Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կան շինարարական ավանդույթները (Արմազի, 864, Տիգվա, 1152, Իկորաա, 1172, քարաշեն, խաչաձև–գմբեթավոր տա– ճարները, XVII դ. պալատ՝ Զագինա գյու– ղում): XVIII–XIX դդ. Տ. Օ–ի ժող. բնակա– րանը հատակագծում ուղղանկյուն, հարթ ծածկի կենտրոնում՝ երդիկավոր, բրգաձև «գմբեթով» (գվիրգվինի) քարաշեն կա– ռույց էր: ժող. դեկորատիվ–կիրառական արվես– տի ճյուղերից են՝ ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությունը, մետաղի գեղար– վեստական մշակումը, փայտի փորագրու– թյունը: Բնորոշ են արծաթյա պատիճով ըմպեղջյուրները, փորագրազարդ զեն– քերը: XIX դ. վերջին Կ. Լ. խեթագուրովը սկզբնավորել է օսեթական հաստոցային գեղանկարչությունը և գրաֆիկան: Սովե– տական շրջանում վերակառուցվում է Ցխինվալին, մեծ ծավալ է ստացել արդ., կուլտուր–կենցաղային և բնակելի շեն– քերի շինարարությունը: Նշանակալից է գեղանկարիչ Մ. Ս. Տուգանովի դերը Տ. Օ–ի սովետական կերպարվեստի կազմավոր– ման գործում: 1950–80-ական թթ. զարգա– նում են հաստոցային գեղանկարչությունը (Ա. Ի. Գասիև, Գ. Վ. Դոգուզով, Վ. Դ. Կոզաև, Ս. Վ. Մինասով, Բ. Ի. Սանակոև և ուրիշներ), դիմաքանդակը և մոնումեն– տալ քանդակագործությունը (Վ. Ն. Կո– կոն, Վ. Դ. Քելեխսաե, Ա. Վ. Պլիե և ուրիշներ), մոնումենտալ–դեկորատիվ գե– ղանկարչությունը (Մ. Ի. Կոկոն և ուրիշ– ներ), բեմանկարչությունը (Տ. Ա. Գագլոե, Ա. Գ. Զասեև, Ռ. Բ. Չոչին, և ուրիշներ), հաստոցային և գրքի ձևավորման գրաֆի– կան (Ա. Դ. Վանեև, Ի, վ. Զեյրանաշվիլի, Ա. Մ. Սանժերովսկայա, Վ. Գ. Ցխովրե– բով և ուրիշներ), դեկորատիվ–կիրառա– կան արվեստը (Խ. Լ. Զասեև, Գ. Պ. Մա– միտով, Մ. Ֆ. Գուբաև, Դ. Վ. Նիկոլեյ– շվիլի և ուրիշներ): Թատրոնը: Օսեթերեն առաջին սիրո– ղական ներկայացումները բեմադրվել են 1904-ին, Թիֆլիսում և Օրջոնիկիձեում: 1931-ին Ցխինվալիում ստեղծվել է պրոֆե– սիոնալ թատրոն (1939-ին կոչվել է Կ. Լ. Խեթագուրովի անունով), ուր ներկայաց– վել է նրա «Դունյա» (1939) պիեսը և բե– մականացվել «Ֆաթիմա» (1959) պոեմը: Տեղացի հեղինակների հետ թատրոնն ստեղծել է ներկայացումներ՝ Շավլոխովի «Հովիվների ագարակը» (1940), Գագլոևի «Զալինա» (1956), Բրիտաևի «Ամրան» (1971) ևն: Բեմադրվել են նաև ռուս և ար– տասահմանյան դասականների, սովետա– կան դրամատուրգների պիեսներ: Թատ– րոնի զարգացմանը նպաստել են Վրաց. ՍՍՀ ժող. արտիստներ Ա. Մ. Զաթիևան, Զ. Ա. Գագլոևան, Ն. Զ. Չոչիևան, Դ. ի. Մամիևը, Ի. Դ. Ցխվիրաշվիլին, ռեժիսոր– ներ Զ. Չաբիևան, Վ. Մուրգուլիան, Դ. Կա– բիսովը, Վ. Կաիրովը, նկարիչներ Մ. Ս. Տուգանովը, Տ. Ա. Դագլոևը, կոմպոզի– տորներ Բ. Ա. Դալանը, Ն. Ի. Դուդիա– շվիլին, Դ. Ս. Ւսսխանովը և ուրիշներ: 1935-ին թատրոնի կազմի մեջ մտել է նաև վրաց. թատերախումբը: Օսեթական թա– տերախմբի դերասաններից են (1977) Վրաց. ՍՍՀ ժող. արտիստներ Դ. Տաու– գազովը, Բ. Ա. Ցխովրեբովը, Ն. Զ. Չա– բիևան, Վրաց. ՍՍՀ և Հյուսիս–Օսեթական ԻՍԱՀ մի շարք վասա. արտիստներ:

