիրկոնիումի, գրաֆիտի, ասբեստի, կո– րունդի և այլ հանքավայրեր: