«Հորվաթիա անկախ պետությունը» միա–
ցավ 1940-ի Բեռլինի պակտին, Վոյեվոդի–
նայի զգալի մասը տրվեց Հունգարիային,
ամբողջ Վարդարյան Մակեդոնիան և Սեր–
բիայի սահմանային շրջանների մի մասը՝
Բուլղարիային, Սլովենիան բաժանվեց
Գերմանիայի և Իտալիայի միջև են: Հ–ի
տարածքը բաժանվեց գերմ. և իւոալ.
օկուպացիոն գոտիների: Հ–ի ժողովրդի
պայքարը (որը հատկապես ուժեղացավ
ՍՍՀՍ–ի վրա Գերմանիայի հարձակվե–
լուց հետո) օկուպանտների և նրանց դրա–
ծոների դեմ գլխավորեց Հ–ի կոմկուսը
(ՀԿԿ): 1941-ի հուլիսին զինված ապստամ–
բություն սկսվեց Սերբիայում, Չեռնո–
գորիայում, Սլովենիայում, Հորվաթիա–
յում, Բոսնիա և Հերցեգովինայում, հոկ–
տեմբերին՝ Մակեդոնիայում: Ազատա–
գրական պայքարի ընթացքում ստեղծ–
վեցին Հ–ի ժողովրդա–ազատագրական
բանակը (ՀԺԱԲ) և իշխանության նոր
մարմիններ, որոնց ղեկավարում էր 1942-ի
նոյեմբերին կազմված Հ–ի ժող. ազատա–
գրության հակաֆաշիստական վեչեն
(ՀԺԱՀՎ): 1943-ի նոյեմբ. 29-ին ստեղծ–
վեց Հ–ի ազատագրության ազգային կո–
միտեն (ՀԱԱԿ, Ի. Բրոզ Տիւոոյի գլխավո–
րությամբ), որը ժամանակավոր կառա–
վարություն էր: Սովետական կառավարու–
թյունը ողջունեց ՀԱԱԿ–ի ստեղծումը և պատրաստակամություն հայտնեց ռազմ,
օգնություն ցույց տալ նրան: Ազատագրա–
կան շարժման բոլոր փուլերում Սովետա–
կան Միությունը Հ–ին ցույց տվեց ռազմա–
քաղաքական և նյութական օգնություն,
որը հատկապես շոշափելի դարձավ, երբ
սովետական բանակը մոտեցավ Բալկան–
ներին: Սովետական զորքերի և ՀԺԱԲ–ի
զորամասերի համատեղ գործողություն–
ների շնորհիվ 1944-ի աշնանը ազատա–
գրվեցին Հ–ի մի շարք շրջաններ, ինչպես
նաև Բելգրադը (հոկտ. 20): 1945-ի մարտի
7-ին ստեղծվեց դեմոկրատական ֆեդե–
րատիվ Հ–ի ժամանակավոր կառավարու–
թյուն՝ Ի. Բրոզ Տիտոյի գլխավորությամբ:
1945-ի ապրիլի 11-ին Հ–ի և ՍՍՀՍ–ի միջև
կնքվեց բարեկամության, փոխօգնության և ետպատերազմյան համագործակցու–
թյան պայմանագիր: Սինչև 1945-ի մա–
յիսի 15-ը հարավլսավական բանակը
(շուրջ 800 հզ. մարդ) ավարտեց երկրի
ազատագրումը ֆաշիստական զորքերից և նրանց դրածոներից: Հ–ի ժողովուրդ–
ները մեծ ավանդ ներդրեցին ֆաշիզմի
ջախջախման ընդհանուր գործում՝ կրե–
լով ծանր կորուստներ (զոհվեց 1700 հզ.
մարդ՝ երկրի բնակչության 10% –ից ավե–
լին): Երկրի ազատագրումից հետո Հ–ում
հաստատվեց ժողովրդա–դեմոկրատական
իշխանություն՝ պրոլետարիատի դիկտա–
տուրայի մի յուրատեսակ ձև, որի ավան–
գարդը ՀԿԿ–ն էր: Սահմանադիր ժողովի
(սկուպշչինա) 1945-ի նոյեմբերի ընտրու–
թյուններում հաղթեց Հ–ի ժողովրդական
ճակատը (Հժճ): 1945-ի նոյեմբ. 29-ին
սահմանադիր սկուպշչինան վերացրեց
միապետությունը և հաստատեց Հ–ի Ֆե–
դերատիվ ժողովրդական Հանրապետու–
թյուն (ՀՖԺՀ): 1946-ի հունվարին ընդուն–
վեց ՀՖԺՀ–ի սահմանադրությունը: Հ–ի ժո–
ղովուրդները ձեռնամուխ եղան սոցիալիզ–
մի կառուցմանը: Երկրում շարժում սկըս–
վեց գյուղացիական տնտեսությունները
արտադրական կոոպերատիվների մեջ
միավորելու համար: 1946–47–ին ազգայ–
նացվեցին բանկերը, խոշոր և միջին արդ.
ձեռնարկությունները, տրանսպորտն ու
մեծածախ առևտուրը անցան պետությանն
ու կոոպերատիվ սեկտորին: 1947-ի սկըզ–
բին արդ. արտադրանքը հասավ մինչ–
պատերազմյան մակարդակին: 1947-ի ապ–
րիլին ընդունվեց ժող. տնտեսության զար–
գացման 1-ին հնգամյա պլանը (1947–51),
որի նպատակն էր Հ. դարձնել ինդուս–
տրիալ–ագրարային երկիր: Պլանի կա–
տարման առաջին տարիներին, ինչպես
և երկրի ժող. տնտեսության վերականզնը–
ման ժամանակ, Հ–ին մեծ օգնություն էին
ցույց տալիս Սովետական Սիությունն ու
ժող. դեմոկրատիայի երկրները: 1948–
1949-ին հարաբերությունները, մի կող–
մից՝ ՍՄԿԿ և կոմունիստական ու բանվո–
րական մյուս կուսակցությունների, մյուս
կողմից՝ ՀԿԿ–ի միջև խզվեցին, խաթար–
վեցին նաև պետ. հարաբերությունները:
1951-ին ԱՄՆ–ի և Հ–ի միջև կնքվեցին
ռազմ, օգնության, 1952-ին՝ տնտ. համա–
գործակցության համաձայնագրեր: 1953–
1954-ին սովետա–հարավսլավական հա–
րաբերությունները սկսեցին նորմալանալ,
վերականգնվեց համագործակցությունը
նաև սոցիալիստական մյուս երկրների
հետ: 1953–57-ին Հ–ի տնտեսությունը
առաջնորդվում էր տարեկան պլաններով:
Հատկապես զարգանում էր ինդուստրիան:
Դանդաղ տեմպերով էր աճում գյուղատըն–
տեսությունը: 1953–54-ին արձակվեց գյու–
ղատնտ. արտադրական կոոպերատիվնե–
րի մեծ մասը (6806-ից մինչև 561), իսկ նը–
րանց մշակելի տարածությունները կըր–
ճատվեցին 20%-ից մինչև 2%–ի: 1953-ի
օրենքը սահմանեց մասնավոր հողատի–
րության մաքսիմում (մինչև 10 հա): Չնա–
յած գյուղատնտեսության լուրջ ետ մնա–
լուն, ինդուստրացման հաջողությունները
ապահովեցին Հ–ի ժող. տնտեսության
անշեղ վերելք (1947–56-ին ազգային եկա–
մուտը աճեց ավելի քան կիսով չափ):
1950-ական թթ. 1-ին կեսին Հ–ի արտա–
քին քաղաքականությանը բնորոշ է հա–
րաբերությունների ընդլայնումը ինչպես
զարգացած կապիտալիստական, այնպես
և զարգացող երկրների հետ: 1951-ին
համաձայնագիր կնքվեց ԱՄՆ–ի, Մեծ Բրի–
տանիայի և Ֆրանսիայի հետ այսպես կոչ–
ված եռակողմ օգնության վերաբերյալ,
1953–54-ին՝ Հունաստանի և Թուրքիայի
հետ բարեկամության, քաղ. համագոր–
ծակցության և փոխօգնության վերաբեր–
յալ: Սովետա–հարավսլավական փոխհա–
րաբերությունների հետագա բարելավման
և համագործակցության վերականգնման
գործում կարևոր դեր խաղացին բարձր
մակարդակի բանակցությունները (1955-ի
մայիս–հունիսին Բելգրադում, 1956-ի հու–
նիսին՝ Մոսկվայում), համապատասխան
դեկլարացիաների ընդունումը, ինչպես
նաև 1955–56-ի երկկողմ մի շարք համա–
ձայնագրերի կնքումը:
1957-ի դեկտեմբերին միութենական
ժող. սկուպշչինան ընդունեց տնտ. զար–
գացման նոր հնգամյա (1957–61) պլան:
1960-ի սկզբին, թեպետ Հ–ի արդ. արտա–
դրանքը արդեն 3,5 անգամ գերազանցում
էր նախապատերազմյան մակարդակը,
սակայն իր տնտ. զարգացմամբ Հ. դեռևս
ետ էր մնում սոցիալիստական մյուս եր–
կըրներից: 1963-ին հռչակվեց Հ–ի նոր
սահմանադրությունը. Հ. սկսեց անվանվել
Հ–ի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հան–
րապետություն (ՀՍՖՀ):
1957–65-ին էական տեղաշարժեր եղան
գյուղատնտեսության մեջ: Հ–ի կոմունիստ–
ների միության (ՀԿՍ) քաղաքականու–
թյունը գյուղում նպատակամղված էր սո–
ցիալիստական և անհատական սեկտոր–
ների կայուն կապերի զարգացմանը: Ընդ–
հանուր հողագործական կոոպերատիվնե–
րը կոոպերացիա են կազմակերպում ան–
հատ գյուղացիների հետ: 1960-ական թթ.
