Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանյան անդամ) գիտական գործունեու– թյունը: Վիրաբուժության ասպարեզի խո– շոր մասնագետներ են Ի. Պապոն, Ս. Պետ– կովիչը, Վ. Ստոյանովիչը: Տեխ. գիտությունների բնագավառում մշակվում են էլեկտրատեխնիկայի (Պ. Միլ– յանիչ), էներգետիկայի (Դ. Վելիչկովիչ, Դ. Մավիչ և այլք), գրունտների և ամբար– տակների մեխանիկայի (Պ. Սերաֆիմով), նավաշինության պրոբլեմները: Հասարակական գիտությունները Փիլիսոփայությունը: Հ–ի ժողովուրդ– ների փիլ. միտքն սկզբնավորվել է վաղ միջնադարում: XII – XV դդ. Սերբիայում, մշակույթի ընդհանուր վերելքի պայման– ներում, հանդես է եկել նաև աստվա– ծաբանական–փիլիսոփայական միտքը: XVI դ. Ֆլորենցիայում և Հռոմում փիլի– սոփայության պրոֆեսոր Ֆրանիո Պետ– րիչն ստեղծել է ուսմունք, ուր նեոպլատո– նականությունը համակցել է բնության նոր մեկնաբանման հետ: XVIII դ. Ռ. Բոշ– կովիչը մշակել է դինամիկական ատոմիզ– մի բնափիլիսոփայական ըմբռնումը: Սերբիայում լուսավորության և ռացիո– նալիզմի գաղափարները տարածել է Դ. Օբրադովիչը. բանաստեղծ և մտածող Պ. Նեգոշը Չեռնոգորիայում զարգացրել է հումանիստական աշխարհայացքը: 1752-ին աբբա Ա. Կաչիչ–Միոշիչը հրատա– րակել է տրամաբանության, ֆիզիկայի և մետաֆիզիկայի առաջին դասագիրքը: XIX դ. 2-րդ կեսին երևան են եկել փիլի– սոփայության, տրամաբանության, գեղա– գիտության և հոգեբանության վերաբեր– յալ դասագրքեր՝ գրված գերմ. դասական փիլիսոփայության և պոզիտիվիզմի ազ– դեցությամբ: XIX դ. վերջերից թափանցել են մարքսիզմի գաղափարները, մարքսիզ– մի տարածումը և հաստատումը սկսվել է 1919-ին՝ Հ–ի կոմունիստական կուսակ– ցության ստեղծումից հետո: 1871-ին թարգ– մանվել է «Կոմունիստական կուսակցու– թյան մանիֆեստը» և Կ. Մարքսի, Ֆ. էն– գելսի այլ աշխատություններ, 1904-ին՝ Վ. Ի. Լենինի որոշ երկեր: 1918–41-ին տարածվում են իռացիոնալիստական–ին– տուիտիվիստական տարբեր հոսանքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թարգմանվել են մարքսիզմի դա– սականների աշխատությունները: Երկրի սոցիալիստական վերակառուցման և սո– ցիալիզմի զարգացման ընթացքում գըլ– խավորապես մշակվել են փիլ. այն պրոբ– լեմները, որոնք կապված էին Հ–ի հասա– րակական և սոցիալ–քաղաքական յուրա– հատկությունների հետ. կատարվել է մարքսիստական փիլիսոփայության պրոբ– լեմների ճշգրտում: Մարքսիզմի փիլիսո– փայության կառուցվածքի և առարկայի մասին 1956–60-ական թթ. ծավալված բանավեճի ընթացքում կատարվել է մարք– սիստ փիլիսոփաների սահմանազատում մարքսիզմի լոզունգով հանդես եկող, բայց, ըստ էության, այս կամ այն ձևով նրան հակադրվող, նրա հիմնական դրույթ– ները վերանայել փորձող փիլիսոփանե– րից: Հարավսլավական փիլիսոփաներն ուսումնասիրում են դիալեկտիկայի, դիա– լեկտիկական տրամաբանության, գիտու– թյան տրամաբանության և մեթոդաբանու– թյան, պատմական