Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է 57 ւռեղ) նախագահ Ռ. Մուգաբեն կազ– մեց նոր կառավարություն: 1980-ի ապ– րիլի 18-ին Հ. Ռ. Զիմբաբվե անունով հըռ– չակվեց անկախ պետություն: Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Աֆրիկյան մի– ացյալ ազգային խորհ ու ր դ, 1979-ի ապրիլից կառավարող կու– սակցությունն է, ստեղծվել է 1972-ին: Ռոդեզիական ճակատ, մինչե 1979-ի ապրիլը կառավարող կուսակցու– թյունն էր, ստեղծվել է 1962-ին, արտահայ– տում է ազգաբնակչության եվրոպական փոքրամասնության շահերը: Ռոդե– զիական ազգային կուսակ– ց ու թ յ ու ն, եվրոպական ազգաբնակ– չության ծայրահեղ աչ կուսակցություն է: Ռոդեգիայի Հանրապետու– թյան պահպանողականնե– րի մ ի ու թ յ ու ն, ստեղծվել է 1969-ին, եվրոպական ազգաբնակչության ծայրա– հեղ աջ կուսակցություն է: Միացյալ պահպանողական կուսակ– ց ու թ յ ու ն, ստեղծվել է 1975-ին: Գոր– ծողության ռոդեզիական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1977-ին, եվրոպական ազգաբնակչության աջ կուսակցություն է: Ազգային մ ի ա ս ն ու թ յ ա ն ու ժ, ստեղծվել է 1977-ին, եվրոպական ազգաբնակչության լիբերալ խմբավորումների կուսակցու– թյունն է: Զիմբաբվեի աֆրիկ– յան ժողովրդի միություն, ստեղծվել է 1961-ին, Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միու– թ յ ու ն, ստեղծվել է 1963-ին, երկու կու– սակցությունները 1976-ին միավորվեցին Հայրենասիրական ճակատի մեջ, որը մղում է ազգային–ազատագրական պայ– քար: Զիմբաբվեի միացյալ ժողովրդական կազմակեր– պ ու թ յ ու ն, հիմնվել է 1972-ին, աֆրի– կյան կուսակցություն է: Արհմիությունների աֆրիկ– յան կոնգրես, ստեղծվել է 1957-ին: Աֆրիկյան արհմիություննե– րի ազգային ֆեդերացիա, ստեղծվել է 1965-ին: Տնաեսա–աշխարհագրական ակնարկ: Հ. Ռ. օտարերկրյա կապիտալից կախյալ ագրարային–ինդուստրիալ երկիր է: էկո– նոմիկային բնորոշ են եվրոպական (խո– շոր ապրանքային գյուղատնտեսության հիմնական մասը և արդյունաբերությունը) և աֆրիկյան սեկտորները: Հողատիրու– թյան հիմքում ընկած է ռասայական խըտ– րականությունը: Եվրոպական սեկտորը ներկայացված է գաղութաբնակների խո– շոր ֆերմաներով ու պլանտացիաներով, աֆրիկյան սեկտորը՝ գյուղացիական տըն– տեսություններով Ա միջին կապիտալիս– տական ֆերմաներով: Մշակում են հա– ցահատիկ, ծխախոտ, թեյ, ցիտրուսային կուլտուրաներ, շաքարեղեգ, բամբակենի են: Արտադրում են միս, կաթնամթերք: Կա փայտամթերում (6 մլն ւ/3, 1975): Տըն– տեսության առաջատար ճյուղերից է լեռ– նահանքային արդյունաբերությունը: Ար– դյունահանում են ոսկի, ասբեստ, քրո– միտներ, պղինձ, քարածուխ, նիկել, եր– կաթ ևն: 1976-ին արտադրվել է 6,8 մլրդ կվտ–ժ էլեկտրաէներգիա: Կան մետալուր– գիական, մետաղամշակման, տեքստիլ, էլեկտրատեխնիկական, քիմ., մեքենաշի– նական