աշխարհում կարևոր տեղ է գրավում բրդի
արտադրությամբ (105 հզ. ա, 1975): Աֆ–
րիկացիների գյուղատնտեսության վրա
բացասաբար է անդրադառնում հողի,
գյուղատնտ. մեքենաների և պարարտա–
նյութերի պակասը: Նրանց ցանքատա–
րածությունները 1,6 մլն հա են: Բերքատը–
վությունը ցածր է (հացահատիկային կուլ–
տուրաների համար 1,5–4 ցճ հա–ւ ց):
Աֆրիկացիներն ստիպված են պարենա–
մթերքը գնել սպիտակամորթներից: Երկրի
արմ. ծովափին զարգացած է ձկնորսու–
թյունը (1,5 մլն տ, 1976):
Տրանսպորտը: Երկաթուղիների երկա–
րությունը 22,4 հզ. կմ է (4,i8 հզ. կմ՛ էլեկ–
տրիֆիկացված, 1976), ասֆալտապատ ավ–
տոճանապարհների երկարությունը՝ մոտ
40 հզ. կմ (1975): Խոշոր նավահանգիստ–
ներն են Դուրբանը, Ռիչարդս Բեյը, Սալ–
դանյան, Քեյփթաունը, Պորտ էլիզաբեթը:
Առևտարկան նավատորմի տարողությու–
նը 476,3 հզ. բրուտտո ռեգիստրային ա է
(1977): Ավիագծերով միացած են երկրի
կարևոր քաղաքները: ՀԱՀ–ով են անց–
նում մի շարք միջազգային ավիագծեր:
Արտաքին տնտեսական կապերը:
ՀԱՀ–ի առևտրական հաշվեկշիռը մշտա–
պես բացասական է: 1976-ին արտաքին
առևտրի ծավալը կազմել է 10 մլրդ ռենդ
(որից արտահանումը՝ 4,1 մլրդ, ներմու–
ծումը՝ 5,9 մլրդ ռենդ): Արտահանության
ավելի քան 30% –ը կազմում է հանքային և
գյուղատնտ. հումքը, 35–40%–ը՝ լեռնա–
հանքային արդյունաբերության կիսա–
ֆաբրիկատները և Փուղատնտ. վերամշակ–
ված արտադրանքը: Մեծանում է պատ–
րաստի արտադրանքի արտահանումը:
Ներմուծում են մեքենաներ ու սարքավո–
րում, սև և գունավոր մետաղների գլոց–
վածք, տեքստիլ ապրանքներ, քիմիկատ–
ներ: հիմնական գործընկերներն են Մեծ
Բրիտանիան, ճապոնիան, ԳՖՀ–ն, ԱՄՆ–ը:
Դրամական միավորը հարավ–աֆրիկյան
ռենդն է: 1 ռենդը = 1,5 ամերիկյան դոլ–
լարի (մարտ, 1978):
VIII. Զինված ուժերը
ՀԱՀ–ի զինված ուժերը կազմված են
ցամաքային զորքերից (41 հզ. մարդ,
1977), ռազմաօդային (8,5 հզ. մարդ) և
ռազմածովային (5,5 հզ. մարդ) ուժերից:
Գերագույն գլ]ս. հրամանատարը պրեզի–
դենտն է, անմիջական ղեկավարությունն
իրականացնում է պաշտպանության մի–
նիստրը: Համալրվում են վարձկաններով
և զորակոչիկներով. զինծառայության
ժամկետը 24 ամիս է: Ցամաքային զորքերն
ունեն 1 տանկային, 1 մեքենայացված և
4 մոտոհետևակային բրիգադներ, պարա–
շյուտային 2 գումարտակ, դաշտային հրե–
տանու՝ 8, զենիթային հրետանու 9 գունդ,
ինժեներային գումարտակներ, կապի
գնդեր ևն: Ռազմաօդային ուժերն ունեն
362 մարտական ինքնաթիռ, 12 էսկադրի–
լիա, ռազմածովային ուժերը՝ սուգանա–
վեր, ականակիրներ, պահականավեր ևն:
IX. Բժշկա–աշխարհագրական բնութա–
գիր D
Առողջապահության համաշխարհային
կազմակերպության տվյալներով ՀԱՀ–ում
1971-ին գունամորթ բնակիչների ծնունդը
1000 բնակչին կազմել է 35,6, մահացու–
թյունը՝ 13,4, մանկական մահացությունը
1000 ողջ ծնվածին՝ 122,1, հնդիկներինը,
համապատասխանաբար, 33,8, 6,8, 35,6,
սպիտակամորթներինը՝ 23,6, 8,8 և 20,9:
Կյանքի միջին տևողությունն է (1959–
1960). սպիտակամորթ տղամարդկանցը՝
64,7, կանանցը՝ 71,7, գունամորթներինը,
համապատասխանաբար՝ 49,6 և 54,3:
Աֆրիկացիների առողջությունը բնութա–
գրող դեմոգրաֆիական ճշգրիտ տվյալներ
չկան: Տարածված են վարակիչ հիվանդու–
թյունները (տուբերկուլոզ, որովայնային
տիֆ ևն):
1973-ին կար 788 բժշկ. հիմնարկ՝
156,2 հզ. մահճակալով (1000 բնակչին՝
6,4 մահճակալ): Աշխատում էին 12 հզ.