ՀԱՐԱՅՈՒՏ5, պարադիգմա (հուն. jtccpaSeiYM-a – օրինակ, նմուշ), փիլ ի– սոփայության մեջ, գիտության մեթոդաբանության գաղափար: Հ. կազ– մում են գիտելիքի ձեռքբերման, հիմնա– վորման և արժեքավորման այն եղանակ– ներն ու չափանիշները, որոնք տիպարա– յին են դառնում գիտության զարգացման այս կամ այն ժամանակաշրջանում, նրա այս կամ այն բնագավառի համար: Ան– ցումը մի Հ–ից մյուսին նշանավորում է գիտական հեղափոխություն: Լեզվաբան ու թյան մեջ, որևէ թեքվող խոսքի մասի կամ այդ խոսքի մասի մեջ մտնող որևէ քերականական կարգի թեքման ձևերի կամ բառաձևերի ամբողջական համակարգը, որը բերվում է որպես օրինակ: Այսպես, «ի» հոլովման Հ. սար բառի օրինակով ներկայանում է՝ սար–սարի–սարից–սարով–սարում ձևով, «ու» հոլովման Հ. այգի բառի օրինակով՝ այգի–այգու–այգուց–այգով–այգում ձևով: «Ե» խոնարհման բայերի Հ. այդ խոնարհ– ման որևէ բայի դերբայական և դիմավոր ձևերի ամբողջ համակարգն է, ինչպես՝ գրել, գրում, գրած, գրում եմ, գրում էի, գրել եմ, գրել էի, գրեցի, գրեմ, գրես, գրի* կգրեմ, կգրես, կգրի են: «Հ.» ասե– լով հասկանում են նաև տվյալ բառի թեք– ման կամ քերականական ձևերի ամբողջ համակարգը: Այսպես, քար բառի եզակի հոլովման Հ. է՝ քար–քարի–քարից–քա– րով–քարում. հոգնակի հոլովման Հ. է՝ քարեր–քարերի –քարերից–քարերով–քարե– րում, թվի Հ. է՝ քար–քարեր. որոշյալ և անորոշ առման Հ. է՝ քար–քարը: Սրանք բոլորը միասին կազմում են քար բառի թեքման ձևերի ամբողջական Հ.: Հ. Գևորգյան, Մ. Ասատրյան

ՀԱՐՐԵՐԴ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Դյավաշի գավա– ռում: 1909-ին ուներ 40 րնտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ, գաղթի ճանապարհին: Փրկված– ները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՐԲԵՑԱՏԵՆԴ, սպիտակ տենդ, բելայա գորյաչկա (delirium tre– mens), քրոնիկական աւկոհուամոէոէթյան հետևանքով առաջացած հոգեկան սուր խանգարում: Նկարագրել են Սատոնը (Sutton) 1913-ին ևՌայեն (Rayer) 1918-ին: Հ. ալկոհոլային ծագում ունեցող հոգե– կան խանգարումներից ամենահաճախ հանդիպող ձեն է: Հիվանդությանը սովո– րաբար նախորդում է օրեր, շաբաթներ և նույնիսկ ամիսներ տևող նախանշանային շրջանը, որն արտահայտվում է քնի խան– գարմամբ, մղձավանջային երազներով, գլխացավով, դյուրագրգռությամբ, ինք– նազգացողության վաաացմամբ: Շատ հի– վանդների մոտ վերոհիշյալ երևույթները հաճախ շվւոթում են ալկոհոլային քաղցի հետ: Սակայն Հ. կարող է սկսվել նաև սուր ձևով, գիտակցությունը հանկարծակի մթա– գնում է, կողմնորոշումը խանգարվում, հանդես