Առավել խոշոր լճերն են Կելիստբան և էրցոն: Նախալեռնային գոտում հիմնականում սևահողանման, ավելի բարձր՝ մուգ–գորշ լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողեր են: Մարզի տարածքի 48%–ը ծածկված է անտառներով ու թփուտներով: Հիմնական ծառատեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, եղևնին: Կենդանիներից կան գայլ, արջ, աղվես, լուսան ևն: Բնակչության 66,5%–ը (1970) օսեր են, բնակվում են նաև վրացիներ, ռուսներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 26,5 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 42% (1978): Բնակչությունը գլխավորապես կենտրոնացած է հվ. ցածրադիր և միջլեռնային մասերում: Մարզում կա 1 քաղաք (Ցխինվալի) և 4 քտա (այդ թվում՝ Զավա կուրորտը): Պատմական տեղեկանք: Հ. Օ–ի տարածքը բնակեցված է եղել հին քարի դարից: Օսերի նախնիներ ալանների մի մասը մ. թ. I դ. մշտական բնակություն է հաստատել Կուրի վտակ Լյախվայի ավազանում: Վաղ միջնադարում հվ. ալանօսերն ու Թերեքի ափին (Հս. Կովկաս) նստակյաց կյանքի անցած նրանց ցեղակիցները (տես Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ պատմական ակնարկը) միավորված էին մեկ միասնական ռազմաավատական կազմավորման մեջ: XII դ. Վրաց թագավորությունն իր տիրապետությանը ենթարկեց Հ. Օ., որը 1801-ին Վրսատանի կազմում միացավ Ռուսական կայսրությանը: Չնայած երկրամասում հաստատվեց գաղութային վարչակարգ, միացումն ունեցավ առաջադիմական նշանակություն. այն նպաստեց Հ. Օ–ի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ռուս ժողովըրդի (և Ռուսաստանի մյուս ժողովուրդների) հետ մշակութային կապերի ամրապնդմանը: XIX դ. 1-ին կեսին ցարիզմի գաղութային քաղաքականությունը առաջ բերեց գյուղացիների զինված ելույթներ: 1864-ին Հ. Օ–ում վերացվեց ճորտատիրական իրավունքը, բայց գյուղացիները շարունակում էին կատարել ֆեոդալական պարհակներ: Գյուղացիության շերտավորման հետ մեծանում էր գյուղական պրոլետարների թիվը: XIX դ. վերջից Հ. Օ–ում ազատագրական շարժումը տեղի էր ունենում բանվոր դասակարգի համաասսական պայքարի ազդեցությամբ: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո մենշևիկները Վրաստանում ստեղծեցին բուրժ. կառավարություն երկիրը, նրա հետ և Հ. Օ., անջատեցին Սովետական Ռուսաստանից: Մենշևիկյան կառավարության տապալումից (1921-ի փետրվար) հետո Վրաց. ՍՍՀ կազմում 1922-ի ապրիլի 20-ին կազմավորվեց Հ–Օ. ԻՄ: Սինչպատերազմյան հնգամյակների տարիներին (1929–40) մարզում վերացվեց տնտեսական և մշակութային հետամնացությունը, ստեղծվեց տեղական արդյունաբերություն, կոլեկտիվացվեց գյուղատնտեսությունը: Կուլտուրական հեղափոխության ընթացքում վերացվեցին տոհմատիրության մնացուկները, ձևավորվեցին բանվոր դասակարգի և մտավորականության ազգային կադրերը: Օս ժողովուրդը կազմավորվեց որպես սոցիալիստական ազգ: 1941–45-ի Հայրենական պատերազմի տարիներին Հ. Օ–ի աշխատավորները քաջություն և արիություն ցուցաբերեցին ինչպես ճակատում, այնպես էլ թիկունքում: Շուրջ 5,5 հզ. զինվորների շնորհվեցին կառավարական պարգևներ, 8 մարդ արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման: 1950–70-ական թթ. մարզի ժող. տնտեսությունը շարունակում է հաջողությամբ զարգանալ: Ձեռք բերած հաջողությունների համար մարզը 1967-ի օգոստոսին պարգևատրվել