բժիշկ (1 բժիշկ՝ 2 հզ. բնակչին), 1,7 հզ.
ատամնաբույժ, 4,8 հզ. դեղագործ, 451
պրովիզոր և ավելի քան 90 հզ. միջին ևն
բուժաշխատողներ: Բժիշկներ են պատ–
րաստում համալսարանների բժշկ. 5 ֆա–
կուլտետներ: 1973-ին առողջապահության
ծախսերը կազմում էին պետ. բյուջեի
1,8%-ը:
X. Լուսավորությունը
ՀԱՀ–ում կրթական համակարգը կազ–
մակերպված է ռասայականության հիման
վրա. սպիտակամորթ, գունամորթ, բան–
տու և հնդիկ երեխաները սովորում են
տարբեր ուս. հաստատություններում,
տարբեր ծրագրերով ու դասագրքերով:
Կրթությունը պարտադիր է ինչպես սպի–
տակամորթ (7–16 տարեկան), այնպես
էլ (1976-ից) աֆրիկացի (4-ամյա, 7–11
տարեկան) երեխաների համար:
Նախադպրոցական հիմնարկներն են
հաճախում միայն սպիաակամորթների
երեխաները: Տարրական կրթությունը (7–
8-ամյա) իրականացվում է 2–3 և 5-ամյա
դպրոցներում: Բանտու և հնդիկ երեխա–
ները սովորում են մայրենի լեզվով:
7-ամյա տարրական դպրոցն ավարտողը
կարող է ընդունվել միջնակարգ հանրա–
կրթական կամ միջնակարգ տեխնիկական
դսյրոց, 8-ամյան ավարտողը՝ նաև ման–
կավարժական դպրոց կամ արհեստագոր–
ծական ուսումնարան: Միջնակարգ դըպ–
րոցը (5-ամյա) կազմված է 3-ամյա ցածր
և 2-ամյա բարձր դպրոցներից: Ցածր միջ–
նակարգ դպրոցից հետո կարելի է ընդուն–
վել առևտրական կամ տնարարության
միջնակարգ դպրոց, տեխնիկական կոլե–
ջի ցածր բաժին, բարձր միջնակարգ դպրո–
ցից հետո՝ համալսարան, մանկավարժա–
կան կոլեջ, տեխնիկական կոլեջի բարձր
բաժին:
խոշոր համալսարաններն են՝ Հարավա–
յին Աֆրիկայի, Պրետորիայի (հիմնադըր–
վել է 1908-ին), Ատելենբոսի (1918), Վիտ–
վատերսրանդի (1922, Ցոհաննեսբուր–
գում), Քեյփթաունի (1829):
Գրադարաններն են՝ Հանրային (Բլում–
ֆոնտեյն), Քաղաքային (Քեյփթաուն),
Պառլամենտական, Հարավ–Աֆրիկյան
հանրային, Քեյփթաունի համալսարանի
ևն, թանգարանները՝ Ազգային (Բլում–
ֆոնտեյն), Մշակույթի պատմության հա–
րավ–աֆրիկյան, Հարավ–Աֆրիկյան ազ–
գային պատկերասրահ (Քեյփթաուն) ևն:
XI. Գիտական հիմնարկները
Գիտական աշխատանքների կազմա–
կերպման և կոորդինացման պետ. կենտ–
րոնը Գիտական և արդ. հետազոտություն–
ների խորհուրդն է (1945-ից, Պրետորիա):
խոշոր կազմակերպություն է Ատոմային
էներգիայի հանձնաժողովը (1948): Գի–
տահետազոտական կենտրոններ կան նաև
առողջապահության, գյուղատնտեսու–
թյան, տրանսպորտի, երկրաբանության
և այլ մինիստրությունների կազմում: Խո–
շոր ԳՀԻ–ներ ունեն մոտ 50 մասնավոր
արդ. ֆիրմաներ: Մասնավոր են նաև գի–
տական ընկերություններն ու միավորում–
ները, որոնց մեծամասնությունը մտնում է
