Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և ատամնաբույժ, 4,6 հզ. դեղագործ, 80,7 հզ. միջին են բուժաշխատողներ: Բժիշկներ են պատրաստում ուսումնական 19 հաստատություններ, միջին բուժանձ– նակազմ՝ բժշկ. 98 դպրոց: Առողջապա– հության ծախսերը (1975) կազմել են 23,4 մլրդ դինար, այսինքն՝ պետ. բյուջեի 24,7%–ը: Առողջարաններն են. բալնեո– լոգիական՝ Վրնյաչկա Բանյա, Իլիջա, Ռոգաշկա Սլատինա, լեռնակլիմայական՝ Բլեդ, մերձծովյան՝ Օպատիա, Սպլիտ, Դուբրովնիկ: X. Ժողովրդական կրթությունը Հ–ի տարածքում առաջին կրթական հաս– տատություններն ստեղծվել են եկեղե– ցիներին կից: XII–-XIII դդ. Դալմաթիա– յում բացվել են մի քանի թեմական դըպ– րոցներ: Քաղաքների աճը նպաստել է համքարական և գիլդիական դպրոցների ստեղծմանը:tXIV– XV դդ. թուրք, նվա– ճումների հետեանքով Մերբիայի, Մակե– դոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի լուսավորության զարգացումը մի քանի դարով ընդհատվել է: Հորվաթիայում ուսուցումը տարվել է լատ. (սլավոն, գիրն արգելված էր): Սլովենների պաշտոնա– կան լեզուն եղել է գերմաներենը: XIII– XV դդ. սլովենական շրջաններում գործել է մոտ 20 ծխական դպրոց: Երկրում լուսա– վորության զարգացմանը խթանել են XVI դ. Ռեֆորմացիան ե, հատկապես, կապիտալիստական հարաբերություննե– րի սկզբնավորումը XVIII դ. վերջին – XIX դ. սկզբին: Հորվաթիայում, Սլովե– նիայում, Չեռնոգորիայում, ավելի ուշ՝ Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովի– նայում ստեղծվել են տարատեսակ (տար– րական, միջնակարգ, բարձրագույն) կըր– թական հաստատություններ, որտեղ ուսուցումը (նաե պարտադիր) տարվել է ինչպես լատ., այնպես էլ մայրենի լեզու– ներով: 1918-ին Հ–ի տարածքում գոյություն ունեին դպրոցական տարբեր համակար– գեր: 1929–30-ին ընդունվել են օրենքներ Հ–ում դպրոցական միասնական համա– կարգ ստեղծելու և տարրական պարտա– դիր, ձրի կրթություն մտցնելու մասին, որոնք, սակայն, չեն կենսագործվել: Ուսու– ցումը կրել է դասակարգային բնույթ: Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ժող. Հ–ում կրթական համակարգը լրջորեն բարեփոխվել է: Ստեղծվել է դպրոցական միասնական հա– մակարգ, արմատապես փոխվել են ուսուց– ման նպատակն ու խնդիրները: «ՀՖԺՀ–ում դպրոցական կրթության մասին ընդհանուր օրենքի» (1958) հիման վրա ընդունվել է կրթության եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանն ընդգրկում է մանկա– պարտեզները (3–7 տարեկան) և միաս– նական 8-ամյա հիմնական պարտադիր հանրակրթական դպրոցները (7–14 տա– րեկան): Երկրորդ աստիճանի մեջ մտնում են 4-ամյա հանրակրթական միջնակարգ (գիմնազիա), 4–5-ամյա միջնակարգ պրոֆ. (տեխնիկումներ), 2–3-ամյա ցածր պրոֆ. և ֆաբրիկա–գործարանային դըպ– րոցները: Երրորդ աստիճանը (միջնա– կարգ կրթության հիմքի վրա) կազմում են 2-ամյա թերի բարձրագույն և