են գալիս հատկապես տեսողա– կան վառ ցնորքներ (երևում են զանա– զան կենդանիներ, ահռելի գազաններ, սարսավւելի արարածներ, ուրվականներ): Միաժամանակ լսում են զանազան ձայ– ներ, մռնչյուններ, իրենց ուղղված սպառ– նալից ու կշտամբական խոսքեր: Այս բո– լորն ուղեկցվում է զառանցական մտքե– րով և հոգեշարժական գրգռվածությամբ: Հ. կարող է տևել մի քանի ժամից մինչև մեկ օր (աբորտիվ ձև), 2–7 օր (կլասիկ ձև), կամ ավելի երկար (ձգձգվող ձև): Հիվանդությունը սովորաբար ավարտ– վում է երկարատև ու խոր քնով, հետա– գայում զարգանում է անձի ասթենիա (հոգեկան ֆունկցիաների հյուծվածու– թյուն) ու հիվանդության սուր շրջանի մաս– նակի անհիշություն: Հ–ի կարևոր ախտա– նշաններից են լյարդի մեծացումը, ձեռքի մատների բնորոշ դողը, որը կարող է տա– րածվել նաև ստորին վերջույթների, ամ– բողջ մարմնի ու լեզվի վրա, առատ քըրտ– նարտադրությունը, լեյկոցիտոզն ու էրի– թրոցիտների նստման արագության բարձ– րացումը: Ինչպես հիվանդության նախա– նշանային, այնպես էլ բուռն զարգացման շրջանում և հետո, ներշնչման միջոցով հիվանդների մոտ կարելի է առաջացնել տեսողական և լսողական ցնորքներ: Բ ու ժ ու մ ը. օրգանիզմը թունազեր– ծող, ամրապնդող, հոգեշարժական գրգըռ– վածությունը վերացնող ու հանգստացնող դեղամիջոցներ (ամինագին, տիզերցին, հալոպերիդոլ և այլ նեյրոլեպտիկներ), որոնց դեղաչափը որոշվում է քնի առա– ջացման արագությունից ու տևողությու– նից ելնելով: Միաժամանակ նշանակվում են վիտամիններ, սրտային դեղամիջոց– ներ ու խնամք: ^^.Հովհաննիսյան Վ.Հ., Ալկո– հոլիզմը և պայքարը նրա ղնմ, Ե., 1965: J a- HuejiflH K. AjiKorom>HMH flejiHpira h Aejrapno3Ho-oHeijpoHflHbie ncnxo3bi cjiojkhoh CTpyKTypM, E., 1977. Վ. Հովհաննիսյան <UPPflLS, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Կառկառի գավա– ռում: 1909-ին ուներ 36 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: ՀԱՐԴ ազնիվ մետաղների, ոս– կու, արծաթի, պլատինի կամ պալադիումի քանակական պարունակությունը լիգա– տուրային համաձուլվածքում, որից պատ– րաստում են ոսկերչական իրեր, ատամի պրոթեզներ, դրամներ, մեդալներ ևն: Բազմաթիվ երկրներում ընդունված է Հ–ի նշանակման մետրական համակարգ: ՍՍՀՄ–ում այն կիրառվում է 1927-ի նոյեմբ. 15-ից: Ըստ այդ համակարգի Հ. հավասար է լիգատուրային համաձուլվածքի 1000 մասերում (ըստ զանգվածի) ազնիվ մե– տաղի մասերի թվին: ԱՄՆ–ում, Մեծ Բրի– տանիայում և Շվեյցարիայում ընդունված կարատային համակարգով մետաղի մետ– րական Հ. համապատասխանում է 24 պայմանական միավորների՝ կարատների: Հ. երաշխավորում է պետությունը, որի համար իրերն անպատճառ ենթարկվում են հարգային հսկման (նմուշարկում, անալիզ), և նրանց վրա դրվում են հար– գադրոշմներ: Պետական հարգային հըս–