կեսին Հ–ի էկոնոմիկայի առջև ծառացավ
արդյունահանող և մշակող արդյունաբե–
րության, ինչպես նաև գյուղատնտեսու–
թյան և արդ. արտադրության միջև ստեղծ–
ված անհամամասնության վերացման ան–
հրաժեշտությունը: Մշակվեց հասարակա–
կան–տնտեսական ռեֆորմների երկարա–
ժամկետ ծրագիր (1966–70-ի հնգամյա
պլանը): Ռեֆորմների հիմնական արդյուն–
քը եղավ այն, որ էապես աճեցին արտա–
դրությունն ու արտադրողականությունը
քիմ. և նավաշինական արդյունաբերու–
թյան, էլեկտրամեքենաշինության, սև մե–
տալուրգիայի մեջ: Աճեց նաև սոցիալիս–
տական գյուղատնտ. ձեռնարկությունների
արտադրողականությունը, շահավետու–
թյունը, նրանց արտադրությունը 3-րդ
հնգամյակի համեմատ ավելացավ ավելի
քան 50%–ով (1971): Բայց սոցիալիստա–
կան սեկտորի մշակելի հողատարածու–
թյունը մնաց անփոփոխ՝ 1971-ին կազմե–
լով Հ–ի ամբողջ մշակելի տարածության
15%–ը: Տնտեսության զարգացման բար–
դությունները ռեֆորմների ժամանակա–
շրջանում ուղեկցվում էին քաղ. դժվարու–
թյուններով: 1960-ական թթ. վերջին և
1970-ական թթ. սկզբին ակտիվացան զա–
նազան ազգայնական (հատկապես Հոր–
վաթիայում), անարխո–լիբերալ, աեխնո–
կրատական և բյուրոկրատական ուժեր:
Տարածում գտան հակամարքսիստական,
օպորտունիստական, մանրբուրժուական և
բուրժ. տարբեր հայացքներ: Հակասոցիա–
լիստական ուժերը ՀԿՄ–ից դուրս և կու–
սակցության ներսում փորձում էին զավ–
թել կարևոր քաղ. դիրքեր, ազդեւ երկրի
զարգացման վրա: ՀԿՄ–ի նախագահու–
թյան 21-րդ նիստը (1971-ի դեկտեմբեր)
իր որոշումներով պայքար սկսեց քաղ. և
տնտ. կյանքի այդ բացասական երևույթ–
ների դեմ: 1971–73-ին փոխվեց Հորվա–
թիայի, Աերբիայի և Վոյեվոդինայի կու–
սակցական և պետ. ղեկավարության մի
մասը, կադրային փոփոխություններ կա–
տարվեցին նաև Սլովենիայում, Մակեդո–
նիայում, Բոսնիա և Հերցեգովինայում:
Վերանայվեցին ՀԿՄ–ի նախագահու–
թյան և գործադիր բյուրոյի, ՀՍՖՀ–ի նա–
խագահության, Միութենական գործադիր
վեչեի կազմերը: Ընդգծվեց բանվոր դասա–
կարգի ավանգարդային դերի ուժեղաց–
ման անհրաժեշտությունը: Տնտ. կայու–
նացման խնդիրներն արտահայտվեցին
1971–75-ի հնգամյա պլանում, որը հիմ–
նականում հաջողությամբ իրականացվեց:
Տեղի ունեցող փոփոխությունները, սո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/292
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