ձեռնարկություններ, որոնց մեծ մասը գտնվում են Սոլսբերիում և Բուլա– վայոյում: Երկաթուղիների երկարությու– նը 2564 կմ (1974) է, ավտոճանապարհնե– րինը՝ 78841 կմ (1977): Ավիագծերով կապ– վում է Աֆրիկայի և Եվրոպայի երկրների հետ: Արտահանում է ծխախոտ, ոսկի, ասբեստ, քրոմիտներ, նիկել, ֆեռաքրոմ, պղինձ: Առևտրական հիմնական գործըն– կերը ՀԱՀ–ն է: Դրամական միավորը ռո– դեզիական դոլլարն է, որը հավասար է ամերիկյան 1,52 դոլլարի (1977): Բժշկա՜սանիտարական վիճակը և առողջապահությունը: Առողջապահու– թյան համաշխարհային կազմակերպու– թյան 1977-ի տվյալներով 1963-ին Հ. Ռ–ում սպիտակամորթ բնակիչների ծնունդը կազ– մել է 1000 բնակչին 16,0, մահացությունը՝ 7,6, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 21,1: Գունամորթների կյանքի միջին տևողությունն է (1962). տղամարդ– կանցը՝ 48 տարի, կանանցը՝ 49, սպիտա– կամորթներինը (1961–63), համապա– տասխանաբար, 66,9, 74 (աֆրիկացինե– րի առողջությունը բնութագրող դեմո– գրաֆիական ցուցանիշներ չկան): Տա– րածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (տուբերկուլոզ, տրա– խոմա, որովայնային տիֆ, բոր ևն): 1974-ին գործում էին 253 հիվանդանոց՝ 19,3 հզ. մահճակալով (1000 բնակչին՝ 3,1 մահճակալ), այդ թվում՝ 106-ը (11 հզ. մահճակալով) պետ., 147-ը (8,3 հզ. մահ– ճակալով)՝ մասնավոր: Աշխատում էին (1973) 1035 բժիշկ (5,7 հզ. բնակչին՝ 1 բժիշկ), 2,3 հզ. բուժակ, 162 ատամնա– բույժ, 329 դեղագործ և մոտ 10 հզ. այլ բուժաշխատողներ: Բժիշկներ է պատ– րաստում համալսարանական կոլեջին կից բժշկ. դպրոցը, բուժքույրեր և մանկաբարձ– ներ՝ Սոլսբերիի և Բուլավայոյի պետ. կենտրոնական հիվանդանոցները: 1971-ին առողջապահության ծախսերը կազմել են պետ. բյուջեի 5,7% –ը: Լուսավորությունը: Հ. Ռ–ում լուսավո– րության գործը կառուցված է ռասայական խտրականության սկզբունքով՝ բնիկների և եվրոպացիների երեխաները սովորում են տարբեր դպրոցներում: Տարրական կրթությունը 8-ամյա է, իրականացվում է մեկը մյուսին հաջորդող 3 տիպի՝ 2-ամյա նախապատրաստական, 3-ամյա ցածր տարրական և 3-ամյա բարձր տարրական դպրոցներում: 1956-ին օրենք է ընդունվել պարտադիր տարրական կրթության մա– սին: Միջնակարգ դպրոցը կազմված է 2-ամյա ցածր միջնակարգ, 2-ամյա միջին և 2-ամյա բարձր միջնակարգ (որից հետո իրավունք է տրվում բուհ ընդունվելու) դպրոցներից: Առաջին երկու տիպի տար– րական դպրոցներում ուսուցումը տարվում է մայրենի լեզվով, բարձր տարրական և միջնակարգ դպրոցներում՝ անգլերենով: Պրոֆտեխնիկական կրթական համակար– գը թույլ է զարգացած: Աֆրիկացիների ցածր պրոֆտեխնիկական և միջնակարգ մասնագիտական կրթությունը իրականաց– վում է Նյատսայմի 5-ամյա տեխ., Չիբերի և Դվեբիի 3-ամյա գյուղատնտ. կոլեջ– ներում (ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմ– քի