բարձրա– գույն ուս. հաստատությունները (ուս. տևողությունը՝ 4–5 տարի): Լուսավորու– թյան համակարգի բաղկացուցիչ մասն են մեծահասակների կրթական հաստատու– թյունները: խոշոր բուհերն են՝ Բելգրա– դի, Զագրեբի, Լյուբլյանայի, Սարաևոյի, Սկոպիեի, Տիտոգրադի, Նիշի, Նովի Սադի, Պրիշտինայի, Ռիեկայի, Սպլիտի ևն հա– մալսարանները: Հ–ում գործում է շուրջ 1500 գիտական և մասնագիտական գրա– դարան, 375 թանգարան: XI. Գիտությունը և գիտական հիմ– նարկները Բնական և տեխնիկական գիտություն– ները: Միջնադարում ներկայիս Հ–ի տարածքում բնակված սլավոնական ժո– ղովուրդների բնագիտական պատկերա– ցումների վրա զգալի ազդեցություն է ունե– ցել Բյուզանդիայի գիտությունը: XVII– XVIII դդ., օսմանյան զավթիչների տի– րապետության պայմաններում, շատ գիտ– նականներ (մաթեմատիկոս, աստղա– բաշխ է ֆիզիկոս Մ. Գետալդիչը, բժիշկ Ս. Սանտորիոն և ուրիշներ) ստիպված են եղել աշխատելու արտասահմանում, հատ– կապես Իտալիայում: 1669-ին Զա գրե– րում հիմնվել է ճիզվիտական ակադեմիա (հետագայում՝ համալսարան): Եվրոպա– կան ճանաչում է ստացել նյութի կառուց– վածքի ինքնուրույն տեսության ստեղծող Ռ. Ի. Բոշկովիչի (1760-ից՝ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր ան– դամ) գործունեությունը: XIX դ. 1-ին կե– սին նախադրյալներ են ստեղծվել հա– րավսլավոնական երկրներում գիտակըր– թական ինքնուրույն կենտրոնների կազ– մավորման և գիտական գործունեության զարգացման համար: Աերբիայում բնա– գիտական հետազոտությունների զարգա– ցումը կապված է Բելգրադի լիցեյի (1905-ից՝ համալսարան) կազմակերպման հետ: Սերբ բնախույզ 6. Պանչիչը 1862– 1876-ին և 1884-ին հրատարակել է Սեր– բիայի բուսական աշխարհը նկարագրող աշխատություններ, 70-ական թթ. Բել– գրադում հիմնել հերբարիում և բուսա– բանական այգի, 1887-ին դարձել Սերբիա– յի գիտությունների և արվեստների ակա– դեմիայի առաջին պրեզիդենտը: Հորվա– թիայում հետազոտական կենտրոններ են եղել Զագրեբի համալսարանը և բնագի– տության թանգարանը: 1867-ին հիմնվել է գիտությունների և արվեստների հարավ– սլավոնական ակադեմիան: Գիտական մտքի զարգացման գործում մեծ նշանա– կություն է ունեցել բնագետ Լ. Վուկոտի– նովիչի գործունեությունը: Սլովենիայում, Բոսնիա և Հերցեգովինայում ևս գի– տության սկզբնավորումը կապված է եղել բնագիտական թանգարանների ստեղծ– ման (1881-ին և 1888-ին) հետ: 1852-ին Լյուբլյանայում հիմնադրվել է երկրբ. ըն– կերություն: Հետազոտություններ են կա– տարել երկրաբաններ Մ. Լիպոլդը, Ֆ. Կատցերը և այլք: Միաժամանակ հա– րավսլավոնական ծագում ունեցող շատ գիտնականներ և գյուտարարներ (օրի– նակ, էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխ– նիկայի բնագավառի ինժեներ–գյուտա– րար Ն. Տեսլան) աշխատել են արտասահ– մանում: 1918-ին հարավսլավական միասնական պետության ստեղծումը նպաստեց գիտա– կան