Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

միր ԲՐԴյա թելերով նախշված փայտիկ: Կեսօրին կամ երեկոյան գնացել են հարսի ետևից: Մակարներով շրջապատված փե– սայի աջ կողմից եղել է քավորը, ձախից՝ փեսախպերը, ետևից՝ պարողների խում– բը: Մակարներից մեկը մատուցարանով տարել է հարսի հագուստները: Հաջորդ աասվտւդյան, հարսին հագցնելու ժամա– նակ, քավաւը վերցնելով գոտին ու գոգ– նոցը՝ 3 անդամ պտտվել է հարսի շուրջը, ապա կապեւ ու թիկունքին խփելով՝ մաղ– թել է տղա ունենալ: Քավորկինը ծածկել է հարսին մի մեծ ծածկոցով, իսկ երեխա– ներ ունեցող ու բախտավոր համարվող ամուսնական մի զույգ բռնել է հարսի ձեռքը և կանգնեցրել փեսայի կողքին: ճանապարհ ընկնելուց առաջ, նորապսակ– ները, ի նշան օջախի հանդեպ հարգան– քի, համբուրել են թոնրի շուրթը, հրաժեշտ տվել ծնողներին, հարևաններին ու բարե– կամներին: Այնուհետև հարսանքավոր– ները երգելով, պարելով, ծափերով, աղ– մուկով, կրակելով ու բացականչություն– ներով գնացել են եկեղեցի, ուր մակար– ները հսկել են, որ չարակամ մարդիկ չխանգարեն պսակադրությունը: Պսակից հետո պսակադիրը գունավոր թելերից նարոտ է կապել հարսի ու թագավորի վզին ու մոմով ամրացրել: Այնուհետև այլ ճա– նապարհով գնացել են փեսայի հայրա– կան տուն: Զանգեզուրում ու Ղարաբաղում վերադարձել են աղջկա հոր տուն և հար– սին կրկին նստեցրել վարագույրի ետևը: Հ. ղեկավարել է մասնակիցների ընտ– րած թամադան, նրան օգնել է օգնականը (կենացները ծաղկացնող): Սովորաբար Հ–ներում, միմյանց հետ կռված մարդ– կանց հաշտեցրել են: Տղայի մայրը հարսի ուսին հաց փռելով՝ համբուրել է երկուսի ճակատը և քաղցրավենիք լցրել գլխներին: Հարսանքավորներն ստիպել են սկեսրոջն ու սկեսրայրին կոխի բռնվել, ձևականորեն հաղթում էր կինը (այս ծեսը խորհրդանը– շում էր մայրիշխանության երբեմնի գո– յությունը): Մուտքի մոտ քավորը թուրը պահել է հարս ու փեսայի գլխավերևում, իսկ նրանք կոտրելով ոտքերի տակ նա– խապես դրված ափսեները, իբրև թե, իրենց ապահովել են չարքերից: Մինչ տեղի են ունեցել հարսին ընդունելու հետ կապված արարողություններ, հարսի տը– նից բերած վարագույրը կապել են հարսի համար հատկացված անկյունում և հար– սին տարել վարագույրի ետև, ուր նա հա– վաքված երեխաներին մեկական նվեր տալուց հետո գրկել է ամենափոքր տղա– յին, որպեսզի տղա առաջնեկ ունենա: Նորապսակները համբուրել են նոր օջա– խի թոնրի շուրթը: Հ–ի ընթացքում խմել են 3–7 պարտադիր կենաց (նախնիների հիշատակ, ծնողների, զույգերի, ապա քավորի ու մնացած հարազատների): Կե– նացներն ավարտելուց հետո հյուրերը հանձնել են նվերներ (դրամ կամ արժե– քավոր իրեր): Խնջույքին զուգահեռ, մինչև առավոտ պարել են խմբապարեր (շուրջ– պարեր, այդ թվում՝ հարսանեկան ծիսա– կան պարեր): Հարսի ու փեսայի պարից (մոմերով պար) հեաո Հ. համարվել է ավարտված: Հարսանքատանը մնացել են միայն մոտ հարազատները: Շատ շրջան– ներում Հ. ավարտվել է մակարների խըն– ջույքով («Հավթռուք»): Երեկոյան ժամեր– գությունից հետո տերտերը քանդել է նա– րոտը, կտրել թելը, բացել Փականքը, դա– նակը հանել պատյանից, և զույգին առա– գաստ մտնելու իրավունք է տրվել: Ուրախ Հ. համարվել է ուրախ կյանքի սկիզբ: Հ–ին ուղեկցող մի շարք արարողություն– ներ շարունակվել են գրեթե մեկ տարի, մինչև առաջին երեխայի ծնվելը: Մոցիալիստական հասարակության մեջ Հ. ձերբազատվում է ինչպես եկեղեցա– կան, այնպես և սնոտիապաշտության հետ կապված մի շարք ծիսական վերապրուկ– ներից ու դառնում նոր՝ սոցիալիստական ընտանիքի ստեղծման տոնակատարու– թյուն: ԱՍՀՄ–ում 1960–70-ական թթ. հատ– կապես տարածվեց Ամուսնության պա– լատներում կամ Ամուսնության գրանցման դահլիճներում ամուսնության հանդիսա– վոր ձևակերպման ավանդույթը: ժ. Խաչատրյան

ՀԱՐՍԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում, Բոլոմորի գավառակում: 1915-ին ուներ 60 տուն հայ բնակիչ, զբաղվում էին անասնա– պահությամբ, երկրագործությամբ: Գյու– ղի հվ. կողմում կար մեկ կանգուն և չոլ1ս ավերակ եկեղեցի (հիշվում էր երկուսի անունը՝ Ավետման տաճար և Ա. Հեղինե): Եկեղեցիների մոտակայքում կային հին բերդի և իշխանական ապարանքի ավե– րակներ, որտեղից սկիզբ էր առնում 12 կմ երկարությամբ գետնուղի: Ապարանքի արլ. կողմում կար թթվահամ ջրի աղբյուր, որն օգտագործվում էր բուժական նպա– տակներով: Հ–ի հայերը զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկըր– ներում:

ՀԱՐՍԻԿ, Հ ա ր ս և կ, գյուղ Արևմտյան Հայաստանում, խարբերդի դաշտում: 1914-ին ուներ մոտ 100 հայ բնակիչ, ըզ– բաղվում էին երկրագործությամբ և անաս– նապահությամբ: Ուներ եկեղեցի և դըպ– րոց: Հ–ի հայերից շատերը զոհվել են 1915-ին, բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՐՍՆԷՔԱՐ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի Բասենի գա– վառում: 1909-ին ուներ 42 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Կամախի կիրճում: Փրկվածները բնակու– թյուն են հաստատել տարբեր երկրնե– րում:

ՀԱՐՍՆՅԱԿ, լրիվ կերպարանափոխու– թյան ենթարկվող միջատների զարգաց– ման փուլ: Հ. չի սնվում, անշարժ է, սա– կայն նրանում տեղի են ունենում ներքին ինտենսիվ փոխակերպումներ, որոնց ըն– թացքում միջատը թրթուրից վեր է ածվում հասուն անհատի՝ իմագոյի: Հարսնյակա– վորումը տեղի է ունենում հողում, անտա– ռի փռոցաշերտում, ծառի կեղևի, բնա– փայտի տակ, հազվադեպ տերևների, բաց կեղևի վրա: Ոչ լրիվ կերպարանափոխու– թյամբ զարգացող որոշ միջատների (օրի– նակ՝ որդան կարմիր) արուները ևս ունեն Հ–ի Փուլ (տես նաև Մետամորֆոզ):

ՀԱՐՎԱԾ պինդ մարմինների, շարժվող պինդ մարմինների բախման, ինչպես նաև հեղուկի կամ գազի հետ պինդ մարմնի որոշ փոխազդեցությունների հե– տևանքով առաջացող երևույթների հա– մախումբ: Հ–ի տևողությունը, սովորաբար, շատ կարճ է, իսկ բախվող մարմինների հպման տիրույթում զարգացող ուժերը՝ շատ մեծ (109–1010 ն/մ2): Հարվածային ուժերի հետևանքով Հ–ի ընթացքում տեղի է ունենում մարմնի կետերի արագություն– ների զգալի փուիոխություն: Հ. կարող է առաջացնել նաև մնացորդային դեֆոր– մացիա, ձայնային տատանումներ, մար– մինների տաքացում, քայքայում (կրիտի– կականից մեծ արագությունների դեպ– քում), նյութերի մեխանիկական հատկու– թյունների ւիոՓոխություն ևն: Մարմնի կետերի արագությունների փոփոխությու– նը Հ–ի ընթացքում որոշվում է Հ–ի ընդհա– նուր տեսության մեթոդներով, որոնցում P հարվածային ուժի փոխարեն որպես մե– խանիկական Փոխազդեցության չափ ըն– դունվում է Հ–ի իմպուլսը t ժամանակա– հատվածում (այսպես կոչված Տ հար– վածային իմպուլս): Քանի որ x շատ փոքր է, բոլոր ոչ հարվածային ուժերի (օրինակ, ծանրության ուժի) իմ– պուլսները, ինչպես նաև Հ–ի ընթացքում մարմնի կետերի տեղափոխությունները անտեսվում են: Հ–ի ընդհանուր տեսու– թյան հիմնական հավասարումները բխում են Հ–ի ժամանակ համակարգի շարժման քանակի և կինետիկ մոմենտի փոփոխու– թյան վերաբերյալ թեորեմներից: Եթե հայտնի են արագությունները Հ–ի սկըզ– բում և կիրառված հարվածային իմպուլսը, այդ թեորեմների օգնությամբ կարելի է որոշել արագությունները Հ–ի վերջում, իսկ եթե մարմինը ազատ չէ՝ նաև կապերի իմպուլսիվային ռեակցիաները: Երկու մարմինների փոխհարվածի դեպ– քում պրոցեսը կարելի է բաժանել 2 Փուլի: Առաջին Փուլն սկսվում է A և B մարմին– ների հպումից (նկ.), երբ մարմինների մոտեցման արագությունը հավասար է VAn–VBn՝ ftAn-ը և i/BQ-ը Va և Vb արա– գությունների պրոյեկցիաներն են A և B կետերում մարմինների մակերևույթ– ներին տարած ո ընդհանուր նորմալին, որն անվանում են հարվածի գիծ: Առաջին փուլի վերջում մարմինների մո– տեցումը դադարում է, և դրանց կինետիկ էներգիայի մի մասը Փոխակերպվում դե– ֆորմացիայի պոտենցիալ էներգիայի: Երկրորդ փուլում տեղի է ունենում առաձ–