է Լենինի, 1972-ին (ի նշանավորումն Հ–Օ. ԻՄ–ի կազմավորման 50-ամյակի)՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով: Տնտեսությունը: Ինդուստրիա-լագրարային մարզ է: Ա ր դ յ ու ն ա բ և ր ու– թ յ ա ն ճյուղերից զարգացած են հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, փայտամշակումը, շինանյութերի (աղյուս, կղմինդր ևն), սննդի, քիմ. արդյունաբերությունը: Կառուցվել են մի շարք ՀԷԿ–եր Ցխինվալիի, Կեխվայի, Լենինգորիի ևն: Արդ. ձեռնարկությունների մեծ մասը կենտրոնացած է Ցխինվալիում: Գյուղատնտեսական հանդակները կազմում են մարզի տարածքի 48%–ը (1976), վարելահողերը՝ 22,3 հզ. հա (1977): Գերակշռում են հացահատիկային կուլտուրաները (ցորեն, եգիպտացորեն ևն): Լեռնային շրջաններում մշակում են կարտոֆիլ, ցածրադիր մասերում՝ բանջարաբոստանային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ: Հվ–արլ–ում զարգացած են պտղաբուծությունն ու խաղողագործությունը: Հողագործությունը ոռոգովի է (շուրջ 10 հզ. հա): Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է: Բուծում են նաև խոշոր եղջերավոր անասուններ և խոզեր: Զարգանում է թռչնաբուծությունը: Հ. Օ. խճուղիներով կապված է Թբիլիսիի և Վրաստանի արմ. շրջանների հետ: Երկաթուղով (33 կմ) Ցխինվալին միացած է Գորի կայարանին: Առողջապահությունը: 1976-ի հունվարի 1-ի տվյալներով Հ. Օ–ում կար հիվանդանոցային 22 հիմնարկ՝ 1,4 հզ. մահճակալով (1000 բնակչին՝ 12,8 մահճակալ), աշխատում էին 334 բժիշկ (285 բնակչին՝ 1 բժիշկ): Գործում են Զավա կուրորտը, Բագխստի, Վեզուրա, Լեսե, Նագուտնի, էդիսի բալնեոլոգիական և կւիմայական բուժավայրերը, 7 առողջարան, հանգըստյան տուն:ժողովրդական կրթությունը, կուլտուրլուսավորական Ա գիտական հիմնարկները: Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917) Հ. Օ–ի տարածքում կար 38 դպրոց (1,8 հզ. սովորող): Միջնակարգ, բարձրագույն ուս. հաստատություններ չեն եղել: 1977-78 ուս. տարում 182 հանրակրթական դպրոցներում սովորել են 24 հզ., 1 պրոֆտեխնիկական ուսումնարանում՝ 238,4, միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ 800 սովորող, Ցխինվալիի մանկավարժական ինստ–ում՝ 2 հզ. ուսանող: 1976-ին 16 նախադպրոցական հիմնարկներում դաստիարակվել է ավելի քան 2 հզ. երեխա: Ցխինվալիում է գտնվում Վրաց. ՍՍՀ ԳԱ Հարավ–Օսեթական ԳՀԻ: Հ. Օ–ում գործում է (1977) 1 թատրոն, 166 մասսայական գրադարան, 88 ակումբային հիմնարկ, 66 մշտական կինոսարքավորում: Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը: Լույս են տեսնում «Սովետոն Իրիստոն» («Սովետական Օսեթիա», 1924-ից, օսերեն), «Սաբչոտա Օսեթի» («Սովետական Օսեթիա», 1933-ից, վրաց.) մարզային թերթերը: Մարզն ընդունում է կենտրոնական հեռուստատեսության 1-ին ծրագիրը: Ռադիոն հաղորդումներ է տալիս համամիութենական, հանրապետական և տեղական ծրագրերով:ճարտարապետությունը և կերպարվեստը: Հ. Օ–ի տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները էնեոլիթի դարաշրջանի պաշտամունքային կառույցների և բնակատեղիների ավերակներ են, Կոբանյան մշակույթի մետաղե և խեցեղեն իրեր: Հ. Օ–ի՝ հիմնականում Վրաստանի և Աբխազիայի ճարտ. դպրոցներին առնչվող միջնադարյան ճարտարապետության մեջ դրսևորվել են նաև տեղա
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/301
Արտաքին տեսք