ցիալիաոական պետության, հասարակա–
կան–քաղաքական սիստեմի, ինչպես նաև
ժող. տնտեսության զարգացումը իրենց
արտացոլումը գտան ՀՍՖ^-ի նոր սահմա–
նադրության մեջ (ընդունվեց 1974-ի փե–
տըրվարին), որն ամրապնդում է բանվոր
դասակարգի ղեկավար դերը, ՀԿՄ–ի զա–
ղա փա րա–քաղաքական առաջատար դերը
Հ–ի հասարակական կյանքում: Հասարա–
կության տնտ. հիմք է հռչակված արտա–
դրության միջոցների հանրային սեփա–
կանությունը, որը բացառում է մարդու կող–
մից մարդու շահագործման որևէ սիստեմի
վերականգնումը:
Հ–ի քաղ. կյանքում կարևոր իրադարձու–
թյուն եղավ ՀԿՄ–ի X համագումարը
(1974-ի մայիս), որը կանխորոշեց կուսակ–
ցության կուրսը Հ–ի հասարակական–քա–
ղաքական սիստեմի զարգացման, հասա–
րակության սոցիալիստական վերափոխ–
ման ասպարեզում ՀԿՄ–ի դերի բարձրաց–
ման, բազմազգ սոցիալիստական պետու–
թյան ամրապնդման և տնտեսության զար–
գացման մեջ պլանային սկզբունքի ուժե–
ղացման, երկրի ներքին դրության կայու–
նացման ուղղությամբ: Համագումարը
Ի. Բրոզ Տիտոյին ընտրեց ՀԿՄ–ի անժամ–
կետ նախագահ: 1976-ից երկիրը ձեռնա–
մուխ է եղել 1976–80-ի հնգամյա պլանի
կատարմանը: 1977-ին Հ–ի ազգային եկա–
մուտը աճեց ավելի քան 6%–ով, սպառու–
մը՝ 4% –ով:
Մյուս պետությունների հետ իր հարա–
բերությունները Հ. կառուցում է ազգային
սուվերենությունն ու իրավահավասարու–
թյունը հարգելու, այլ երկրների ներքին
գործերին չմիջամտելու, միջազգային վե–
ճերը խաղաղ ճանապարհով լուծելու և
սոցիալիստական ինտերնացիոնալիզմի
սկզբունքներով:
Հ. լայնորեն համագործակցում է Սովե–
տական Միության և սոցիալիստական
մյուս երկրների հետ: 1964-ի համաձայ–
նագրով Հ. մասնակցում է ՏՓխ–ի մի շարք
մարմինների աշխատանքին, ինչպես նաև
սոցիալիստական տնտ. ինտեգրացիայի
կոմպլեքսային ծրագրի իրականացմանը:
Սովետա–հարավսլավական հարաբերու–
թյունների զարգացմանը խթանում են
բարձր մակարդակի հանդիպումները:
1976-ի նոյեմբերին տեղի ունեցավ Լ. Ի.
Բրեժնևի այցելությունը Հ., իսկ 1977-ի
օգոստոսին՝ Ի. Բրոզ Տիտոյի այցելու–
թյունը ՍՍՀՍ: Համատեղ կոմյունիկենե–
րում վերստին հաստատվում է կողմերի
վճռականությունը՝ հետագայում նույնպես
զարգացնելու բարեկամությունն ու բազմա–
կողմանի հարաբերությունները ՍՍԿԿ–ի և
ՀԿՍ–ի, ՍՍՀՍ և ՀՍՖՀ ժողովուրդների
միջև: 1980-ի մայիսի 4-ին Ի.ԲրոզՏիստն
վախճանվեց, պրեզիդենտի պաշտոնը վե–
րացվեց, իսկ նրա լիազորություններն ան–
ցան ՀՍՖՀ նախագահությանը:
VI Քաղաքական կուսակցությունները,
արհմիությունները U հասարակական
այլ կազմակերպությունները
Հարավսլավիայի կոմու–
նիստների միություն (’’տԿՄ):
Ստեղծվել է 1919-ին, Հ–ի սոցիալիստա–
կան բանվորական կուսակցություն ան–
վամբ, 1920–52-ին՝ Հարավսլավիայի կո–
մունիստական կուսակցություն, 1952-ից՝
ՀԿՄ: Ունի 1,6 մլն անդամ: Մինչև 1980-ի
մայիսը ՀԿՄ–ի նախագահն էր Ի. Բրոզ Տի–
աոն: Հարավսլավիայի աշխատա–
վոր ժո ղովրդի սոցիալիստական
միություն (ՀԱԺՍՍ): Սասսայական
հասարակական–քաղաքական կազմակեր–
պություն է, ունի մոտ 8,6 մլն անդամ:
Հարավսլավիայի արհմիու–
թյունների միություն (ՀԱՄ),
հիմնադրվել է 1945-ին, ունի մոտ 4,5 մլն
անդամ: Հարավսլավիայի սո–
ցիալիստական երիտասար–
դական միություն (ՀՍԵՄ), ունի
ավելի քան 3,5 մլն անդամ: Հարավ–
սլավիայի ժողովրդ ա–ա գ ա–
տագրական պատերազմի
վետերանների միավորում–
ն և ր ի մ ի ու թ յ ու ն, հիմնադրվել է
1946-ին, ունի մոտ 1 մլն անդամ:
VII. Տնտեսա–աշխարհագրական ակ–
նարկ
Հ. ինդուստրիալ–ագրարային պետու–
թյուն է: Սոցիալիստական սեկտորում
արտադրվում է հասարակական համա–
խառն արտադրանքի ավելի քան 84% –ը,
մասնավոր սեկտորում՝ 16% –ը (1977):
Հանրային սեկտորում զբաղված է 5,16 մլն
մարդ (1977):
Արդյունաբերությունը: Հ. հարուստ է
էներգետիկական ռեսուրսներով: Օգտա–
գործվում է գետերի հիդրոէներգետիկա–
կան տնտ. պոտենցիալի (ավելի քան
40 մլրդկվա՛ծ) միայն 50%-ը (1976): Դա–
նուբի վրա, Երկաթե դարպասների շրջա–
նում, Ռումինիայի հետ համատեղ և
ՍՍՀՄ–ի տնտ. ու տեխ. աջակցությամբ
կառուցվել է խոշոր ՀԷԿ, որը տարեկան
Հ–ին տալիս է 6 մլրդ կվա*ժ էլեկտրա–
էներգիա: էլեկտրաէներգետիկայում ըզ–
գալի տեղ են գրավում ՍՍՀՄ–ի տեխ.