մատերիալիզմի, փի– լիսոփայության պատմության, բնագիտու– թյան, փիլիսոփայության, ինչպես նաև բարոյագիտության, գեղագիտության և աթեիզմի պրոբլեմները: Փիլ. ուսում– նասիրությունների կենտրոններն են ինստ–ները և համալսարանների Փիլ. ամ– բիոններն ու ֆակուլտետները: Հ–ում զար– գացած են սոցիոլոգիան և կոնկրետ սո– ցիոլոգիական ուսումնասիրությունները: Մոցիոլոգիական ուսումնասիրություննե– րը կատարվում են հասարակական գիտու– թյունների ինստ–ում (Բելգրադ), սոցիո– լոգիայի հանրապետական ինստ–ներում: Գործում են Փիլ. և սոցիոլոգիական ընկե– րությունները: Հրատարակվում են փիլ., սոցիոլոգիական ամսագրեր: Պատմագիտությունը: Հ–ի ժողովուրդ– ների պատմագիտության հնագույն ձևը սերբ և հորվաթ կառավարողների տոհ– մագրություններն են, Դալմաթիայի քա– ղաքների բնակիչների ավանդույթնե– րը (պահպանվել են Կոստանդին Ծիրա– նածինի «Կայսրության կառավարման մասին» աշխատության մեջ), որոնք տե– ղեկություններ են բովանդակում սլավոն ցեղերի՝ Հ–ի տարածքում բնակություն հաստատելու և առաջին պետ. կազմավո– րումների մասին: Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (XII–XV դդ.) երևան են եկել տարեգրությունները, վարքերը ևն: Հատուկ տեղ ունի, այսպես կոչված, տեր Դուկլացու տարեգրությունը (XII դ.), ար– ժեքավոր է Թոմա Սպլիտցու ժամանակա– գրությունը (1266): XIV-– XV դդ. Դալմա– թիայի քաղաքներում և սլովենյան երկը– րում գրված պատմական երկերը կրել են առավելապես տեղական բնույթ: Օտարերկրյա տիրապետության հաստա– տումը ամբողջ Հ–ում (բացի Դուբրովնի– կից) կանխորոշել է Հ–ի ժողովուրդների պատմագրության ուղղությունը XVI– XVIII դդ.: Հումանիստական պատմագրու– թյունը զարգացել է Դուբրովնիկում և Վե– նետիկյան Դալմաթիայում: XVIII դ. պատ– մական գրականություն են ներթափան– ցել լուսավորական գաղափարներ, պատ– մագրության մեջ զարգացել են հայրենա– սիրական միտումները, որոնք ազդել են ազգային–ազատագրական վերելք ապ– րող Հ–ի ժողովուրդների ազգային ինք– նագիտակցության ձևավորման վրա: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Հ–ի ժողո– վուրդների ազգային–ազատագրական շարժումը, անկախ Մերբական պետու– թյան կազմավորումը, Չեռնոգորիայի ինք– նուրույնության ճանաչումը խթան հանդի– սացան հարավսլավական ժողովուրդնե– րի պատմագիտության զարգացման հա– մար: Ստեղծվեցին առաջին գիտական ըն– կերություններն ու պատմական հրատա– րակությունները, առաջ եկան բուրժ. պատ– մագիտության նոր դպրոցներ, սկսվեց պատմական աղբյուրների ու նյութերի լայն հրապարակումը ևն: Այդ շրջանի պատմա– բաններից նշանավոր են Վ. Մ. Կարա– ջիչը, Ի. Ռուվարացը, Ֆ. Ռաչկին, Տ. Սմի– չիկլասը, Ֆ. Կոսը և ուրիշներ: Հեղափո– խական–դեմոկրատական ուղղությունը կապված է Ս. Մարկովիչի, ժ. ժույովիչի, Վ. Պելագիչի անունների հետ: 1918– 1941-ին Հ–ի պատմագիտության մեջ գե– րիշխող էր ազգայնական պատմագրու– թյունը: 1930-ական թթ. վերջին սկիզբ է առել ու զարգացել մարքսիստական ուղ– ղությունը (հանձինս Ֆ. Ֆիլիպովիչի, Վ. Մասլեշայի, է. Կարդելի և այլոց): Հ–ում սոցիալիստական հեղափոխության հաղ– թանակից հետո ստեղծվեցին Հ–ի ժողո– վուրդների, առանձին հանրապետություն– ների ու քաղաքների պատմությունն ընդ– հանրացնող աշխատություններ: Հ–ի պատ– մաբանները սկսեցին խորությամբ ուսում– նասիրել երկրի նոր և նորագույն պատմու– թյունը, բմւնվորական և սոցիալիստական շարժման, 1941–45-ի ժող–ազատագրա– կան պատերազմի խնդիրները ևն: Հիմնա– դրվեցին գիտական նոր կենտրոններ: 1974-ին ստեղծվեց պատմաբանների սո– վետա–հարավսլավական հանձնաժողովը: Հ–ի պատմագիտության աչքի ընկնող ներ– կայացուցիչներն են Պետրովիչը, Մ. Ապոստոլսկին, Վ. Չուբրիլովիչը, Բ. Գրաֆենաուերը, Գ. Նովակը, Բ. Պավի– չևիչը և ուրիշներ: 1976-ին Հ–ում լույս են տեսել ավելի քան 170 անուն պատմական ամսագրեր և պարբերականներ: Տնտեսագիտությունը: Տնտեսագիտա– կան առաջին աշխատությունը, որ նվիր– ված էր առևտրական ձեռնարկության էկո– նոմիկային, գրվել է 1458-ին (Բ. Կուտրու– լևիչ): XVI դ. տարածված էին մերկանտի– լիզմի (Մ. Վլաչիչ–Իլփրիկ), XVII դ.՝ բուրժ, դասական քաղաքատնտեսության (6ու. Կրիժանիչ) ներկայացուցիչների հա– յացքները: Մինչև XIX դ. 60-ական թթ., պատմական անբարենպաստ պայմաննե– րի հետևանքով, տնտեսագիտությունը լճացած վիճակում էր: 1861-ին հրատարակ– վեց քաղաքատնտեսության առաջին դա– սագիրքը, XIX դ. վերջին–XX դ. սկըզ– բին՝ Ֆ. Վրբանիչի, Բ. Լորկովիչի, Մ. Զո– րիչիչի աշխատությունները, որոնք կրում էին ավստ., գերմ. և ֆրանս. բուրժ. տըն– տեսագիտության ազդեցությունը: Տըն– տեսագիտության զարգացման մեջ նշա– նակալի էր հեղափոխական դեմոկրատ– ների (Ժ. ժույովիչ, Ս.Սարկովիչ, Վ. Պե– լագիչ) ավանդը: Սերբ առաջին մարքսիս– տը համարվում է Ռ. Դրագիչևիչը, իսկ Դ. Տուցովիչին է պատկանում Սերբիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության ծրագրային դրույթների տնտեսագիտա– կան հիմնավորման և մարքսիստական տնտեսագիտական մտքի զարգացման ծա– ռայությունը: 1918-ին Հ–ի միասնական պետության կազմավորումը նպաստեց բուրժ. տըն– տեսագիտության զարգացմանը, որի վրա մեծ էր արևմտաեվրոպական գռեհիկ քա– ղաքատնտեսությաս, ինչպես նաև քեյն– սականության ու նեոլիբերալիզմի ազդե– ցությունը: 20–30-ական թթ. բուրժ. տըն– տեսագետները հիմնականում մշակում էին տնտ. քաղաքականության գործնա– կան հարցեր: Հ–ում մարքսիստական տնտեսագիտու– թյան զարգացումը կապված է Ռուսաստա– նում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի ազդեցության և երկրում սո– ցիալիստական կարգերի հաստատման հետ: 40–70-ական թթ. տնտեսագիտու– թյան ծավալման նպատակը ժողտնտեսու– թյան կառավարման արդյունավետության բարձրացման, ինքնակառավարման վրա