գործունեության աշխուժացմանը: Ըս– տեղծվեցին գիտահետազոտական մի շարք նոր հիմնարկներ, ինստ–ներ: Սերբիայում աշխատում էին մաթեմատիկոսներ Մ. Պետ– րովիչը (ֆունկցիաների տեսություն), 6ո. Կարամատան (մաթ. անալիզ), Մ. Մի– լանկովիչը (կիրառական մաթեմատիկա), երկրաբաններ Ցվիյիչը, Վ. Պետկովիչը, Վ. Ռադովանովիչը, քիմիկոսներ Մ. Լե– կոն, վ. Միչովիչը, Պ. Թութունջիչը, ֆի– զիկոս Պ. Սավիչը (1958-ից ՍՍՀՄ ԳԱ ար– տասահմանյան անդամ), որը Ի. ժոլիո– Կյուրիի հետ հայտնագործել է ուրանի միջուկների տրոհման երևույթը՝ նեյտրոն– ներով ռմբակոծելիս, և ուրիշներ, Զագրե– բի և Լյուբլյանայի համալսարաններում՝ մաթեմատիկոսներ Ս. Բոխնիչեկը, 6ո. Պլե– մելը, քիմիկոսներ Վ. Պրելոգը, Մ. Մամե– ցը, ֆիզիկոս Ս. Ւանդլը և այլք: 1941–45-ի ժողովրդա–ազատագրական պատերազմի ավարտից հետո ընդլայն– վեց գիտական հետազոտությունների բա– զան: Ստեղծվեցին բուսաբուծության (1945), գյուղատնտեսության մեքենայաց– ման (1947) ինստ–ները Բելգրադում, երկ– րաբանության (1946), էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի (1947) ինստ–ները Լյուբ– լյանայում ևն: Առաջնահերթ խնդիր դար– ձավ հիմնարար հետազոտությունների զարգացումը: Մաթեմատիկոսները զբաղ– վում են դիֆերենցիալ հավասարումների (Ի. Վիդավ, Տ. Անջելիչ, Դ. Կարապանջիչ), ֆունկցիոնալ անալիզի (Բ. Ստանկովիչ, Մ. Աթանացկովիչ), թվերի տեսության (Վ. Ավակումովիչ), երկրաչափության (Ս. Բիլինսկի) հարցերով: Ուսումնասի– րում են նաև մաթեմատիկայի ժամանա– կակից բաժինները՝ հավանականություն– ների տեսությունն ու մաթ. վիճակագրու– թյունը (Վ. Վռանիչ, Ռ. Կաշանին), գծա– յին ծրագրավորումը (Ա. Վադնալ), հա– տուկ ֆունկցիաները (Զ. Ցանկովիչ): Ֆիզիկայում առաջատար տեղ են գրա– վում միջուկային հետազոտությունները (Պ. Աավիչ, Ի. Սուպեկ): 1959-ին շարք է մտել Հ–ի առաջին հետազոտական ռեակ– տորը, որը կառուցվել է սովետական մաս– նագետների օգնությամբ: Ուսումնասիր– վում են պինդ մարմնի ֆիզիկայի, սպեկ– տրոսկոպիայի, նեյտրոնային ֆիզիկայի պրոբլեմները: Ուշագրավ աշխատանքներ են կատարվում օրգ. քիմիայի (Զ. Դիմիտ– րիևիչ, Մ. Միխայլովիչ և ուրիշներ), բնա– կան միացությունների քիմիայի (Մ. Ստե– ֆանովիչ), անօրգ. քիմիայի (Ս. Ռադոս– լավլևիչ և ուրիշներ) և այլ բնագավառնե– րում: Հ–ի տարածքի աշխարհագրական ուսում– նասիրության արդյունքներն ամփոփված են Ս. Իլեշիչի աշխատություններում: Երկ– րաբանության բնագավառում աչքի են ընկնում Ի. Ռակովեցի, Ն. Պանտիչի, Ա. Տակշիչի աշխատանքները: ժողտնտե– սական կարևոր նշանակություն են ձեռք բերել գետերի ջրաբանական հետազոտու– թյունները (Ս. Իլեշիչ, Ա. Լազիչ, Դ. Դու– կիչ և ուրիշներ): Զգալի հաջողությունների են հասել կենսբ. գիտություններն ու բժշկությունը: Լայն ճանաչում է ստացել հիգիենայի մաս– նագետ Ա. Շտամպարի, իմունաբան Դ. Իկիչի (1975-ից ՍՍՀՄ ԲԳԱ արտասահ–