աջակցությամբ կառուցված Կոստոլացի,
Օբրենովացի, Լուկավացի, Տրբովլեի, Սի–
սակի, Կոսովոյի և այլ ՋԷԿ–երը: Կառուց–
վում է (1978) առաջին ԱԷԿ–ը (632 Մվւո,
Սլովենիայում):
Զ ն մ ու ն. գյուղատնտեսական մեքենաշինու–
թյան գործարանի արտադրամասում
Հ–ի ածխի պաշարների հիմնական մասը
(շուրջ 20 մլրդ ա) կազմում են լիգնիտնե–
րը: Լիգնիտ արդյունահանում են Կոսովո,
Կոլուբարա, Կոստոլաց, Կրեկա և Վելենե
ավազաններում: Սավա գետի հովտում
(Հորվաթիա) և Բանատում (Վոյեվոդինա)
արդյունահանում են նավթ և բնական գազ:
Հ. տարեկան լրացուցիչ ներմուծում է 7–
8 մլն ա նավթ՝ զգալի մասը ՍՍՀՄ–ից:
Նավթավերամշակման գլխավոր կենտ–
րոններն են Ռիեկան, Սիսակը, Բոսանսկի
Բրողը, Պանչևոն: Երկաթի (Վարեշ, Լյու–
բիա, Կիչևո), քրոմի (Ռադուշա) ու ման–
գանի հանքանյութերի և ներմուծվող կոք–
սածխի հիման վրա ստեղծվել է սև մետա–
լուրգիա (Եսենիցե, Զենիցա): Հ–ի էկոնո–
միկայում առանձնահատուկ տեղ է գրա–
վում գունավոր մետալուրգիան: Զուլում
են կապար (Տրեպչա, Սեժիցա), ցինկ
(Շաբաց, Ցելե), պղինձ (Բոր), ալյումին
(Կիդրիչևո, Տիտոգրադ), սնդիկ արդյու–
նահանվում է Իդրիա հանքավայրից:
Մեքենաշինության ճյուղերի մեջ աչքի
են ընկնում էներգետիկական մեքենաշի–
նությունը (տուրբիններ, գեներատորներ
ևն), հաստոցաշինությունը, տրանսպոր–
տային, արդյունահանող, մետալուրգիա–
կան, քիմ., շինարարական, սննդի, տեքս–
տիլ և գյուղատնտ. մեքենաշինությունը,
Արդյունաբերական արտադրանքի հիմնական
արտադ ր ու թ յ ու ն ը
տեսակների
Արտադրանքի տեսակը
1939
1950
1960
1970
1978
էլեկտրաէներգիա, մլրդ կվա.ժ
1,2
2,4
8.9
26,0
51,25
Ածուխ, մլն ա
7,0
12,8
22,7
28,4
39,2
Նավթ, հզ. ա
1,1
110
944
2854
4076
Գազ, մլն ւ£3
2,6
14,5
52,9
977
1935
Պողպաա, մլն w
0,2
0,4
1.4
2,2
3,4
Թուշ, մլն w
0,1
0,2
1.0
1,3
2,1
Պղինձ էլեկտրոլիտային, հզ. ա
12,5
14,7
35,0
89,3
150,8
Կապար, հզ. ա
10,7
57,2
89,1
97,4
116,7
Ցինկ, հզ. m
4,9
12,3
35,9
59,0
92,2
Ալյումին, հզ. ա
1,8
1,9
25,1
47.7
195,7
Ծծմբական թթու, հզ. in
23
–
130
746,7
968,3
Տրակտորներ, հզ. հատ
–
0,1
7,3
12,0
50,2
Բեռնատար ավտոմոբիլներ, հզ.
հատ
_
0,8
4,6
12,9
15,2
Մարդատար ավտոմոբիլներ, հզ.
հատ
_
10,5
111
253,9
Ցեմենտ, մլն ւռ
0,9
–
2,4
4,4
8,7
Բամբակե գործվածքներ, մլն Վ2
ա
146
257
390
410,3
Բրդե գործվածքներ, մլն Վ2
12,4
24,9
45,8
56,9
73,4
Կոշիկ կաշվե, մլն զույգ
4,2
8,2
15,0
31,1
354
57,6
Շաքար, հզ. ա
108
–
–
693
Ծխախոտ ֆերմենտացված, հզ. m
16,5
21,3
34,2
41,4
65,3
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/293
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