ՀԱՀ–ի գիտական և տեխ. ընկերության ա–
սոցիացիայի (1920) մեջ: Գործում է գիտու–
թյունների և արվեստների հարավ–աֆրիկ–
յան ակադեմիան (1909): Բնական գիտու–
թյունների բնագավառի հետազոտություն–
ներ են կատարվում նաև համալսարաննե–
րում: XX դ. 1-ին կեսին ՀԱՀ–ում աշխա–
տել է հայտնի գիանական–բժիշկ Մ. Թեյ–
լերը (նոբելյան մրցանակ, 1951), 60-ական
թթ. վիրաբուժության մեջ հայտնի են
դարձել Ք. Բեռնարդի աշխատանքները:
XII. Մամուլը, ռադիոհաղորդումները,
հեռուստատեսությունը
1977-ին ՀԱՀ–ում լույս են տեսել 20-ից
ավելի խոշոր օրաթերթ և 80-ից ավելի
շաբաթաթերթ, ամսագիր, եռամսյա թերթ
ու հանդես: Աֆրիկաանս լեզվով առավել
ազդեցիկ հրատարակություններից են՝
«Տրանսվալեր» («Die Transvaler»,
1937-ից), «Ֆադերլանդ» («Die Vaderland»,
1914-ից), «Բյուրգեր» («Die Burger»,
1915-ից) օրաթերթերը, «Բրանդվագ» («Die
Brandwag», 1971-ից) շաբաթաթերթը: Անգ–
լերեն լույս են տեսնում՝ «Ռանդ Դեյլի
մեյլ» («Rand Daily Mail», 1902-ից),
«Սթար» («The Star», 1887-ից), «Արգուս»
(«The Argus», 1857-ից), «Նատալ մերկյու–
րի» («Natal Mercury», 1852-ից), «Դեյլի
Նյուս» («The Daily News», 1878-ից)
օրաթերթերը, «Սանդի թայմս» («Sunday
Times», 1906-ից), «Սանդի էքսպրես»
(«Sunday Express», 1934-ից) շաբաթա–
թերթերը:
Հարավ–աֆրիկյան կոմկուսի (ՀԱԿԿ),
Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ) և
առաջադիմական ու դեմոկրատական այլ
կազմակերպությունների տպագիր օր–
գանները՝ «Ինկուլուլեկո–ֆրիդոմ» («Incu-
luleko-Freedom», 1971-ից) թերթը, «Աֆ–
րիկան քոմյունիստ» («The African Com–
munist», 1959-ից), «Մայիբույե» («Mayi-
buye», 1966-ից), «Սեչաբա» («Sechaba»,
1967-ից) հանդեսները, լույս են տեսնում
ընդհատակում կամ արտասահմանում:
Գործում է Սաութ Աֆրիքըն պրես ասո–
շիեյշըն ինֆորմացիոն գործակալությունը
(հիմնվել է 1938-ին): Ռադիոհաղորդում–
ներն սկսվել են 1936-ին, հեռուստահա–
ղորդումները՝ 1976-ին:
XIII. Գրականությունը
ՀԱՀ–ի Ժողովուրդների գրականությու–
նը զարգանում է բանտու լեզուներով, հո–
տենտոտերենով, բուշմեներենով, իսկ հիմ–
նականում՝ անգլերենով և աֆրիկաանս
լեզվով: Գրավոր ստեղծագործությունները
երևան են եկել XIX դ. կեսերին: XX դ.
1-ին քառորդի սոցիալ–տնտեսական տե–
ղաշարժերը, քաղ. իրադարձություններն
իրենց արտացոլումն են գտել ՀԱՀ–ի
գրողների երկերում: Անարդարության,
ռասիզմի, գաղութատիրության դեմ հան–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/288
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