վրա) և տնարարության 9 դպրոցներում: Բարձրագույն կրթության համակարգի մեջ մտնում են՝ Ռոդեգիայի համալսարանը (հիմն. 1955-ին, Աոլսբերի)՝ կից գործող մի քանի ինստ–ներով, Սոլսբերիի պոլի– տեխնիկական ինստ–ը (1927): խոշոր թան– գարաններն են՝ Հ. Ռ–ի թանգարանը (Բու– լավայոյում), Ազգային պատկերասրահը, Քանդակագործական հուշարձանների թանգարանը (երկուսն էլ՝ Սոլսբերիում) ևն, գրադարանները՝ Պառլամենտական, Հանրային, Համալսարանի ևն: Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը: 1978-ին լույս էին տեսնում 2 օրաթերթ՝ «Հերալդ» («The Herald», 1892-ից), «Քրոնիքըլ»(«^6 Chro– nicle», 1894-ից) և 60 այլ պարբերական– ներ, որոնցից են՝ «Սանդի մեյլ» («Sunday Mail», 1935-ից) կիրակնօրյա թերթը, «Սիթիզըն» («The Citizen», 1953-ից) շա– բաթաթերթը, «Աութպոստ» («Outpost», 1911-ից) ամսագիրը: Ինթեր–Աֆրիքըն Նյուս էյջընսի (Inter- African News Agency Ltd.) մասնավոր ին– ֆորմացիոն գործակալությունը (հիմն. 1964-ին) Հարավ–Աֆրիկյան Հանրապետու– թյան Սաութ Աֆրիքըն պրես ասոշիեյշըն ինֆորմացիոն գործակալության մասնա– ճյուղ է: Ռոդեգիայի ռադիոհաղորդումների կոր– պորացիան (Rhodesia Broadcasting Cor– poration), հիմն. 1964-ին, վերահսկում է ռադիո– և հեռուստահաղորդումները: Հեռուստատեսությունը գործում է 1960-ից: ճարտարապետությունը և կերպար– վեստը: Հնագիտական հնագույն նմուշ– ները պալեոլիթի ժամանակաշրջանի ժայ– ռապատկերներ են (մարդկանց և կենդա– նիների ուրվագծային կամ գունազարդ ֆիգուրներ, ծեսի տեսարաններ), որոնք կատարված են աշխարհում առաջին «մա– տիտներով»՝ հեմատիտի գորշ ձողիկնե– րով (հայտնաբերվել են Մատոպո լեռների Բամբատա քարանձավում): XIX դ. բաց– վել են քարաշեն համալիրների (Զիմբաբ– վե, Դհլո–Դհլո ևն) ավերակներ: ժամանա– կակից ավանների հատակագծումը նման է հնագույն համալիրներին (բնակելի և տնտ. կառույցները շրջավւակված են կա– վածեփ պատերով): Բնակարանների տի– պերից է կոնաձև ծածկով բոլորաձև խըր– ճիթը: XIX դ. երևան են եկել ցածրահարկ, աղյուսե տներով կառուցապատված, շախ– մատաձև հատակագծված քաղաքներ: 1950-ական թվականներից կառուցվում են բազմահարկ շենքեր՝ ժամանակակից արևմտաեվրոպական ճարտ–յան ոգով: Գեղանկարիչներից են՝ Ս. Սոնգոն, Զ. Նդանդարիկան, Տ. Մուկարոբգվան (բնանկարներ, կենցաղային տեսարան– ներ), քանդակագործներից՝ Տ. Դուբեն, Ցո. Լիկոտոն, Բ. Մտեկին: Գեղարվեստական արհեստներից զար– գացած են փայտի փորագրությունը (տնա– յին կահ՜կարասի), բրուտագործությունը (երկրաչափական նախշերով զարդարված կճուճներ և սափորներ), հյուսումը: Երաժշտությունը: Հ. Ռ–ի երաժշտա– կան մշակույթն ընդգրկում է հվ–արլ. (մա– շոնա, մատաբելե, տսոնգա ևն), կենտրո– նական և արլ. բանտու ժողովուրդների, ինչպես և եվրոպական ծագում ունեցող